[ARM]     [RUS]     [ENG]

ՆԵՐՇՆՉԱՆՔԻ ԱՂԲՅՈՒՐ Է ՀԱՆԴԻՍԱՑԵԼ ԱՐՎԵՍՏԱԳԵՏՆԵՐԻ ՀՐԱՇԱԼԻ ԵՌՅԱԿԸ

Դավիթ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ, 
ք. Ստեփանակերտ

ՙԵս նա­յե­ցի դեմ­քիդ, փոր­ձե­ցի թա­փան­ցել հո­գուդ խոր­քը և ա­նա­սե­լի ցավ զգա­ցի: Սա­կայն ինձ թույլ չտ­վի ար­տաս­վել…Հա­յաց­քիս ա­ռաջ դու էիր` իմ հա­յոց Շու­շի, բար­բա­րոս­նե­րի կող­մից ա­վեր­ված իմ հու­շե­րի, իմ ե­րազ­նե­րի քա­ղաք…՚,- չհաշտ­վե­լով պա­պե­րի ծնն­դա­վայ­րի, եր­բեմ­նի ծաղ­կուն կենտ­րո­նի, հայ­րա­կան օ­ջա­խի կորս­տի հետ, այս­պես է իր կա­րոտն ու սերն ար­տա­հայ­տել Շու­շիի նկատ­մամբ Հա­յաս­տա­նի ժո­ղովր­դա­կան նկա­րիչ Սեր­գեյ Ա­րուտ­չյա­նը, ով այ­սօր կդառ­նար 105 տա­րե­կան:

Աստ­վա­ծա­հա­ճո զու­գա­դի­պու­թյամբ Ա­րուտ­չյան ար­վես­տա­գետ­նե­րի գեր­դաս­տա­նում ըն­դա­մե­նը մի քա­նի օ­րե­րի տար­բե­րու­թյամբ միան­գա­մից ե­րեք Ա­րուտ­չյան եղ­բայր­ներ հո­բե­լյան են նշում: Լրա­նում է նաև Հա­յաս­տա­նի ժո­ղովր­դա­կան նկա­րիչ, Ե­ղի­շե Չա­րեն­ցի մեծ բա­րե­կամ, ծնն­դով շու­շե­ցի Մի­քա­յել Ա­րուտ­չյա­նի ծնն­դյան 120 ու տոհ­մա­ծա­ռի ՙա­մե­նակ­րտ­սեր՚ ար­վես­տա­գետ, ճա­նաչ­ված գե­ղան­կա­րիչ ու ճար­տա­րա­պետ Ռու­բեն Ա­րուտ­չյա­նի 70-ա­մյա­կը, ով որ­դին է եր­ջան­կա­հի­շա­տակ Սեր­գեյ Ա­րուտ­չյա­նի ու ա­վան­դա­պահ հո­րեղ­բոր, և իր հոր փա­ռա­վոր ճա­նա­պարհն է ար­ժա­նա­պատ­վո­րեն շա­րու­նա­կում` ա­րա­րու­մի, ստեղ­ծա­գոր­ծա­կան ներ­շն­չան­քի աղ­բյուր նա­խընտ­րե­լով հա­յոց Շու­շին, Ար­ցա­խը…
Ա­րուտ­չյան­նե­րի աստ­ղա­բույ­լի ներ­կապ­նակն այն­քան պայ­ծառ է, լու­սա­վոր, ջեր­մու­թյամբ ու նեկ­տա­րով լի, որ գույ­նե­րի հա­մադ­րու­մից` մե­ծա­ծա­վալ մեկ կտա­վի մեջ ամ­բողջ Հա­յաս­տա­նի հա­մայ­նա­պատ­կե­րը կա­րե­լի է ըմ­բոշխ­նել…
Միևնույն ժա­մա­նակ յու­րա­քան­չյուրն ինք­նա­տիպ է` թե­մա­նե­րի ընտ­րու­թյամբ, երևույթ­նե­րի ըն­կալ­մամբ, մտա­ծո­ղու­թյամբ, գու­նաար­տա­հայտ­չա­մի­ջոց­նե­րով ու վրձ­նա­հար­ված­նե­րով, նե­րաշ­խար­հով… Ա­սել է թե` Ա­րուտ­չյան ար­վես­տա­գետ­նե­րի ֆե­նո­մենն ստեղծ­վել է հրա­շա­լի ե­ռյա­կի ներ­դաշ­նակ ՙհա­մա­մաս­նու­թյամբ՚: Ու այ­սօր վա­յե­լե­լով նրանց ստեղ­ծա­գոր­ծու­թյուն­նե­րը, կր­կին հա­մոզ­վում ես այն հայտ­նի ճշ­մար­տու­թյան մեջ, որ իս­կա­կան ար­վես­տը հմա­յում, հա­զա­րա­վոր սր­տեր է գե­րում: ՉԷ՞ որ այն հող- հայ­րե­նիք ա­վի­շով լի ար­մա­տից է սե­րում, սն­վում ժո­ղովր­դա­կան ա­կունք­նե­րից…Ու պա­տա­հա­կան չէ, որ Ա­րուտ­չյան­նե­րի կտավ­ներն ու ար­վես­տի մյուս գոր­ծերն այն­քան հո­գե­հա­րա­զատ են մեզ:
Սկ­սած մե­ծից (Մի­քա­յել Ա­րուտ­չյա­նից), մինչև կրտ­սե­րը` Ռու­բեն Ա­րուտ­չյա­նը, ար­վես­տա­գետ­նե­րի ե­ռյակն իր շռայլ տա­ղան­դը դրսևո­րել է նկար­չա­կան ար­վես­տի (ընդ­հուպ` կի­րա­ռա­կան) բո­լոր ուղ­ղու­թյուն­նե­րում: Ու դա­տե­լով կեն­սագ­րա­կա­նից, դժ­վար չէ հա­մոզ­վել` թե՜ ձևով և թե՜ բո­վան­դա­կու­թյամբ որ­քան ազ­գա­յին, խոր­քա­յին ու հա­մա­մարդ­կա­յին են նրանց կող­մից ստեղծ­ված գոր­ծե­րը: Մի­քա­յել և Սեր­գեյ Ա­րուտ­չյան­նե­րը եր­կար տա­րի­ներ Գ. Սուն­դու­կյա­նի ան­վան ա­կա­դե­միա­կան և Ա. Սպեն­դիա­րյա­նի ա­նու­նը կրող Ազ­գա­յին օ­պե­րա­յի և բա­լե­տի պե­տա­կան ա­կա­դե­միա­կան թատ­րո­նի գլ­խա­վոր նկա­րիչ­ներն են հան­դի­սա­ցել (հատ­կան­շա­կան է նաև, որ Մ. Ա­րուտ­չյանն ան­ցյալ դա­րի քսա­նա­կան թվա­կան­նե­րի ՙԿար­միր մո­ծակ՚ հայ­կա­կան եր­գի­ծա­կան հայտ­նի ամ­սագ­րի գլ­խա­վոր նկա­րիչն էր, իսկ Ս. Ա­րուտ­չյա­նը ` ՙՈզ­նիի՚ հիմ­նա­դիր նկա­րի­չը): Ու, ե­թե Մի­քա­յել Ա­րուտ­չյա­նը, շա­րու­նա­կե­լով Գեոր­գի Յա­կու­լո­վի նո­րա­րա­րա­կան ա­վան­դույթ­նե­րը, ար­մա­տա­պես վե­րա­փո­խել է հայ թատ­րո­նի բե­մա­կան մշա­կույ­թը (ի դեպ, նա ներ­կա­յա­ցում­ներ է ձևա­վո­րել նաև Թբի­լի­սիի և Գյում­րիի թատ­րոն­նե­րում), ա­պա Սեր­գեյ Ա­րուտ­չյա­նը շա­րու­նա­կել է նրա ա­վան­դույթ­նե­րը ու թո­ղել հա­րուստ ժա­ռան­գու­թյուն: Եր­կուսն էլ մի քա­նի տաս­նյակ թա­տե­րա­կան և օ­պե­րա­յին բե­մադ­րու­թյուն­նե­րի, ինչ­պես նաև հայ­կա­կան հայտ­նի կի­նո­ֆիլ­մե­րի նկա­րիչ­ներն են հա­մար­վում, ո­րոնք պահ­վում են Ազ­գա­յին ֆիլ­մա­դա­րա­նի ոս­կե ֆոն­դում և լայն ար­ձա­գանք են գտել ոչ միայն Հա­յաս­տա­նում, այլև Խոր­հր­դա­յին Միու­թյան և աշ­խար­հի տար­բեր եր­կր­նե­րում: Նրանք հե­ղի­նա­կել են այն­պի­սի մե­ծա­ծա­վալ կտավ­ներ, ո­րոնք ազ­գա­յին ար­ժեք են ներ­կա­յաց­նում ու այ­սօր զար­դա­րում են հայ­կա­կան ազ­գա­յին թատ­րոն­ներն ու պատ­կե­րաս­րահ­նե­րը:
Ա­վագ հո­րեղ­բոր և սի­րե­լի հոր դժ­վա­րին ու պատ­վա­բեր ճա­նա­պարհն է ընտ­րել և Ռու­բեն Ա­րուտ­չյա­նը` տք­նան­քով, ար­վես­տա­գե­տի հա­ճե­լի տա­ռա­պան­քով ստեղ­ծե­լով նկար­չի իր ինք­նա­տիպ դի­ման­կա­րը:
Ա­մե­նա­տար­բեր պարգևնե­րի ու մր­ցա­նակ­նե­րի (այդ թվում` պե­տա­կան) ար­ժա­նա­ցած ար­վես­տա­գե­տը, որ մաս­նակ­ցել է հան­րա­պե­տա­կան ու մի­ջազ­գա­յին մի շարք մր­ցույթ­նե­րի` շա­հե­լով ա­ռա­ջին մր­ցա­նա­կը` լա­վա­գույն կտա­վի կամ գրա­ֆի­կա­կան աշ­խա­տան­քի (պլա­կա­տի, հայ­կա­կան նոր թղ­թադ­րամ­նե­րի, ճար­տա­րա­պե­տա­կան մի շարք նա­խագ­ծե­րի, Շախ­մա­տի հա­մաշ­խար­հա­յին օ­լիմ­պիա­դա­յի ձևա­վոր­ման, գե­ղան­կար­չա­կան պան­նո­նե­րի) հա­մար, հե­ղի­նակն է հան­րա­հայտ ՙԳա­րե­գին Նժ­դեհ՚, Հա­յաս­տա­նի ան­կա­խու­թյան 20-ա­մյա­կին նվիր­ված ՙԱն­տու­նի՚, Հա­յոց Մեծ ե­ղեռ­նի կա­պակ­ցու­թյամբ` ՙԵրդ­վյալ­ներ՚ դի­ման­կա­րա­յին կոմ­պո­զի­ցիա­յի, ՙԱ­րա­ծա­նիի ճա­կա­տա­մար­տը՚, մե­ծա­ծա­վալ գե­ղան­կա­րի, ՀՀ պաշտ­պա­նու­թյան բա­նա­կի զի­նան­շա­նի, մար­տա­կան մի շարք շքան­շան­նե­րի ու մե­դալ­նե­րի, մի քա­նի տաս­նյակ շար­ժե­րի ու ծաղ­րան­կար­նե­րի, բարձ­րար­վեստ այլ գոր­ծե­րի: Տա­րի­ներ ա­ռաջ հան­դի­սա­նա­լով Երևա­նի գլ­խա­վոր նկա­րիչն ու ճար­տա­րա­պե­տը, նա քիչ բան չի ա­րել Հա­յաս­տա­նի մայ­րա­քա­ղա­քի ճար­տա­րա­պե­տա­կան դեմքն ան­խա­թար պա­հե­լու հա­մար` ձգ­տե­լով մշա­կու­թա­յին ա­ռու­մով քա­ղա­քը դարձ­նել ա­ռա­վել գրա­վիչ ու ճա­նա­չե­լի:

Ար­ժեք­նե­րի ստեղծ­ման ու զար­գաց­ման գոր­ծում ա­նու­րա­նա­լի է Ռ. Ա­րուտ­չյա­նի նեդ­րու­մը նաև ՙար­ցա­խյան հա­վա­քա­ծու­նե­րում՚: Ան­մասն չմ­նա­լով նո­րան­կախ հան­րա­պե­տու­թյու­նում` ար­վես­տի և մշա­կույ­թի բնա­գա­վա­ռում ի­րա­կա­նաց­վող գոր­ծըն­թաց­նե­րից, ա­մեն ան­գամ այ­ցե­լե­լով պա­պե­րի ծնն­դա­վայր` Շու­շի, ար­ցա­խյան հո­ղի վրա, ո­րից սեր­վել է և ին­քը, նա ձգ­տում է հուն­դեր ցա­նել, ան­պայ­ման մի բա­րի գործ ձեռ­նար­կել: Հո­բե­լյա­նա­կան տար­բեր մի­ջո­ցա­ռում­նե­րի, այդ թվում` Ար­ցա­խի ան­կա­խու­թյան հռ­չակ­ման 20-րդ տա­րե­դար­ձի կա­պակ­ցու­թյամբ, նա բազ­մա­թիվ հու­շա­տախ­տակ­ներ է ստեղ­ծել Շու­շիում և Ստե­փա­նա­կեր­տում: Հա­սա­րա­կու­թյան մեջ ա­ռա­վել մեծ հն­չո­ղու­թյուն են ստա­ցել նրա հե­ղի­նա­կած գե­նե­րալ-լեյ­տե­նանտ Վա­լե­րիան Մա­դա­թո­վիին նվիր­ված հու­շա­քա­րը (տե­ղադր­ված է Շու­շիում) և հա­յոց բեր­դա­քա­ղա­քի զի­նան­շա­նը, ո­րը խոր­հր­դան­շում է նրա հա­վեր­ժու­թյու­նը: Ցա­վոք, ի թիվս մի շարք մշա­կու­թա­յին ար­ժեք­նե­րի, թշ­նա­մու կող­մից դրանք հո­շոտ­վել են, ոչն­չաց­վել:
ՙԻմ սե­րուն­դը հե­տաքր­քիր է նրա­նով, որ մեր ան­ցած կյան­քի ճա­նա­պար­հին տե­ղի են ու­նե­ցել բազ­մա­թիվ բախ­տո­րոշ ի­րա­դար­ձու­թյուն­ներ: Ճա­նա­պարհ` սկ­սած ՙժո­ղո­վուրդ­նե­րի վե­րաբ­նա­կե­ցու­մից՚ մինչև կայս­րու­թյան ան­կու­մը: Մենք ա­մեն ին­չին ար­ձա­գան­քում էինք յու­րո­վի: Վաղ սկ­սե­ցինք ըմ­բռ­նել, որ այն­տեղ` մե­զա­նից հե­ռու ինչ-որ տեղ, մար­դիկ ապ­րում են ա­վե­լի լավ ու հե­տաքր­քիր կյան­քով,- ա­սում է Ռ. Ա­րուտ­չյա­նը: -Վաթ­սու­նա­կան­նե­րի ճար­տա­րա­պե­տա­կան վե­րել­քը, իմպ­րե­սիո­նիստ­նե­րի և ժա­մա­նա­կա­կից ար­վես­տի ա­ռա­ջին ան­գամ տե­սած վե­րար­տադ­րու­թյուն­նե­րը, Բիթլ­զը, մեր Շար­լը և շատ այլ բա­ներ լց­նում էին մեր կյան­քը միչև վեր­ջին սահ­մա­նը: Բայց ա­մե­նից կարևորն այն էր, որ մենք ու­նեինք կր­թու­թյան և հնա­րա­վո­րինս շատ բան ի­մա­նա­լու պաշ­տա­մունք: Մենք վայր­կյա­նա­բար հետևե­ցինք Երևա­նի Թա­տե­րա­կան հրա­պա­րակ կան­չող շե­փո­րի ձայ­նին և մաս­նակ­ցե­ցինք Ղա­րա­բա­ղյան շարժ­մա­նը` ով ինչ­պես կա­րո­ղա­ցավ: Եվ մե­զա­նից շա­տե­րի մտ­քով ան­գամ չէր անց­նում օգտ­վել հե­ղա­փո­խու­թյան ար­դյունք­նե­րից…Միայն մեկ բան էինք ու­զում` ապ­րել նոր­մալ երկ­րում և հպարտ լի­նել նրա հա­մար: Վեր­հի­շե­ցինք 1964 թվա­կա­նը, երբ խան­դա­վառ հույս ու­նեինք, թե կա­րող են Ղա­րա­բա­ղը վե­րա­դարձ­նել Հա­յաս­տա­նին: Այն օ­րե­րին մեր տու­նը վե­րած­վել էր մի իս­կա­կան շտա­բի: Տոհ­միկ շու­շե­ցի հորս մոտ էին հա­վաք­վում բո­լոր նրանք, ով­քեր ցան­կա­նում էին ի­րենց ստո­րագ­րու­թյու­նը դնել իշ­խա­նու­թյուն­նե­րին հաս­ցեագր­ված խնդ­րագ­րի տակ՚…
Ար­վես­տը դի­տար­կե­լով որ­պես ազ­գի դեմք, ան­վա­նի նկա­րի­չը գտ­նում է, որ այդ դեմքն այ­սօր տա­կա­վին լա­վա­գույն ձևով չի ներ­կա­յաց­ված: Նրա կար­ծի­քով, ար­վես­տի բո­լոր տե­սակ­նե­րում հա­մաշ­խար­հա­յին մի­տում­նե­րը տա­նում են դե­պի վերջ­նա­կան խառ­նաշ­փո­թու­թյուն, (ո­ճա­րա­րու­թյուն, էկ­լեկ­տի­կա և այլն): Ա­սել է թե` մենք կառ­չում ենք ա­մեն մի նո­րին, հա­ճախ ա­մենևին ոչ ա­մե­նա­լա­վին, սա­կայն չենք հասց­նում ի­մաս­տա­վո­րել ու մար­սել, իսկ սե­փա­կա­նը, ա­րյու­նա­կի­ցը, հա­ջո­ղու­թյամբ մո­ռա­նում ենք:
ՙԿգա ժա­մա­նակ, կծն­վեն նոր պի­կա­սո­ներ, սա­րյան­ներ, թա­մա­նյան­ներ, սկոր­բյու­զե­ներ և ան­ցյալ դա­րաշր­ջան­նե­րի շատ այլ կա­մեր­տոն­ներ,- հա­վա­տա­ցած է Ռ. Ա­րուտ­չյա­նը: - Մաքր­ման գոր­ծըն­թացն ըն­թա­նում է դան­դաղ ու անն­կատ: Այ­նուա­մե­նայ­նիվ, ըն­թա­նում է: Պար­զա­պես պետք է սպա­սել: Սա­կայն ոչ թե նս­տել ու սպա­սել, այլ տք­նա­ջան աշ­խա­տել՚…