[ARM]     [RUS]     [ENG]

ՇԻՐԱԿԻՑ ԱՐՑԱԽ ՀԱՅՐԵՆԻՔ Է ԱՄԵՆ ՄԻ ՍԱՆՏԻՄԵՏՐԸ

Սերգեյ ՍԱՖԱՐՅԱՆ

 Հայ­րե­նիք։ Եր­կյու­ղած սեր և հար­գանք դեպ մեր նա­խա­հայ­րե­րի հի­շա­տա­կը, դեպ մեր կրո­նը, որ ցե­ղի սիրտն է, դեպ մայ­րե­նի լե­զուն, որ հայ­րե­նա­սի­րու­թյան թթխ­մորն է, դեպ տոհ­միկ գրա­կա­նու­թյու­նը և ար­վեստ­նե­րը, որ ցե­ղի մտ­քի և հո­գու կյանքն են, ազ­գա­յին պատ­մու­թյու­նը, որ ցե­ղի հո­գին ամ­րաց­նե­լու ճի­գե­րի պատ­մու­թյունն է, ի­րար հա­ջոր­դող սե­րունդ­նե­րի՝ հայ­րե­նի հո­ղի վրա թա­փած քր­տինքն ու ա­րյու­նը, գեղ­ջու­կի հո­րո­վելն ու Տիգ­րան աշ­խար­հա­կա­լի սու­րը, դե­պի Ա­նիի ա­վե­րակ­ներն ու Հայ­կյան ե­ռաթև ա­ղե­ղը, դեպ մեր հե­թա­նոս աստ­ված­ներն ու փա­ռա­տա­ճար­նե­րը, ան­սա­սան հա­վա­տը դեպ մեր հույ­սը... Գու­մա­րիր, գու­մա­րիր այդ բո­լո­րը և կս­տաց­վի հոգևոր հայ­րե­նիք։

Գարեգին Նժդեհ

Մա­յոր Ար­ման Ի­վա­նյա­նին շա­տերն են ճա­նա­չում։ Նրա հա­մես­տու­թյունն ու գոր­ծին ան­սահ­ման նվիր­վա­ծու­թյու­նը, մեկ ան­գամ չէ, որ ար­ժա­նա­ցել է ժո­ղովր­դի և զին­վո­րա­կա­նու­թյան հար­գան­քին ու սի­րուն։
Ա­մա­սյա­ցի Ի­վա­նյանն ար­դեն 10 տա­րուց ա­վել է, ինչ զին­վո­րա­կան ծա­ռա­յու­թյան է Ար­ցա­խում։
- Հայ­րե­նիքն ինձ հա­մար հայ­րե­նիք է՝ Շի­րա­կում, Լո­ռիում, Սյու­նի­քում, թե Ար­ցա­խում։ Ես զին­վո­րա­կան եմ և իմ ա­ռա­քե­լու­թյունն է պաշտ­պա­նել մեր հայ­րե­նի­քը, ո­րի ա­մեն մի հո­ղակ­տո­րը սր­բա­ցած է։
Մար­տու­նու հա­սա­րա­կու­թյու­նը շատ լավ է ճա­նա­չում Ար­ման Ի­վա­նյա­նին, երևի չա­փա­զանց­րած չեմ լի­նի, ե­թե ա­սեմ, որ վա­ղուց Ի­վա­նյա­նին Մար­տու­նիում որ­պես տե­ղա­ցի են ըն­դու­նում։ Բա­ցի լավ զին­վո­րա­կան լի­նե­լուց, Ար­ման Ի­վա­նյա­նի մարդ տե­սակն անն­կա­րագ­րե­լի դրա­կան գծեր ու­նի։
Բա­վա­կա­նին հա­րուստ և զին­վո­րա­կա­նի դժ­վար ճա­նա­պարհ ու եր­կու պա­տե­րազմ է ան­ցել հա­յոց բա­նա­կի նվի­րյալ սպան՝ մա­յոր Ի­վա­նյա­նը։
Ի դեպ Ար­մա­նի հետ պա­տե­րազ­մից խո­սել չի լի­նում, նա­խընտ­րե­լի պա­տաս­խանն այդ թե­մա­յի շուրջ՝ լռու­թյունն է, նրա գեր­հա­մես­տու­թյունն ա­վե­լի է պատ­կե­րա­վոր դարձ­նում, թե ի­րա­կա­նում ինչ­պի­սի մարդ-զին­վո­րա­կան է նա։
Ար­ցա­խյան եր­րորդ պա­տե­րազ­մի օ­րե­րին Ար­ման Ի­վա­նյա­նը պա­տե­րազ­մի ա­մե­նա­թեժ կե­տե­րում էր, 44-օ­րյա պա­տե­րազ­մում էլ վի­րա­վոր­վել է։
Ի­վա­նյան­նե­րի գեր­դաս­տա­նում հայ­րե­նի­քին ծա­ռա­յե­լը գե­նե­տիկ հարս­տու­թյուն է, նրանց ըն­տա­նի­քում գա­ղա­փա­րա­կան այլ հար­թու­թյուն ու­նի հայ­րե­նա­պաշ­տու­թյու­նը։ ՙԵ­ղիր ու­ժեղ և է­լի ու­ժեղ՚ նժ­դե­հյան պատ­գամն ար­մա­տա­ցած է այդ գեր­դաս­տա­նում։
Ե­թե չփոր­ձեի փորփ­րել նրա լռու­թյու­նը, երևի թե չէր էլ ա­սի, որ իր ա­վագ եղ­բայր՝ Սեր­գեյ Ի­վա­նյա­նը նույն­պես ծա­ռա­յում է ԱՀ ՊԲ շար­քե­րում։
Մա­յոր Ի­վա­նյա­նի զի­նա­կից ըն­կեր­նե­րը հա­տուկ ակ­նա­ծան­քով են խո­սում նրա մա­սին, ըն­կեր­նե­րից Թևոս Հա­րու­թյու­նյանն ա­սում է.
- Ի­վա­նյանն ա­ռա­ջին հեր­թին մարդ է, մարդ մե­ծա­տա­ռով, ում հետ կա­րե­լի է անց­նել ցան­կա­ցած ճա­նա­պարհ, նա խա­րիզ­մա­տիկ զին­վո­րա­կան է, մար­տիկ, հայ­րե­նի­քի իս­կա­կան զին­վոր։ Երբևէ չես հան­դի­պի Ար­մա­նին իր մա­սին խո­սե­լիս կամ պա­տե­րազ­մի մա­սին դր­վագ­ներ պատ­մե­լիս, ան­գե­րա­զան­ցե­լի է նրա խո­հե­մու­թյու­նը։ Մաս­նա­գի­տա­կան կա­րո­ղու­թյուն­նե­րի մա­սին չեմ խո­սոմ, ով գո­նե մեկ ան­գամ գոր­ծի բե­րու­մով առ­նչ­վել է նրա հետ, կփաս­տի այն ի­րո­ղու­թյու­նը, որ Ի­վա­նյա­նը բա­վա­կա­նին ու­ժեղ, գի­տե­լիք­նե­րով զին­ված մաս­նա­գետ է։ Նա, իս­կա­պես, զին­վո­րա­կա­նի ըն­տիր կեր­պար է։
Այ­սօր էլ Ար­ման Ի­վա­նյա­նը շա­րու­նա­կում է ծա­ռա­յել ԱՀ ՊԲ շար­քե­րում և ա­վե­լի մեծ ե­ռան­դով ու նվիր­վա­ծու­թյամբ։
Երբ ա­սա­ցի՝ պա­րոն մա­յոր վեր­ջա­բա­նի հա­մար մի խոսք ա­սեք, ի­րեն հա­տուկ ժպի­տով պա­տաս­խա­նեց.
-Խա­ղա­ղու­թյուն։