Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1

ՇՈՒՇԻԻ ՎԱՐՉԱԿԱՆ ԵՎ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԿՅԱՆՔԸ 1828-1917 ԹՎԱԿԱՆՆԵՐԻՆ

(Հատված Վահրամ Բալայանի գրքից)

 Ռուս-պարս­կա­կան պա­տե­րազ­մից հե­տո, Այ­սր­կով­կա­սում տե­ղա­կան իշ­խող­նե­րին քա­ղա­քա­կան աս­պա­րե­զից հե­ռաց­նե­լուն զու­գա­հեռ, ի­րենց տի­րա­պե­տու­թյու­նը նոր նվաճ­ված տա­րածք­նե­րում ամ­րապն­դե­լու նպա­տա­կով շա­րու­նակ­վում են վար­չա­կան բա­րե­փո­խում­նե­րը։ Դրան էր ուղղ­ված 1828թ. հուն­վա­րի 1-ին գլ­խա­վոր շտա­բի պետ Ի. Դի­բի­չին հաս­ցեագր­ված Այ­սր­կով­կա­սի կա­ռա­վար­ման հա­մա­կար­գի բա­րե­փոխ­ման նա­խա­գի­ծը։ Նա­խա­տես­վում էր ստեղ­ծել վար­չա­տա­րած­քա­յին հինգ միա­վոր­ներ՝ վրա­ցա­կան, ի­մե­րե­թա­կան, հայ­կա­կան և եր­կու մահ­մե­դա­կան մար­զեր։ Ղա­րա­բա­ղի, Շա­քիի և Շիր­վա­նի նա­հանգ­նե­րը պետք է նե­րառ­վեին մահ­մե­դա­կան ա­ռա­ջին մար­զի մեջ։ Ըստ նա­խագ­ծի՝ Վրաս­տա­նի և Ի­մե­րե­թիա­յի հա­մար պի­տի գոր­ծեր ռու­սա­կան օ­րեն­սդ­րու­թյու­նը, իսկ մնա­ցած­նե­րը պետք է ուղ­ղորդ­վեին նախ­կին խա­նա­կան վար­չա­կար­գե­րին հա­տուկ օ­րենք­նե­րով։

Ան­գամ ֆի­նանս­նե­րի նա­խա­րար Կանկ­րի­նը 1829թ. օ­գոս­տո­սի 15-ին ա­ռա­ջար­կում էր վե­րա­կանգ­նել Շա­քիի, Շիր­վա­նի և Ղա­րա­բա­ղի խա­նու­թյուն­նե­րը։
Սա­կայն, քա­նի որ Այ­սր­կով­կա­սում ըն­թա­նում էին ռազ­մա­կան գոր­ծո­ղու­թյուն­ներ, և ցա­րա­կան ար­քու­նի­քին անհ­րա­ժեշտ էր օգ­տա­գոր­ծել հայ ժո­ղովր­դին, Նի­կո­լա­յը մեր­ժեց այդ նա­խագ­ծե­րը։
Ցա­րը չս­խալ­վեց։ Հա­յու­թյու­նը 1828-1829թթ. ռուս-թուր­քա­կան պա­տե­րազ­մի տա­րի­նե­րին նո­րից լծ­վեց ռու­սա­կան զեն­քի հաղ­թա­նակ­ներն ա­պա­հո­վե­լու գոր­ծին։
1828թ. փետր­վա­րին Երևա­նում ստեղծ­վեց 400 հա­յե­րից բաղ­կա­ցած ՙՀայ­կա­կան հե­ծյալ գունդ՚ և 800 հո­գա­նոց ՙՀայ­կա­կան հետևա­կա­յին գու­մար­տա­կը՚։
Հայ­կա­կան բո­լոր գա­վառ­նե­րից, այդ թվում՝ Ղա­րա­բա­ղից, հա­րյու­րա­վոր կա­մա­վո­րա­կան­ներ մեկ­նե­ցին ռազ­մա­ճա­կատ։ Հայ­կա­կան մար­զից ռազ­մա­ճա­կատ մեկ­նած­նե­րի թիվն ան­ցավ ե­րեք հա­զա­րի սահ­մա­նը։
Նույն հա­ջո­ղու­թյամբ ցա­րա­կան ար­քու­նի­քը հա­յե­րին օգ­տա­գոր­ծեց Կով­կա­սի լեռ­նա­կան­նե­րի դեմ մղ­վող պա­տե­րազ­մի ժա­մա­նակ։ Ա­ռանձ­նա­պես ար­ցա­խա­հա­յերն աչ­քի ըն­կան Շա­մի­լին վերջ­նա­կան պար­տու­թյան մատ­նե­լու ռազ­մա­գոր­ծո­ղու­թյուն­նե­րի ժա­մա­նակ։
Շու­շե­ցի փոխ­գն­դա­պետ Ի­սա­հակ Հով­հան­նե­սի Ղա­րա­մյան­ցի գուն­դը մի քա­նի ճա­կա­տա­մար­տե­րում պար­տու­թյան է մատ­նել Ի­մամ Շա­մի­լին և ա­զա­տել Գրի­բոե­դո­վի ա­նե­րո­ջը՝ գե­նե­րալ Ճավ­ճա­վա­ձեին և ըն­տա­նի­քի գե­րյալ ան­դամ­նե­րին ու իշ­խան Օր­բե­լուն։

Այդ մա­սին է վկա­յում Շու­շիի հայ­կա­կան գե­րեզ­մա­նա­տա­նը պահ­պան­ված փոխ­գն­դա­պե­տի շիր­մա­քա­րը. ՙՀան­գիստ հա­յազ­գի քաջ զի­նուո­րա­կան փոխ­գն­դա­պետ Ի­սա­յայ Հով­հան­նիս­ման Ղրա­մեանց, ծն ի 1821 ա­մի և վախճ ի 1886 ա­մի ի 12 մար­տի։ Քա­ջա­մար­տիկն Ի­սայ յաղ­թա­կան փա­ռօք Զի­մամն Շա­միլ ի պար­տու­թիւն մատ­նեաց եւ յետս դար­ձոյց գե­րեալ զըն­տա­նիս, Ճաւ­ճա­ւադ­զէ, Օր­բել-վրաց իշ­խա­նաց 1854՚։
Շա­մի­լի գեր­ման և հյու­սի­սա­յին Կով­կա­սում պա­տե­րազ­մի ա­վարտ­ման գոր­ծում ան­չափ մեծ էր մեկ այլ շու­շե­ցու՝ գե­նե­րալ Հով­հան­նես Լա­զա­րյա­նի (Ի­վան Դա­վի­դո­վիչ Լա­զարև) դե­րը։ Նա ծն­վել է Շու­շիում 1820թ.։ Ման­կու­թյունն ու պա­տա­նե­կու­թյունն անց է կաց­րել հա­րա­զատ քա­ղա­քում։ 1839թ. Հով­հան­նես Լա­զա­րյա­նը ծա­ռա­յու­թյան է մտել նշա­նա­վոր Շիր­վա­նյան հետևա­կա­յին գն­դում և այ­նու­հետև ու­նե­ցել փայ­լուն ռազ­մա­կան կեն­սագ­րու­թյուն։ Պատ­մա­բան, գե­նե­րալ-լեյ­տե­նանտ Վ. Պոտ­տոն հիաց­մուն­քով գրել է. ՙՆա հազ­վա­դեպ ծնունդ էր, փայ­լուն և մե­ծա­գույն տա­ղանդ, որն ա­մե­նու­րեք, որ­տեղ որ լի­ներ, ի­րե­նից հե­տո թո­ղել է փա­ռա­վոր հի­շա­տակ։ …Լա­զարևը չու­ներ ո՜չ ան­վա­նի գեր­դաս­տան, ո՜չ հարս­տու­թյուն, ո՜չ կա­պեր վերևնե­րում…։ Ան­սո­վոր միտք և հս­կա­յա­կան ու­նա­կու­թյուն­ներ, ո­րի առջև ա­կա­մա­յից խո­նարհ­վում էին բո­լո­րը՝ ա­հա նրա ու­ղու և պան­ծա­լի ծա­ռա­յո­ղա­կան կա­րիե­րա­յի շար­ժի­չը՚։ Գե­նե­րալ Հ. Լա­զա­րյա­նի ռազ­մա­կան տա­ղան­դը փայ­լեց Շա­մի­լի դեմ մղ­ված մար­տե­րում։ 1848թ. նա լեռ­նա­կան­նե­րի կող­մից պա­շար­ված Ախ­տա ամ­րո­ցից հան­կար­ծա­կի դուրս է գա­լիս և 7-րդ գու­մար­տա­կի գլուխ ան­ցած՝ գրո­հում հա­կա­ռա­կոր­դի ու­ժե­րի վրա ու փր­կում ամ­րո­ցի կա­յա­զո­րին։ Այ­նու­հետև նա դար­ձավ Մեխ­տու­լիի խա­նու­թյան կա­ռա­վա­րիչ։ Գե­նե­րա­լին եր­կա­թյա կամ­քի շնոր­հիվ հա­ջող­վեց ի­րեն են­թար­կեց­նել լեռ­նա­կան­նե­րին։ Պոտ­տոն գրել է. ՙՇնոր­հիվ իր խո­րա­թա­փան­ցու­թյան և լեռ­նա­կան­նե­րի խառն­ված­քին քա­ջա­տե­ղյակ լի­նե­լով, նա տի­րա­պե­տում էր իր հարևան­նե­րի մտադ­րու­թյու­նը կռա­հե­լու գաղտ­նի­քին։ Նրա ա­նունն ան­գամ սար­սա­փազ­դու էր լեռ­նա­կան­նե­րի հա­մար՚։
Շա­րու­նա­կե­լով այդ միտ­քը՝ ռուս գե­նե­րա­լը գրել է. ՙԿով­կա­սի ժո­ղո­վուրդ­նե­րի մոտ նրա խոս­քը օ­րեն­քի ուժ ու­ներ՚։
1859թ. օ­գոս­տո­սին Շա­մի­լը, երբ հաս­կա­ցավ, որ պա­շար­ված Գու­նի­բը պա­հելն ար­դեն անհ­նա­րին է, ռու­սա­կան հրա­մա­նա­տա­րու­թյանն ա­ռա­ջար­կեց իր հետ բա­նակ­ցու­թյուն­նե­րի ու­ղար­կել միայն գն­դա­պետ Լա­զա­րյա­նին։ Շու­շե­ցի զո­րա­վա­րը, մտ­նե­լով լեռ­նա­կան­նե­րի ճամ­բա­րը, նրանց ող­ջու­նում է արևե­լյան ձևով և դի­մե­լով Շա­մի­լին՝ ա­սում է. ՙՇա­մի՜լ, ողջ աշ­խար­հին հայտ­նի է քո քա­ջու­թյան և փառ­քի մա­սին…։ Են­թարկ­վի՜ր ճա­կա­տագ­րին և հան­ձն­վի՜ր ռու­սաց տի­րա­կա­լի բա­րե­հա­ճու­թյա­նը. դրա­նով դու կփր­կես մնա­ցած­նե­րին, ո­րոնք քեզ հա­վա­տա­րիմ մնա­ցին քո տխ­րու­թյան պա­հե­րին։ Ցույց տուր, որ դու մեծ ես, ինչ­պես եր­ջա­նիկ, այն­պես էլ տխ­րու­թյան ժա­մա­նակ…՚։
Շա­մի­լը խո­հե­մու­թյուն է ցու­ցա­բե­րում և հան­ձն­վում։
1859թ. Հով­հան­նես Լա­զա­րյա­նը` ար­դեն գե­նե­րալ-մա­յո­րի զին­վո­րա­կան կո­չու­մով, գլ­խա­վո­րում էր Դաղս­տա­նում գտն­վող ռու­սա­կան ու­ժե­րը, միա­ժա­մա­նակ ի­րա­կա­նաց­նում այդ նույն օկ­րու­գի քա­ղա­քա­ցիա­կան մա­սի կա­ռա­վա­րու­մը։
1877-1878թթ. ռուս-թուր­քա­կան պա­տե­րազ­մի ժա­մա­նակ, գե­նե­րալ-լեյ­տե­նան­տի ու­սա­դիր­նե­րով, նա Ա­լա­ջա­յի բար­ձունք­նե­րում ռու­սա­կան զոր­քե­րի հա­մար փայ­լուն հաղ­թա­նակ ա­պա­հո­վեց։ Նա ա­ռա­վել փայ­լուն կազ­մա­կեր­պեց 1877թ. նո­յեմ­բե­րի 3-ի Կար­սի գրո­հը և ա­զա­տագ­րու­մը։ Մար­տե­րի ըն­թաց­քում ծանր վի­րա­վոր­վում է մեկ այլ շու­շե­ցի՝ գե­նե­րալ Լա­զա­րյա­նի եղ­բոր՝ Բա­բա­ջա­նի որ­դի պո­րու­չիկ Լա­զարևը։ Պա­տե­րազ­մի ա­վար­տին նա ստա­ցավ գե­նե­րալ-ա­դյու­տան­տի զին­վո­րա­կան կո­չում և սկ­սեց ի­րա­գոր­ծել Մի­ջին Ա­սիա­յի նվաճ­ման ռու­սա­կան ար­քու­նի­քի ծրա­գի­րը։ Հ. Լա­զա­րյանն այդ­տեղ էլ 59 տա­րե­կան հա­սա­կում մա­հա­նում է հա­մա­ճա­րա­կից։
Պե­տա­կան բազ­մա­թիվ պարգևնե­րի ար­ժա­նա­ցած շու­շե­ցի գե­նե­րա­լին հու­ղար­կա­վո­րե­ցին Թիֆ­լի­սի Վանք ե­կե­ղե­ցու բա­կում։
Լեռ­նա­կան­նե­րի դեմ պա­տե­րազ­մում աչ­քի էր ըն­կել նաև հյու­սի­սա­յին Կով­կա­սում ռու­սա­կան զոր­քե­րի հրա­մա­նա­տար­նե­րից մե­կը՝ շու­շե­ցի Դա­վիթ Կոս­տան­դյա­նը, ո­րը զոհ­վել է 1844թ.։ Որ­դին հոր ա­ճյու­նը տե­ղա­փո­խել և հո­ղին է հանձ­նել հայ­րե­նի Շու­շիի հայ­կա­կան գե­րեզ­մա­նա­տա­նը։ Շու­շիում հաս­տատ­ված Մե­լիք-Շահ­նա­զա­րյան­նե­րի տոհ­մից ցա­րա­կան ար­քու­նի­քում ծա­ռա­յել են միայն 32 սպա­ներ, ո­րոն­ցից հին­գը գե­նե­րալ­ներ և հին­գը գն­դա­պետ­ներ։ 1813-1817 թվա­կան­նե­րին հա­յոց Շու­շին ցա­րա­կան սպա­յա­կույ­տի հա­մալր­ման կարևոր աղ­բյուր էր դար­ձել։ Ար­ցա­խի մե­լի­քա­կան տնե­րի ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րը, կորց­նե­լով ի­րենց ի­րա­վունք­ներն ու նյու­թա­կան կա­րո­ղու­թյուն­նե­րը, հաս­տատ­վե­լով զար­գաց­ման ու­ղին բռ­նած քա­ղա­քում, աստ­ծո կող­մից նրանց վե­րա­պահ­ված շնորհ­քը և գե­նե­տի­կո­րեն ժա­ռան­գած ու­նա­կու­թյուն­ներն սկ­սե­ցին օգ­տա­գոր­ծել տն­տե­սու­թյան, մշա­կույ­թի և այլ աս­պա­րեզ­նե­րում։ Բայց մե­լի­քա­կան տնե­րի ու ոս­տե­րի հա­մար Շու­շիի բարձ­րա­վան­դա­կը նեղ էր ու սահ­մա­նա­փակ։ Նրանց թևե­րը եր­կար էին և ա­ռա­վել լայն գոր­ծու­նեու­թյուն ծա­վա­լե­լու հա­մար հայ­տն­վե­ցին կայս­րու­թյան տար­բեր քա­ղաք­նե­րում՝ Թիֆ­լի­սում, Մոսկ­վա­յում, Պե­տեր­բուր­գում, Վար­շա­վա­յում և հա­ջո­ղու­թյուն­ներ ար­ձա­նագ­րե­ցին ինչ­պես ռազ­մա­կան գոր­ծում, այն­պես էլ՝ կյան­քի այլ աս­պա­րեզ­նե­րում։ Նրանց մի մասն էլ հայ­րե­նի­քի նկատ­մամբ բարձր պա­տաս­խա­նատ­վու­թյամբ շա­րու­նա­կե­ցին ապ­րել Շու­շիում։ Նրանք, հաղ­թա­հա­րե­լով ցա­րա­կան պաշ­տո­նյա­նե­րի և թա­թար խա­նե­րի ու բե­կե­րի հա­րու­ցած դժ­վա­րու­թյուն­նե­րը, վաղ­վա օր­վա նկատ­մամբ լա­վա­տե­սու­թյամբ լց­ված, շե­նաց­նում էին պա­պե­րի օ­ջախ­նե­րը։

(Սկիզբը՝ ՙԱԱ՚« թիվ 86« 87« 88« 89« 90« 91« 92« 93« 94« 96« 98, 99, 102« 103, 104« 106« 107« 108, 109)