Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1

ԱՊՐՈՒՄ ԵՆ... ՈՐ ԱՊՐԻ ԳՅՈՒՂԸ

Սիրվարդ ՄԱՐԳԱՐՅԱՆ

Նոր ի­րո­ղու­թյուն­նե­րը ի­րենց հետ նոր ապ­րե­լա­կերպ ու կե­սա­կերպ են բե­րել, իսկ ո­րոշ բնա­կա­վայ­րե­րի հա­մար ա­ղե­տա­լի հետևանք­ներ ու­նե­ցել։ Այ­սօր գյու­ղի գլ­խին, թա­ղա­վարդ­ցու տա­նը նս­տած թշ­նա­մին քան­դում, ա­վե­րում, թա­լա­նում ու սե­փա­կա­նաց­նում է ոչ միայն նրա` տա­րի­նե­րի հա­լալ քր­տին­քով ստեղ­ծա­ծը, այլև դա ա­նում է ա­մե­նա­վեր­ջին լկ­տի հան­դգ­նու­թյամբ։

Թա­սիբ ու ար­ժա­նա­պատ­վու­թյուն ու­նե­ցող թա­ղա­վարդ­ցին ա­մեն օր ա­կա­նա­տես է, թե թշ­նա­մին ինչ­պես է կտ­րում իր դա­րա­վոր ան­տառ­նե­րը և ռազ­մա­կան նշա­նա­կու­թյան օ­բյեկտ­ներ կա­ռու­ցում ու ճա­նա­պարհ գցում։ Մի ոտ­քին տեղ ա­նե­լով, նա հա­ջորդ օրն իսկ երկ­րորդ ոտ­քի հա­մար է տեղ ա­նում ու այս­պես շա­րու­նակ, իր հա­մար տեղ բա­ցե­լով ժա­մա­նա­կի ըն­թաց­քում դառ­նում է ՙպա­հան­ջա­տեր՚` փոր­ձե­լով ՙա­պա­ցու­ցել՚, որ եկ­վոր­նե­րը հենց բնիկ­ներն են որ կան։
Թա­ղա­վարդ­ցին քաջ գի­տակ­ցում է, որ իր յու­րա­քան­չյուր հետ­քայ­լի փո­խա­րեն, թշ­նա­մին գեր­զար­գա­ցած շո­շա­փուկ­նե­րով, երկ­րա­չա­փա­կան պրոգ­րե­սիա­յի հա­րա­ճու­նու­թյամբ զար­գա­նա­լու հատ­կու­թյուն­ներ է դրսևո­րում։ Ա­հա թե ին­չու նա քուն ու դա­դար չու­նի ու ա­մեն Աստ­ծո օր ի­րե­նից վա­նե­լով մա­հա­ցու հու­սա­հա­տու­թյու­նը, փոր­ձում է շյուղ առ շյուղ նո­րից ու կր­կին վե­րա­կանգ­նել արկ ու ա­կա­նի բա­ժին դար­ձած իր տու­նը։
Գրե­թե մե­կու­կես տաս­նա­մյակ Պաշտ­պա­նու­թյան բա­նա­կում ծա­ռա­յած, պա­տե­րազ­մա­կան թո­հու­բո­հով ան­ցած, ներ­կա­յումս Թա­ղա­վարդ-Կա­լեր հա­մայն­քի աշ­խա­տա­կազ­մի մաս­նա­գետ, պա­հես­տա­զո­րի փոխ­գն­դա­պետ Ա­շոտ Հա­րու­թյու­նյանն ու հա­մայն­քա­յին խոր­հր­դի ան­դամ Ռու­դիկ Բա­դա­սյա­նը մեզ հետ զրույ­ցի ըն­թաց­քում փոր­ձում էին հնա­րա­վո­րինս ման­րա­մաս­նո­րեն ներ­կա­յաց­նել գյու­ղի գլ­խով ան­ցածն՝ այս վեր­ջին ի­րա­դար­ձու­թյուն­նե­րի ֆո­նին։ Գյու­ղից տե­ղա­հան­վել է 132 ըն­տա­նիք՝ 590 բնակ­չով: Պա­հի դրու­թյամբ գյու­ղում ապ­րում է 142 ըն­տա­նիք՝ 650 բնակ­չի ընդգրկմամբ։ Վե­րին Թա­ղա­վար­դից 86 ըն­տա­նիք ժա­մա­նա­կա­վոր բնա­կու­թյուն է հաս­տա­տել Ստե­փա­նա­կեր­տում։ Ե­րեք ըն­տա­նիք Հադ­րու­թի շր­ջա­նից, մի ըն­տա­նիք Ե­ղեգ­նա­ձո­րի շր­ջա­նի Շա­տին գյու­ղից է, 5 ըն­տա­նիք էլ Վե­րին Թա­ղա­վար­դից են ի­րենց մոտ հաս­տատ­վել։ Հա­մայն­քի պա­տաս­խա­նա­տու­նե­րի հա­վաստ­մամբ` գյու­ղը ծանր օ­րեր է ապ­րում, բայց գյու­ղա­ցի­նե­րի հա­մար ա­մեն դժ­վա­րու­թյուն հաղ­թա­հա­րե­լի է, նրանք դի­մա­նում են, սա­կայն խիստ մտա­հոգ­ված են գյու­ղի անվ­տան­գու­թյամբ, ե­րե­խա­նե­րի հա­մար են շատ ան­հան­գս­տա­նում, նրանք ա­զատ կյան­քի սո­վոր են, հանդ ու դաշ­տի սի­րա­հար, հի­մա և՜ ծնող­նե­րը և՜ ու­սու­ցիչ­նե­րը սահ­մա­նա­փա­կել են նրանց ակ­տիվ շար­ժու­դար­ձը։ Դե՜հ, ծնող­նե­րին էլ կա­րե­լի է հաս­կա­նալ, երբ թշ­նա­մին ե­կել չո­քել է դռանդ, ինք­նա­պաշտ­պա­նա­կան բնազդն իր գր­ված ու չգր­ված ՙօ­րենք­ներն՚ է թե­լադ­րում։ Օր­վա բո­լոր ժա­մե­րին նրանց եր­բեմ­նի գյու­ղա­կան հան­դարտ, անխ­ռով ի­դի­լիան խախտ­վում է թշ­նա­մու տար­բեր զի­նա­տե­սակ­նե­րից ար­ձակ­վող կրա­կոց­նե­րով։ Թա­ղա­վար­դում ակ­տիվ շի­նա­րա­րա­կան աշ­խա­տանք­ներ են ըն­թա­նում, սա­կայն բան­վո­րա­կան ու­ժի պա­կաս կա։ Գյու­ղի բո­լոր տնե­րի տա­նիք­նե­րը վե­րա­նո­րոգ­ման կա­րիք ու­նեն, մոտ քսան տա­նիք ար­դեն փոխ­վել է, մի մա­սի պա­տու­հան­ներն են փո­խել, մի քա­նի տնե­րում էլ ներ­քին հար­դար­ման աշ­խա­տանք­ներ են կա­տար­վում։ Հինգ տուն լրի­վու­թյամբ մո­խիր­նե­րի է վե­րած­վել, այն­պի­սի մի տուն չկա, ո­րը վնաս­ված չլի­նի։ Բո­լոր հաշ­վարկ­ներն ար­դեն ներ­կա­յաց­ված են, և, ինչ­պես աս­վեց, գործն ար­դեն ըն­թաց­քի մեջ է։
Մար­տու­նու շրջ­վար­չա­կազ­մի ղե­կա­վար Է­դիկ Ա­վա­նե­սյա­նը հա­ճախ է Թա­ղա­վարդ գա­լիս, լի­նում է մար­տա­կան հե­նա­կե­տե­րում, հան­դի­պում բնակ­չու­թյան հետ, փոր­ձում նրանց բա­զում խն­դիր­նե­րին լու­ծում գտ­նել։ Հա­մայն­քա­յին խոր­հր­դի պա­տաս­խա­նա­տու­նե­րից տե­ղե­կա­ցանք նաև, որ բո­լոր նրանց, ով­քեր չու­նեն տնա­մերձ հո­ղա­մաս ու ըն­տա­նի կեն­դա­նի­ներ, պա­րե­նամ­թեր­քի կա­րիք ու­նեն, անհ­րա­ժեշտ է օգ­նու­թյան ձեռք մեկ­նել։
Գյու­ղում եր­կու խա­նութ է գոր­ծում, բնակ­չու­թյան մի մասն անհ­րա­ժեշտ մթեր­քը բե­րում է Ստե­փա­նա­կեր­տից` չնա­յած գյու­ղի խա­նութ­ներն էլ բնակ­չու­թյան պա­հան­ջար­կը բա­վա­րա­րում են։
Բուժ­կե­տի եր­կու աշ­խա­տող­նե­րը հո­գում են գյու­ղա­ցի­նե­րի ա­ռող­ջու­թյան հետ կապ­ված խն­դիր­նե­րը, շտա­պօգ­նու­թյան մե­քե­նա էլ ու­նեն։ Մշ­տա­կան գազ ու­նեն, հո­սան­քը, թե­կուզ խա­փա­նում­նե­րով, կա, ջրի խն­դիր գրե­թե չու­նեն։ Մեր հար­ցին, թե գյու­ղա­ցի­ներն ա­մե­նից շատ ին­չի կա­րիք ու­նեն, հա­մայն­քա­պե­տա­րա­նի պա­տաս­խա­նա­տու­նե­րը, խոս­քը մեկ ա­րած, ա­սում են՝ անվ­տան­գու­թյան... Գյու­ղա­ցու ստեղ­ծող, ա­րա­րող, կոշ­տու­կա­պատ ձեռ­քերն աշ­խա­տե­լու ցան­կու­թյու­նից քոր են գա­լիս, թա­ղա­վարդ­ցու հա­մար անխ­նամ հո­ղակ­տո­րը, այ­գին ու բան­ջա­րա­նո­ցը պատ­վի հարց է, նրանց տնա­մեր­ձը խնամ­քով ՙսանր­ված՚ պի­տի լի­նի տար­վա բո­լոր ե­ղա­նակ­նե­րին։ Բո­լոր սո­ցիալ-կեն­ցա­ղա­յին խն­դիր­նե­րը ժա­մա­նա­կի ըն­թաց­քում լուծ­վե­լու են, դա գյու­ղա­ցի­նե­րին հա­մա­րյա չի մտա­հո­գում: Նրանց բո­լոր քայ­լե­րի ու դրա­նից ա­ծանց­վող ձեռք­բե­րում­նե­րի հիմ­քում ըն­կած է անվ­տան­գու­թյու­նը։ Վա­խը սր­տում աշ­խա­տող մար­դուց ար­դյունք ակն­կա­լելն ա­նի­մաստ է, բո­լորն էլ կան­խա­տե­սե­լի ա­պա­գա­յի տես­լա­կան ու­նե­նալ են ու­զում։ Այն­պի­սի հա­կա­ռա­կորդ ու­նենք, ո­րից խա­ղա­ղու­թյան ե­րաշ­խիք ակն­կա­լե­լը սին հույ­սեր փայ­փա­յել է։ Ու այս հա­վեր­ժա­կան գո­յու­թյան պայ­քա­րում թա­ղա­վարդ­ցին փոր­ձում է կր­կին ոտք բռ­նել ու ճա­կա­տի քր­տին­քը հույ­սով շա­ղա­խե­լով՝ կար­գի է բե­րում ծե­րատ­ված գյու­ղը։
Սահ­մա­նա­մերձ ու, մեղմ ա­սած, ան­հան­գիստ գյու­ղում աչք­նե­րը իշ­խա­նա­վոր­նե­րի ճամ­փին է, վաղ­վա օր­վա հան­դեպ հույս ու հա­վատ ներ­շն­չող­նե­րը պատ­կան կա­ռույց­ներն են, գյու­ղա­ցի­նե­րի հա­զար ու մի հոգս ու խն­դիր­նե­րին ա­ջա­կից ու լծա­կից, և երբ նրանք ու­շա­նում են, մար­դիկ ի­րենց հոգ­սե­րի հետ մե­նակ մնա­լով` կուչ են գա­լիս։ Մեր` լրագ­րող­նե­րիս ներ­կա­յու­թյունն էլ ո­րո­շա­կի աշ­խու­ժու­թյուն մտց­րեց գյու­ղի կյան­քում և, փո­խա­նակ մենք շնոր­հա­կալ լի­նենք նրանց` ի­րենց սահ­մա­նա­պահ ա­ռա­քե­լու­թյան հա­մար, ի­րենք հա­րյուր ան­գամ մեզ շնոր­հա­կալ ե­ղան ի­րենց դար­դու­ցա­վով հե­տաքր­քր­վե­լու հա­մար։