Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1

ՀԱՐԱՏԵՎԻ՜Ր ԴԱՐԵՐՈՒՄ, ՄԵՐ ՍԻՐԵԼԻ ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ...

Լաուրա ԳՐԻԳՈՐՅԱՆ

 Ստե­փա­նա­կեր­տը մեր պատ­մա­կան հայ­րե­նի­քի՝ Ար­ցախ աշ­խար­հի մայ­րա­քա­ղաքն է, Վա­րա­րակ­նի դա­րա­վոր պատ­մու­թյան փա­ռա­վոր շա­րու­նա­կու­թյու­նը։ Ան­հի­շե­լի ժա­մա­նակ­նե­րից հա­յը բնա­կու­թյուն է հաս­տա­տել այս­տեղ, կեր­տել քա­ղա­քակր­թու­թյուն, ստեղ­ծել պատ­մու­թյուն։ Շնոր­հիվ Ար­ցա­խյան զար­թոն­քի՝ Ստե­փա­նա­կերտն ու­նե­ցավ իր տոն օ­րը, ո­րը սկզբ­նա­կան շր­ջա­նում նշ­վում էր հոկ­տեմ­բե­րի երկ­րորդ կի­րա­կի, իսկ վեր­ջին տա­րի­նե­րին` սեպ­տեմ­բե­րի վեր­ջի շա­բաթ օ­րը։

Նա­խորդ տա­րի՝ դա­ժան պա­տե­րազ­մից ըն­դա­մե­նը մեկ օր ա­ռաջ՝ սեպ­տեմ­բե­րի 26-ին, Ստե­փա­նա­կեր­տում մեծ շու­քով նշ­վեց քա­ղա­քի ան­վա­նա­կոչ­ման հեր­թա­կան տա­րե­դար­ձը։ Եվ, ա­վան­դույ­թի հա­մա­ձայն, քա­ղա­քի օր­վան նվիր­ված տո­նա­կա­տա­րու­թյուն­նե­րի մեկ­նար­կը տր­վեց Ստ. Շա­հու­մյա­նի ան­վան պու­րա­կից, ինչն ա­մենևին էլ պա­տա­հա­կան չէր: 1923թ. օ­գոս­տո­սի 1-ին, ԼՂ մարզ­կո­մի ժա­մա­նա­կա­վոր նա­խա­գա­հու­թյունն իր անդ­րա­նիկ նիս­տում ո­րո­շում էր կա­յաց­րել մար­զի կենտ­րո­նը Շու­շիից Վա­րա­րակն փո­խադ­րե­լու մա­սին, իսկ 1923թ. սեպ­տեմ­բե­րի 20-ին՝ նոր կենտ­րո­նի բնակ­չու­թյու­նը՝ Բաք­վի 26 կո­մի­սար­նե­րի սպա­նու­թյան 5-րդ տա­րե­լի­ցի կա­պակ­ցու­թյամբ հրա­վիր­ված հան­րա­հա­վա­քում միա­հա­մուռ ո­րո­շում կա­յաց­րեց այն վե­րան­վա­նել Ստե­փա­նա­կերտ։ Սա­կայն քա­ղա­քը՝ որ­պես բնա­կա­վայր, հնա­գույն պատ­մու­թյուն ու­նի։ Ստե­փա­նա­կեր­տի տա­րած­քում և շր­ջա­կայ­քում հայտ­նա­բեր­ված հնա­գի­տա­կան հա­րուստ նյու­թե­րը վկա­յում են, որ այս­տեղ մար­դը բնա­կու­թյուն է հաս­տա­տել ան­հի­շե­լի ժա­մա­նակ­նե­րից ի վեր։ Չնա­յած բա­զում դժ­վա­րու­թյուն­նե­րին, մարզ­կենտ­րո­նի կար­գա­վի­ճակ ստա­նա­լուց հե­տո Ստե­փա­նա­կեր­տում լայ­նա­ծա­վալ աշ­խա­տանք­ներ ձեռ­նարկ­վե­ցին։ Ար­ցա­խի տար­բեր գյու­ղե­րից Ստե­փա­նա­կերտ էին գա­լիս ար­հես­տա­վոր­ներ, շի­նա­րար­ներ։ Մեկ տար­վա ըն­թաց­քում տաս­նյակ տներ վե­րա­կան­գն­վե­ցին, կա­ռուց­վե­ցին նո­րե­րը, անց­կաց­վեց է­լեկտ­րա­կա­նու­թյուն, տե­ղադր­վեց ա­ռա­ջին հե­ռագ­րա­տու­նը, շր­ջան­նե­րի հետ հաս­տատ­վեց հե­ռա­խո­սա­կապ, բա­րե­կարգ­վե­ցին փո­ղոց­նե­րը։ 1923-24թթ. Ստե­փա­նա­կեր­տում հաս­տատ­վե­ցին իշ­խա­նու­թյան մար­զա­յին մար­մին­նե­րը, կազ­մա­վոր­վե­ցին նոր հիմ­նարկ­ներ ու ար­տադ­րա­կան ձեռ­նար­կու­թյուն­ներ։ Այդ ա­մե­նի շնոր­հիվ քա­ղա­քի ազ­գաբ­նակ­չու­թյունն օ­րե­ցօր ա­վե­լա­նում էր։ 1924թ. մար­դա­հա­մա­րի տվյալ­նե­րով քա­ղաքն ու­ներ 2467 բնա­կիչ, իսկ 1939-ին այդ թի­վը հաս­նում էր 10200-ի։ Թեև յոթ տաս­նյակ տա­րի­ներ շա­րու­նակ մո­լեգ­նո­րեն կի­րառ­վում էր ազ­գա­յին խտ­րա­կա­նու­թյան, ճնշ­ման ու հա­լա­ծան­քի քա­ղա­քա­կա­նու­թյուն, Ար­ցա­խի ժո­ղովր­դի հա­մառ ու տք­նա­ջան աշ­խա­տան­քի ար­դյուն­քում Ստե­փա­նա­կեր­տը կա­ռուց­վել, զար­գա­ցել ու ո­րո­շա­կի ա­ռա­ջըն­թաց է ապ­րել։ 70-ա­կան թվա­կան­նե­րին քա­ղա­քում առ­կա ար­դյու­նա­բե­րա­կան ձեռ­նար­կու­թյուն­նե­րի թի­վը հաս­նում էր 20-ի։ Ար­դյու­նա­բե­րու­թյան հաշ­վեկշ­ռում ի­րենց ու­րույն տեղն ու­նեին Ղար­մե­տաքս­կոմ­բիան­տը, կոշ­կի ֆաբ­րի­կան, է­լեկտ­րա­տեխ­նի­կա­կան ու կոն­դեն­սա­տոր­նե­րի գոր­ծա­րան­նե­րը, գի­նե­գոր­ծա­րա­նը, շի­նա­նյու­թե­րի կոմ­բիան­տը։ Մտա­վո­րա­կան­նե­րի կո­չով դրա­մա­կան հան­գա­նա­կու­թյան շնոր­հիվ մայ­րա­քա­ղաքն ու­նե­ցավ իր մար­զա­դաշտն ու ե­րաժշ­տա­կան ու­սում­նա­րա­նը, ա­պա մարզ­գործ­կո­մի շեն­քը, կենտ­րո­նա­կան հրա­պա­րա­կը, մի շարք այլ նշա­նա­կա­լից կա­ռույց­ներ։
Ար­ցա­խյան գո­յա­պայ­քա­րի տա­րի­նե­րին ի­րենց կյան­քը զո­հա­բե­րե­ցին 1300 ստե­փա­նա­կերտ­ցի­ներ։ Պետք է խոս­տո­վա­նել, որ ար­ցախ­ցու ո­գին, պայ­քա­րը սնու­ցող զար­կե­րա­կը Ստե­փա­նա­կերտն էր...

Հրա­դա­դա­րի հաս­տա­տու­մից հե­տո ստե­փա­նա­կերտ­ցին կա­ռու­ցում ու շե­նաց­նում էր քա­ղա­քը։

Սու­րեն ԳՐԻ­ԳՈ­ՐՅԱՆ, Ստե­փա­նա­կեր­տի նախ­կին քա­ղա­քա­պետ.- Ստե­փա­նա­կեր­տի պատ­մու­թյու­նը, որ­պես բնա­կա­վայր, սկիզբ է ա­ռել դա­րե­րի խոր­քե­րից։ Իսկ մեր գի­տակ­ցու­թյան մեջ Ստե­փա­նա­կեր­տը ձևա­վոր­վել է 1923 թվա­կա­նին, և ա­մեն տա­րի մենք նշում ենք քա­ղա­քի վե­րան­վան­ման հեր­թա­կան տա­րե­դար­ձը։ Դա նաև ա­ռիթ է, որ­պես­զի մեկ ան­գամ ևս հե­տա­դարձ հա­յացք ձգենք մեր քա­ղա­քի ան­ցած ճա­նա­պար­հին, վե­րաարժևո­րենք մեր ձեռք­բե­րում­ներն ու հոգևոր ար­ժեք­նե­րը, ար­ժան­վույնս գնա­հա­տենք ներ­կան և մտա­ծենք մեր ա­նե­լիք­նե­րի մա­սին։ Իր կեն­սագ­րու­թյան ըն­թաց­քում քա­ղա­քը տար­բեր փու­լե­րով, տար­բեր ուղ­ղու­թյուն­նե­րով ու ա­ռանձ­նա­կի տեմ­պե­րով է զար­գա­ցել։ Երբ Ար­ցա­խը ինք­նա­վար մար­զի կար­գա­վի­ճա­կով գտն­վում էր Ադր­բե­ջա­նի կազ­մում, մենք հնա­րա­վո­րու­թյուն չու­նեինք մեր քա­ղա­քը կա­ռու­ցել, կեր­տել մեր հայ­կա­կան ճար­տա­րա­պե­տու­թյան ա­վան­դույթ­նե­րին հա­մա­պա­տաս­խան։ Մեզ ան­գամ ար­գե­լում էին հայ­կա­կան տու­ֆից շի­նու­թյուն­ներ կա­ռու­ցել։ Ար­ցա­խյան ա­ռա­ջին պա­տե­րազ­մից հե­տո Ստե­փա­նա­կեր­տում մեծ թափ ստա­ցան վե­րա­կանգ­նո­ղա­կան աշ­խա­տանք­նե­րը։ Պա­տե­րազ­մի դա­ժան ար­հա­վիրք­նե­րից տու­ժած քա­ղա­քը Հա­յաս­տա­նի և Սփյուռ­քի ա­ջակ­ցու­թյամբ սկ­սեց բու­ժել իր վեր­քե­րը, վե­րաց­նել ա­վե­րա­ծու­թյուն­նե­րի հետ­քե­րը... Որ­պես մայ­րա­քա­ղաք՝ Ստե­փա­նա­կեր­տը լրա­ցու­ցիչ պա­տաս­խա­նատ­վու­թյուն էր դնում մեզ՝ քա­ղա­քա­յին իշ­խա­նու­թյուն­նե­րիս վրա, քան­զի յու­րա­քան­չյուր այ­ցե­լուի մոտ ա­ռա­ջին տպա­վո­րու­թյու­նը՝ ժո­ղովր­դի, հան­րա­պե­տու­թյան իշ­խա­նու­թյուն­նե­րի հան­դեպ, ձևա­վոր­վում է հենց այս­տեղ՝ Ստե­փա­նա­կեր­տում, այդ իսկ պատ­ճա­ռով քա­ղա­քա­յին իշ­խա­նու­թյուն­նե­րը՝ հան­րա­պե­տու­թյան ղե­կա­վա­րու­թյան ա­ջակ­ցու­թյամբ, ա­նում էինք ա­մեն ինչ, որ­պես­զի ա­պա­հո­վենք քա­ղա­քի մաք­րու­թյու­նը, ա­ռա­ջըն­թացն ու զար­գա­ցու­մը։ Լայ­նա­մասշ­տաբ շի­նա­րա­րա­կան աշ­խա­տանք­ներ են ի­րա­կա­նաց­վել, վե­րա­կա­ռուց­վել են փո­ղոց­ներն ու ճա­նա­պարհ­նե­րը, բնա­կե­լի տներ ու թա­ղա­մա­սեր, ա­ռող­ջա­պա­հու­թյան ու մշա­կույ­թի հաս­տա­տու­թյուն­ներ են կա­ռուց­վել, և մար­դիկ տե­սել են, թե ինչ­պես տա­րեց­տա­րի ան­ճա­նա­չե­լիո­րեն փոխ­վում է Ստե­փա­նա­կեր­տը։ Քա­ղաքն իր են­թա­կա­ռուց­վածք­նե­րով տար­բեր­վում էր բո­լոր մյուս բնա­կա­վայ­րե­րից և մենք պար­տա­վոր էինք միշտ ու­շադ­րու­թյան կենտ­րո­նում պա­հել մեր բո­լո­րիս սի­րե­լի ու հա­րա­զատ մայ­րա­քա­ղա­քը։
44-օ­րյա պա­տե­րազ­մից կր­կին տու­ժեց Ստե­փա­նա­կեր­տը. նոր ա­վե­րա­ծու­թյուն­ներ ե­ղան, և փառք Աստ­ծո, որ շնոր­հիվ մեր նոր քա­ղա­քա­յին իշ­խա­նու­թյուն­նե­րի՝ ար­դեն իսկ վե­րաց­վել են ռմ­բա­կո­ծու­թյուն­նե­րի հետ­քե­րը։
Կար­ծում եմ՝ մեր քա­ղա­քա­ցի­նե­րից յու­րա­քան­չյուրն այ­սօր էլ՝ ստեղծ­ված ծանր ի­րա­վի­ճա­կում, զգում է իր պա­տաս­խա­նատ­վու­թյան չա­փը՝ մայ­րա­քա­ղա­քի բա­րե­կարգ­ման, կա­նա­չա­պատ­ման ու մաք­րու­թյան գոր­ծում։

Գրի­գո­րի ԳԱԲ­ՐԻԵ­ԼՅԱՆՑ, ԱՀ Նա­խա­գա­հի խոր­հր­դա­կան.-Ստե­փա­նա­կեր­տը մեր աչ­քի ա­ռաջ օր օ­րի գե­ղեց­կա­նում է. նոր բա­րե­կարգ փո­ղոց­ներ ու բա­կեր, ման­կա­կան խա­ղահ­րա­պա­րակ­ներ... Ես հպար­տա­նում եմ, որ դր­սից ե­կած հյու­րե­րը հիաց­մուն­քով են խո­սում մեր քա­ղա­քի մաք­րու­թյան մա­սին։ Ա­մեն ան­գամ այս­տեղ գա­լով նրանք նոր՝ ա­վե­լի մա­քուր ու գե­ղե­ցիկ Ստե­փա­նա­կերտ են տես­նում։ Ի­հար­կե, խն­դիր­ներ, ա­նե­լիք­ներ կան՝ հատ­կա­պես 44-օ­րյա պա­տե­րազ­մից հե­տո, բայց տա­րի­նե­րի հետ դրանք կկար­գա­վոր­վեն։ Կարևորն այն է, որ Ստե­փա­նա­կեր­տը ձեռք է բե­րել և ու­նի բա­րե­կամ­նե­րի մի հզոր բա­նակ։
Ստե­փա­նա­կեր­տը նաև ա­զա­տա­տեն­չու­թյան խոր­հր­դա­նիշ է, քան­զի հա­մազ­գա­յին զար­թոնքն սկս­վել է այս­տե­ղից։ Հու­սով եմ՝ ա­զատ ու ան­կախ ապ­րե­լու ո­գին ու շուն­չը չի մա­րել յու­րա­քան­չյուր ստե­փա­նա­կերտ­ցու մոտ։ Ստե­փա­նա­կեր­տը մեր պե­տա­կա­նու­թյան դեմքն ու այ­ցե­քարտն է, և հա­մոզ­ված ենք, որ սե­րունդ­ներն այ­սու­հետ էլ ա­վե­լի կարժևո­րեն ու կսի­րեն ի­րենց մայ­րա­քա­ղա­քը, անձ­նա­պես կն­պաս­տեն նրա հե­տա­գա զար­գաց­ման ծրագ­րե­րի ի­րա­գործ­մա­նը, կա­ռու­ցա­պատ­մանն ու բա­րե­կարգ­մա­նը, կա­նեն հնա­րա­վո­րը, որ­պես­զի վե­րածն­վող Ստե­փա­նա­կեր­տը լի­նի էլ ա­վե­լի գե­ղե­ցիկ, հրա­պու­րիչ ու ներ­դաշ­նակ։

Հ.Գ. Այս տա­րի մայ­րա­քա­ղա­քի օ­րը պետք է նշ­վեր Սեպ­տեմ­բե­րի 25-ին, սա­կայն, ինչ­պես տե­ղե­կա­ցանք Ստե­փա­նա­կեր­տի քա­ղա­քա­պե­տա­րա­նից, բո­լո­րիս հայտ­նի պատ­ճա­ռով տո­նա­կան մի­ջո­ցա­ռում­ներ տե­ղի չեն ու­նե­նա։ Այ­սօր Ստե­փա­նա­կեր­տի քա­ղա­քա­պետ Դա­վիթ Սարգ­սյա­նը և քա­ղա­քա­յին հա­մայն­քի ստո­րա­բա­ժա­նում­նե­րի ղե­կա­վար­ներն ու ա­վա­գա­նու ան­դամ­նե­րը ծա­ղիկ­ներ խո­նար­հե­ցին Ստե­փան Շա­հու­մյա­նի հու­շար­ձա­նին, այ­նու­հետև այ­ցե­լե­ցին Հու­շա­հա­մա­լիր և ի­րենց հար­գան­քի տուր­քը մա­տու­ցե­ցին Ար­ցա­խյան ե­րեք պա­տե­րազմ­նե­րում նա­հա­տակ­ված քա­ջոր­դի­նե­րի հի­շա­տա­կին։