[ARM]     [RUS]     [ENG]

ՇՈՒՇԻ. ՏԵՂՆ ՈՒ ԴԵՐԸ ՀԱՅՈՑ ՔԱՂԱՔԱԿՐԹԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ

(Հատված Վահրամ Բալայանի գրքից)

1822թ. դեկ­տեմ­բե­րին Շու­շիում ստեղծ­վեց մար­զա­յին դա­տա­րան, ո­րի նա­խա­գա­հը մար­զի պա­րետն էր, իսկ եր­կուա­կան ան­դամ­ներ ըն­տր­վում էին բե­կե­րից ու հար­կա­տու դա­սե­րից և մե­կա­կան ներ­կա­յա­ցու­ցիչ՝ հա­յե­րից և մահ­մե­դա­կան­նե­րից։ Չնա­յած այդ մար­մի­նը կո­լե­գիալ էր, բայց ի­րա­կա­նում ո­րո­շում­նե­րը կա­յաց­վում էին պա­րե­տի կող­մից, ա­ռանց վկա­յա­կո­չե­լու որևէ օ­րենք։
Այդ մարմ­նի վրա էր դր­ված հա­սա­րա­կա­կան կար­գի պահ­պան­ման, քրեա­կան բնույ­թի հան­ցա­գոր­ծու­թյուն­նե­րի բա­ցա­հայտ­ման և պատ­ժի չա­փի ո­րոշ­ման ու հար­կա­հա­նու­թյան գոր­ծը։
Այ­սր­կով­կա­սում վար­չա­կան բա­րե­փո­խում­նե­րի ար­դյուն­քում 1841թ. Շու­շիում ստեղծ­վեց գա­վա­ռա­յին դա­տա­րան։ Դրա հետ միա­սին վար­չա­կան ո­րոշ պա­տաս­խա­նա­տու­նե­րի օժ­տե­ցին ար­դա­րա­դա­տու­թյունն ի­րա­կա­նաց­նե­լու գոր­ծա­ռույթ­նե­րով։ Այս­պես, քրեա­կան այն գոր­ծե­րը, ո­րոն­ցով վնա­սի գու­մա­րը տա­սը ռուբ­լուց չէր անց­նում, իսկ քա­ղա­քա­ցիա­կա­նը՝ մինչև հինգ ռուբ­լի, կա­րող էր լու­ծել քա­ղա­քագ­լու­խը։ Գա­վա­ռա­պե­տի հա­մար հայ­ցագ­նի վե­րին սահ­մանն էր հա­րյուր ռուբ­լին, միա­ժա­մա­նակ նաև ի­րա­վունք վե­րա­պահ­վեց ո­րոշ քրեա­կան հան­ցա­գոր­ծու­թյուն­նե­րի հա­մար հան­ցա­գործ­նե­րին մարմ­նա­կան պա­տիժ­նե­րի են­թար­կել։
Շու­շիի գա­վա­ռա­յին դա­տա­րա­նում պաշ­տո­նա­կան լե­զուն ռու­սե­րենն էր, իսկ դա­տա­վոր­ներն ու ա­տե­նա­կալ­նե­րը հիմ­նա­կա­նում ռուս պաշ­տո­նյա­ներ էին։ 1842թ. օ­գոս­տո­սին նոր օ­րենք ըն­դուն­վեց, ո­րի հա­մա­ձայն՝ ա­վա­զա­կու­թյան և կո­ղո­պու­տի գոր­ծե­րը հան­ձն­վե­ցին զին­վո­րա­կան դա­տա­րան­նե­րին, գա­վա­ռի տե­ղա­մա­սե­րում մտց­վեց ոս­տի­կա­նա­կան պրիս­տա­վի, իսկ գա­վա­ռա­յին կենտ­րո­նում՝ ժան­դար­մե­րիա­յի ինս­տի­տու­տը։ Շու­շիի գա­վա­ռին եր­կու ժան­դարմ էին սպա­սար­կում, ո­րոնք քա­ղա­քա­կան նկա­տա­ռում­նե­րի հա­մար կա­րող էին ձեր­բա­կա­լել ցան­կա­ցած քա­ղա­քա­ցու, մինչև ե­րեք ա­միս ժամ­կե­տով բան­տար­կել, աք­սո­րել և տու­գա­նել նրան՝ մինչև հինգ հա­րյուր ռուբ­լու չա­փով։

Ընդ­հա­նուր առ­մամբ՝ մահ­մե­դա­կան ցե­ղե­րով խիտ բնա­կեց­ված նա­հանգ­նե­րում չէր գոր­ծում ոչ մի կարգ և օ­րենք։
Հայ հո­ղա­գործն ու ա­նաս­նա­պա­հը, ար­հես­տա­գործն ու առևտրա­կանն ի­րենց աշ­խա­տա­սի­րու­թյան ու գոր­ծա­րար ջի­ղի շնոր­հիվ մի քա­նի ան­գամ թա­թար­նե­րից և քր­դե­րից լավ էին ապ­րում, ինչն էլ շար­ժում էր վեր­ջին­նե­րիս նա­խանձն ու չա­րու­թյու­նը։
Օգտ­վե­լով ցա­րա­կան իշ­խա­նու­թյուն­նե­րի հո­վա­նա­վո­րու­թյու­նից, և ո­րոշ տե­ղա­մա­սե­րում ու­նե­նա­լով թվա­կան գե­րակշ­ռու­թյուն, թա­թար և քուրդ բե­կերն ու ա­ղա­լար­նե­րը թա­լա­նում էին հա­յե­րին, խլում նրանց վա­րե­լա­հո­ղե­րը, ա­րո­տա­վայ­րերն ու ա­նա­սուն­նե­րը։
Անգ­լիա­յի ճա­նա­պար­հորդ Ջոն Ջոն­սո­նը, 1817թ. լի­նե­լով Այ­սր­կով­կա­սում, ծա­նո­թա­նա­լով հա­յե­րի և թա­թար­նե­րի կեն­ցա­ղին և նիստ ու կա­ցին, գրել է. ՙ…ի­րենք (խոս­քը վե­րա­բե­րում է մահ­մե­դա­կան­նե­րին-Վ.Բ.) ա­նար­ժեք են, ծույլ, մե­ծա­խոս, բայց ստո­րին ցեղ, նշա­նա­վոր ի­րենց խար­դա­խու­թյամբ և նա­խա­պա­շա­րու­մով` կապ­ված ի­րենց ցե­ղին և ա­ղան­դին։ Նրանք կար­ծում են, թե գե­րա­զանց են բո­լո­րից, տգի­տու­թյամբ ու նա­խա­պա­շա­րու­մով ուռ­ճա­ցած, անձ­նա­պաս­տան ամ­բար­տա­վա­նու­թյամբ ի­րենց ի­րա­վունքն են հա­մա­րում շատ պա­րա­գա­նե­րում վի­րա­վո­րել քրիս­տո­նյա­նե­րին…՚։
Վի­ճա­կագ­րա­կան տվյալ­նե­րը վկա­յում են, որ 1871-1877թթ. Այ­սր­կով­կա­սում ա­մե­նա­շատ հան­ցա­գոր­ծու­թյուն­նե­րը կա­տար­վել էին Ե­լի­զա­վետ­պո­լի նա­հան­գում, ո­րի կազ­մում էր նաև Շու­շիի գա­վա­ռը։
1873 թվա­կա­նի ըն­թաց­քում դա­տա­րան­նե­րում քնն­վել են՝ Ե­լի­զա­վետ­պո­լի նա­հան­գում՝ 5751, Թիֆ­լի­սի նա­հան­գում՝ 2983, Բաք­վի նա­հան­գում՝ 2933, Երևա­նի նա­հան­գում՝ 3328 և Քու­թա­յի­սի նա­հան­գում՝ 2182 գոր­ծեր։
Շու­շիում հաշ­տա­րար դա­տա­րանն ստեղծ­վեց 1868թ. փետր­վա­րի 17-ին։ Շու­շիի հաշ­տա­րար դա­տա­րա­նը Աղ­դա­մում ու­ներ մեկ տե­ղա­մաս։ Վե­րո­հի­շյալ դա­տա­րա­նը գոր­ծեց մինչև 1918թ.։ Շու­շիի գա­վա­ռի վեր­ջին հաշ­տա­րար դա­տա­վո­րը ե­ղել է ազ­գու­թյամբ վրա­ցի Իո­սիֆ Կո­բիևը, ո­րը հե­ղի­նա­կու­թյուն ու­ներ քա­ղա­քի՝ ինչ­պես հայ, այն­պես էլ թուրք ազ­գաբ­նակ­չու­թյան շր­ջա­նում։ Եր­կու ազ­գե­րին հաշ­տեց­նե­լու նպա­տա­կով նա իր վրա 1918թ. միջ­նոր­դա­կան ա­ռա­քե­լու­թյուն էր վերց­րել։
Այս­պի­սով, ցա­րիզ­մի վար­չա­տա­րած­քա­յին և դա­տա­կան բա­րե­փո­խում­նե­րի մի­ջո­ցով ռու­սա­կան կա­ռա­վար­ման հա­մա­կարգն ար­մա­տա­վոր­վեց նոր նվաճ­ված տա­րածք­նե­րում, միա­ժա­մա­նակ ստեղծ­վեց կենտ­րո­նաց­ված ոս­տի­կա­նա­կան վար­չա­կարգ, ո­րը հնա­րա­վո­րու­թյուն տվեց բռունց­քի մեջ պա­հել Այ­սր­կով­կա­սը, այդ թվում նաև՝ հայ­կա­կան գա­վառ­նե­րը։
Այդ դժ­վա­րու­թյուն­նե­րով հան­դերձ, տա­րա­ծաշր­ջա­նում տն­տե­սա­կան, մշա­կու­թա­յին նոր խմո­րում­նե­րը բա­րե­րար ազ­դե­ցու­թյուն ու­նե­ցան Շու­շիի զար­գաց­ման հա­մար։

(Շարունակելի)


(Սկիզբը՝ ՙԱԱ՚« թիվ 86« 87« 88« 89« 90« 91« 92« 93« 94« 96« 98, 99, 102« 103, 104« 106« 107« 108, 109, 110, 113)