ՀՐԱՇՔՈՎ ՓՐԿՎԱԾՆԵՐԸ

Գա­յա­նե ԳԵ­ՎՈՐ­ԳՅԱՆ

Հայի սիր­տը շա­րու­նա­կում է ծխալ. գե­րի­ներ, ան­հետ կո­րած­ներ, սգա­վոր ըն­տա­նիք­ներ, տե­ղա­հան­ված­ներ ու վի­րա­վոր զին­վոր­ներ ու­նենք:

Պա­տե­րազ­մի ա­վար­տից հե­տո` դեկ­տեմ­բե­րին ար­դեն Ստե­փա­նա­կեր­տի Քե­րո­լայն Քոք­սի ան­վան վե­րա­կանգ­նո­ղա­կան կենտ­րո­նը վեր­սկ­սեց իր աշ­խա­տան­քը` վի­րա­վոր զին­վոր­նե­րին բու­ժօգ­նու­թյուն ցույց տա­լով:

Բու­ժում ստա­ցող վի­րա­վոր զին­վոր­նե­րի ա­ռօ­րյա­յին ու խն­դիր­նե­րին ծա­նո­թա­նա­լու նպա­տա­կով այ­ցե­լե­ցինք Կենտ­րոն: Ա­ռա­ջին մար­դը, ում հան­դի­պե­ցի, Գե­ղամ Գրի­գո­րյանն էր, ո­րին դեռ ման­կուց եմ ճա­նա­չում: Մաս­նա­գի­տու­թյամբ պատ­մա­բա­նը, ով նաև Շու­շիի Հին Շե­նի դպ­րո­ցի ու­սու­ցիչ էր, հի­շո­ղու­թյուն­նե­րումս ու­րիշ էր` բա­րե­կազմ, խե­լա­ցի, ե­ռան­դուն ե­րի­տա­սարդ: Պա­տե­րազմն իր դա­ժան հետ­քը թո­ղեց նրա կյան­քում: Գե­ղա­մի գլ­խի և մարմ­նի ա­ջա­կող­մյան մասն անզ­գա­յա­ցած է, դժ­վա­րու­թյամբ է խո­սում: Ճա­նա­չեց ինձ, ժպ­տաց: Քեր­թե­ցի Ռա­ջիկ Հա­կո­բյա­նը պայ­մա­նագ­րա­յին զին­ծա­ռա­յող էր, Մաճ­կա­լա­շե­նի մոտ ա­նօ­դա­չուի բայ­րաք­թա­րի հար­վա­ծից վի­րա­վոր­վեց` ոտ­քից: Ու­նի նաև լսո­ղու­թյան խն­դիր: Ցե­րե­կա­յին ստա­ցիո­նար բու­ժում է ստա­նում, ա­մեն օր գնում-գա­լիս է:
ՙՄի քա­նի ան­գամ ու­զում էի հրա­ժար­վել բու­ժօգ­նու­թյու­նից, բա­վա­կա­նին ցա­վոտ էր գոր­ծըն­թա­ցը, բայց, ի վեր­ջո, ո­րո­շե­ցի պայ­քա­րել: Չեմ զղ­ջում, ահ­ռե­լի ա­ռա­ջըն­թաց եմ զգում, ոտքս կա­րո­ղա­նում եմ ծա­լել: Հու­սով եմ` այս­տեղ բու­ժու­մը շա­րու­նա­կե­լով, ա­վե­լի կկազ­դուր­վեմ՚,-նշում է Ռա­ջի­կը:
Ստե­փա­նա­կերտ­ցի Ա­ռա­քե­լյան Հա­րու­թը նա­խորդ տար­վա փետր­վա­րից է ա­մեն օր գա­լիս Կենտ­րոն: ՙՇոշ գյու­ղի մոտ եմ վի­րա­վոր­վել, սա­ղա­վարտ չու­նեի: Պայ­մա­նագ­րա­յին զին­ծա­ռա­յող էի, ծա­ռա­յում էի ՀՕՊ-ում՚,-պատ­մում է Հա­րու­թը: Գոհ է բու­ժօգ­նու­թյու­նից: Նա ևս ցե­րե­կա­յին ստա­ցիո­նար բու­ժում է ստա­նում: Բարձ­րա­հա­սակ, գե­ղե­ցիկ ար­տա­քի­նով տղա­յին, և ոչ միայն նրան, յու­րա­հա­տուկ հո­գա­տա­րու­թյամբ են վե­րա­բեր­վում: Նրանք բո­լո­րը հե­րոս են, ո­րով­հետև վախ­կոտն ու թու­լա­մոր­թը պա­տե­րազմ չեն գնում:
Իսկ Կենտ­րո­նի բժիշկ-վե­րա­կանգ­նո­ղա­բան Գո­հար Խա­չատ­րյա­նը թվերն ու ամ­բողջ բուժ­գոր­ծըն­թացն է ներ­կա­յաց­նում.
-Ք. Քոք­սի ան­վան վե­րա­կանգ­նո­ղա­կան կենտ­րո­նը վե­րա­բաց­վել է նա­խորդ տար­վա դեկ­տեմ­բե­րի 1-ին: Այդ օր­վա­նից մեզ դի­մել է 150 վի­րա­վոր: Ներ­կա դրու­թյամբ շուրջ 30 հո­գի են շա­րու­նա­կում հա­ճա­խել Կենտ­րոն: Վի­րա­վոր զին­վոր­նե­րը ե­րեք ռե­ժի­մով են բու­ժում ստա­նում` ստա­ցիո­նար, ցե­րե­կա­յին ստա­ցիո­նար, ամ­բու­լա­տոր: Հիմ­նա­կա­նում վի­րա­վո­րում­նե­րը բե­կո­րա­յին-հրա­զե­նա­յին են, վեր­ջույթ­նե­րի կոտր­վածք­նե­րով, գան­գու­ղե­ղա­յին վնաս­վածք­նե­րով, հա­ճա­խում են նաև կոնտ­րակ­տու­րա­յին, նեյ­րո­պա­տիա­նա­յին խն­դիր­նե­րի դեպ­քում:
Զին­վոր­նե­րը ստա­նում են այն­պի­սի բուժ­ծա­ռա­յու­թյուն­ներ, ինչ­պի­սիք են` բու­ժա­կան ֆիզ­կուլ­տու­րա, կի­նե­զո­թե­րա­պիա, էր­գո­թե­րա­պիա, ջրա­բու­ժու­թյուն, հո­գե­բա­նի ծա­ռա­յու­թյուն­ներ, անհ­րա­ժեշ­տու­թյան դեպ­քում` լո­գո­պե­դի պա­րապ­մունք­ներ: Նեյ­րո­պա­տիա­նե­րի դեպ­քում ստա­նում են է­լեկտ­րոմ­կա­նախ­թա­նում:
Նշեմ, որ կի­նե­զո­թե­րա­պիան բարձ­րաց­նում է շար­ժո­ղա­կա­նու­թյու­նը, տե­ղա­շարժ­վե­լու ու­նա­կու­թյու­նը: Թե­րա­պիս­տը գնա­հա­տում է մկա­նա­յին ու­ժը, հո­դե­րում շարժ­ման ծա­վա­լը` ա­վե­լաց­նե­լով հո­դե­րի շարժ­ման դիա­պա­զո­նը, սո­վո­րեց­նում քայ­լակ­նե­րով, հե­նակ­նե­րով, օր­թոզ­նե­րով քայ­լե­լը: Էր­գո­թե­րա­պիան ուղղ­ված է հիմ­նա­կա­նում վե­րին վեր­ջույթ­նե­րի մկան­նե­րի ու­ժե­ղաց­մա­նը: Թե­րա­պիս­տը սո­վո­րեց­նում է ա­ռօ­րյա ինք­նաս­պա­սարկ­ման հմ­տու­թյուն­ներ` հագն­վել, հան­վել, լվաց­վել… Վեր­ջերս ստա­ցել ենք նաև Էկ­զարտ սար­քա­վո­րու­մը, որն ու­ժե­ղաց­նում և ձգում է թույլ մկան­նե­րը:
Ա­վե­լաց­նեմ, որ անհ­րա­ժեշտ բո­լոր սար­քա­վո­րում­նե­րը կան, ու­նենք ի­րենց գոր­ծին պրո­ֆե­սիո­նալ տի­րա­պե­տող մաս­նա­գետ­ներ, այ­դու­հան­դերձ, վեր­կանգ­նո­ղա­կան բժշ­կու­թյու­նը մշ­տա­զար­գա­ցող է, մենք ևս ա­ռաջ ենք շարժ­վում, կա­տա­րե­լա­գործ­վում: