[ARM]     [RUS]     [ENG]

ՙԱԴՐ­ԲԵ­ՋԱ­ՆԻ ՑԵ­ՂԱՍ­ՊԱ­ՆԱ­ԿԱՆ ՎԱՐ­ՔԸ. ՊԱՏ­ՄՈՒ­ԹՅՈՒՆ և ԱՐ­ԴԻԱ­ԿԱ­ՆՈՒ­ԹՅՈՒՆ՚. ԳՐ­ՔԻ ՇՆՈՐ­ՀԱՆ­ԴԵՍ Գան­ձա­սա­րում

Նա­նե Հա­րու­թյու­նյան

ՙԱԴՐ­ԲԵ­ՋԱ­ՆԻ ՑԵ­ՂԱՍ­ՊԱ­ՆԱ­ԿԱՆ ՎԱՐ­ՔԸ. ՊԱՏ­ՄՈՒ­ԹՅՈՒՆ և ԱՐ­ԴԻԱ­ԿԱ­ՆՈՒ­ԹՅՈՒՆ՚ գր­քի շնոր­հան­դե­սը, ո­րը կա­յա­ցավ Ար­ցա­խի Մես­րոպ Մաշ­տո­ցի ան­վան Մա­տե­նա­դա­րան-Գան­ձա­սար գի­տամ­շա­կու­թա­յին կենտ­րո­նում` հայ և օ­տա­րերկ­րյա գիտ­նա­կան­նե­րի մաս­նակ­ցու­թյամբ, խոր­հր­դան­շա­կան էր. հա­մըն­կել էր Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տու­թյան Ան­կա­խու­թյան օր­վան` սեպ­տեմ­բե­րի 21-ին:

Դեռևս 2020 թ. հու­լի­սի 15-16-ին տե­ղի էր ու­նե­ցել առ­ցանց գի­տա­ժո­ղով՝ նվիր­ված Շու­շիի հայ բնակ­չու­թյան ցե­ղաս­պա­նու­թյան 100-րդ տա­րե­լի­ցին։ Գի­տա­ժո­ղո­վի նյու­թե­րի ժո­ղո­վա­ծուն լույս է տե­սել ԱՀ ԿԳՄՍ նա­խա­րա­րու­թյան նա­խա­ձեռ­նու­թյամբ և Հայ Ե­կե­ղե­ցու Գեր­մա­նիա­յի թե­մի ֆի­նան­սա­վոր­մամբ։
Գր­քի խմ­բա­գիր, ՙԿա­ճառ՚ գի­տա­կան կենտ­րո­նի ղե­կա­վար, պատ­մա­կան գի­տու­թյուն­նե­րի թեկ­նա­ծու, դո­ցենտ Մհեր Հա­րու­թյու­նյա­նը ող­ջու­նեց հա­յու­թյան հա­մար կարևոր մշա­կու­թա­յին օ­ջա­խում՝ հնա­մյա Գան­ձա­սա­րի հո­վա­նու ներ­քո կազ­մա­կերպ­ված մի­ջո­ցառ­ման մաս­նա­կից­նե­րին և նշեց, որ առ­կա է հայ գիտ­նա­կան­նե­րի հե­տա­զո­տու­թյուն­նե­րի գի­տա­կան ար­դյուն­քը ըն­թեր­ցող­նե­րին, թի­րա­խա­յին լսա­րա­նին հասց­նե­լու լուրջ խն­դիր: Հենց այդ հա­մա­տեքս­տում էլ նա դի­տար­կեց շնոր­հան­դե­սի կարևո­րու­թյու­նը։ ՙԱյ­սօր մեր գի­տու­թյան ա­ռաջ ծա­ռա­ցած կարևոր խն­դիր է այն, որ կա­րո­ղա­նանք տե­սա­կան նյու­թը ա­ռար­կա­յա­կան դարձ­նել, որ­պես­զի այն կի­րառ­վի թե? ար­տա­քին, թե? ներ­քին քա­ղա­քա­կա­նու­թյան մեջ,- մաս­նա­վո­րա­պես նշեց Մ. Հա­րու­թյու­նյա­նը։- Կար­ծում եմ՝ բո­լո­րիս ա­ռա­քե­լու­թյունն է ըստ ա­մե­նայ­նի նպաս­տել հայ­կա­կան պե­տա­կա­նու­թյան կա­յաց­մանն ու զար­գաց­մա­նը։
Ժո­ղո­վա­ծուն պա­րու­նա­կում է թե­մա­յին առ­նչ­վող և դրա ա­մե­նա­տար­բեր տե­սան­կյուն­նե­րը պար­զա­բա­նող ու ար­դիա­կա­նու­թյուն ու­նե­ցող ե­րեք տաս­նյակ աշ­խա­տու­թյուն՝ անհ­րա­ժեշտ եզ­րա­հան­գում­նե­րով, աղ­բյու­րա­գի­տա­կան ու փաս­տա­կան հա­րուստ հիմ­քով ու գա­ղա­փա­րա­կան լայն ընդ­գր­կու­մով՚։
ՀՀ ԳԱԱ պատ­մու­թյան ինս­տի­տու­տի տնօ­րեն, ա­կա­դե­մի­կոս Ա­շոտ Մել­քո­նյա­նը շնոր­հա­վո­րե­լով Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տու­թյան Ան­կա­խու­թյան 30-ա­մյա­կի առ­թիվ, հույս հայտ­նեց, որ Ար­ցա­խը կշտ­կի մեջ­քը։ Բարձր գնա­հա­տե­լով գի­տա­ժո­վի ժո­ղո­վա­ծուի հրա­տա­րա­կու­մը՝ պատ­մա­բա­նը կարևո­րեց մեր պատ­մու­թյան ու­սա­նե­լի դա­սե­րը թղ­թին հանձ­նե­լու ու սե­րունդ­նե­րին որ­պես պատ­գամ թող­նե­լու ա­ռա­քե­լու­թյու­նը։
ԵՊՀ պատ­մու­թյան ֆա­կուլ­տե­տի դե­կան, պատ­մա­կան գի­տու­թյուն­նե­րի դոկ­տոր, պրո­ֆե­սոր Է­դիկ Մի­նա­սյա­նը շնոր­հա­կա­լու­թյուն հայտ­նեց աշ­խա­տան­քի հրա­տա­րակ­ման հա­մար։
ՙԳիր­քը Շու­շիի պատ­մու­թյունն ար­տա­ցո­լող ամ­բող­ջա­կան աշ­խա­տանք է, ո­րը հա­կա­հար­ված է բո­լոր հա­կա­գի­տա­կան տե­սա­կետ­նե­րին,- ա­սաց պատ­մա­բան Է. Մի­նա­սյա­նը,- այս­տեղ ամ­փոփ­ված են մեր ամ­բող­ջա­կան հի­շո­ղու­թյուն­ներն ու պատ­կե­րա­ցում­նե­րը Շու­շիի մա­սին։ Այս աշ­խա­տանքն ա­պա­ցու­ցում է, որ ադր­բե­ջան­ցի­նե­րի, թուր­քե­րի ե­րա­զանքն էր այս մշա­կու­թա­յին կենտ­րո­նից հա­յե­րին զր­կե­լը։ Սա­կայն վա­ղա­ժամ է նրանց հրճ­վան­քը, քան­զի Շու­շին վաղ թե ուշ դար­ձյալ կշն­չի հա­յե­րեն։ Կար­ծում եմ, այս հա­տո­րը շատ օգ­տա­կար կլի­նի և կդառ­նա սե­ղա­նի գիրք մեր ու­սա­նո­ղու­թյան հա­մար՚։
Ե­լույթ ու­նե­ցան նաև ԿԳՄՍ նա­խա­րա­րի խոր­հր­դա­կան, պ.գ.թ., դո­ցենտ Մե­լա­նյա Բա­լա­յա­նը, Սանկտ Պե­տեր­բուր­գի ՙՀայ­կա­կան ըն­կե­րակ­ցու­թյուն՚ ՀԿ նա­խա­գահ Վա­հան Բա­բա­խա­նյա­նը, Գան­ձա­սա­րի հոգևոր հո­վիվ Տեր Սա­հակ վար­դա­պետ Շա­քա­րյա­նը։
Երևա­նի Մես­րոպ Մաշ­տո­ցի ան­վան Մա­տե­նա­դա­րա­նի ար­ցա­խյան մաս­նա­ճյու­ղում կազ­մա­կերպ­ված գր­քի շնոր­հան­դե­սին ներ­կա էր նաև ԱՀ ԿԳՄՍ նա­խա­րար Լու­սի­նե Ղա­րա­խա­նյա­նը։


Ադր­բե­ջա­նի ցե­ղաս­պա­նա­կան վար­քը. պատ­մու­թյուն և ար­դիա­կա­նու­թյուն (ի­րա­վա­քա­ղա­քա­կան գնա­հա­տա­կա­նից մինչև մի­ջազ­գա­յին դա­տա­րան)։ Մի­ջազ­գա­յին առ­ցանց գի­տա­ժո­ղով՝ նվիր­ված Շու­շիի հայ բնակ­չու­թյան ցե­ղաս­պա­նու­թյան 100-րդ տա­րե­լի­ցին (Շու­շի, 2020 թ. հու­լի­սի 15-16), զե­կու­ցում­նե­րի ժո­ղո­վա­ծու, կազ. և խմբ.՝ Մ. Ա. Հա­րու­թյու­նյան, Երևան, ՙԷ­դիտ պրինտ՚ հրատ., 2021, 552 + 32 էջ ներ­դիր