Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1

ԲԱ­ՐԵ­ԿԱՐԳ ԹԱ­ՂԱ­ՄԱ՞Ս ՀԱ­ՎԱ­ՏԱ՞Լ…

 ՙԱԱ՚

Մայ­րա­քա­ղաք Ստե­փա­նա­կեր­տի հին թա­ղա­մա­սե­րից է Կրկ­ժա­նը։ Թա­ղա­մա­սի հրա­տապ խն­դիր­նե­րին ՙԱ­զատ Ար­ցախ՚-ը ծա­նո­թա­ցել է տե­ղում։

Երբ ար­դեն Կրկ­ժա­նում էինք, բնա­կիչ­ներն հա­վաք­վել և փոր­ձում էին հնա­րա­վո­րինս հա­մա­ռոտ ներ­կա­յաց­նել այն ա­ռաջ­նա­հերթ խն­դիր­նե­րը, ո­րոնք խո­չըն­դոտ են հան­դի­սա­նում 21-րդ դա­րում՝ բնա­կա­նոն և հար­մա­րա­վետ կյանք վա­րե­լու հա­մար։
Բնա­կիչ­նե­րից Ա­նուշ Սի­մո­նյա­նը, խո­սե­լով թա­ղա­մա­սի փո­ղոց­նե­րի անմ­խի­թար վի­ճա­կից, ա­սաց.
-Ար­դեն շուրջ 30 տա­րի է ապ­րում եմ այս­տեղ, և այս տա­րի­նե­րի ըն­թաց­քում մենք միշտ հույ­սով սպա­սել ենք, որ մի օր էլ մեր փո­ղոց­նե­րը կաս­ֆալ­տա­պատ­վեն, բայց դա այդ­պես էլ տե­ղի չու­նե­ցավ։ Տե­ղում­նե­րի ժա­մա­նակ այս ճա­նա­պարհ­ներն ա­նան­ցա­նե­լի են դառ­նում, ցե­խի մեջ կոր­չում է թա­ղա­մա­սը, քայ­լել չի լի­նում։ Ե­րե­խա­նե­րը մինչև կան­գառ, ամ­բող­ջու­թյամբ ցե­խոտ­ված են լի­նում։ Ես ինքս 4 ե­րե­խա եմ այս պայ­ման­նե­րում մե­ծաց­րել։ Պատ­կե­րաց­նո՞ւմ եք, մի ու­րիշ կո­շի­կով հաս­նում են կան­գառ և այն­տեղ փո­խում, ան­տա­նե­լի է։ Ե­թե այս ա­մե­նին գու­մա­րենք նաև այն, որ թա­ղա­մա­սը կո­յու­ղի չու­նի, պատ­կերն ա­վե­լի ա­ղե­տա­լի է դառ­նում։ Խնդ­րում եմ բարձ­րա­ձայ­նեք մեր խնդ­րի մա­սին, մենք էլ ենք ցան­կա­նում ապ­րել բա­րե­կարգ թա­ղա­մա­սում։
Բնա­կիչ­նե­րից ո­մանք էլ նշե­ցին, որ հա­ճախ շտա­պօգ­նու­թյան մե­քե­նա­նե­րը դժ­վա­րա­նում են հաս­նել թա­ղա­մա­սի այս կամ այն հատ­վա­ծը։ Իսկ տաք­սու վա­րորդ­ներն անձրևնե­րից հե­տո, առ­հա­սա­րակ, հրա­ժար­վում են պատ­վեր ըն­դու­նել։
Կրկ­ժա­նում 44-օ­րյա պա­տե­րազ­մից հե­տո հա­ճախ են լսե­լի կրա­կոց­նե­րի ձայ­ներ, թա­ղա­մա­սի բնա­կիչ­ներն ա­սում են, որ ինչ­պես ա­ռա­ջին Ար­ցա­խյան պա­տե­րազ­մի տա­րի­նե­րին, այն­պես էլ հի­մա սահ­մա­նա­պահ են, բայց դա նրանց չի խան­գա­րում, պար­զա­պես կա­մե­նում են ու­նե­նալ բա­րե­կարգ թա­ղա­մաս։