Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1

ԴԱՍ ԽՈ­ՆԱՐ­ՀՈՒ­ՄԻ ԵՎ ՀԻ­ՇԱ­ՏԱ­ԿԻ

Կա­րի­նե ԲԱԽ­ՇԻ­ՅԱՆ

Սեպ­տեմ­բե­րի 21-ին, Աս­կե­րա­նի շր­ջա­նի Խնա­ծա­խի հա­մայն­քում տե­ղի ու­նե­ցավ Ար­ցա­խյան պա­տե­րազմ­նե­րում ըն­կած խնա­ծախ­ցի­նե­րի հի­շա­տա­կին նվիր­ված մի­ջո­ցա­ռու­մը։
Ներ­կա էին Աս­կե­րա­նի շրջ­վար­չա­կազ­մի աշ­խա­տա­կազ­մի ԿՍ բաժ­նի վա­րիչ Կառ­լեն Մա­յի­լյա­նը, ԱՀ ՙՊա­հես­տա­զո­րի սպա­նե­րի միու­թյուն՚ ՀԿ նա­խա­գահ Կար­մեն Աս­լա­նյա­նը, կազ­մա­կեր­պու­թյան ան­դամ­ներ, խնա­ծախ­ցի­ներ։

Մի­ջո­ցա­ռումն սկս­վեց Խնա­ծա­խի Սուրբ Աստ­վա­ծա­ծին ե­կե­ղե­ցուց և շա­րու­նակ­վեց խնա­ծախ­ցի զոհ­ված­նե­րի հի­շա­տա­կը հա­վեր­ժաց­նող հա­մա­լի­րում, որ­տեղ հա­մայն­քա­պե­տա­րա­նի մի­ջոց­նե­րով վե­րա­կա­ռուց­վել էր զոհ­ված­նե­րի հու­շա­վա­հա­նա­կը։
Հն­չեց ԱՀ օրհ­ներ­գը, ներ­կա­նե­րը մեկ րո­պե լռու­թյամբ հար­գե­ցին զո­հե­րի հի­շա­տա­կը։
Օրհ­նան­քի խոսք ա­սաց Տեր Բե­նիա­մին քա­հա­նա Ծա­տու­րյա­նը.
-Այ­սօր հա­վաք­վել ենք այս­տեղ հի­շե­լու և մե­ծա­րե­լու այն մարդ­կանց, ում շնոր­հիվ կանգ­նած ենք մայր հո­ղում։
Մեր զա­վակ­նե­րի ա­րյամբ, մեր ե­կե­ղե­ցու սր­բե­րի ա­ղոթ­քով է, որ այ­սօր հո­ղը սր­բաց­ված է յու­րա­քան­չյու­րիս հա­մար։ Այս հու­շա­հա­մա­լի­րը վե­րա­կա­ռուց­ված է յու­րա­քան­չյու­րիս հի­շեց­նե­լու, որ մենք պար­տա­վոր ենք բո­լոր ան­հատ սր­բու­թյուն­նե­րին։
Հի­րա­վի, քա­ջե­րի սե­րունդ­նե­րը քա­ջերն են. 38 խնա­ծախ­ցի քա­ջեր Ար­ցա­խյան պա­տե­րազմ­նե­րում ի­րենց կյանքն են զո­հա­բե­րել հա­նուն այս սուրբ հո­ղի, հա­նուն ա­զատ ու ան­կախ Ար­ցա­խի։
ԱՀ ՙՊա­հես­տա­զո­րի սպա­նե­րի միու­թյուն՚ ՀԿ նա­խա­գահ Կար­մեն Աս­լա­նյա­նը նշեց.
-Եվ չնա­յած Հա­յաս­տա­նի ա­ռա­ջին Հան­րա­պե­տու­թյու­նը գո­յատևեց կարճ ժա­մա­նա­կա­հատ­ված, այ­նուա­մե­նայ­նիվ, նշա­նա­կա­լի է նրա դե­րա­կա­տա­րու­թյու­նը մեր ժո­ղովր­դի կյան­քում։ Բաշ Ա­պա­րա­նի, Սար­դա­րա­պա­տի և Ղա­րա­քի­լի­սա­յի ճա­կա­տա­մար­տե­րում քաջ հա­յոր­դի­նե­րի սխ­րանք­ներն ա­պա­ցու­ցե­ցին, որ հա­յը կա­րող է խու­սա­փել օ­տա­րի լծից և հա­վա­տում է սե­փա­կան ու­ժե­րին, երբ միաս­նա­կան է ու հաս­տա­տա­կամ, երբ զենք է վերց­նում, պաշտ­պա­նում սե­փա­կան հո­ղը: Հենց այդ կամ­քով են սխ­րան­քի ե­լել ար­ցա­խյան բո­լոր պա­տե­րազմ­նե­րի մաս­նա­կից­նե­րը։ Մենք պետք է կա­րո­ղա­նանք ինք­ներս մեզ ար­ժա­նի դրսևո­րել, չկորց­նել մեր հա­վա­տը, քան­զի ա­րյամբ և քր­տին­քով են մեզ փո­խան­ցել հայ­կա­կան այս լեռ­նաշ­խար­հը։
Թող այս հու­շա­կո­թո­ղը դառ­նա սուրբ նա­հա­տակ­նե­րի ան­մա­րե­լի հի­շա­տա­կի առ­հա­վատ­չյան:
Աս­կե­րա­նի շրջ­վար­չա­կազ­մի աշ­խա­տա­կազ­մի ԿՍ բաժ­նի վա­րիչ Կառ­լեն Մա­յի­լյանն իր խոս­քում նշեց, որ այն ազ­գը, ո­րը չի ու­զում մեռ­նել, նրան հնա­րա­վոր չէ սպա­նել։ Այս պա­տե­րազմն ան­հա­վա­սար էր բո­լոր ա­ռում­նե­րով.
-Մեր տղա­նե­րը պայ­քա­րե­ցին, ինչ­պես հայն է մե­նակ կա­րո­ղա­նում, պայ­քա­րե­ցին մինչև վեր­ջին պա­հը և ի­րենց ա­րյամբ ծած­կե­ցին մայր հո­ղը։
Ու­զում եմ նաև նշել, որ սեպ­տեմ­բեր ամ­սում եր­կու մեծ ձեռք­բե­րում­ներ ու­նե­ցանք՝ եր­կու հայ­կա­կան պե­տու­թյուն­նե­րի պե­տա­կա­նու­թյան ստեղ­ծու­մը, վաս­տա­կե­ցինք ան­կախ ապ­րե­լու ի­րա­վունք։ Հա­մոզ­ված եմ՝ մեր ան­կա­խու­թյու­նը ոչ ոք մե­զա­նից խլել չի կա­րող։
Հա­մայն­քի ղե­կա­վար Մհեր Նի­կո­ղո­սյա­նը սր­տի ցա­վով է հի­շում զոհ­ված հա­մա­գյու­ղա­ցի­նե­րին, կի­սում նրանց հա­րա­զատ­նե­րի ան­դառ­նա­լի վիշ­տը: Հա­մոզ­մունք հայտ­նեց, որ Աստ­ված մի ա­րաս­ցե, ե­թե նո­րից վտանգ­վի հայ­րե­նի­քը, ա­պա ար­ցախ­ցին ան­վա­րան զենք կվերց­նի ու կնետ­վի պաշտ­պա­նե­լու հայ­րե­նի հո­ղը։
Մի­ջո­ցա­ռու­մը, ո­րը խո­նար­հու­մի և հայ­րե­նա­սի­րու­թյան իս­կա­կան դաս էր, ա­վարտ­վեց դպ­րո­ցի տնօ­րեն Նել­լի Սա­հա­կյա­նի կո­չով՝ ուղղ­ված խնա­ծախ­ցի հե­րոս­նե­րին.
-Խոս­տա­նում ենք չկոտր­վել, եր­բեք ծն­կի չգալ և ձեր ա­րյու­նով ու ար­ցուն­քով թրջ­ված մեր հայ­րե­նի­քը վե­րա­կանգ­նել միաս­նու­թյամբ, սի­րով ու հա­մե­րաշ­խու­թյամբ և ապ­րել՝ չնա­հան­ջե­լով…