Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_content, 1
  • Error loading component: com_content, 1

ԵՍ ԿԱՐԵՎՈՐՈՒՄ ԵՄ ՙԱԶԱՏ ԱՐՑԱԽ՚-Ի ՆԵՐԿԱՅՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ԿՅԱՆՔՈՒՄ...

Սիրվարդ ՄԱՐԳԱՐՅԱՆ

ՙԱ. Ա.՚-ի ճեպազրույցը ամերիկահայ գործարար Վահան ԱԼԱԴԱԴՅԱՆԻ հետ


- Պրն Ա­լա­դա­դյան, ի՞ն­չը ա­ռիթ ե­ղավ, որ ո­րո­շե­ցիք ՙԱ­զատ Ար­ցախ՚-ի ձայ­նը հասց­նել Միա­ցյալ Նա­հանգ­ներ։
- Տա­րի­ներ շա­րու­նակ հա­մա­գոր­ծակ­ցում եմ բա­րե­րար Գուր­գեն Մե­լի­քյա­նի հետ... Ե­րեք-չորս ա­միս ա­ռաջ, երբ հեր­թա­կան մտահ­ղա­ցում­ներն էինք քն­նար­կում, ես ա­սա­ցի, որ լավ կլի­նի, որ Ար­ցա­խից ա­մե­նօ­րյա թարմ տե­ղե­կատ­վու­թյուն ու­նե­նանք կամ տպա­գիր թերթ հասց­վի մեզ մոտ։ Պա­րոն Մե­լի­քյա­նը խոս­տա­ցավ ինձ ծա­նո­թաց­նել Ար­ցա­խի ՙԱ­զատ Ար­ցախ՚ թեր­թի գլ­խա­վոր խմ­բագ­րի հետ։ Այս­պես սկիզբ ա­ռավ մեր հա­մա­գոր­ծակ­ցու­թյու­նը ՙԱ­զատ Ար­ցախ՚-ի հետ։ Սփյուռ­քը Ար­ցա­խյան թարմ լրա­հո­սի կա­րիք ու­նի ու մենք այդ տե­ղե­կատ­վու­թյու­նը տեղ հասց­նե­լու ճա­նա­պար­հին ա­ռա­ջին քայ­լերն ենք ա­նում, տես­նենք որ­քա­նով կհա­ջո­ղենք։
- Դուք ծա­նո՞թ եք Ար­ցա­խին... ա­սել կու­զեմ ե­ղե՞լ եք մեզ մոտ։
- 2019 թվա­կա­նին, պա­տե­րազ­մից մեկ տա­րի ա­ռաջ, ե­րեք օր մնա­ցել եմ Շու­շիում, Ստե­փա­նա­կեր­տում ե­ղանք, ե­րի­տա­սարդ­նե­րի հետ հան­դի­պե­ցինք, ո­րոշ ծրագ­րե­րի մա­սին խո­սե­ցինք, հե­տո պա­տե­րազմ ե­ղավ, հա­մա­վա­րա­կի խառ­նաշ­փո­թը մեր կյանք սո­ղոս­կեց ու ա­մեն պայ­մա­նա­վոր­վա­ծու­թյուն կի­սատ մնաց։ Ար­ցա­խում միայն մեկ ան­գամ եմ ե­ղել, իսկ Հա­յաս­տա­նում չորս ան­գամ և, հու­սամ, դեռ շատ այ­ցեր կու­նե­նամ։
-ՙԱ­զատ Ար­ցախ՚-ի քա­նի՞ հա­մար է տպագր­վել Ձեզ մոտ, և ի՞նչ են ՙհու­շում՚ ա­ռա­ջին ար­ձա­գանք­նե­րը։
- Դեռ ըն­դա­մե­նը ե­րեք հա­մար է տպագր­վել, բայց ար­դեն հե­տաքր­քր­վող­ներ կան։ Հա­մա­վա­րա­կի պատ­ճա­ռով չենք կա­րո­ղա­նում մարդ­կանց հետ կապ հաս­տա­տել, ան­մի­ջա­կան շփում­ներ ու­նե­նալ, դրանք ըն­թա­ցիկ խո­չըն­դոտ­ներ են, ո­րոնք ժա­մա­նա­կի ըն­թաց­քում կհարթ­վեն։ Ես նախ­կի­նում էլ թերթ հրա­տա­րա­կել եմ, փորձ ու­նեմ, և հա­վա­տա­ցած եմ, որ ժա­մա­նա­կի ըն­թաց­քում կու­նե­նանք մեր մշ­տա­կան ըն­թեր­ցո­ղը, թե­պետ ար­դեն մշ­տա­կան ըն­թեր­ցող­ներ էլ ու­նենք, և ու­նենք ըն­թեր­ցող­ներ, ո­րոնք ցան­կու­թյուն ու­նեն հրա­պա­րա­կում­ներ կար­դալ Ար­ցա­խի բար­բա­ռով։
- Ով­քե՞ր են մեր ըն­թեր­ցող­նե­րը և կա, ար­դյո՞ք, ըն­թեր­ցող­նե­րի ա­ճի մի­տում։
-Այս պա­հի դրու­թյամբ թեր­թը բա­ժան­վում է հա­րյու­րից ա­վե­լի հաս­տա­տու­թյուն­նե­րում, այն տպագր­վում է 1500 տպա­քա­նա­կով։ Ինչ վե­րա­բե­րում է ըն­թեր­ցող­նե­րի թվին, նրանք օր-օ­րի ա­վե­լա­նում են, հատ­կա­պես շատ են ար­ցախ­ցի ըն­թեր­ցող­նե­րը, ո­րոնք մեզ մոտ սա­կա­վա­թիվ չես հա­մա­րի։ Ես կարևո­րում եմ ՙԱ­զատ Ար­ցախ՚-ի ներ­կա­յու­թյու­նը մեր կյան­քում և վս­տահ կա­րող եմ ա­սել, որ հե­տաք­րք­րու­թյուն կա տար­բեր շր­ջա­նակ­նե­րի կող­մից։ Մեր միակ մտա­հո­գու­թյունն այն է, որ ե­րի­տա­սար­դու­թյու­նը քիչ է ըն­թեր­ցում կամ գրե­թե չի ըն­թեր­ցում, նրանց բո­լոր հե­տաք­րք­րու­թյուն­նե­րը սահ­մա­նա­փակ­վում են սո­ցիա­լա­կան ցան­ցե­րով, և դա ցա­վա­լի, ան­հե­ռան­կա­րա­յին ու ոչ մի տեղ չտա­նող ճա­նա­պարհ է։ Ի­րոք ցա­վա­լի է, կար­ծում եմ, որ նոր սե­րուն­դը ըն­թեր­ցե­լու սեր չու­նի։ Ա­մե­րի­կյան թեր­թերն էլ ար­դեն քիչ են ըն­թերց­վում, ՙԼոս Ան­ջե­լես Թայմս՚-ն էլ ըն­թեր­ցող­նե­րի ա­ռաջ­վա բա­նա­կը չու­նի։
- Ի՞նչ ուղղ­վա­ծու­թյան, ի՞նչ ժան­րի նյու­թե­րի պա­հան­ջարկ ու­նի մեր ա­մե­րի­կաբ­նակ ըն­թեր­ցո­ղը։
- Հե­տաք­րք­րու­թյամբ են ըն­թերց­վում պատ­մա­կան նյու­թե­րը, պա­կաս հե­տաքր­քիր չեն նաև մշա­կու­թա­յին բնույ­թի հրա­պա­րա­կում­նե­րը։ Մեր ըն­թեր­ցող­նե­րը հե­տաքր­քր­ված են նաև Ար­ցա­խյան ար­հեստ­նե­րով, հատ­կա­պես գոր­գա­գոր­ծու­թյամբ /ար­ցա­խյան գոր­գի նախ­շե­րը յու­րա­հա­տուկ են/, հե­տաքր­քր­ված են հո­ղա­գոր­ծու­թյամբ, գի­նե­գոր­ծու­թյամբ, ո­մանց հե­տաք­րք­րում է ՙԿա­տա­րո՚ գի­նու հե­տա­գա ճա­կա­տա­գի­րը։ Ըն­թեր­ցող­նե­րի հե­տաք­րք­րու­թյուն­նե­րի շր­ջա­նա­կը լայն է, հատ­կա­պես, երբ այն վե­րա­բե­րում է Ար­ցա­խին ու ար­ցախ­ցի­նե­րին։