[ARM]     [RUS]     [ENG]

ՇՈՒՇԻԻ ՎԱՐՉԱԿԱՆ ԵՎ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԿՅԱՆՔԸ 1828-1917 ԹՎԱԿԱՆՆԵՐԻՆ

 

(Հատված Վահրամ Բալայանի գրքից)

Առևտրա­կան կյան­քը Շու­շիում աշ­խու­ժա­նում է հատ­կա­պես ամ­ռան ա­միս­նե­րին, երբ քա­ղա­քում շա­տա­նում էին հո­վեկ­ներն ու ի­րենց ա­ռող­ջու­թյու­նը վե­րա­կանգ­նե­լու նպա­տա­կով Ռու­սաս­տա­նից և հատ­կա­պես Այ­սր­կով­կա­սի տար­բեր բնա­կա­վայ­րե­րից այս­տեղ ժա­մա­նած քա­ղա­քա­ցի­նե­րը։
Առևտրի զար­գաց­ման, ինչ­պես նաև քա­ղա­քի հյու­րե­րին ըն­դու­նե­լու հա­մար Շու­շիում կա­ռուց­վել էին իջևա­նատ­ներ և հյու­րա­նոց­ներ։
19-րդ դա­րի վեր­ջե­րին և 20-րդ դա­րի սկզբ­նե­րին Շու­շիում կար 6 իջևա­նա­տուն և 4 հյու­րա­նոց։ Դրան­ցից ա­մե­նա­խո­շո­րը ՙԲոր­ժո­մի՚ երկ­հար­կա­նի հյու­րա­տունն էր, ո­րը պատ­կա­նում էր Խան­դա­մի­րյան­նե­րին և կա­ռուց­ված էր ներ­կա­յիս ՙԱ­վան պլա­զա՚ բազ­մա­հարկ հյու­րա­նո­ցի տե­ղում։ Ա­ռա­վել հար­մա­րա­վետ էր Մար­դի Դա­դյա­նի հյու­րա­նո­ցը, ո­րը գտն­վում էր թե­մա­կան դպ­րո­ցի հարևա­նու­թյամբ։ 1918թ. փետր­վա­րին Շու­շի ժա­մա­նած ՙանգ­լիա­կան մի­սիա­յի՚ ներ­կա­յա­ցու­ցիչ­ներն ապ­րում էին վե­րո­հի­շյալ հյու­րա­նո­ցում։
Շու­շե­ցի­ներն ի­րենց ա­ռօ­րյա գնում­նե­րը կա­տա­րում էին եր­կու նշա­նա­վոր շու­կա­նե­րից, ո­րոն­ցից մեը գտն­վում էր թուր­քա­կան թա­ղա­մա­սում՝ մզ­կի­թի հարևա­նու­թյամբ (Շեյ­թան բա­զար), մյու­սը՝ հայ­կա­կա­նում։ Վեր­ջինս գտն­վում էր ՙԹոփ­խա­նա՚ հրա­պա­րա­կում և կրում էր նույն ա­նու­նը։
Շու­շիի շու­կա­նե­րը ՙո­ղող­վում էր հե­ռու և մո­տիկ, հայ ու թուրք գյու­ղա­ցիու­թյան բե­րած գյու­ղատն­տե­սա­կան և այլ տե­սա­կի մթերք­նե­րով՚։
Աշ­նա­նը Տաթևից առևտրա­կան­նե­րը մսա­ցու ա­նա­սուն­նե­րը և Նա­խիջևա­նի աղն էին տե­ղա­փո­խում Շու­շիի շու­կա­ներ, իսկ այս­տե­ղից Սյու­նիք էին տե­ղա­փո­խում նավթ, կեն­ցա­ղա­յին և ար­դյու­նա­բե­րա­կան ապ­րանք­ներ։ Քա­ղա­քի շու­կա­նե­րում ե­ռու­զեռն ան­նա­խա­դեպ էր լի­նում հատ­կա­պես կի­րա­կի օ­րե­րին։ 1885թ. ամ­ռա­նը Հայ­կու­նին, լի­նե­լով Շու­շիում, նկա­տել է, ՙԹոփ­խա­նա­յում և թիւր­քաց հրա­պա­րա­կում մինչև կէ­սօր գիւ­ղե­րից ե­կած բա­րին, կեն­սա­կան մթեր­քը լիքն է, ա­ռատ և է­ժան։ Հա­ցը, մի­սը, իւ­ղը, պա­նի­րը՝ հա­մեղ ու պա­տուա­կան՚։
Շու­շիի առևտրա­կան հրա­պա­րակ­ներն արևե­լյան շու­կա­նե­րի նման ոչ միայն կեն­ցա­ղա­յին, տն­տե­սա­կան հար­ցե­րի լուծ­ման մի­ջա­վայր էին, այլև հա­սա­րա­կա­կան խմո­րում­նե­րի, տրա­մադ­րու­թյուն­նե­րի, պատ­ճե­նա­վոր­ված ար­տա­հայ­տու­թյուն­նե­րի վայր։ ՙՄե­ղու Հա­յաս­տան՚-ի լրագ­րո­ղը, 1882թ. լի­նե­լով Շու­շիի հայ­կա­կան շու­կա­յում, ի­րա­վա­ցիո­րեն գրել է. ՙՆշա­նա­ւոր Շու­շաց Ղա­լայ, հա­մալ­սա­րան է Թոփ­խա­նա, ուր սկիզբ է առ­նում ա­մեն խա­թա­բա­լա։ Ազ­գա­յին հար­ցեր, քա­ղա­քա­կան հար­ցեր և այլ տե­սակ բա­ներ, վճ­ռում են այս­տեղ Շու­շուայ քա­ղա­քա­պէտ­ներ՚։
Շու­կա­նե­րից բա­ցի կր­պակ­նե­րի, խա­նութ­նե­րի ՙ…շար­քե­րը ձգ­ված էին Շու­շու հիմ­նա­կան մա­գիստ­րալ գծով՝ Երևա­նյան փո­ղո­ցով դե­պի ցած` սկ­սած Վե­րին դար­բա­սից (զո­րա­նո­ցից) փոս­տի մո­տով դե­պի Չեր­քե­զենց խա­նութ­նե­րը, Թոփ­խա­նան, Ղա­փա­նը, Ղա­զան­չե­ցոց և Ա­գու­լյաց ե­կե­ղե­ցի­նե­րը, այ­նու­հետև դե­պի քա­ղա­քի մահ­մե­դա­կան մա­սը՝ Շեյ­թան­բա­զա­րը, իսկ այդ շար­քե­րի ա­ռան­ձին ճյու­ղե­րը անց­նում էին դե­պի հայ­կա­կան թե­մա­կան դպ­րո­ցը, գնում ցած, անց­նում Շու­շու քա­ղա­քա­յին դպ­րո­ցի մո­տով և նո­րից մտ­նում մահ­մե­դա­հան թա­ղա­մա­սը՚։
Ցա­րա­կան տի­րա­պե­տու­թյան մեկ­դա­րյա ժա­մա­նա­կաշր­ջա­նում Շու­շիի առևտրա­կան կյան­քի զար­գաց­մա­նը խան­գա­րում էին ճա­նա­պարհ­նե­րի ա­նա­պա­հով վի­ճա­կը և եր­կաթգ­ծի բա­ցա­կա­յու­թյու­նը։ Առևտրա­կան քա­րա­վան­նե­րի թա­լա­նը սո­վո­րա­կան երևույթ էր։

ՙԱ­վա­զա­կու­թիւ­նե­րը Գան­ձա­կի նա­հան­գում, մաս­նա­վո­րա­պես Շու­շուայ գա­ւա­ռում ըն­դու­նում են սպառ­նա­լից պատ­կեր՚,-գրում է ՙԱ­պա­ռա­ժի՚ թղ­թա­կի­ցը,-ՙ?ր չի անց­նում, որ Ղա­րա­բա­ղի բնակ­չու­թյու­նը զոհ չտայ ա­վա­զա­կու­թեան, թե՜ նիւ­թա­կան և թե՜ մարդ­կա­յին, տու­ժում են ազ­գաբ­նակ?ու­թեան բո­լոր խա­ւե­րը։ Եր­կիւ­ղի մեջ է նույ­նիսկ Շու­շին։ Ա­շու­նը մո­տե­նում է, ա­մա­ռա­նոց ե­կող­նե­րը պետք է վե­րա­դառ­նան, ե­րե­խա­նե­րին ու­սում­նա­րան հասց­նեն, սա­կայն ճա­նա­պարհ­նե­րի ա­նա­պա­հո­վու­թի­նից նրանք չեն վս­տա­հա­նում դուրս գալ քա­ղա­քից՚։ Թեր­թի է­ջե­րում նույն թե­մա­յի վե­րա­բե­րյալ ըն­թեր­ցում ենք. ՙԱմ­սոյս 12-ին ե­րե­կո­յան ժա­մը 7-ին ա­ւա­զակ­նե­րը կո­ղոպ­տե­ցին Եւ­լա­խից ե­կող օմ­նի­բու­սը (փոս­տա­յին ծա­ռա­յու­թյու­նը-Վ.Բ.) Շու­շոց 2-3 վերստ հի­ռա­ւո­րու­թեան վրայ, 11-ին գի­շե­րը յար­ձակ­ւե­ցին Աս­կե­րա­նի մոտ խա­նու­թի վրայ թա­լա­նե­լու, Մա­զի Կա­մուրջ կոչ­ված կա­յա­րա­նի մոտ կտ­րե­ցին մի տուն, 3-ին յափշ­տա­կե­ցին Քա­րին տա­կե­ցի ձիա­նե­րը և այլն։ Թա­լա­նում են գիւ­ղում, քա­ղա­քում, մեծ ճա­նա­պար­հի վրայ, դաշ­տում, ան­տա­ռում, ա­մե­նու­րեք և անխ­նայ՚։
Ա­վա­զա­կու­թյունն այն­քան էր տա­րած­ված, որ Աղ­դա­մից, Կա­րյա­գի­նո­յից կա­ռա­պան­նե­րը հրա­ժար­վում էին գնալ Շու­շի։ Ճա­նա­պարհ­նե­րի անվ­տան­գու­թյունն ա­պա­հո­վե­լու նպա­տա­կով կա­ռա­վա­րու­թյու­նը լրա­ցու­ցիչ սահ­մա­նա­պահ գն­դի 500 զին­վոր­նե­րի ներգ­րա­վեց այդ գոր­ծում։ 1916թ. հոկ­տեմ­բե­րի 20-ին Շու­շիում պե­տա­կան դու­մա­յի պատ­գա­մա­վոր Պա­պա­ջա­նյա­նի հետ քն­նարկ­վեց ա­վա­զա­կու­թյան դեմ պայ­քա­րի հար­ցը։ Պատ­գա­մա­վո­րը խոս­տա­ցավ հար­ցապն­դու­մով հան­դես գալ Պե­տա­կան դու­մա­յում՚։
?ու­սա­կան իշ­խա­նու­թյուն­ներն առևտրա­կան­նե­րի անվ­տան­գու­թյու­նը պահ­պա­նե­լու նպա­տա­կով նրանց ու­ղեկ­ցող հա­տուկ զին­ված ջո­կատ­ներ էին հատ­կաց­նում։ Այդ ջո­կատ­նե­րի ծախ­սե­րը հո­գա­լու հա­մար առևտրա­կան­նե­րի վրա հա­տուկ հարկ էր դր­ված։
Ա­վա­զա­կա­յին խմ­բե­րը հիմ­նա­կա­նում կազմ­ված էին թուր­քե­րից և քր­դե­րից։
Ադր­բե­ջա­նա­կան պատ­մագ­րու­թյան կող­մից հայ խա­ղաղ ազ­գաբ­նակ­չու­թյան թա­լա­նող­նե­րը ներ­կա­յաց­վում են որ­պես ժո­ղովր­դի շա­հե­րի պաշտ­պան­ներ, իսկ ա­վա­զա­կա­պե­տե­րը՝ հե­րոս­ներ։ Ա­վա­զա­կա­պետ Ղա­չաղ Նա­բիի կեր­պա­րը դար­ձել էր ադր­բե­ջան­ցի­նե­րի կուռքն ու պատ­կա­ռան­քի ա­ռար­կան։
Շու­շե­ցի ո­րոշ առևտրա­կան­ներ ի­րենց գոր­ծու­նեու­թյան շր­ջա­նակ­ներն ընդ­լայ­նե­լու նպա­տա­կով տե­ղա­փոխ­վել և հաս­տատ­վել էին Մոսկ­վա­յում, Պե­տեր­բուր­գում և այլ քա­ղաք­նե­րում։ Շու­շե­ցի Սար­գիս Ծա­տուր Դա­վիթ Օր­բե­լյանն առևտրա­կան լայն գոր­ծու­նեու­թյուն էր ծա­վա­լել Մադ­րա­սում և այդ­տեղ էր 1794 թվա­կա­նին վախ­ճան­վել ու թո­ղել է կտակ՝ 80 000 հուն՝ Մադ­րա­սի հին դրամ։ 1860-ա­կան թվա­կան­նե­րին շու­շե­ցի Գյան­ջե­ցյան­նե­րի ըն­տա­նի­քը տե­ղա­փոխ­վում է Աղ­դաշ, այդ­տեղ կա­ռու­ցում խա­նութ, գե­ղե­ցիկ և ըն­դար­ձակ իջևա­նա­տուն, բո­ժոժ չո­րաց­նե­լու, հա­կեր կա­պե­լու, մե­տաք­սի գոր­ծա­րան։
Թիֆ­լի­սում հաս­տատ­վել էին Սա­ֆա­րյան եղ­բայր­նե­րը, Ղևոնդ Այ­դի­նյա­նը, Մոսկ­վա­յում՝ Գրի­գոր Ա­ռա­քե­լո­վը, Ժամ­հա­րյան­նե­րը։
Շու­շե­ցի մե­ծա­հա­րուստ առևտրա­կան­ներն ի­րենց կու­տա­կած դրա­մա­կան մի­ջոց­նե­րը չփո­շիաց­նե­լու, շահ ստա­նա­լու և ա­պա­հով ծե­րու­թյուն ու­նե­նա­լու նպա­տա­կով գնում էին ան­շարժ գույք ու վար­ձա­կա­լու­թյամբ տա­լիս ան­հատ­նե­րի և ձեռ­նար­կու­թյուն­նե­րի, կամ էլ տո­կո­սադ­րույ­թով՝ բան­կե­րին ու այս կամ այն ան­ձանց փող էին տրա­մադ­րում։


(Սկիզբը՝ ՙԱԱ՚« թիվ 86« 87« 88« 89« 90« 91« 92« 93« 94« 96« 98, 99, 102« 103, 104« 106« 107« 108, 109, 110, 113, 115« 117)