[ARM]     [RUS]     [ENG]

ՊԱՏԵՐԱԶՄԻ ԿԱՆԱՑԻ ԴԵՄՔԸ

Նունե ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

 Կյան­քում կնոջ դե­րի, նպա­տակ­նե­րի ու ա­նե­լիք­նե­րի մա­սին խո­սե­լիս, թերևս, պա­տե­րազ­մի մա­սին չես մտա­ծի։ Հին, չարչ­րկ­ված միտք է՝ պա­տե­րազ­մը կա­նա­ցի դեմք չու­նի։ Կնոջ կո­չու­մը կյանք պարգևելն է, ոչ թե կյան­քից զր­կե­լը և կամ զրկ­վե­լը։ Ար­ցա­խյան բո­լոր պա­տե­րազմ­նե­րի ու հատ­կա­պես վեր­ջին՝ 44-օ­րյա պա­տե­րազ­մի ողջ ցավն ու տա­ռա­պան­քը լիո­վին ապ­րած բժշ­կու­հի­ներն ու բուժ­քույ­րե­րը ևս մեկ ան­գամ վի­ճե­լի դարձ­րին նման մո­տե­ցու­մը։ Նրանց հան­դեպ մեր պարտ­քը չափ­ման միա­վոր­ներ չու­նի, այդ պարտ­քը վե­րա­դարձ­նելն անհ­նա­րին է, և նրանց մա­սին ինչ­քան էլ խոս­վի՝ թե­րի է լի­նե­լու, քա­նի որ ա­մե­նա­կարևո­րը, ա­մե­նա­ցա­վո­տը չի բարձ­րա­ձայն­վե­լու, բայցև՝ չի մո­ռաց­վե­լու եր­բեք։

Նրան­ցից մե­կը Հադ­րու­թի բուժ­միա­վոր­ման վե­րա­կանգ­նող թե­րապևտ Վա­լեն­տի­նա Մո­սյանն է, ով Երևա­նում տար­բեր հաս­ցե­ներ փո­խե­լուց հե­տո վեր­ջերս է ո­րո­շել ըն­տա­նի­քով տե­ղա­փոխ­վել Ստե­փա­նա­կերտ։ Միշտ ժպ­տե­րես, բա­րի ու պատ­րաս­տա­կամ Վա­լյա­յին Հադ­րու­թում բո­լո­րը հա­տուկ հար­գան­քով ու սի­րով էին վե­րա­բեր­վում։ Չնա­յած ե­րի­տա­սարդ տա­րի­քին, նա կի­նե­զո­թե­րա­պիա­յի հմուտ մաս­նա­գե­տի համ­բավ ու­ներ.
-Սեպ­տեմ­բե­րի 27-ը արևոտ, տաք օր էր, կի­րա­կի, այն­քան ա­նե­լիք ու­նեի նա­խորդ օր­վա­նից պլա­նա­վո­րած, արևա­ծա­գի հետ ա­ռա­ջին պայ­թյու­նը լս­վեց, հզոր ա­լի­քից ըն­կա հա­տա­կին։
Ա­ռա­ջին ռում­բը մեր հի­վան­դա­նո­ցի շտա­պօգ­նու­թյան վա­րոր­դի տան վրա ըն­կավ, վի­րա­վոր­ներ կա­յին, դա ես հե­տո ի­մա­ցա։ Երկ­րոր­դը դի­վի­զիա­յի շեն­քը վնա­սեց, մեր տու­նը շատ մոտ էր, թվում էր՝ մեր բա­կում է պայ­թել։ 11 տա­րե­կան աղ­ջիկս էր մոտս, հարսս ու 4 ամ­սա­կան թոռս։ Փոքր տղաս ժամ­կե­տա­յին զին­ծա­ռա­յող էր, դիր­քեր էին տա­րել էդ օ­րե­րին։ Աղջ­կաս ա­մու­սի­նը ՊԲ սպա էր, պատ­կե­րաց­րու իմ վի­ճա­կը։ Ա­մու­սինս ա­ռա­ջին պա­տե­րազ­մի մաս­նա­կից էր, հե­տո մնաց բա­նա­կում։ Պա­տե­րազ­մում չէր վի­րա­վոր­վել, բայց հե­տո ա­կա­նի պայ­թյու­նից վի­րա­վոր­վեց։ Չնա­յած դրան՝ ա­վագ որ­դուս հետ կա­մա­վո­րագր­վեց նույն օ­րը։ Մենք աղ­ջիկ­նե­րով ե­կանք Տու­մի, մեծ աղ­ջիկս ե­րե­խա­յի էր սպա­սում, փոքրս լավ վա­խե­ցած էր պայ­թյուն­նե­րից։ Մտա­ծում էինք՝ մի քա­նի օր կտևի, կկանգ­նեց­նեն։ Հա­ջորդ օ­րը հի­վան­դա­նո­ցում աշ­խա­տող ըն­կե­րու­հիս ա­սաց՝ վի­րա­վոր­նե­րը շատ են։ Եր­կար մտա­ծե­լու ժա­մա­նակ չկար, սահ­մա­նում դիր­քեր փո­րե­լու հա­մար բա­հե­րով բեռն­ված մի բեռ­նա­տար գտա։ Չհա­սած Հադ­րութ՝ Թու­թա­կում, ա­ռա­ջին պա­տե­րազ­մից հայտ­նի պոս­տում, մե­քե­նան փչա­ցավ, մո­տիկ պայ­թյուն­ներ էին լս­վում։ Հի­շում եմ, հենց էդ պա­հին տղաս դիր­քից զան­գեց՝ մա՜մ Տու­միից ու­րիշ տեղ չգ­նաս։ Խա­բե­ցի, ա­սա­ցի Տու­միում եմ։ Հոս­պի­տա­լում ար­դեն վի­րա­վոր­նե­րը շատ էին, բե­րում ու բե­րում էին։ Կլի­նի՞ մի օր, որ էդ օ­րե­րը էլ չհի­շեմ։
Վա­լեն­տի­նան հոս­պի­տա­լա­յին 24-ժա­մյա աշ­խա­տան­քի մա­սին պատ­մում է ցած­րա­ձայն։ Հոս­պի­տա­լում մնա­ցել էին Հադ­րու­թի գրե­թե բո­լոր բժիշկ­նե­րը։ Բուժ­միա­վոր­ման տնօ­րե­նը՝ Ա­րա Ե­րե­մյա­նը փորձ ու­ներ, որ­քան նե­րում էր հի­վան­դա­նո­ցի հնա­րա­վո­րու­թյու­նը, տե­ղա­վո­րում էր վի­րա­վոր­նե­րին։ Ա­ռա­ջին իսկ ժա­մե­րին ար­գե­լել էր բու­ժանձ­նա­կազ­մին զան­գել դիր­քե­րում գտն­վող հա­րա­զատ­նե­րին։ Երևա­նից Տա­րոն Տո­նո­յա­նը ե­կավ, որ­դին Հադ­րու­թում էր ծա­ռա­յում, բու­ժակ էր։ Բո­լոր կա­նայք մար­տի դաշ­տում հա­րա­զատ­ներ ու­նեին։ Վա­լեն­տի­նան իր ըն­տա­նի­քից 4-ին էր ճա­նա­պար­հել։

- Հենց վի­րա­վոր­ներ բե­րող մե­քե­նա­յի ձայն էի լսում, դուրս էի նետ­վում, վի­րա­վոր­նե­րի ու դիակ­նե­րի մեջ հա­յաց­քով նախ փնտ­րում ա­մուս­նուս ու որ­դի­նե­րիս։ Բո­լորս էինք այդ վի­ճա­կում՝ բուժ­քույ­րե­րից Ի­րան, Լու­սի­նեն։ Հոկ­տեմ­բե­րի 6-ին վի­ճակն ան­տա­նե­լի էր դար­ձել, շատ էին ռմ­բա­կո­ծում հի­վան­դա­նո­ցի մո­տա­կայ­քը։ Հա­տուկ թի­րա­խա­վո­րում էին մեր շտա­պօգ­նու­թյան մե­քե­նա­նե­րը, քա­նի ռազ­մա­կան բժիշկ ու բու­ժակ, սա­նի­տար կորց­րինք այդ օ­րե­րին։ Ինչ հե­րոս տղա­ներ էին։ Այդ օ­րե­րին հադ­րութ­ցի­նե­րի մեծ մասն ար­դեն տե­ղա­փոխ­վել էր ա­պա­հով բնա­կա­վայ­րեր։ Ե­րե­մյա­նը ո­րո­շում ըն­դու­նեց տե­ղա­փո­խել հոս­պի­տա­լը, ա­սաց, որ մենք թշ­նա­մու հա­մար գեր­կարևոր թի­րախ ենք դար­ձել ու հրա­հան­գեց, ընդ­հան­րա­պես, չօգտ­վել հե­ռա­խոս­նե­րից։ Մե­խա­կա­վա­նի հոս­պի­տա­լը տե­ղա­փո­խե­ցին Տող, մենք ե­կանք Ա­զոխ, տե­ղա­վոր­վե­ցինք դպ­րո­ցի նկու­ղա­յին հար­կում։ Շատ ծանր վի­րա­վոր­նե­րին ան­մի­ջա­պես Երևան էինք ու­ղար­կում։ Տա­րոն Տո­նո­յա­նը օր­վա մեջ հինգ րո­պե չէր հան­գս­տա­նում, վի­րա­վոր­նե­րի հետ խո­սում էր ժպի­տը դեմ­քին, բայց թա­քուն լա­ցում էր։ Հե­տո ի­մա­ցա, որ տղաս էլ էր վի­րա­վոր­վել, բայց ան­գամ չէր դի­մել բու­ժա­կի, ինքն էր կապկ­պել վեր­քը։ Հի­շում եմ՝ մի տա­րի­քով աշ­խար­հա­զո­րա­յին, ժամ­կե­տա­յին որ­դուն գր­կած, ի­ջեց­րեց մե­քե­նա­յից, ա­ղա­չում էր փր­կել, շատ էր ծանր, մա­հա­ցավ հոս­պի­տա­լում։ Ինչ ա­սեմ, էս ա­մե­նից հե­տո գո­նե էդ­քան հո­ղեր չկորց­նեինք...
Հե­տո Հադ­րու­թը ըն­կավ, քա­ղա­քա­ցիա­կան վի­րա­վոր­նե­րի հոսք սկս­վեց, շատ տա­րեց­ներ հրա­ժար­վել էին հե­ռա­նալ Հադ­րու­թից, նրանց գա­զա­նա­բար սպա­նե­ցին։ Հի­մա ա­սում են՝ խա­ղա­ղու­թյան օ­րա­կար­գում ենք ապ­րե­լու։ Էդ գա­զան­նե­րի հետ պի­տի ապ­րե՞նք։
Հոկ­տեմ­բե­րի 14-ին հի­վան­դա­նո­ցի տնօ­րե­նը՝ Ե­րե­մյանն ա­սաց, որ տղա­մար­դիկ մնում են, բայց կա­նանց տե­ղա­փո­խում են Գո­րիս։ Վատ զգա­ցո­ղու­թյուն­ներ ու­նեի, հե­տո ի­մա­ցա, որ տղաս օ­րեր շա­րու­նակ մի մեծ խմ­բով շր­ջա­փակ­ման մեջ էր ըն­կել, հրա­մա­նա­տա­րը ա­զո­խե­ցի էր՝ Խո­րե­նը, նրա շնոր­հիվ կա­րո­ղա­ցան դուրս գալ Մար­տու­նու ուղ­ղու­թյամբ, ո­րով­հետև Հադ­րութն ար­դեն մեր ձեռ­քին չէր։ Խո­րե­նը հե­տո զոհ­վեց, հե­րոս հրա­մա­նա­տար էր։ Ա­մու­սինս մի օ­րով ե­կավ, մեզ տե­ղա­փո­խեց Գո­րիս, ին­քը հետ գնաց։
Մի զին­վո­րա­կան տաք բաճ­կոն կար մոտս, հագ­նում էի, խաչ ա­սեղ­նա­գոր­ծե­ցի կրծ­քին, տվե­ցի ա­մուս­նուս, ին­քը հա­գավ, հե­տո դիր­քե­րում տվեց տղա­յիս։ Գու­ցե հենց էդ խա­չը փր­կեց նրանց։ Հե­տո աղջ­կաս ա­մու­սի­նը՝ Անդ­րե­յը զոհ­վեց, մի ամ­սից պի­տի ե­րե­խա ծն­վեր։ Ե­ռաբ­լու­րում հու­ղար­կա­վո­րե­ցինք։ Մնա­ցինք Երևա­նում, ա­մու­սինս չկա­րո­ղա­ցավ մնալ։ Ա­սաց՝ ես Ղա­րա­բաղ եմ գնում։ Ե­կավ, կա­ռա­վա­րու­թյունն օգ­նեց՝ տուն տրա­մադ­րե­ցին, հի­մա հա­վաք­վում ենք ողջ ըն­տա­նի­քով։ Ա­ռայժմ ոչ ա­մու­սինս աշ­խա­տանք ու­նի, ոչ ես։ Ես իմ մաս­նա­գի­տու­թյու­նը շատ եմ սի­րում։ Երևա­նում աշ­խա­տում էի, յո­թամ­սյա դա­սըն­թաց­ներ եմ ան­ցել նաև բժշ­կա­կան հա­մալ­սա­րա­նում։ Երևի շու­տով կկա­րո­ղա­նամ աշ­խա­տանքս վե­րա­կանգ­նել։
Ես Տու­միում եմ մե­ծա­ցել, մեր գյու­ղը միշտ էլ թի­կունք է հա­մար­վել։ Հի­շում եմ՝ 1991-ին Հադ­րու­թի 14 գրա­ված գյու­ղե­րի բնա­կիչ­նե­րին ըն­դու­նեց։ Ապ­րե­ցին, դի­մա­ցան, հե­տո ինք­նա­կազ­մա­կերպ­վե­ցինք և ա­զա­տագր­վե­ցինք էդ գյու­ղե­րը։ Հա­մա­րյա բո­լո­րը բնա­կիչ­նե­րը վե­րա­դար­ձան և հիմ­նա­հա­տակ ա­վեր­ված գյու­ղե­րը վե­րա­կան­գն­վե­ցին։
Ես ինձ հա­վա­տա­ցյալ չեմ հա­մա­րում, բայց հի­մա ա­մեն օր նույն խնդ­րան­քով եմ դի­մում աստ­ծուն, որ օգ­նի մեզ վե­րա­դառ­նալ մեր տնե­րը, որ ա­վարտ­վի էս մղ­ձա­վան­ջը։ Ար­դա­րու­թյու­նը մի օր պի­տի հաղ­թի՞, թե ոչ։