[ARM]     [RUS]     [ENG]

ՆՆԳԻ. ԱՅՍՏԵՂ ՀԱՅՐԵՆԻՔԸ ՍԱՀՄԱՆ ՉՈՒՆԻ

Սերգեյ ՍԱՖԱՐՅԱՆ

Նն­գին Վա­րան­դա­յի հնա­գույն բնա­կա­վայ­րե­րից է, Նն­գիով է անց­նում Ստե­փա­նա­կերտ-Մար­տու­նի հիմ­նա­կան ճա­նա­պար­հը։

Մար­տու­նու շր­ջա­նի այս փոք­րիկ բնա­կա­վայ­րը հայտ­նի է որ­պես բրու­տա­գոր­ծա­կան հնա­դա­րյան կենտ­րոն։ Բրու­տա­նո­ցը գտն­վում է գյու­ղա­կան գե­րեզ­մա­նատ­նից ոչ այն­քան հե­ռու՝ պտ­ղա­տու այ­գու մեջ՝ կա­վի հան­քա­վայ­րի մոտ։ Տա­րեց Նն­գե­ցի­ներն ա­սում են, որ ժա­մա­նա­կին գյու­ղը մեծ ճա­նա­չում ու­ներ բրու­տա­գոր­ծու­թյամբ։ Այ­սօր էլ Նն­գիում ապ­րում են բրու­տա­գործ­ներ, նրանց խոս­քով՝ նպաս­տա­վոր պայ­ման­նե­րի դեպ­քում, պատ­րաստ են զբաղ­վել ի­րենց նախ­նի­նե­րի ա­վան­դա­կան գոր­ծով։
Գյու­ղի բնա­կիչ­նե­րից շա­տե­րը պն­դում են, որ նն­գե­ցի­ներն ե­կել են Արևմտյան Հա­յաս­տա­նից։ Ա­սում են, որ Արևմտյան Հա­յաս­տա­նում էլ կար Նն­գե ա­նու­նով բնա­կա­վայր, իսկ ո­մանք էլ հա­մոզ­ված են, որ գյու­ղը Նն­գի է կոչ­վել իր թե­քու­թյան հա­մար, մի կին, մո­տե­նա­լով մեզ, ա­սաց.
-Նն­գիում ուր նա­յես հնու­թյուն է, ափ­սոս, գյու­ղը վե­րա­կեն­դա­նաց­ման կա­րիք ու­նի։
Նն­գիի ձո­րում կան սր­բա­տաշ քա­րեր, վի­մագ­րեր, խաչ­քար­ներ, խո­յակ­ներ, ո­րոնք պոկ­վել և ներքև են գլոր­վել ե­կե­ղե­ցի­նե­րի, բեր­դե­րի և բնա­կա­վայ­րե­րի պա­տե­րից։
Հա­մայն­քի տա­րած­քում առ­կա է 27 աղ­բյուր՝ ՙՑորտ՚, ՙՍա­հա­կեն՚, ՙԸլբ­լաղ՚, ՙԸր­ցախ­գոր՚, ՙԲա­լա­սա­նեն՚, ՙՕր­թեր՚, ՙՊի­ծի ջուր՚, ՙԱն­մա­հա­կան՚, ՙՉո­քած՚, ՙՆեր­քե՚, ՙՔյու­թունց՚, ՙՕխ­տը՚, ՙՀամ­բար­ցուն՚, ՙՏան­ձուն՚, ՙԲո­վուր­խան՚, ՙՎան­քի՚, ՙԸ­լա­ջա ջուր՚, ՙԸզ­բա­շի ջուր՚, ՙԱկ­նեն տա­կը՚, ՙԾլ­լոկ՚, ՙՆու­վե­րեն ծո­րը՚, ՙԴե­րունց՚, ՙԾու­վե­րեն՚, ՙԲլանց բա­ղեն՚, ՙԸրզ­մա­նանց՚, ՙԲա­զեն՚ և ՙՂզա­րանց՚։
Գյու­ղա­մի­ջում է գտն­վում Սբ. Աստ­վա­ծա­ծին ե­կե­ղե­ցին։ Այն հատ­կան­շա­կան է չորս սյու­նե­րով, մեծ ու փոքր խո­րան­նե­րով, կա­մար­նե­րով, պա­տե­րի մեջ ամ­րաց­ված խաչ­քար­նե­րով և վի­մագ­րե­րով։ Շի­նա­րա­րա­կան ար­ձա­նագ­րու­թյուն­նե­րի հա­մա­ձայն՝ ե­կե­ղե­ցին կա­ռուց­վել է 1858 թվա­կա­նին, սա­կայն տե­ղում պահ­պան­ված հնա­գույն հու­շար­ձան­նե­րը վկա­յում են, որ ե­կե­ղե­ցին նախ­կի­նում ե­ղա­ծի վրա է կա­ռուց­վել։
Նն­գիում ար­տադ­րա­կան բնույ­թի բազ­մա­թիվ հու­շար­ձան­նե­րի հա­ճախ են հան­դի­պում։ Ար­ցա­խի պատ­մու­թյան մեջ կարևոր ա­ռի­թով հիշ­վում է Նն­գի­ջա­նի ջրա­ղա­ցը։ Ըստ ա­կա­նա­տես­նե­րի և տպա­գիր աղ­բյուր­նե­րի, այս­տեղ ընդ­հա­տա­կյա տպա­րան է գոր­ծել։ Հա­մայն­քի պատ­մամ­շա­կու­թա­յին հու­շար­ձան­նե­րից են նաև Բո­վուր­խան վա­նա­կան հա­մա­լի­րը, գյու­ղա­տե­ղի (VII-XIX դդ.) ընդ­հա­նուր թվով, հաշ­վառ­ված է 21 հու­շար­ձան։
Նն­գե­ցի­ներն ա­սում են, որ տե­ղում­նե­րի ժա­մա­նակ գյու­ղում բա­վա­կա­նին նկա­տե­լի սո­ղանք­ներ են լի­նում։ Ստե­փա­նա­կերտ-Մար­տու­նի ճա­նա­պա­րա­հի տար­բեր հատ­ված­նե­րում այ­սօր նկա­տե­լի են այդ սո­ղանք­նե­րի հետևանք­նե­րը, գյու­ղի բնա­կիչ­նե­րը մխի­թար­վում են նրա­նով, որ սո­ղանք­նե­րը հիմ­նա­կա­նում նույն տե­ղե­րում են ա­ռա­ջա­նում։ Հան­րա­պե­տու­թյան այս հատ­վա­ծում սո­ղանք­նե­րը ստո­րերկ­րյա ջրե­րի ակ­տի­վու­թյան հե­տե­ւանք են։ Ար­ցա­խյան 3-րդ պա­տե­րազ­մից հե­տո այդ ճա­նա­պարհն սո­վո­րա­կա­նից ա­վե­լի ծան­րա­բեռն­ված է, և այ­սօր, ա­վե­լի քան երբևէ, անհ­րա­ժեշտ է ու­շադ­րու­թյան կենտ­րո­նում պա­հել մայ­րու­ղին։ Տե­ղի բնա­կիչ­ներն ա­ռա­ջար­կում են մի քա­նի ար­տե­զյան ջր­հոր փո­րել։ ՙՀո­ղի տա­կից ջու­րը հա­նե­լով՝ միան­գա­մից եր­կու խն­դիր կլուծ­վի ՝ նախ սո­ղանք­ներ չեն լի­նի, եւ հե­տո՝ գյու­ղը կա­պա­հով­վի ո­ռոգ­ման ջրով։
Սո­ղանք­նե­րի պատ­ճա­ռով գյու­ղը չի գա­զա­ֆի­կաց­վում՝ չնա­յած Նն­գու կող­քով են անց­նում հարևան գյու­ղե­րի գա­զա­տա­րե­րը։ Այս գյու­ղում ա­մառ-ձմեռ վա­ռա­նը տաք է։ Ի դեպ, հաշ­վի առ­նե­լով այն փաս­տը, որ այ­սօր բա­վա­կա­նին պա­կա­սել են վա­ռե­լա­փայտ ձեռք­բե­րե­լու մեր հնա­րա­վո­րու­թյուն­նե­րը, քա­նի որ հա­կա­ռա­կոր­դի հս­կո­ղու­թյան տակ են գտն­վում մեր հիմ­նա­կան ան­տառ­նե­րը, Նն­գին նաև այս ա­ռու­մով է դար­ձել կարևոր նշա­նա­կու­թյուն ու դե­րա­կա­տա­րու­թյուն ու­նե­ցող հա­մայնք՚։
Պա­տե­րազ­մի մա­սին խո­սե­լիս նն­գե­ցի­ներն ա­սում են.
-Մենք լավ գի­տենք պա­տե­րազ­մի գի­նը, եր­կար խո­սել չենք ու­զում, մեր ցան­կու­թյու­նը մեկն է՝ խա­ղա­ղու­թյուն։ Նն­գին թե ա­ռա­ջին Ար­ցա­խյան, թե 44-օ­րյա պա­տե­րազմ­նե­րի ժա­մա­նակ թշ­նա­մու թի­րա­խում էր։ Վեր­ջին պա­տե­րազ­մի ըն­թաց­քում թշ­նա­մին Նն­գիի ան­տառ­ներն այ­րե­լու հա­մար օգ­տա­գոր­ծել է ֆոս­ֆոր պա­րու­նա­կող զենք, ո­րի հետևանք­նե­րը նկա­տե­լի են նույ­նիսկ հի­մա՝ պա­տե­րազ­մից մեկ տա­րի հե­տո։
Մեր այ­ցի ժա­մա­նակ Նն­գիում ակ­տիվ տեմ­պե­րով ըն­թա­նում էին տնե­րի տա­նիք­նե­րի թի­թե­ղա­պատ­ման աշ­խա­տանք­ներ։
Հայ­րե­նի ե­զեր­քի նկատ­մամբ սերն ան­սահ­ման է այս գյու­ղում, մե­ծից-փոքր բո­լո­րը գի­տեն ա­րա­րել, կա­ռու­ցել և դժ­վա­րու­թյան դեմ մա­քա­ռել։ Նն­գին այ­սօր էլ ապ­րում է, նն­գե­ցին կր­կին ա­րա­րում է։

Հ.գ. - Մենք գյու­ղից հե­ռա­ցանք այն հա­մոզ­մուն­քով, որ այդ բնա­կա­վայրն ու­նի բո­լոր հնա­րա­վո­րու­թյուն­նե­րը զբո­սաշր­ջա­յին կենտ­րոն­նե­րից մե­կը դառ­նա­լու, հատ­կա­պես՝ է­կո­տու­րիզ­մի ա­ռու­մով։