[ARM]     [RUS]     [ENG]

ԽԱՂԱՂԱՊԱՀ. ՏԵՂԻ ԲՆԱԿԻՉՆԵՐԸ ՎՍՏԱՀՈՒԹՅԱՄԲ ՈՒ ԸՄԲՌՆՈՒՄՈՎ ԵՆ ՄՈՏԵՆՈՒՄ ՄԵԶ

Էվիկա ԲԱԲԱՅԱՆ

Ինչ­պես հայտ­նի է, ՌԴ Պաշտ­պա­նու­թյան նա­խա­րա­րու­թյու­նը հաս­տա­տել է ադր­բե­ջա­նա­կան դի­պու­կա­հա­րի կող­մից Մար­տա­կեր­տի խա­ղաղ բնակ­չի սպա­նու­թյան և Ադր­բե­ջա­նի կող­մից հրա­դա­դա­րի ռե­ժի­մի խախտ­ման փաս­տե­րը:

Հի­շեց­նենք, որ հոկ­տեմ­բե­րի 9-ին ժա­մը 13:15-ին Ոս­տի­կա­նու­թյան Մար­տա­կեր­տի շր­ջա­նա­յին բա­ժի­նը ստա­ցել է հա­ղոր­դագ­րու­թյուն առ այն, որ քա­ղա­քից ոչ հե­ռու գտն­վող դաշ­տում Ադր­բե­ջա­նի զին­ված ու­ժե­րի դի­պու­կա­հար կրա­կո­ցի հետևան­քով սպան­վել է Մար­տա­կերտ քա­ղա­քի բնա­կիչ Ա­րամ Տեփ­նան­ցը (1962թ.): Դեպ­քը տե­ղի է ու­նե­ցել ռուս խա­ղա­ղա­պահ զին­ծա­ռա­յող­նե­րի ներ­կա­յու­թյամբ, ով­քեր հետևում էին, որ գյու­ղատն­տե­սա­կան աշ­խա­տանք­ներն ըն­թա­նան անվ­տանգ: Բնա­կա­նա­բար, Ռու­սա­կան խա­ղա­ղա­պահ զո­րախմ­բի (ՌԽԶ) սպա­նե­րի հետ հան­դիպ­մա­նը հարց ուղ­ղե­ցինք՝ ար­դյո՞ք խա­ղաղ բնակ­չի սպա­նու­թյան դեպ­քի առ­թիվ հե­տաքն­նու­թյան ար­դյունք­նե­րը հայտ­նի են, ին­չին ի պա­տաս­խան մեզ հայտ­նե­ցին, որ մի­ջա­դե­պի հե­տաքն­նու­թյու­նը տե­ղի է ու­նե­նում եր­կու կող­մե­րի ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րի ներգ­րավ­մամբ, դեպ­քը ման­րակր­կիտ ու­սում­նա­սիր­վում է, բայց այս պա­հի դրու­թյամբ նոր ման­րա­մաս­ներ չկան:
Հոկ­տեմ­բե­րի 9-ին ՌԽԶ զին­ծա­ռա­յող­նե­րը բա­րե­գոր­ծա­կան ըն­կե­րու­թյուն­նե­րի ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րի հետ հա­մա­տեղ հու­մա­նի­տար ակ­ցիա են ի­րա­կա­նաց­րել Ար­ցա­խի Հան­րա­պե­տու­թյան Բեր­ձոր քա­ղա­քում: ՙԱԱ՚ հար­ցին՝ ի՞նչ սկզ­բունք­նե­րով են ըն­տր­վում հու­մա­նի­տար ակ­ցիա­նե­րի հաս­ցեա­տե­րե­րը, խա­ղա­ղա­պահ ու­ժե­րի ներ­կա­յա­ցու­ցի­չը պա­տաս­խա­նեց, որ ՌԽԶ Քա­ղա­քա­ցի­նե­րի ըն­դուն­ման կե­տում ա­մեն օր ԱՀ քա­ղա­քա­ցի­ներ են դի­մում օգ­նու­թյան խնդ­րան­քով: Ըստ այդ դի­մում­նե­րի էլ հս­տա­կեց­վում է հու­մա­նի­տար օգ­նու­թյան բնույ­թը, դրա անհ­րա­ժեշտ քա­նա­կու­թյու­նը յու­րա­քան­չյուր կա­րի­քա­վո­րի հա­մար, ո­րից հե­տո Ռու­սա­կան խա­ղա­ղա­պահ ու­ժե­րի շա­րա­սյու­նը հու­մա­նի­տար բե­ռը հասց­նում է ԱՀ տար­բեր բնա­կա­վայ­րեր: Բեր­ձո­րում (նշենք, որ Ար­ցա­խում հրա­դա­դա­րի մա­սին հա­մա­ձայ­նագ­րի ստո­րագ­րու­մից հե­տո Լա­չի­նի (Քա­շա­թաղ) մի­ջանց­քը, որ­տեղ գտն­վում է քա­ղա­քը, ժա­մա­նա­կա­վո­րա­պես գտն­վում է ՌԴ խա­ղա­ղա­պահ ու­ժե­րի հս­կո­ղու­թյան ներ­քո) ՌԽԶ Քա­ղա­քա­ցի­նե­րի ըն­դուն­ման կենտ­րո­նի մաս­նա­գետ­նե­րը տե­ղա­կան կա­ռա­վար­ման մար­մին­նե­րի ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րի հետ միա­սին կազ­մել են կա­րի­քա­վոր­նե­րի ցու­ցա­կը և նրանց օգ­նու­թյուն տրա­մադ­րել:
ՙՆշ­ված բնա­կա­վայ­րում ապ­րում են մեծ թվով փախս­տա­կան­ներ և բազ­մա­զա­վակ ըն­տա­նիք­ներ: Մենք նրանց հա­մար բե­րել ենք տաք հա­գուստ և կո­շիկ, ո­րոնք տրա­մադր­վել են բա­րե­գոր­ծա­կան ըն­կե­րու­թյուն­նե­րի կող­մից: Ըն­տա­նի­քի յու­րա­քան­չյուր ան­դամ ստա­ցել է ե­րեք զույգ կո­շիկ՝ տար­բեր ե­ղա­նակ­նե­րի հա­մար, ինչ­պես նաև սնն­դի փա­թեթ­ներ ու գրե­նա­կան պի­տույք­ներ ե­րե­խա­նե­րի հա­մար՚,- ա­սել է Ռու­սա­կան խա­ղա­ղա­պահ ու­ժե­րի ներ­կա­յա­ցու­ցիչ Ար­տյոմ Բ.-ն:
Նույն օ­րը բռ­նա­տե­ղա­հան­ված­նե­րին հաս­ցեա­կան հու­մա­նի­տար օգ­նու­թյուն է տրա­մադր­վել Ստե­փա­նա­կերտ քա­ղա­քում:
Հոկ­տեմ­բե­րի 11-ին Հու­մա­նի­տար ար­ձա­գանք­ման կենտ­րո­նի սպա­նե­րը Լի­սա­գոր հա­մայն­քում միջ­նա­կարգ դպ­րո­ցի ա­շա­կերտ­նե­րի հետ անց են կաց­րել դաս՝ ՙՌուս խա­ղա­ղա­պա­հը՝ Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղում խա­ղա­ղու­թյան ե­րաշ­խա­վոր՚ թե­մա­յով, ո­րին մաս­նակ­ցել է 23ա­շա­կերտ: Հոկ­տեմ­բե­րի 12-ին ՌԽԶ սպա­նե­րը նույն թե­մա­յով դաս են անց­կաց­րել նաև Շու­շիի շր­ջա­նի Եղ­ցա­հող գյու­ղի դպ­րո­ցում:

Օ­րերս` մար­տա­կան պատ­րաս­տու­թյան պլա­նա­յին պա­րապ­մունք­նե­րի շր­ջա­նակ­նե­րում, բո­լոր դի­տա­կե­տե­րում ռուս խա­ղա­ղա­պահ­ներն ի­րա­կա­նաց­րել են հա­մա­լիր վար­ժանք­ներ, ո­րոնց ըն­թաց­քում մշակ­վել են հնա­րա­վոր խախ­տում­նե­րի, սադ­րիչ գոր­ծո­ղու­թյուն­նե­րի կանխ­ման և դի­տա­կե­տի վրա հնա­րա­վոր հար­ձակ­ման հա­կա­դարձ­ման հետ կապ­ված գոր­ծո­ղու­թյուն­ներ: Ազ­դան­շա­նը ստա­նա­լուն պես խա­ղա­ղա­պահ­ներն ան­ցան հան­դեր­ձա­վոր­վե­լու, զեն­քը ստա­նա­լու, տե­ղա­կայ­ման վայ­րից ա­րագ դուրս գա­լու և կա­հա­վոր­ված դի­տա­կե­տե­րում պաշտ­պա­նա­կան դիրք զբա­ղեց­նե­լու հետ կապ­ված բարդ գոր­ծո­ղու­թյուն­նե­րի: Դի­տա­կե­տի ամ­րաց­ման նպա­տա­կով գոր­ծի դր­վե­ցին հեր­թա­պահ ստո­րա­բա­ժա­նում­նե­րը՝ ԲՏՌ-82Ա զրա­հա­փո­խադ­րիչ­նե­րով:
Վար­ժանք­նե­րին մաս­նակ­ցում էին նաև Ռու­սա­կան խա­ղա­ղա­պահ ու­ժե­րի ա­կա­նա­նե­տա­յին հաշ­վարկ­նե­րը: Հրե­տա­նա­վոր­նե­րը մշա­կե­ցին կրա­կա­յին դիր­քե­րի զբա­ղեց­ման, ըստ կոոր­դի­նատ­նե­րի` նա­խանշ­ված թի­րախ­նե­րի նշա­նառ­ման գոր­ծո­ղու­թյուն­ներ, ինչ­պես նաև թի­րախ­նե­րի հե­տա­խուզ­ման և կրա­կա­յին դիր­քե­րի փո­փո­խու­թյան մար­տա­վա­րա­կան նոր­մա­ցույց­ներ:
Դիր­քի անձ­նա­կազ­մի հետ կա­նո­նա­վոր կեր­պով անց են կաց­վում մար­տա­կան պատ­րաս­տու­թյան գի­շե­րա­յին և ցե­րե­կա­յին վար­ժանք­ներ: Մշակ­վում են մար­տա­վա­րա­կան տար­բեր մի­ջան­կյալ տե­ղե­կու­թյուն­ներ, ինչն անձ­նա­կազ­մին թույլ է տա­լիս հե­տա­գա­յում գոր­ծել ա­վե­լի հմուտ՝ ցան­կա­ցած ան­կան­խա­տե­սե­լի ի­րա­վի­ճակ ա­ռա­ջա­նա­լու պա­րա­գա­յում:
ՙՄար­տա­կան պատ­րաս­տու­թյան վար­ժու­թյուն­նե­րի ժա­մա­նակ մո­տա­կա բնա­կա­վայ­րե­րի բնա­կիչ­նե­րը վս­տա­հու­թյամբ ու ըմ­բռ­նու­մով են մո­տե­նում մեզ, վար­ժու­թյուն­նե­րը կազ­մա­կեր­պե­լիս որևէ խն­դիր չենք ու­նե­նում՚,- հա­վաս­տում է ՌԽԶ ներ­կա­յա­ցու­ցիչ Ա­լեք­սանդր Դրա­գու­նը:
Հոկ­տեմ­բե­րի 11-ին ՌԽԶ զին­ծա­ռա­յող­նե­րի կող­մից ա­պա­հով­վել է Մար­տու­նու շր­ջա­նի Մաճ­կա­լա­շեն գյու­ղում ջրա­մա­տա­կա­րար­ման հա­մա­կար­գի պրո­ֆի­լակ­տիկ աշ­խա­տանք­նե­րի անվ­տանգ ի­րա­կա­նա­ցու­մը:
Ռու­սա­կան խա­ղա­ղա­պահ զո­րա­կազ­մի Քա­ղա­քա­ցի­նե­րի ըն­դուն­ման կենտ­րո­նը շա­րու­նա­կում է իր աշ­խա­տան­քը, և ա­մեն օր Ար­ցա­խի բնա­կիչ­նե­րը հնա­րա­վո­րու­թյուն ու­նեն ան­ձամբ դի­մել ի­րենց խն­դիր­նե­րով կամ զան­գել ՙթեժ գիծ՚՝ 047-94-61-94 հե­ռա­խո­սա­հա­մա­րով: Ա­ռայ­սօր ՌԽԶ Քա­ղա­քա­ցի­նե­րի ըն­դուն­ման կետ դի­մել է 4826 տե­ղաբ­նակ, իսկ ՙթեժ գի­ծը՚ քա­ղա­քա­ցի­նե­րի կող­մից ստա­ցել է, ընդ­հա­նուր առ­մամբ, 2025 զանգ: