Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_content, 1
  • Error loading component: com_content, 1

2020 ԹՎԱԿԱՆԻ 44-ՕՐՅԱ ՊԱՏԵՐԱԶՄԻՑ ՄԵԿ ՏԱՐԻ ԱՆՑ

Հարցազրույցը վարեց Սոնա Համբարձումը

Բա­նաս­տեղ­ծու­հի­ներ Ժան­նա Բեգ­լա­րյա­նը, Տաթև Սո­ղո­մո­նյա­նը և ար­ձա­կա­գիր Հեր­մի­նե Ա­վա­գյա­նը ա­վագ, մի­ջին և ե­րի­տա­սարդ գրա­կան սերն­դի ներ­կա­յա­ցու­ցիչ­ներ են, ո­րոնց հետ խո­սե­ցինք ներ­քին և ար­տա­քին աշ­խարհ­նե­րի տար­բե­րու­թյուն­նե­րի մա­սին։

- Ի՞նչ տար­բե­րու­թյուն­ներ ու­նեն ձեր ներ­սի գրո­ղը և կի­նը։


Ժան­նա Բեգ­լա­րյան։ Այս պա­րա­գա­յում զուտ ՙկին՚ ըն­կալ­ման հետ այն­քան էլ հաշտ չեմ։ Այս­տեղ գործ ու­նենք մարդ­կա­յին գոր­ծո­նի հետ՝ ա­ռանց սե­ռա­յին տար­բե­րակ­ման։ Ստեղ­ծա­գոր­ծող ան­հա­տը, որ­քան էլ ոտ­քե­րը հո­ղի մեջ, մի տե­սակ վե­րերկ­րա­յին էու­թյուն է, չնա­յած՝ստեղ­ծա­գոր­ծա­կան գրե­թե բո­լոր ազ­դակ­նե­րը ստա­նում է ի­րա­կան կյան­քից։ Մարդ ինք­նար­տա­հայտ­ման բա­զում ել­քեր ու­նի։ Ես բնույ­թով հա­կա­սա­կան էու­թյուն չեմ։ Այդ­պես եմ ա­րար­վել։ Գրե­թե միշտ հաշտ եմ ապ­րել ինքս ինձ հետ՝ ման­կու­թյուն, պա­տա­նու­թյուն, հա­սուն կյանք՝ որ­պես դուստր, որ­պես կին, որ­պես մայր, որ­պես քա­ղա­քա­ցի՝ խղ­ճիս ա­ռաջ միշտ պա­տաս­խա­նատ­վու­թյան ազ­նիվ մղում­նե­րով։ Պա­տա­նու­թյանս տա­րի­նե­րից Բալ­զա­կի մի ա­սույ­թը՝ ինչ ա­նում ես լավ ա­րա, նույ­նիսկ, ե­թե ա­րածդ խեն­թու­թյուն է, ու­ղեն­շա­յին ազ­դե­ցու­թյուն է ու­նե­ցել ինձ վրա։ Կյան­քի հա­րըն­թա­ցու­թյան մեջ պա­հեր եմ ու­նե­ցել, որ չեմ կա­րո­ղա­ցել ամ­բող­ջու­թյամբ տր­վել գրե­լուն։ Եվ ընդ­հան­րա­պես՝ այ­սօր էլ հայ ի­րա­կա­նու­թյան մեջ չենք կա­րող մատ­նան­շել գո­նե մեկ գրո­ղի, որ իր ապ­րուս­տը հայ­թայ­թի զուտ գրա­կա­նու­թյամբ։ Մեծ հաշ­վով՝ ստեղ­ծա­գոր­ծող ան­հա­տի յու­րա­քան­չյուր պա­հի մեջ էլ ա­րա­րե­լու չա­փա­բա­ժին կա։ Կեն­ցաղն ի զո­րու չե­ղավ կլա­նե­լու ինձ։ Մնա­ցի բա­ռի ո­լոր­տում։ Ինչ-որ պա­հե­րի բա­ռը դար­ձավ իմ վա­հա­նը, ինչ-որ պա­հե­րի՝ զս­պա­շա­պի­կը։ Հա­վա­նա­կան է՝ ի վե­րուստ էր այդ­պես սահ­ման­ված։


Տաթև Սո­ղո­մո­նյան։ Երբևէ չեմ նկա­տել, որ տար­բեր ենք։ Եր­կուսն էլ ան­հան­գիստ են, զգա­յուն, մի քիչ տխուր, եր­բեմն՝ փնտ­րող-չգտ­նող, եր­բեմն՝ ե­րա­զող։ Պար­զա­պես կի­նը միշտ հետևում է գրո­ղին, գրողն էլ վեր­ջերս մի քիչ պա­սի­վա­ցել է. կա­րո­տում եմ կեն­ցա­ղա­յին և սո­ցիա­լա­կան մանր հար­ցե­րին վերևից նա­յող Տաթևին։


Հեր­մի­նե Ա­վա­գյան։ Իմ ներ­սի գրո­ղը նոր տիե­զերք է փնտ­րում ու մո­լո­րակ­ներ, ուր ոչ ոք ոտք չի դրել, իմ ներ­սի գրո­ղը մեկ-մեկ ու­զում է մե­նա­նալ լուս­նի վրա եւ մարդ­կան­ցից հե­ռու զրու­ցել աստ­ղե­րի լեզ­վով, հա­վա­քել աստ­ղե­րը, դարձ­նել բառ, դարձ­նել տող: Իսկ իմ ներ­սի կի­նը ա­սում է՝ մի կորց­րու ի­րա­կա­նու­թյան զգա­ցումդ, դու շատ ու­րիշ գոր­ծեր եւ պար­տա­կա­նու­թյուն­ներ էլ ու­նես, ցա՜ծ ի­ջիր...
Այս եր­կու կա­նայք եր­բեմն ի­րար սաս­տում են, օ­րե­րով խռո­վում են ի­րա­րից, հե­տո հաս­կա­նում, որ, մեկ է, ա­ռանց ի­րար ապ­րել չեն կա­րող, ո­րով­հետև եր­կու­սին էլ Աստ­ված է ստեղ­ծել...


- 2020 թվա­կա­նի պա­տե­րազ­մից հե­տո կա՞ տար­բե­րու­թյուն ձեր և ձեր միջև։


Ժան­նա Բեգ­լա­րյան։ Իմ և իմ միջև չէր։ Եսս երկ­փեղկ­վեց ի­րար հետ շփ­ման եզ­րեր չու­նե­ցող եր­կու հատ­վա­ծի։ Հերք­վեց ոգևո­րու­թյամբ ապ­րած մի ողջ կյանք։ Ար­ժեզ­րկ­վեց՝ տե­ղը թող­նե­լով կորս­ված հա­վա­տի ան­հեր­քե­լի մի ան­դունդ։ Ստի և խա­բեու­թյան ա­մուր կծկ­ված կծի­կը քանդ­վեց։ Թվաց՝ գի­տա­կից ողջ կյանքս ուղ­տի մեծ ա­կան­ջում քնած եմ ապ­րել։
Իմ սե­րուն­դը Ար­ցա­խյան շարժ­ման և գո­յա­պայ­քա­րի մեջ նետ­վեց ար­դա­րու­թյան հաղ­թա­նա­կի հա­վա­տով։ Դի­մա­կա­յեց բազ­մա­դեմ ար­հա­վիրք­նե­րի։ Հա­վա­տաց։ Ա­րա­րեց։ Իսկ հի­մա, պարզ­վում է, հա­յու­թյան հա­մար պատ­մա­կա­նո­րեն ե­զա­կի նշա­նա­կու­թյուն ու­նե­ցող 1994թ. մա­յի­սյան հաղ­թա­նա­կը ի­րա­կա­նում մս­խել ենք՝ թե­րագ­նա­հա­տե­լով թշ­նա­մու հնա­րա­վո­րու­թյուն­նե­րը։ Պա­տե­րազմն ինձ­նից խլեց ա­վե­լին, քան կյանքս է՝ իր ողջ բո­վան­դա­կու­թյամբ։ Խլեց զա­վա­կիս՝ Վա­հագ­նիս, ով կա­մա­վոր ար­հա­վիր­քի մեջ նետ­վեց՝ հայ­րե­նի­քը պաշտ­պա­նե­լու։ Կորս­վեց ման­կու­թյանս օր­րա­նը՝ Խծա­բեր­դը, և ոչ միայն։ Բնա­կա­նոն ըն­թաց­քից շեղ­ված մեր օ­րե­րում մենք ի՞նչ ու­նենք պար­զե­լու հա­զա­րա­վոր սգա­կիր մայ­րե­րին, սպա­սումն աչ­քե­րի մեջ քա­րա­ցած որ­բա­ցած մա­նուկ­նե­րին, ա­մեն ինչ կորց­րած, գաղ­թա­կա­նի ցուպն ա­ռած, հա­յացքն ա­նո­րոշ ան­հայ­տին հա­ռած հա­զա­րա­վոր հայ­րե­նազ­րկ­ված­նե­րին։ Այլևս ինձ չի կա­րող ոգևո­րել ի­րա­կան հիմ­քից զուրկ ոչ մի պա­թե­տիկ ան­հո­դա­բաշխ ար­տա­հայ­տու­թյուն։ Նե­րի՜ր, բայց չի կա­րող։

Տաթև Սո­ղո­մո­նյան։ Ցա­վոտ հարց է։ Չա­փա­զան­ցու­թյուն չի լի­նի, ե­թե ա­սեմ, որ ինքս ինձ չեմ գտ­նում։ Պա­տե­րազ­մի ողջ ըն­թաց­քում այս­տեղ էի, բայց եր­բեմն, ինձ թվում է, ո­չինչ չի ե­ղել, ա­նընդ­հատ մղ­ձա­վան­ջի մեջ եմ։ Հա­րա­զատ դար­ձած Ե­զերք եմ կորց­րել, ա­միս­ներ անց միայն հա­մար­ձակ­վե­ցի սուրբ շի­րիմ­նե­րին այ­ցի գնալ։ Եր­բեմն զար­մա­նում եմ կյան­քի այս­քան բնա­կա­նոն ըն­թաց­քից։ Օ­րեր ա­ռաջ հան­րա­պե­տա­կան հի­վան­դա­նո­ցի բա­կում էի. ծաղ­կուն, հան­գիստ, ժպ­տուն, թող ինձ նե­րեն բո­լոր եր­ջա­նիկ մար­դիկ, եր­բեմն, թվում է՝ կորց­րել եմ ժա­մա­նա­կի և տա­րա­ծու­թյան զգա­ցո­ղու­թյու­նը... Հոկ­տեմ­բե­րի վերջն էր, գնա­ցել էի հի­վան­դա­նոց՝ իբր քրոջս օգ­նե­լու, չդի­մա­ցա ա­րյան հո­տին և գույ­նին, մարդ­կանց տա­ռա­պան­քին, ար­կե­րի պայ­թյուն­նե­րի տակ հա­սա նկուղ՝ մտա­ծե­լով, որ ան­գամ հաղ­թա­նա­կից հե­տո /մեզ այդ­պես էին հա­մո­զել/ չի վե­րա­կան­գն­վի այս ա­մե­նը։ Երևի ապ­րե­լու ջիղն ա­վե­լի զո­րեղ է, և ես ան­ցյա­լով ապ­րող մարդ եմ։ Գու­ցե, ինչ­պես պա­տե­րազմն էր, այն­պես էլ հետ­պա­տե­րազմն է։ Չգի­տեմ։ 90-ա­կան­նե­րի պա­տե­րազ­մից հե­տո մենք բարձր չէինք ծի­ծա­ղում, չէր էլ ստաց­վի, ե­թե փոր­ձեինք։ Պա­տե­րազմն ինձ սո­վո­րեց­րեց չե­րա­զել այլևս, ա­նընդ­հատ ֆի­զի­կա­կան ցավ զգալ։
Հեր­մի­նե Ա­վա­գյան։ Պա­տե­րազ­մից հե­տո ես փնտ­րում ու չեմ գտ­նում երկ­րորդ ՙձեր՚-ը։ Ա­մեն օր եմ փնտ­րում։ Ե­թե պա­տա­հեք նրան, ա­սա­ցեք, որ ես նրան փնտ­րում եմ, որ շատ եմ կա­րո­տել ու շատ կի­սատ եմ...
- Մարդ­կա­յին ո՞ր ո­րակ­նե­րի մա­սին եք հա­ճախ գրում ձեր ստեղ­ծա­գոր­ծու­թյուն­նե­րի մեջ, և ին­չո՞ւ։


Ժան­նա Բեգ­լա­րյան։ Իմ բա­նաս­տեղ­ծու­թյու­նը բարձ­րա­ձայն ինք­նա­խոս­տո­վա­նու­թյուն է, մարդ­կա­յին ներ­հակ ապ­րում­նե­րի գե­ղար­վես­տա­կան պատ­մու­թյուն՝ անձ­նա­կա­նի և ա­նանձ­նա­կա­նի միա­հյուս­մամբ։ Այն ան­ջատ է բա­րո­յա­խո­սա­կան խրա­տա­բա­նու­թյու­նից, պար­տադ­րան­քից։ Ա­զատ է։ Այն կա­րե­լի է ըն­դու­նել կամ չըն­դու­նել, հա­վա­նել կամ մեր­ժել, իս­պառ հեր­քե­լը, սա­կայն, ա­նի­մաստ է։
Տաթև Սո­ղո­մո­նյան։ Ազն­վու­թյան, սի­րո, նվիր­վա­ծու­թյան։ Երևի պի­տի ա­սեի՝ նաև հայ­րե­նա­սի­րու­թյան, ո­րով­հետև հայ­րե­նիքն ա­նընդ­հատ կորց­նե­լու զգա­ցո­ղու­թյու­նը մեր սերն­դի մտա­ծում­նե­րի լեյտ­մո­տիվն էր և` է։ Հի­մա շատ քիչ եմ գրում, բայց գի­տեմ, որ պետք է գրեմ։
Հեր­մի­նե Ա­վա­գյան։ Իմ ստեղ­ծա­գոր­ծու­թյուն­նե­րի հե­րոս­նե­րը ինձ միշտ սո­վո­րեց­նում են այն ա­մե­նը, ին­չի պա­կա­սը շատ կա աշ­խար­հում, բայց ա­ռանց ո­րի եր­կի­րը չէր պտտ­վի ու արևը չէր ծա­գի...Ես նրանց եր­բեմն նա­խան­ձում եմ բա­րի նա­խան­ձով, ո­րով­հետև ես էլ կու­զեի լի­նել նրանց պես այդ­քան խենթ, այդ­քան չա­րաճ­ճի, այդ­քան արևոտ, այդ­քան մարդ... Ես նրանց հետ ա­մեն օր ըն­կե­րու­թյուն եմ փոր­ձում ա­նել, լուռ լսում եմ նրանց, հաս­կա­նում, որ նրանք իմ լա­վա­գույն ըն­կեր­ներն են...
- Ձեր կյան­քի ա­մե­նա­բարդ և ա­մե­նա­դյու­րին ո­րո­շում­նե­րը։
Ժան­նա Բեգ­լա­րյան։ Կա­մա­յին ո­րակ եմ։ Ո­րո­շումն ըն­դու­նում եմ միան­գա­մից։ Բար­դի ու դյու­րի­նի մա­սին մտա­ծե­լու ժա­մա­նակ չի մնում։ Պահն է թե­լադ­րում ա­նե­լիքս։ Գի­տա­կից կյանքս այդ­պես եմ ապ­րել։ Բո­լորն էլ զղջ­ման պա­հեր ու­նե­նում են, ես բա­ցա­ռու­թյուն չեմ։ Կյան­քը սր­բագ­րե­լու հնա­րա­վո­րու­թյուն որևէ մե­կին տր­ված չէ, նաև՝ ինձ։
Տաթև Սո­ղո­մո­նյան։ Ընդ­հան­րա­պես բա­վա­կա­նին դժ­վար եմ ո­րո­շում կա­յաց­նում, ա­մե­նա­դյու­րի­նը երևի մաս­նա­գի­տու­թյունս էր և ա­մուս­նու­թյունս։ Բարդ ո­րո­շում­ներ շատ եմ ու­նե­ցել, ան­գամ՝ ցա­վոտ։ Ինձ միշտ անհ­րա­ժեշտ են մտե­րիմ-խոր­հր­դա­տու­ներ, հո­գե­բան­ներ։
Հեր­մի­նե Ա­վա­գյան։ Ա­մե­նա­բար­դից սկ­սենքգ ես յոթ-ութ տա­րե­կան էի, երբ հաս­կա­ցա, որ ես ու մայրս այս աշ­խար­հում մե­նակ ենք եւ այդ­քա­նով հան­դերձ պետք է սի­րենք մար­դուն ու աշ­խար­հը, ո­րով­հետև Աստ­ված թույ­լե­րին փոր­ձու­թյուն չի ու­ղար­կում։ Դժ­վար ո­րո­շում էր միան­գա­մից մե­ծա­նա­լը...
Ա­մե­նա­դյու­րին ո­րո­շու­մը... Դյու­րին ո­րո­շում իմ կյան­քում չի ե­ղել, միշտ հա­զար ան­գամ քն­նար­կել եմ ա­նե­լիքս, ո­րով­հետև խու­սա­փել եմ սխալ­վե­լուց։ Միշտ գի­տակ­ցել եմ սխալ­ներս, բայց է­լի շա­րու­նա­կում եմ գոր­ծել, ո­րով­հետև մարդ եմ... Ե­ղել են ո­րո­շում­ներ, որ ստիպ­ված եմ ե­ղել ըն­դու­նել, ո­րով­հետև դա ոչ թե իմ, այլ ինձ սի­րե­լի մարդ­կանց սր­տով էր։ Չեմ ափ­սո­սում, այդ­պես էլ է կյան­քում լի­նում, եր­բեմն պետք է ոտքդ կախ գցես, որ ու­րիշ­ներն էլ վա­զեն ե­րա­զան­քի հետևից...
Ոչ մի բա­նի դյու­րին ճամ­փով չեմ հա­սել, բայց շնոր­հա­կալ եմ այն ա­մե­նի հա­մար ին­չին հա­սել եմ։

- Ի՞նչ տար­բե­րու­թյուն­ներ ու­նեն ձեր և նոր սե­րուն­դը, կու­զե­նա­յի՞ք որևէ բան փո­խել։


Ժան­նա Բեգ­լա­րյան։ Կյան­քի զար­գաց­ման օ­րի­նա­չա­փու­թյուն­նե­րը չըն­կա­լող, ժխ­տող մար­դիկ են, որ հա­կա­սու­թյուն­ներ են ո­րո­նում սե­րունդ­նե­րի միջև։ Սե­րունդ­նե­րը ժա­ռան­գա­կա­նո­րեն ի­րար շաղ­կապ­ված ամ­բող­ջու­թյուն են, բայց չեն կա­րող մի­մյանց կրկ­նու­թյու­նը լի­նել։ Ոչ մի զա­վակ ծնո­ղի կրկ­նու­թյու­նը չէ, այլ՝ ինք­նա­տիպ շա­րու­նա­կու­թյու­նը։ Մաս­նա­գի­տու­թյամբ ման­կա­վարժ եմ և կողմ եմ ա­զատ դաս­տիա­րա­կու­թյա­նը, ան­հա­տի ինք­նա­տի­պու­թյու­նը չխա­թա­րե­լուն։ Յու­րա­քան­չյուր սե­րունդ իր վրա կրում է ժա­մա­նա­կի դրա­կան ու բա­ցա­սա­կան ազ­դակ­նե­րը, իսկ ժա­մա­նա­կը տե­ղում չի դո­փում։ Ա­մեն ժա­մա­նակ ա­ռաջ է քա­շում հոգևոր նոր ար­ժե­հա­մա­կարգ, ո­րի ա­րագ ու հեշտ կրո­ղը ե­րի­տա­սար­դու­թյունն է։ Թե որ­քա­նով է նոր սե­րուն­դը հա­վա­տա­րիմ ազ­գա­յին ար­ժե­հա­մա­կար­գին, պայ­մա­նա­վոր­ված է տվյալ ժա­մա­նա­կի մեր ազ­գա­յին գա­ղա­փա­րա­խո­սու­թյան կա­յա­ցա­ծու­թյու­նից։ Ինչ էլ ա­նենք կյան­քի ա­ռա­ջըն­թա­ցը կա­սեց­նել չենք կա­րող։ Կար­ծում եմ՝ 21-րդ դա­րում դոն­կի­խո­տու­թյան անհ­րա­ժեշ­տու­թյուն չկա։


Տաթև Սո­ղո­մո­նյան։ Հայ­րեր և որ­դի­ներ հա­կադ­րու­թյու­նը միշտ էլ ե­ղել է։ Ես հաշտ չէի իմ ծնող­նե­րի հետ, նրանց նա­խընտ­րած ֆիլ­մերն ու գր­քերն ինձ դուր չէին գա­լիս, իմ նա­խընտ­րած հա­գուստն ու եր­գե­րը նրանք չէին ըն­դու­նում։ Այ­սօր նույնն իմ ըն­տա­նի­քում է, այն տար­բե­րու­թյամբ, որ մենք ա­վե­լի հան­դուր­ժող էինք։ Ծնող­ներն ա­նընդ­հատ խո­սում են ի­րենց ան­ցած ճա­նա­պար­հի մա­սին, ե­րե­խա­նե­րը՝ անց­նե­լիք, ե­րա­զանքն ու ի­րա­կա­նու­թյու­նը տար­բեր են։ Ա­մե­նօ­րյա շփում­նե­րում /նաև ու­սա­նող­նե­րի հետ/ հա­վա­սա­րակշ­ռու­թյուն պա­հե­լու հա­մար հի­շում եմ ինձ՝ ի­րենց տա­րի­քում։ Բայց լավն են, սի­րում եմ այս սերն­դի ըմ­բոս­տու­թյու­նը, տա­րի­քին հա­տուկ ան­կեղ­ծու­թյու­նը, նրանց հետ կա­րո­ղա­նում եմ խենթ մնալ, հա­ճախ եմ հիա­նում նրանց հա­մար­ձա­կու­թյամբ ու վճ­ռա­կա­նու­թյանբ։ Պա­տե­րազ­մի ա­մե­նա­թեժ օ­րե­րին որ­դուս խնդ­րում էի ինչ-որ ձևով դուրս գալ երկ­րից /տե­սո­ղա­կան խն­դիր­նե­րի պատ­ճա­ռով չէր զո­րա­կոչ­վել/։ ՙ Իմ ըն­կեր­նե­րը սահ­մա­նին զոհ­վում են, ես պի­տի փախ­չե՞մ՚. սա էր նրա պա­տաս­խա­նը և սա այն պա­տաս­խանն էր, որ ես ու­զում էի լսել։ Ես հա­մոզ­վե­ցի, որ որ­դի լի­նե­լուց ա­ռաջ նա այս Երկ­րի զա­վակն է։ Այս­պի­սի սերն­դի մեջ ինչ-որ բան փո­խելն ա­նի­մաստ է, պար­զա­պես կցան­կա­նա­յի նրանց ա­վե­լի ու­ժեղ տես­նել և փիա­ռա­յին տրա­մադ­րու­թյուն­նե­րից դուրս, թեև ա­վագ սերն­դի մեջ էլ ա­նընդ­հատ երևա­լու մար­մանջ կա։
Հեր­մի­նե Ա­վա­գյան։ Իմ սե­րուն­դը բա­կե­րից ու գյու­ղի թա­ղե­րից տուն չէր գա­լիս, իմ սերն­դի մա­մա­նե­րը գյու­ղով մեկ փնտ­րում էին մեզ, որ խա­ղից կտ­րեն ու տուն տա­նեն։ Մեզ եր­ջան­կաց­նում էր բռ­նո­ցի ու պահմ­տո­ցի խա­ղալն ու այդ ըն­թաց­քում գր­պա­նում պա­հած պա­նիր-հա­ցից թա­քուն կծե­լը։ Մեր ու­րա­խու­թյա­նը չափ ու սահ­ման չէր լի­նում, երբ քա­ղաք­նե­րից ՙդաչ­նիկ­ներ՚ էին գյուղ գա­լիս եւ գյու­ղը լց­վում էր բար­բա­ռի ու գրա­կան հա­յե­րե­նի հա­ճե­լի աղ­մու­կով։
Այ­սօր­վա սե­րուն­դը չի ու­զում տնից դուրս գալ, ժա­մա­նա­կա­կից պլան­շետ­նե­րը նրանց լա­վա­գույն ըն­կեր­ներն են, նրանց հետ կա­րե­լի է հա՜մ ֆուտ­բոլ խա­ղալ, հա՜մ էլ բռ­նո­ցի, բայց նրանց հետ կե­րած պա­նիր-հա­ցը նույն հա­մը չու­նի, ոնց որ մերն էր...
Մեր ման­կու­թյու­նը շատ էր մե­րը՝ ան­կախ ա­մեն ին­չից։


- Ե­թե փո­խեիք ձեր մաս­նա­գի­տու­թյու­նը, ո՞­րը կընտ­րեիք։


Ժան­նա Բեգ­լա­րյան։ Գրա­կա­նու­թյան հան­դեպ սերս ի վե­րուստ է։ Բա­նաս­տեղ­ծե­լուց զատ՝ ես ո­րա­կա­վոր­ված գրա­կա­նա­գետ եմ և գրա­կա­նու­թյուն եմ ու­սու­ցա­նում սկս­նակ բա­նա­սեր­նե­րին։ Մեջս շատ կու­տա­կում­ներ կան։ Այն փո­խան­ցե­լու անհ­րա­ժեշ­տու­թյունն ու­նեմ։ Լսա­րանն իմ ինք­նադրսևոր­ման մի­ջոց­նե­րից մեկն է։ Մաս­նա­գի­տու­թյուն փո­խե­լու մտադ­րու­թյուն երբևէ չեմ ու­նե­ցել այն գի­տակց­մամբ, որ դա­սա­խո­սի կո­չու­մը զուտ գի­տե­լի­քի փո­խան­ցու­մը չէ, այլ մա­տաղ սերն­դին մարդ լի­նե­լու և մարդ մնա­լու դժ­վա­րին ար­վես­տի մեջ հնա­րա­վո­րինս հմ­տաց­նե­լը։
Տաթև Սո­ղո­մո­նյան։ Երևի գյու­ղատն­տե­սի, հո­ղա­գոր­ծի մաս­նա­գի­տու­թյուն կընտ­րեի։ Միշտ սի­րել եմ մտա­վոր և ֆի­զի­կա­կան աշ­խա­տանք­նե­րի հա­մադ­րու­մը։ Հո­ղի հետ շփ­վե­լիս հան­գս­տա­նում եմ, հողն ինձ երկ­րի մի մաս­նիկն է դարձ­նում։
Հեր­մի­նե Ա­վա­գյան։ Մաս­նա­գի­տու­թյամբ լրագ­րող եմ։ Պապս դժ­գոհ էր այդ ընտ­րու­թյու­նից ու միշտ կա­տա­կով ա­սում էր՝ ՙՏի էլ մին կար­գէն պէն չի տը­ռեր, գո­նե գրող կը­տեռ­նա՞ս՚ (այդ­պես էլ մի կար­գին բան չդար­ձար, գո­նե գրող կդառ­նա՞ս)։
Մնա­ցա­ծը կարևոր չէ, գո­նե հասց­նեմ գրող դառ­նալ... (այս­տեղ կա­րող եք ժպ­տալ, ժպ­տա­լը լավ բան է)։


- Եվ վեր­ջում՝ ի՞նչ է խա­ղա­ղու­թյու­նը։


Ժան­նա Բեգ­լա­րյան։ Խա­ղա­ղու­թյունն ինձ հա­մար այն է, երբ գար­նա­նա­յին ո­րոտն ար­կի պայ­թյու­նի տեղ չես ըն­դու­նում, երբ գի­շեր­վա մեջ հո­սան­քի պա­տա­հա­կան ան­ջա­տու­մը քեզ տագ­նա­պի մեջ չի գցում, թե ինչ-որ տեղ դար­ձյալ մեծ դավ է նյութ­վում ազ­գիդ հան­դեպ, երբ չես փախց­նում աչ­քերդ թոռ­նու­հի­նե­րիցդ, ո­րով­հետև նրանց հա­յացք­նե­րին թա­ռած ա­մե­նա­մեծ հար­ցա­կա­նին նրանց հաս­կա­նա­լի լեզ­վով պա­տաս­խան չու­նես։ Երբ ինն­սու­նա­մյա հո­րիցդ չես թաքց­նում Խծա­բերդ չգ­նա­լու պատ­ճա­ռը։ Երբ գի­շե­րա­յին մղ­ձա­վանջ­նե­րի մեջ հայ­րե­նա­կան տանդ փլա­տակ­նե­րում սուրբ մա­սունք­ներ չես փնտ­րում։ Երբ լսա­րան մտ­նե­լով՝ չես հան­դի­պում ար­հա­վիր­քի մի­ջով ան­ցած աղջ­նակ­նե­րի՝ ան­հու­սո­րեն տխ­րա­մած հա­յաց­քի։ Երբ, ինչ­քան էլ խու­սա­փես պա­տե­րազ­մի թե­ման շո­շա­փե­լուց, ան­մարս ոս­կո­րի պես այն չի գա­լիս, չի խր­վում կո­կորդդ, և ա­նո­րոշ վաղ­վա ան­թա­փանց մշու­շը չի կա­սեց­նում կյան­քիդ բնա­կա­նոն ըն­թաց­քը։


Տաթև Սո­ղո­մո­նյան։ Բարդ հարց է։ Ես միշտ պատ­մում էի իմ զա­վակ­նե­րին պա­տե­րազ­մի մա­սին, դրանք հե­րո­սա­կան և հաղ­թա­կան դր­վագ­ներ էին՝ ար­ցուն­քով և ժպի­տով շա­ղախ­ված... 44-օ­րյա պա­տե­րազ­մից հե­տո մեծ դժ­վա­րու­թյամբ կա­րո­ղա­ցա նրանց աչ­քե­րին նա­յել, իմ ու­սա­նող­նե­րի հետ խո­սե­լիս ա­նընդ­հատ բա­ռեր եմ ո­րո­նում։ Այս ա­մե­նի չկրկ­նու­թյու­նը երևի կա­րե­լի է խա­ղա­ղու­թյուն ան­վա­նել։ Կո­րուստ­ներն ան­դառ­նա­լի են, երկ­րի սահ­ման­ներն ան­մար­սե­լի, բա­ռե­րը հե­ռա­ցել են ի­րենց նախ­նա­կան ի­մաս­տից, ապ­րած ա­մեն մի օրն ար­դեն իսկ Կյանք է։
Հեր­մի­նե Ա­վա­գյան։ Խա­ղա­ղու­թյունն այն է, որ չի կան­չում, բայց նրա հետևից գնում են ա­նընդ­հատ. գնում են ու չեն մտա­ծում հետ գա­լու մա­սին, գնում են, որ նա գա...