Logo
Print this page

ՙԻ ԳՈՐԾ՚. ՍՓՅՈՒՌՔԻ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԸ ՆԱԵՎ ԱՐՑԱԽՈՒՄ

Լուսինե ՇԱԴՅԱՆ

ՀՀ Սփյուռ­քի գոր­ծե­րի Գլ­խա­վոր հանձ­նա­կա­տա­րի գրա­սե­նյա­կի ՙի Գործ՚ ծրագ­րով կիպ­րա­հայ մեր հայ­րե­նա­կից Յա­կոբ Իփ­ճեանն ընդգրկվել է Ար­ցա­խի Հան­րա­պե­տու­թյան պե­տա­կան նա­խա­րա­րի աշ­խա­տա­կազ­մում։

ՙԻ Գործ՚ ծրա­գի­րը, ո­րի հեր­թա­կան մեկ­նար­կը տր­վել է 2021 թվա­կա­նի սեպ­տեմ­բե­րի 1-ին, հնա­րա­վո­րու­թյուն կտա սփյուռ­քա­հայ մաս­նա­գետ­նե­րին աշ­խա­տել Հա­յաս­տա­նի կա­ռա­վա­րու­թյու­նում` մի տա­րի ժամ­կե­տով։
Սփյուռ­քա­հայ մաս­նա­գետ­նե­րը տար­բեր ո­լորտ­նե­րում գոր­ծու­նեու­թյուն կծա­վա­լեն պե­տա­կան հա­մա­կար­գում, յու­րա­քան­չյուր պե­տա­կան կա­ռա­վար­ման մարմ­նի մաս­նա­գի­տա­կան կա­րիք­նե­րին հա­մա­պա­տաս­խան, և հնա­րա­վո­րու­թյուն կու­նե­նան ի­րենց ներդ­րումն ու­նե­նա­լու պե­տա­կան ո­լորտ­նե­րի բա­րե­լավ­ման և զար­գաց­ման, քա­ղա­քա­կա­նու­թյուն­նե­րի ու ծրագ­րե­րի մշակ­ման գոր­ծում։ Ծրա­գի­րը ֆի­նան­սա­վոր­վում է Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տու­թյան կող­մից։
Անդ­րա­դառ­նա­լով սփյուռ­քա­հայ ե­րի­տա­սարդ­նե­րի կող­մից ՙԻ Գործ՚-ին դի­մե­լու չա­փո­րո­շիչ­նե­րին, նշենք, որ հայտ ներ­կա­յաց­նե­լու հա­մար անհ­րա­ժեշտ է բա­վա­րա­րել հետևյալ չա­փա­նիշ­նե­րը՝ բա­կա­լավ­րի աս­տի­ճան և առն­վազն 5 տար­վա մաս­նա­գի­տա­կան աշ­խա­տան­քա­յին փորձ կամ մա­գիստ­րո­սի աս­տի­ճան և 3 տար­վա մաս­նա­գի­տա­կան աշ­խա­տան­քա­յին փորձ, առն­վազն 5 տար­վա ու­սու­ցում կամ աշ­խա­տանք սփյուռ­քում, հա­յե­րեն լեզ­վի բա­վա­րար ի­մա­ցու­թյուն։
Այս տար­վի նա­խա­պատ­վու­թյու­նը տր­վում է քա­ղա­քա­գի­տու­թյան, սո­ցիո­լո­գիա­յի, ռազ­մա­կան գի­տու­թյուն­նե­րի, մշա­կու­թա­բա­նու­թյան, հո­գե­բա­նու­թյան, կր­թու­թյան, ի­րա­վա­գի­տու­թյան, հա­մա­կարգ­չա­յին գի­տու­թյան, հա­ղոր­դակց­ման և մե­դիա­յի ու­սում­նա­սի­րու­թյան, ա­ղետ­նե­րի և ռիս­կե­րի կա­ռա­վար­ման, բնա­պահ­պա­նու­թյան, գյու­ղատն­տե­սու­թյան, զբո­սաշր­ջու­թյան, քա­ղա­քա­շի­նու­թյան, ճար­տա­րա­գի­տու­թյան, ճար­տա­րա­պե­տու­թյան, բժշ­կու­թյան, մի­ջազ­գա­յին բիզ­նե­սի, ֆի­նանս­նե­րի, վի­ճա­կագ­րու­թյան, տն­տե­սա­գի­տու­թյան մաս­նա­գի­տա­կան ո­լորտ­նե­րին։
ՙի Գործ՚-ի շնոր­հիվ 52 մաս­նա­կից՝ 19 տար­բեր եր­կր­նե­րից ներ­կա­յումս աշ­խա­տում են 19 տար­բեր գե­րա­տես­չու­թյուն­նե­րում։ Ծրա­գի­րը մեկ­նար­կել է 2020 թվա­կա­նի սեպ­տեմ­բե­րից։ Ըն­տր­վե­լուց հե­տո մաս­նա­գետ­նե­րը հրա­վիր­վել են աշ­խա­տե­լու ՀՀ պե­տա­կան կա­ռա­վար­ման հա­մա­կար­գում։ Ի դեմս Յա­կոբ Իփ­ճեա­նի ՙԻ Գործ՚-ն այժմ Ար­ցա­խում է։
ՙԱ­զատ Ար­ցախ՚-ի թղ­թակ­ցի հետ զրույ­ցում Յա­կոբ Իփ­ճեանն ա­սաց, որ ՙի Գործ՚-ի շնոր­հիվ ձեռք է բե­րել նոր ծա­նո­թու­թյուն­ներ, հա­մա­գոր­ծակ­ցու­թյան լայն շր­ջա­նակ և բազ­մապ­րո­ֆիլ գոր­ծու­նեու­թյան մեծ հնա­րա­վո­րու­թյուն։ Յա. Իփ­ճեա­նը նաև նշեց, որ սփյուռ­քի ե­րի­տա­սարդ նե­րու­ժի հա­մախմ­բու­մը մեկ գա­ղա­փա­րի շուրջ՝ Ար­ցախն ու Հա­յաս­տա­նը՝ հա­յի բնօր­րա­նը զո­րաց­նելն է։
Ըստ մեր զրու­ցակ­ցի՝ ՙի Գործ՚-ի շր­ջա­նակ­նե­րում ի­րա­կա­նաց­վող ծրագ­րե­րում են ընդգրկվել Հին Շեն, Մեծ Շեն, Լի­սա­գոր, Եղ­ցա­հող հա­մայ­նք­նե­րից 31 ըն­տա­նիք. նրանց մեղ­վա­փե­թակ­ներ են տրա­մադր­վել։
-Ու­նենք ջեր­մոց­նե­րի ծրա­գիր՝ Ստե­փա­նա­կեր­տում և Բեր­քա­ձո­րում, նա­խա­տե­սում ենք նաև մշա­կու­թա­յին ծրագ­րեր մի շարք բնա­կա­վայ­րե­րում,-ա­սաց Յա. Իփ­ճեա­նը, նշե­լով, որ հու­մա­նի­տար ծրագ­րե­րը շատ են, կարևո­րը հաս­ցեա­կան աշ­խա­տելն է։

 

Կայք էջից օգտվելու դեպքում ակտիվ հղումը պարտադիրէ © ARTSAKH TERT. Հեղինակային իրավունքները պաշտպանված են.