[ARM]     [RUS]     [ENG]

ԹԱ­ԳԱ­ՎԱ­ՐԱ­ԿԻ ՊԱՏ­ՃԱ­ՌՈՎ ԱՐ­ՑԱ­ԽՈՒՄ ԳՐԱՆՑ­ՎԵԼ Է ՄԱՀ­ՎԱՆ ՄԵԿ ԴԵՊՔ. Մաս­նա­գետ­նե­րը հոր­դո­րում են կարևո­րել հա­կա­հա­մա­ճա­րա­կա­յին մի­ջո­ցա­ռում­նե­րը

Զա­րի­նե ՄԱ­ՅԻ­ԼՅԱՆ

Worldometers.info կայ­քէ­ջի տվյալ­նե­րով՝ COVID-19 վա­րա­կով պայ­մա­նա­վոր­ված հա­մա­ճա­րա­կա­յին ի­րա­վի­ճակն աշ­խար­հում շա­րու­նա­կում է մնալ լար­ված։

Հոկ­տեմ­բե­րի 1-ի դրու­թյամբ՝ վա­րա­կա­կիր­նե­րի ընդ­հա­նուր թի­վը գե­րա­զան­ցել է 234 մի­լիո­նը: Թա­գա­վա­րա­կի բռն­կու­մից ի վեր աշ­խար­հում COVID-19-ից մա­հա­ցել է շուրջ 4,8 մի­լիոն մարդ, ա­պա­քին­վել է ա­վե­լի քան 211 մի­լիոն 391 հա­զար հի­վանդ: Վա­րակ­ված­նե­րի ընդ­հա­նուր ցու­ցա­նիշ­նե­րով՝ ա­ռա­ջին տե­ղում շա­րու­նա­կում է մնալ ԱՄՆ-ն, երկ­րորդ տե­ղում Հնդ­կաս­տանն է, իսկ հա­ջոր­դը՝ Բրա­զի­լիան: Հա­յաս­տա­նը շա­րու­նա­կում է զբա­ղեց­նել 83-րդ հո­րի­զո­նա­կա­նը։

Վեր­ջին շա­բաթ­վա տվյալ­նե­րով՝ ՀՀ-ում մի­ջի­նում օ­րա­կան գրանց­վել է նոր կո­րո­նա­վի­րու­սի 700-1022 նոր դեպք։ Հոկ­տեմ­բե­րի 1-ի դրու­թյամբ հաս­տատ­վել է COVID-19 վա­րա­կի 934 նոր և արձանագրվել ընդ­հա­նուր 262 631 դեպք։ Վա­րա­կից ա­պա­քին­վել է 242 569, մա­հա­ցել՝ 5339 մարդ: Ընդ­հա­նուր առ­մամբ վա­րա­կի հայտ­նա­բեր­ման նպա­տա­կով կա­տար­վել է 1 724 070 թես­տա­վո­րում: Վեր­ջին օր­վա տվյալ­նե­րով՝ ի­րա­կա­նաց­վել է 11 385 թես­տա­վո­րում, ա­պա­քին­վել է 728 հի­վանդ, մա­հա­ցել՝ 20 մարդ։ Նա­խորդ օրն ար­ձա­նագր­ված մահ­վան 2 դեպ­քե­րի վե­րա­բե­րյալ ՀՀ ա­ռող­ջա­պա­հու­թյան նա­խա­րա­րու­թյան կայ­քէ­ջը փո­խան­ցել է, որ մա­հա­ցած­ներն ու­նե­ցել են կո­րո­նա­վի­րու­սա­յին վա­րակ, սա­կայն մա­հը վրա է հա­սել այլ հի­վան­դու­թյուն­նե­րի պատ­ճա­ռով։ Այդ­պի­սի դեպ­քե­րի ընդ­հա­նուր թի­վը 1211 է:
Ար­ցա­խում վեր­ջին շա­բաթ­վա ըն­թաց­քում մի­ջի­նում օ­րա­կան գրանց­վել է COVID-19-ի 2-7 նոր դեպք։ Իսկ սեպ­տեմ­բե­րի 30-ին կա­տար­ված 69 թես­տա­վոր­ման ար­դյուն­քում ԱՀ-ում հայտ­նա­բեր­վել է կո­րո­նա­վի­րու­սա­յին վա­րա­կի 7 նոր դեպք։ ԱՀ ա­ռող­ջա­պա­հու­թյան նա­խա­րա­րու­թյան հան­րա­պե­տա­կան բժշ­կա­կան կենտ­րո­նում COVID-19-ի պատ­ճա­ռով գրանց­վել է նաև մահ­վան մեկ դեպք: Մա­հա­ցած 74 տա­րե­կան կնոջ մոտ ախ­տո­րոշ­վել էր բար­դա­ցած թո­քա­բոր­բով կո­րո­նա­վի­րու­սա­յին հի­վան­դու­թյուն: Ներ­կա­յումս Ար­ցա­խում ստա­ցիո­նար բու­ժում է ստա­նում 21 վա­րա­կա­կիր. 5 հի­վան­դի ա­ռող­ջա­կան վի­ճակն ըստ բժիշկ­նե­րի դեռևս ծանր է, իսկ թեթև ախ­տան­շան­նե­րով վա­րա­կա­կիր­ներն ամ­բու­լա­տոր բու­ժում են ստա­նում տնա­յին պայ­ման­նե­րում: 2021թ. ըն­թաց­քում Ար­ցա­խում կո­րո­նա­վի­րու­սա­յին վա­րա­կի հայտ­նա­բեր­ման նպա­տա­կով կա­տար­վել է 13 249 հե­տա­զո­տու­թյուն, ո­րի ար­դյուն­քում ար­ձա­նագր­վել է COVID-19-ի՝ 1156 դեպք։
ՀՀ և ԱՀ ա­ռող­ջա­պա­հու­թյան նա­խա­րա­րու­թյուն­նե­րի պա­տաս­խա­նա­տու­նե­րը կո­րո­նա­վի­րու­սա­յին վա­րա­կը հաղ­թա­հա­րե­լու հա­մար կր­կին հոր­դո­րում են կարևո­րել հա­կա­հա­մա­ճա­րա­կա­յին մի­ջո­ցա­ռում­նե­րը՝ հետևել հի­գիե­նա­յի տար­րա­կան կա­նոն­նե­րին, պար­բե­րա­բար ախ­տա­հա­նել ձեռ­քե­րը 70%-ա­նոց ալ­կո­հո­լա­յին հիմ­քի ախ­տա­հա­նի­չով, հա­ճա­խա­կի օ­դա­փո­խել փակ տա­րածք­նե­րը, պահ­պա­նել սո­ցիա­լա­կան հե­ռա­վո­րու­թյուն, խու­սա­փել մարդ­կա­յին կու­տա­կում­նե­րից փակ տա­րածք­նե­րում։ Բնակ­չու­թյան ա­ռող­ջու­թյան պահ­պան­ման գոր­ծում մաս­նա­գետ­նե­րը կարևո­րում են ի­մու­նա­կան­խար­գել­ման աշ­խա­տանք­նե­րի ժա­մա­նա­կին ի­րա­կա­նա­ցու­մը, ին­չի շնոր­հիվ հի­վան­դա­ցու­թյան ու վա­րա­կի հետևան­քով մահ­վան դեպ­քե­րը նվա­զում կամ բա­ցա­կա­յում են։ Ա­ռող­ջա­պա­հու­թյան ո­լոր­տի մաս­նա­գետ­նե­րը հո­րդո­րում են չհե­տաձ­գել COVID-19-ի դեմ պատ­վաս­տում­նե­րը, ո­րոնք շա­րու­նակ­վում են ի­րա­կա­նաց­վել ԱՀ ա­ռող­ջա­պա­հու­թյան նա­խա­րա­րու­թյան հան­րա­պե­տա­կան բժշ­կա­կան կենտ­րո­նի ամ­բու­լա­տոր-պո­լիկ­լի­նի­կա­կան բա­ժան­մուն­քում, ՙԱրևիկ՚ և շր­ջա­նա­յին բուժ­միա­վո­րում­նե­րում։ Պատ­վաստ­վե­լու հա­մար նա­խա­պես պետք է զան­գա­հա­րել հա­մա­պա­տաս­խան բուժ­հաս­տա­տու­թյուն և գրանց­վել։ ՀՀ ար­դա­րա­դա­տու­թյան և ա­ռող­ջա­պա­հու­թյան նա­խա­րա­րու­թյան հա­մա­պա­տաս­խան մաս­նա­գետ­նե­րի քն­նար­կում­նե­րի ար­դյուն­քում հոկ­տեմ­բե­րի 14-ից պատ­վաստ­ման կամ ՊՇՌ հե­տա­զո­տու­թյան բա­ցա­սա­կան ար­դյուն­քը հա­վաս­տող սեր­տի­ֆի­կատ ներ­կա­յաց­նե­լու պա­հանջ է կի­րառ­վե­լու աշ­խա­տա­տե­ղե­րում։ Մինչ այդ հան­րու­թյա­նը տե­ղե­կաց­վել էր, որ ՀՀ ա­ռող­ջա­պա­հու­թյան նա­խա­րա­րի հրա­մա­նով` ս.թ. հոկ­տեմ­բե­րի 1-ից ՀՀ աշ­խա­տող­նե­րը պար­տա­վոր են գոր­ծա­տուին ներ­կա­յաց­նել COVID-19-ի դեմ պատ­վաստ­ման վկա­յա­կան կամ յու­րա­քան­չյուր 14 օ­րը մեկ` COVID-19-ի ախ­տո­րոշ­ման ՊՇՌ հե­տա­զո­տու­թյան բա­ցա­սա­կան ար­դյուն­քը հա­վաս­տող փաս­տա­թուղթ՝ ա­ռա­վե­լա­գույ­նը 72-ժա­մյա վա­ղե­մու­թյամբ, ին­չը բուռն քն­նար­կում­նե­րի, դժ­գո­հու­թյուն­նե­րի ու տա­րա­կար­ծու­թյուն­նե­րի ա­լիք է բարձ­րաց­րել հան­րու­թյան շր­ջա­նում։ Հա­յաս­տա­նի քա­ղա­քա­ցի­նե­րից շա­տե­րը դեռ մտավա­խությամբ են վե­րա­բե­րում պատ­վաստ­վե­լուն և նա­խընտ­րում են ա­մի­սը եր­կու ան­գամ 10-14 հա­զար դրամ ծախ­սել ու կո­րո­նա­թեստ հանձ­նել, սա­կայն ոչ բո­լոր աշ­խա­տող­ներն են ի վի­ճա­կի ի­րենց աշ­խա­տա­վար­ձից ա­մեն ա­միս նշյալ գու­մա­րը հատ­կաց­նել թես­տի հա­մար։ Իսկ ՊՇՌ հե­տա­զո­տու­թյան բո­լոր լա­բո­րա­տո­րիա­նե­րում վեր­ջին օ­րե­րին հս­կա­յա­կան հեր­թեր են գո­յա­ցել: Սեպ­տեմ­բե­րի 30-ին հայտ­նի դար­ձավ, որ աշ­խա­տող­նե­րի հա­մար քո­վի­դի թես­տի պա­տաս­խա­նը կամ հաս­տա­տող սեր­տի­ֆի­կատ ներ­կա­յաց­նե­լը պար­տա­դիր չէ հենց հոկ­տեմ­բե­րի 1-ին, թեեւ օ­րենքն ու­ժի մեջ է մտ­նում այդ օր­վա­նից։ Մաս­նա­գետ­նե­րը վս­տա­հեց­նում են, որ պատ­վաս­տու­մը կան­խում է կո­րո­նա­վի­րու­սա­յին հի­վան­դու­թյան ծանր ձևե­րի ա­ռա­ջա­ցու­մը, մահ­վան դեպ­քե­րը, նվա­զեց­նում վա­րա­կի տա­րա­ծու­մը, սա­կայն ամ­բող­ջու­թյամբ չի կան­խում վի­րու­սի շր­ջա­նա­ռու­թյու­նը, ուս­տի պատ­վաստ­ված քա­ղա­քա­ցի­նե­րը նույն­պես պետք է դնեն դի­մակ փակ տա­րածք­նե­րում և պահ­պա­նեն հա­կա­հա­մա­ճա­րա­կա­յին կա­նոն­նե­րը։ Իսկ սուր-շն­չա­ռա­կան վա­րակ­նե­րին բնո­րոշ ախ­տան­շան­նե­րի դեպ­քում (ջեր­մու­թյուն, հազ, հար­բուխ) պետք է չզ­բաղ­վել ինք­նա­բուժ­մամբ, այլ ան­մի­ջա­պես դի­մել բժշ­կի և հետևել վեր­ջի­նիս ցու­ցում­նե­րին: