Logo
Print this page

ՈՐՊԵՍԶԻ ԱՐՑԱԽՑԻՆ ԱՎԵԼԻ ԱՐԱԳ ՎԵՐԱԴԱՌՆԱ ԽԱՂԱՂ ԿՅԱՆՔԻՆ ՈՒ ՄՈՌԱՆԱ ԱՆՑԱԾ ՏԱՐՎԱ ԴԺՎԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Ա.Ա.

Հու­մա­նի­տար ար­ձա­գանք­ման կենտ­րո­նի մաս­նա­գետ­ներն ի­րա­կա­նաց­նում են հա­մա­լիր մի­ջո­ցա­ռում­ներ՝ ուղղ­ված գյու­ղատն­տե­սա­կան աշ­խա­տանք­նե­րի, մաս­նա­վո­րա­պես` հա­ցա­հա­տի­կի, խա­ղո­ղի բեր­քա­հա­վա­քի ժա­մա­նակ անվ­տան­գու­թյան պահ­պան­մա­նը, խմե­լու ջրով ա­պա­հով­մա­նը, ինչ­պես նաև բազ­մա­զա­վակ և տե­ղա­հան­ված ըն­տա­նիք­նե­րին հու­մա­նի­տար օգ­նու­թյան տրա­մադր­մա­նը։ Ընդ­հա­նուր առ­մամբ, 2020թ. նո­յեմ­բե­րից առ այ­սօր ծանր կա­ցու­թյան մեջ հայ­տն­ված ա­վե­լի քան 6500 տե­ղա­հան­ված­ներ հու­մա­նի­տար և բժշ­կա­կան օգ­նու­թյուն են ստա­ցել ռուս խա­ղա­ղա­պահ­նե­րի կող­մից։

Օ­րերս Ռու­սա­կան խա­ղա­ղա­պահ զո­րա­կազ­մի ներ­կա­յա­ցու­ցիչ­ներն այ­ցե­լել են Ստե­փա­նա­կերտ քա­ղա­քի հյու­րա­նոց­նե­րից մե­կը, որ­տեղ ապ­րում են Հադ­րու­թից տե­ղա­հան­ված ըն­տա­նիք­ներ։ ՙՇա­տերս գի­տենք, թե ինչ ծանր պայ­ման­նե­րում են ապ­րում փախս­տա­կան­նե­րը։ Մենք ե­կել ենք հաս­ցեա­կան օգ­նու­թյուն ցու­ցա­բե­րե­լու նպա­տա­կով և տե­սանք, որ ամ­բողջ հյու­րա­նո­ցը լի է փախս­տա­կան­նե­րով, ե­րեք հար­կի բնա­կիչ­նե­րի հա­մար կա ըն­դա­մե­նը մեկ խո­հա­նոց և մեկ լվաց­քի մե­քե­նա՚,- հա­ղոր­դել է ՌԽԶ ներ­կա­յա­ցու­ցիչ Դմիտ­րի Տու­սի­դին։
Ռուս խա­ղա­ղա­պահ­նե­րը հա­մա­կող­մա­նի ա­ջակ­ցու­թյուն են ցու­ցա­բե­րում նաև Ար­ցա­խի բնա­կա­վայ­րե­րի տե­ղա­կան իշ­խա­նու­թյուն­նե­րի ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րին՝ տա­րաբ­նույթ խն­դիր­նե­րի լուծ­ման հար­ցում։ ՙՄենք ե­ղանք Մաճ­կա­լա­շեն գյու­ղում հու­մա­նի­տար օգ­նու­թյուն տրա­մադ­րե­լու և ջրա­տար խո­ղո­վա­կի անց­կաց­ման աշ­խա­տանք­նե­րի ժա­մա­նակ անվ­տան­գու­թյունն ա­պա­հո­վե­լու նպա­տա­կով։ Այս­տեղ խմե­լու ջրով կա­պա­հով­վի ա­վե­լի քան 400 բնա­կիչ՚,-ա­սել է Խա­ղա­ղա­պահ զո­րա­կազ­մի ներ­կա­յա­ցու­ցիչ Ա­լեք­սանդր Զայցևը։
Շա­րու­նակ­վում են դաշ­տե­րի ա­կա­նա­զերծ­ման աշ­խա­տանք­նե­րը. հո­ղա­յին բո­լոր աշ­խա­տանք­նե­րից ա­ռաջ ռուս սակ­րա­վոր­ներն ի­րա­կա­նաց­նում են տե­ղազն­նում և պայ­թյու­նավ­տանգ ա­ռար­կա­նե­րից տա­րած­քի մաք­րում, նշել է ՌԽԶ ներ­կա­յա­ցու­ցիչ Սեր­գեյ Ան­տո­նո­վը։
ՙԳյու­ղից ոչ հե­ռու կա ար­տե­զյան ջր­հոր, ո­րից ջրա­տար խո­ղո­վակ կանց­կաց­վի մինչև այն բար­ձուն­քը, որ­տեղ ջրա­վա­զանն է լի­նե­լու, այն­տե­ղից էլ՝ մինչև խա­ղո­ղի այ­գի­նե­րը։ Խո­ղո­վա­կա­շա­րի ընդ­հա­նուր եր­կա­րու­թյու­նը 5կմ է։ Ա­մառն այս տա­րի շատ չո­րա­յին էր, ուս­տի տա­րին բեր­քա­ռատ չէր։ Խա­ղա­ղա­պահ­ներն ա­ջակ­ցում են մեր անվ­տան­գու­թյան ա­պա­հով­մա­նը, և մենք կա­րող ենք հան­գիստ աշ­խա­տել, հա­վա­քել բեր­քը։ Ու­զում եմ շնոր­հա­կա­լու­թյունս հայտ­նել խա­ղա­ղա­պահ­նե­րին՚,-ա­սում է Մաճ­կա­լա­շե­նի հա­մայն­քա­պետ Լեռ­նիկ Ա­վա­նե­սյա­նը։
Ռու­սա­կան խա­ղա­ղա­պահ զո­րա­կազ­մի ՀԱԿ սպա­նե­րի կող­մից Ստե­փա­նա­կեր­տի պատ­կե­րաս­րա­հում անց է կաց­վել ՙԱր­վես­տի գի­տակ­նե­րը՚ ճա­նա­չո­ղա­կան վիկ­տո­րի­նա: Մի­ջին դա­սա­րան­նե­րի մոտ 20 ա­շա­կերտ մաս­նակ­ցեց հար­ցու­պա­տաս­խա­նի ձևա­չա­փով կազ­մա­կերպ­ված այս մի­ջո­ցառ­մա­նը։
Ռուս խա­ղա­ղա­պահ­ներն անց են կաց­րել վար­ժանք­ներ՝ Ար­ցա­խի լեռ­նե­րում պայ­մա­նա­կա­նո­րեն վի­րա­վոր­ված զին­ծա­ռա­յո­ղի տար­հան­մամբ. օգ­տա­գործ­վել է ՄԻ-8 ուղ­ղա­թիռ` հա­գե­ցած հա­տուկ տար­հան­ման սայ­լա­կով և բժշ­կա­կան մո­դու­լով։ ՙՏար­հան­ման գոր­ծո­ղու­թյա­նը թույ­լատր­վում են երկ­րոր­դից ոչ ցածր կարգ ու­նե­ցող օ­դա­չու­ներ, ով­քեր ու­նեն հա­զար ժա­մից ոչ պա­կաս ընդ­հա­նուր թռիչ­քա­ժամ։ Տաք կլի­ման, լեռ­նա­յին ռե­լիե­ֆը խիստ դժ­վա­րաց­նում են ա­ռա­ջադ­րան­քի կա­տա­րու­մը՚,-պատ­մում է անձ­նա­կազ­մի հրա­մա­նա­տար, մոտ եր­կու հա­զար ընդ­հա­նուր թռիչ­քա­ժամ ու­նե­ցող Վիկ­տոր Բեզ­րու­կո­վը։ ՙԲազ­միցս ա­ռիթ­ներ եմ ու­նե­ցել կա­տա­րե­լու նման ա­ռա­ջադ­րանք­ներ՝ Հյու­սի­սա­յին Կով­կա­սի լեռ­նա­յին տե­ղանք­նե­րում ծանր վի­րա­վո­րի տար­հան­ման հետ կապ­ված՚,-պար­զա­բա­նել է նա։
ՙՍտե­փա­նա­կերտ՚ ռազ­մա­կան օ­դա­նա­վա­կա­յա­նում ի­րա­կա­նաց­ված վար­ժանք­նե­րին մաս­նակ­ցել են բա­նա­կա­յին ա­վիա­ցիա­յի օ­դա­չու­ներ, Ռու­սա­կան խա­ղա­ղա­պահ զո­րա­կազ­մի հա­տուկ նշա­նա­կու­թյան բժշ­կա­կան ջո­կա­տի մաս­նա­գետ­ներ և զին­ծա­ռա­յող­ներ։


 

 

 

 

Կայք էջից օգտվելու դեպքում ակտիվ հղումը պարտադիրէ © ARTSAKH TERT. Հեղինակային իրավունքները պաշտպանված են.