[ARM]     [RUS]     [ENG]

ՎԵ­ՐԱ­ԲԱՑ­ՎԵՑ ՍՏԵ­ՓԱ­ՆԱ­ԿԵՐ­ՏԻ ՕՐ­ԹԵ­ԶԱ­ՎՈՐ­ՄԱՆ ԿԵՆՏ­ՐՈ­ՆԸ

Զա­րի­նե ՄԱ­ՅԻ­ԼՅԱՆ

ԱՀ ա­ռող­ջա­պա­հու­թյան նա­խա­րա­րու­թյան ՙԱրևիկ՚ բուժ­միա­վոր­ման հա­րա­կից տա­րած­քում վե­րա­բաց­վել է ար­դեն Ար­սեն Դա­վի­թյա­նի ան­վան օր­թե­զա­վոր­ման կենտ­րո­նը: Այն Ստե­փա­նա­կեր­տում գոր­ծում էր դեռևս 2015թ.-ից՝ ՀՀ ՙՕր­թեզ՚ ՍՊԸ-ի նա­խա­ձեռ­նու­թյամբ, որ­տեղ էլ որ­պես օր­թե­զիստ աշ­խա­տում էր Ար­սեն Դա­վի­թյա­նը։ Ցա­վոք, նա նա­հա­տակ­վեց ար­ցա­խյան եր­րորդ պա­տե­րազ­մում և այժմ վե­րա­բաց­ված Կենտ­րո­նը կրում է նրա ա­նու­նը։

Կենտ­րո­նի գոր­ծա­դիր և հիմ­նա­դիր տնօ­րեն, ման­կա­կան վնաս­ված­քա­բան, օր­թո­պեդ Գևորգ Ջհան­գի­րյա­նի պար­զա­բան­մամբ՝ տար­բեր հան­գա­մանք­նե­րի պատ­ճա­ռով օր­թե­զա­վոր­ման կենտ­րո­նը 2020թ. հուն­վար ամ­սից դա­դա­րեց­րել է գոր­ծու­նեու­թյու­նը, բայց քա­նի որ օր­թո­պե­դիկ հի­վանդ­նե­րի բու­ժումն ա­ռանց օր­թե­զա­վոր­ման (օ­ժան­դակ սար­քեր) հնա­րա­վոր չէ կազ­մա­կեր­պել, ուս­տի հա­յաս­տա­նյան վե­րոն­շյալ կա­ռույ­ցի ա­ջակ­ցու­թյամբ և հա­մա­տեղ ջան­քե­րով նույն տար­վա սեպ­տեմ­բե­րի երկ­րորդ կե­սից Ստե­փա­նա­կեր­տում վե­րա­բաց­վեց կենտ­րո­նը։ Ար­ցա­խյան եր­րորդ պա­տե­րազ­մի հետևան­քով կա­ռույ­ցը կր­կին դա­դա­րեց գոր­ծել, զոհ­վեց միակ մաս­նա­գե­տը։ Ժա­մա­նա­կի ըն­թաց­քում վե­րա­պատ­րաստ­վեց նոր օր­թե­զիստ ու ար­դեն 2021թ. հու­նիս ամ­սից ար­ցախ­ցի­նե­րը հնա­րա­վո­րու­թյուն ու­նեն տե­ղում ձեռք բե­րել օր­թե­զա­վոր­ման և կոր­սե­տա­վոր­ման անհ­րա­ժեշտ պա­րա­գա­նե­րը։ Բու­ժա­կան այս սար­քե­րի կա­րիքն ու­նեն ման­կա­կան ու­ղե­ղա­յին կաթ­վա­ծով, տար­բեր նեյ­րոօր­թո­պե­դիկ խն­դիր­նե­րով ե­րե­խա­նե­րը, ինչ­պես նաև ող­նա­շա­րի սկո­լիո­զի (կո­ղա­յին կո­րա­ցում, ծռում) և այլ դե­ֆոր­մա­ցիա­նե­րի դեպ­քում կոր­սե­տա­վոր­ման ցու­ցում ու­նե­ցող­նե­րը։ Օ­ժան­դակ այդ սար­քե­րը նա­խա­տե­սած են նաև բա­րե­լա­վե­լու հի­վան­դի ֆի­զի­կա­կան ակ­տի­վու­թյու­նը։ Կենտ­րո­նը հա­մա­գոր­ծակ­ցում է ԱՀ ա­ռող­ջա­պա­հու­թյան նա­խա­րա­րու­թյան հետ և պետ­պատ­վե­րի շր­ջա­նա­կում օր­թե­զա­վոր­ման կա­րիք ու­նե­ցող­նե­րը ձեռք են բե­րում անհ­րա­ժեշտ պա­րա­գա­նե­րը։ Ա­ռան­ձին հի­վան­դու­թյուն­նե­րի դեպ­քում ցուց­ված օր­թե­զա­վոր­ման պա­րա­գա­նե­րը պատ­րաստ­վում են Կենտ­րո­նի ար­հես­տա­նո­ցում՝ օր­թե­զիս­տի կող­մից։ Մո­դել­նե­րը նշա­նակ­վում են բու­ժող բժշ­կի կող­մից, իսկ օր­թե­զիս­տը կա­տա­րում է բժշ­կի նշա­նա­կու­մը։ Օր­թեզ­նե­րը պատ­րաստ­վում են գեր­մա­նա­կան հում­քից, ին­չը ե­րաշ­խա­վո­րում է նրանց բարձր ո­րա­կը: ՙԿենտ­րո­նում բու­ժում չի ի­րա­կա­նաց­վում, պար­զա­պես տվյալ հի­վան­դի բու­ժող բժիշ­կը ա­ռող­ջու­թյան վե­րա­կան­գն­ման հեր­թա­կան փու­լը շա­րու­նա­կում է օր­թե­զա­վոր­ման պա­րա­գա­նե­րի մի­ջո­ցով։ Դրանց անհ­րա­ժեշ­տու­թյու­նը կա­րող է ա­ռա­ջա­նալ վի­րա­հա­տա­կան ո­րո­շա­կի մի­ջամ­տու­թյուն­նե­րից հե­տո կամ վի­րա­հա­տու­թյուն­նե­րից խու­սա­փե­լու կամ հե­տաձ­գե­լու դեպ­քում։ Օր­թեզ­նե­րը հիմ­նա­կա­նում պատ­րաստ­վում են մաս­նա­գե­տին դի­մե­լուց ու հա­մա­պա­տաս­խան չա­փը և մո­դե­լը ընտ­րե­լուց 7-14 օր­վա ըն­թաց­քում՚,-նշեց . Ջհան­գի­րյա­նը։ Մինչև Օր­թե­զա­վոր­ման կենտ­րո­նի ստեղ­ծու­մը շա­հա­ռու­նե­րը ստիպ­ված էին մեկ սար­քի հա­մար մի քա­նի ան­գամ մեկ­նել Երևան` մո­դե­լի ընտ­րու­թյան, չա­փագր­ման, ստուգ­ման և այլ­նի հա­մար, իսկ քա­նի որ հի­վանդ­նե­րի մեծ մա­սը սահ­մա­նա­փակ կա­րո­ղու­թյուն­նե­րով ան­ձինք են, բնա­կա­նա­բար, բա­վա­կա­նին խն­դիր­ներ պետք է հաղ­թա­հա­րեին բժշ­կա­կան անհ­րա­ժեշտ պա­րա­գա­նե­րի ձեռք­բեր­ման հա­մար։ Մեր զրու­ցակ­ցի տե­ղե­կատ­վու­թյամբ՝ Օր­թե­զա­վոր­ման կենտ­րո­նում առ­կա օր­թե­զի հա­մար նա­խա­տես­ված պա­րա­գա­նե­րը և օր­թո­պե­դիկ բարձ­րո­րակ կո­շիկ­նե­րը վա­ճառ­վում են ե­րե­ւա­նյան գնե­րով։ Այս­տեղ կան նաև հար­թա­թա­թու­թյան խն­դիր­ներ ու­նե­ցող­նե­րի հա­մար նա­խա­տես­ված կո­շիկ­ներ, ի դեպ, հար­թա­թա­թու­թյու­նը հի­վան­դու­թյուն չէ, ինչ­պես պն­դում է բժիշ­կը, դա պար­զա­պես ոտ­նա­թա­թի կա­ռուց­վածք է, ին­չի հետ պետք է հար­մար­վել ու ցան­կա­լի է կրել հար­մա­րա­վետ կո­շիկ­ներ։ Դրանք պետք է պատ­րաստ­ված լի­նեն ո­րա­կյալ հում­քից, ու­նե­նան ա­մուր հետ­նա­մաս, ինչ­պես նաեւ` սու­պի­նա­տոր` ոտ­նա­թա­թի դե­ֆոր­մա­ցիան կան­խե­լու հա­մար։ Անհ­րա­ժեշ­տու­թյան դեպ­քում տե­ղում մաս­նա­գետն ընտ­րում է չա­փը և մեկ շա­բաթ­վա ըն­թաց­քում պատ­վե­րը բեր­վում է Երևա­նից։ Իսկ օր­թե­զի կո­շիկ­նե­րը հար­մա­րեց­ված են օր­թեզ կրե­լուն` ու­նեն հա­տուկ կա­պիչ­ներ, ո­րոնք հեշ­տաց­նում են օր­թե­զով կո­շիկ հագ­նե­լու եւ հա­նե­լու գոր­ծո­ղու­թյու­նը, ա­մուր ֆիք­սում են ոտ­քե­րը, չեն դե­ֆոր­մաց­վում եւ պատռ­վում սո­վո­րա­կան կո­շիկ­նե­րի պես: Կենտ­րո­նի հիմ­նա­կան շա­հա­ռու­ներն ուղ­ղորդ­վում են ՙԱրևիկ՚ բուժ­միա­վո­րու­մից, նաև Ստե­փա­նա­կեր­տի Ք. Քոք­սի ան­վան Վե­րա­կանգ­նո­ղա­կան կենտ­րո­նի տար­բեր հետվ­նաս­ված­քա­յին խն­դիր­նե­րով հի­վանդ­ներն են դի­մում անհ­րա­ժեշտ պա­րա­գա­նե­րի ձեռք­բեր­ման հա­մար։ Պետ­պատ­վե­րի շր­ջա­նակ­նե­րում նա­խա­տես­ված բյու­ջեն, ըստ . Ջհան­գի­րյա­նի, դեռևս բա­վա­րա­րում է շա­հա­ռու­նե­րի կա­րիք­նե­րը հո­գա­լու հա­մար, սա­կայն անհ­րա­ժեշտ են ո­րո­շա­կի վե­րա­նա­յում­ներ կո­շիկ­նե­րի ա­ռու­մով, ո­րոնց ձեռք­բե­րումն ընդգրկված չէ անվ­ճար ծա­ռա­յու­թյուն­նե­րի ցան­կում։