[ARM]     [RUS]     [ENG]

Հան­դի­պում պետ­նա­խա­րա­րի հետ

Զոհ­րաբ Ըռ­քո­յան

 Ար­ցա­խի Հան­րա­պե­տու­թյան տար­բեր բնա­կա­վայ­րե­րից, այդ թվում նաև՝ թշ­նա­մու օ­կու­պաց­րած տա­րածք­նե­րից 2021-22 ուս­տա­րում Երևա­նում գոր­ծող տար­բեր պե­տա­կան բու­հեր է ըն­դուն­վել ա­վե­լի քան 100 դի­մորդ։ Ար­դեն ու­սա­նող ար­ցախ­ցի ե­րի­տա­սարդ­նե­րի հետ սեպ­տեմ­բե­րի 25-ին հան­դի­պում ու­նե­ցավ Ար­ցա­խի պետ­նա­խա­րար Ար­տակ Բեգ­լա­րյա­նը։ Հան­դի­պու­մը կազ­մա­կերպ­վել է ՀՀ-ում Ար­ցա­խի Հան­րա­պե­տու­թյան մշ­տա­կան ներ­կա­յաց­չու­թյու­նում: Մաս­նակ­ցում էր ա­վե­լի քան 80 ու­սա­նող, ներ­կա էր նաև ՀՀ-ում Ար­ցա­խի մշ­տա­կան ներ­կա­յա­ցու­ցիչ Սեր­գեյ Ղա­զա­րյա­նը։ Մինչ Ա. Բեգ­լա­րյա­նի այ­ցը՝ ու­սա­նող­նե­րը ծա­նո­թա­նում էին մի­մյանց հետ։ Ա­ռա­վել մե­ծա­թիվ էին Երևա­նի Մ. Հե­րա­ցու ան­վան պե­տա­կան բժշ­կա­կան հա­մալ­սա­րա­նի ու­սա­նող­նե­րը։ Երկ­րորդ տե­ղում ԵՊՀ ու­սա­նող­ներն էին։ Մա­րի­նա Բաղ­դա­սա­րյա­նը Ստե­փա­նա­կեր­տից է, ու­սա­նում է բժշ­կա­կան հա­մալ­սա­րա­նի բու­ժա­կան բաժ­նի 1-ին կուր­սում։ Ա­վար­տե­լուց հե­տո վե­րա­դառ­նա­լու է հայ­րե­նի քա­ղաք։ Ու­րախ է. կա­տար­վել է ե­րա­զան­քը, և հա­մալ­սա­րանն ա­վար­տե­լուց հե­տո կկա­րո­ղա­նա օգ­տա­կար լի­նել իր երկ­րին։ Ճար­տար քա­ղա­քից Խո­րեն Օ­հա­նյա­նը Երևա­նի ճար­տա­րա­գի­տա­կան հա­մալ­սա­րա­նի ու­սա­նող է՝ է­ներ­գե­տի­կա­յի մաս­նա­գետ է դառ­նա­լու։ Ա­սաց՝ ան­պայ­ման վե­րա­դառ­նա­լու է հայ­րե­նի Ճար­տար։ Քա­շա­թա­ղի շր­ջա­նից այս­տեղ էր ե­կել 5 ու­սա­նող, ով­քեր չհասց­րին 12-րդ դա­սա­րանն ա­վար­տել հա­րա­զատ դպ­րոց­նե­րում։ Նրան­ցից 3-ը Բեր­ձո­րից են` Հայկ Դավ­թյա­նը, ով ու­սա­նում է բժշ­կա­կան հա­մալ­սա­րա­նում, Քնա­րիկ Հա­կո­բյա­նը՝ ԵՊՀ արևե­լա­գի­տու­թյան չի­նա­րե­նի բաժ­նում, Գա­յա­նե Ըռ­քո­յա­նը՝ Երևա­նի ճար­տա­րա­պե­տա­կան հա­մալ­սա­րա­նի ճար­տա­րա­պե­տու­թյան ֆա­կուլ­տե­տում։ Վա­նիկ Ա­սո­յանն ու Լյուդ­մի­լա Բա­բա­յա­նը Քա­րե­գա­հից են։ Լյուդ­մի­լան ԵՊՀ մի­ջազ­գա­յին հա­րա­բե­րու­թյուն­ներ բաժ­նի ու­սա­նող է։ Վա­նիկն այժմ բնակ­վում է Թա­լի­նում և ու­սա­նում է ԵՊՀ ֆի­զի­կա­յի ֆա­կուլ­տե­տում։ Նա, Հայ­կը, Գա­յա­նեն և Քնա­րիկն ու­սա­նում են անվ­ճար, ըն­դուն­վել են բարձր գնա­հա­տա­կան­նե­րով։ Պա­տա­րա­յի դպ­րո­ցի շր­ջա­նա­վարտ Ան­նա Ա­վա­նե­սյա­նը ԵՊՀ է ըն­դուն­վել պետ­պատ­վե­րով։ Այ­սօր բնա­գի­տա­կան ա­ռար­կա­նե­րի մաս­նա­գետ­նե­րի կա­րիք շատ կա։ Ու­սա­նող­նե­րի հիմ­նա­կան մա­սը պատ­րաստ է բուհն ա­վար­տե­լուց ան­մի­ջա­պես հե­տո Ար­ցախ վե­րա­դառ­նալ, ի­հար­կե, ո­րոշ­նե­րը նպա­տակ ու­նեն նաև ու­սու­մը շա­րու­նա­կել մա­գիստ­րա­տու­րա­յում, այլ եր­կր­նե­րի բու­հե­րում։ ԱՀ պետ­նա­խա­րար Ա. Բեգ­լա­րյա­նը շնոր­հա­վո­րեց ու­սա­նող­նե­րին բուհ ըն­դուն­վե­լու առ­թիվ և կարևո­րեց նման հան­դի­պում­նե­րը, ո­րոնք հնա­րա­վո­րու­թյուն կտան՝ տե­ղե­կա­նալ ու­սա­նող­նե­րի խն­դիր­նե­րին, լսել նրանց ա­ռա­ջարկ­նե­րը։ Ա. Բեգ­լա­րյա­նը նշեց՝ ու­սա­նո­ղի հա­մար կարևոր է նա­խա­ձեռ­նո­ղա­կա­նու­թյու­նը։ Նշեց նաև՝ ԱՀ կա­ռա­վա­րու­թյու­նը մշ­տա­պես կօ­ժան­դա­կի ար­ցախ­ցի ու­սա­նող­նե­րին, որ հնա­րա­վո­րինս լավ կր­թու­թյուն ստա­նան և վե­րա­դառ­նան Ար­ցախ։ Հա­վաս­տեց նաև՝ կա­ռա­վա­րու­թյու­նը պատ­րաստ է օգ­նել ար­տա­սահ­մա­նյան բու­հե­րում ու­սա­նե­լու գոր­ծում: Ա. Բեգ­լա­րյա­նը կարևո­րեց նաև այն, որ բա­ցի մաս­նա­գետ լի­նե­լուց, պետք է ու­սա­նող­ներն ու­նե­նան պե­տա­կան մտա­ծո­ղու­թյուն, լի­նեն երկ­րին պի­տա­նի մաս­նա­գետ­ներ, օգ­տա­կար` հա­սա­րա­կու­թյա­նը։ Հա­մոզ­մունք հայտ­նեց նաև, որ ներ­կա բո­լոր ու­սա­նող­նե­րը կա­րող են հաս­նել ի­րենց նպա­տակ­նե­րին, դառ­նալ լավ մաս­նա­գետ:

Հան­դիպ­մա­նը ու­սա­նող­նե­րը ԱՀ պետ­նա­խա­րա­րին հար­ցե­րով ու ա­ռա­ջարկ­նե­րով դի­մե­ցին։ Նրանց հե­տաք­րք­րում էր՝ պե­տու­թյան կող­մից վար­ձավ­ճար­նե­րի օ­ժան­դա­կու­թյան, հե­ռու բնա­կա­վայ­րե­րի ու­սա­նող­նե­րի ճա­նա­պար­հա­ծախ­սի փոխ­հա­տուց­ման և այլ հար­ցեր։
ՀՀ-ում Ար­ցա­խի մշ­տա­կան ներ­կա­յա­ցու­ցիչ Ս. Ղա­զա­րյա­նը նախ շնոր­հա­կա­լու­թյուն հայտ­նեց Ա­նուշ Ե­դի­գա­րյա­նին, ով կազ­մա­կեր­պել է հան­դի­պու­մը, ա­պա նշեց, որ ան­ցած տա­րի պա­տե­րազ­մի ըն­թաց­քում նրա նա­խա­ձեռ­նու­թյամբ մոտ 100 կա­մա­վոր է աշ­խա­տել՝ օգ­նե­լով տե­ղա­հան­ված մեր հայ­րե­նա­կից­նե­րին։