[ARM]     [RUS]     [ENG]

ՉԱՐԵՔՏԱՐ. ՄՈԽԻՐՆԵՐԻՑ ՀԱՌՆՈՂ ԳՅՈՒՂԸ

Լուսինե ՇԱԴՅԱՆ

Շա­հու­մյա­նի շր­ջա­նից Ար­ցա­խի Հան­րա­պե­տու­թյան Չա­րեք­տար հա­մայն­քում ի­րա­կա­նաց­վում են 63 ա­ռանձ­նա­տան վե­րա­կա­ռուց­ման աշ­խա­տանք­ներ։ Այս մա­սին ՙԱ­զատ Ար­ցախ՚-ի թղ­թակ­ցին տե­ղե­կաց­րեց հա­մայն­քի ղե­կա­վար Կա­մո Ցա­կա­նյա­նը՝ ա­վե­լաց­նե­լով, որ 14 ա­ռանձ­նա­տան շի­նաշ­խա­տանք­ներն ար­դեն ա­վարտ­ված են։

Հա­մայն­քա­պե­տի հա­ղորդ­մամբ՝ չա­րեք­տար­ցի­նե­րի մե­ծա­մաս­նու­թյու­նը պատ­րաս­տա­կա­մու­թյուն է հայտ­նել վե­րա­դառ­նալ գյուղ, ո­րի տնե­րը հր­դեհ­վել էին Ար­ցա­խյան եր­րորդ պա­տե­րազ­մից հե­տո՝ բնակ­չու­թյան տար­հան­ման ըն­թաց­քում։ Չա­րեք­տա­րի վե­րա­կա­ռուց­ված տնե­րում ար­դեն 5 ըն­տա­նիք է բնակ­վում։


- Վե­րա­դառ­նա­լու ցան­կու­թյուն հայտ­նած չա­րեք­տար­ցի­նե­րը սպա­սում են տնե­րի ու նաև դպ­րո­ցի վե­րա­կա­ռուց­ման շի­նաշ­խա­տանք­նե­րի ա­վար­տին։ Հա­մա­տա­րած ա­վե­րա­կի վե­րած­ված Չա­րեք­տա­րում այ­սօր ծա­վա­լուն շի­նա­րա­րու­թյուն է ըն­թա­նում։ Ա­ռանձ­նատ­նե­րի վե­րա­կա­ռուց­մա­նը զու­գա­հեռ ար­դիա­կա­նաց­վում են են­թա­կա­ռուց­վածք­նե­րը։ Վե­րա­կա­ռուց­վում է հա­մայն­քա­պե­տա­րա­նի շեն­քը, որ­տեղ ժա­մա­նա­կա­վոր կգոր­ծի դպ­րո­ցը։ Գյու­ղում նա­խա­տես­վում է նաև ման­կա­պար­տեզ, բուժ­կետ,- մեզ հետ զրույ­ցում ա­սաց հա­մայն­քի ղե­կա­վա­րը՝ նշե­լով, որ գյու­ղա­ցի­նե­րը նույն­պես ընդգրկված են ի­րենց տնե­րի շի­նա­րա­րա­կան աշ­խա­տանք­նե­րում։
Չա­րեք­տա­րի վե­րա­կա­ռուց­վող ա­ռանձ­նատ­նե­րի նա­խագ­ծե­րում ընդգրկված են նաև խո­հա­նոցն և ներ­քին սան­հան­գույ­ցը։ Տնե­րը շա­հա­գործ­ման են հան­ձն­վում կա­հա­վոր­ված։
Հա­մայն­քա­պե­տի խոս­քով՝ գյու­ղի ա­զատ բնակ­ֆոն­դի շնոր­հիվ տա­նի­քով կա­պա­հո­վեն նաև Ար­ցա­խի օ­կու­պաց­ված այլ բնա­կա­վայ­րե­րից տե­ղա­հան­ված ըն­տա­նիք­նե­րի, ով­քեր հա­մայն­քում ա­պաս­տա­նե­լու ցան­կու­թյուն ար­դեն հայտ­նել են։
Նրա խոս­քով՝ հա­մայն­քում ե­րի­տա­սարդ­նե­րի թի­վը մեծ է, շատ են նաև բազ­մա­զա­վակ ըն­տա­նիք­նե­րը։
-Հա­մայնքն ու­նի 63 դպ­րո­ցա­կան, իսկ նա­խադպ­րո­ցա­կան տա­րի­քի ե­րե­խա­նե­րը 5-ն են,- նշեց Կ. Ցա­կա­նյա­նը՝ ըն­դգ­ծե­լով, որ հա­մայն­քում 14 բազ­մա­զա­վակ ըն­տա­նիք կա։
Անդ­րա­դառ­նա­լով գյու­ղա­ցի­նե­րի զբաղ­վա­ծու­թյան խնդ­րին՝ մեր զրու­ցա­կի­ցը նշեց, որ մինչև պա­տե­րազմ չա­րեք­տար­ցի­նե­րի հիմ­նա­կան զբաղ­մուն­քը հո­ղա­գոր­ծու­թյունն ու ա­նաս­նա­պա­հու­թյունն էր։ Այժմ, սա­կայն, պայ­մա­նա­վոր­ված ա­ռաջ­նագ­ծա­մերձ տա­րած­քով, հա­մայն­քա­պե­տը հե­ռան­կա­րա­յին չի հա­մա­րում ա­նաս­նա­պա­հու­թյու­նը։
Չա­րեք­տա­րում ներ­կա­յում լուծ­ման կա­րիք ու­նեն ջրա­մա­տա­կա­րար­ման, է­լեկտ­րա­մա­տա­կա­րար­ման, գա­զա­մա­տա­կա­րար­ման, կա­պի ու հա­մա­ցան­ցի խն­դիր­նե­րը։ Անմ­խի­թար են գյու­ղա­մի­ջյան փո­ղոց­նե­րը։
-Այս օ­րե­րին փոր­ձում ենք վե­րա­կեն­դա­նաց­նել, վե­րապ­րեց­նել գյու­ղը։ Դժ­վա­րու­թյուն­նե­րը շատ են, ա­ռաջ­նա­հերթ խն­դիր­նե­րը՝ բա­զում, մեր ո­գին, սա­կայն, միշտ ա­մուր է,-հա­վե­լեց մեր զրու­ցա­կի­ցը։