[ARM]     [RUS]     [ENG]

ԽՈՆԱՐՀՈՒՄԻ ՃԱՆԱՊԱՐՀ՝ ԴԵՊԻ ԱՂՋԿԱԲԵՐԴ

Սերգեյ ՍԱՖԱՐՅԱՆ

Խոր­հր­դա­յին միու­թյու­նը շո­շա­փե­լի ժա­ռան­գու­թյուն է թո­ղել Ար­ցա­խին, մաս­նա­վո­րա­պես՝ ի­րենց ճար­տա­րա­պե­տա­կան յու­րա­հա­տուկ լու­ծում­նե­րով, պատ­մամ­շա­կու­թա­յին ար­ժեք ներ­կա­յաց­նող շի­նու­թյուն­ներ, կո­թող­ներ ու հու­շար­ձան­ներ։

Իսկ Հայ­րե­նա­կան պա­տե­րազ­մում տա­րած հաղ­թա­նա­կը խոր­հր­դան­շող հու­շար­ձան­ներ Ար­ցա­խում կա­րե­լի է հան­դի­պել գրե­թե ա­մե­նուր, ո­րոն­ցից յու­րա­քան­չյու­րը տար­բեր­վող ու ինք­նա­տիպ ճար­տա­րա­պե­տա­կան դի­մա­գիծ ու­նի։
Ար­ցա­խի Մար­տու­նու շր­ջա­նի Բեր­դա­շեն գյու­ղի 30-մետ­րա­նոց ՙԱղջ­կա­բերդ՚ հու­շար­ձա­նը, ա­ռանձ­նա­հա­տուկ տեղ ու­նի այ­դօ­րի­նակ հու­շար­ձան­նե­րի շար­քում։ Հու­շար­ձա­նի ճար­տա­րա­պե­տա­կան լու­ծում­ներն ու ար­տա­քին տես­քը, ա­մե­նաան­տար­բեր մար­դուն ան­գամ ստի­պում է կանգ առ­նել ու ու­սում­նա­սի­րել, դեռ չեմ ա­սում՝խո­նարհ­վել։
Տե­ղա­ցի­նե­րի հա­մար հու­շար­ձան-թան­գա­րա­նը գյու­ղի հե­րո­սա­կան ժո­ղովր­դին խոր­հր­դան­շող սիմ­վոլ է, այ­ցե­քարտ։
Չնա­յած նրան, որ հու­շար­ձա­նը կա­ռուց­վել է ի հի­շա­տակ Մեծ Հայ­րե­նա­կան պա­տե­րազ­մում նա­հա­տակ­ված հե­րոս­նե­րի, բեր­դա­շեն­ցի­ներն ու­նեն նաև ի­րենց ա­ռեղծ­վա­ծա­յին տար­բե­րա­կը։
Ըստ լե­գենդ­նե­րի՝ մոն­ղոլ­նե­րը մի հայ գեղջ­կու­հու ցան­կա­ցել են առևան­գել։ Վեր­ջինս էլ փրկ­վե­լու հա­մար նետ­վել է գյու­ղի ՙԱղջ­կա­բերդ՚ կոչ­վող լե­ռան բար­ձուն­քից և ողջ մնա­ցել։ Հե­տա­գա­յում, որ­պես հե­րո­սա­կան կնոջ մարմ­նա­ցում ՙԱղջ­կա­բերդ՚-ի դի­մա­ցի լե­ռան վրա կա­ռուց­վում է հու­շար­ձան-թան­գա­րա­նը, որն իր մեջ նե­րա­ռում է ե­ռա­հարկ շի­նու­թյուն, թան­գա­րա­նա­յին հար­կե­րով, որ­տեղ մինչ օրս պահ­վում են գյու­ղի պատ­մու­թյու­նը ներ­կա­յաց­նող նմուշ­ներ՝ պեղ­ված հենց գյու­ղի տա­րած­քից։
Թան­գա­րա­նի պա­տաս­խա­նա­տու­ներն ա­սում են, որ այս­տեղ են ե­կել և նվեր­ներ բե­րել նաև շատ ան­վա­նի սփյուռ­քա­հա­յեր։
Հու­շար­ձա­նը պատ­կե­րող կնոջ մի ձեռ­քին թուր է, մյուս ձեռ­քին՝ հա­վեր­ժու­թյուն խոր­հր­դան­շող դափ­նու տերև։ Ու թեև հու­շար­ձա­նը Ար­ցա­խյան պա­տե­րազ­մի ըն­թաց­քում բազ­միցս վնաս­վել է թշ­նա­մու գն­դա­կից, բայց մինչ այ­սօր կան­գուն է՝ վեր­ջերս վե­րա­կանգ­նել են դափ­նու տերևը պար­զած ձեռ­քը։
Բա­վա­կա­նին շքեղ վե­րա­կա­ռուց­ման նոր նա­խա­գիծ ու­նի հու­շա­հա­մա­լի­րը, ըստ ո­րի՝ բա­ցի հու­շար­ձա­նի վե­րա­կանգ­նու­մից կբա­րե­կարգ­վի նաև հու­շա­հա­մա­լի­րի ամ­բողջ տա­րած­քը։
Ներ­կա պա­հին շի­նաշ­խա­տանք­ներ չեն ըն­թա­նում, հու­շար­ձանն էլ գտն­վում է բա­վա­կա­նին անմ­խի­թար վի­ճա­կում։

Հ.գ.- Այ­սօ­րի­նակ հու­շար­ձան­նե­րը մեր ին­քու­թյունն, ան­ցած պատ­մու­թյունն ու մեր լի­նե­լիու­թյունն են խոր­հր­դան­շում, մենք պար­տա­վոր ենք պար­զա­պես սր­բո­րեն մո­տե­նալ նրանց, հա­մոզ­ված, որ խո­նար­հու­մի բո­լոր ճա­նա­պարհ­ներն անց­նում են այն­տե­ղով, որ­տեղ հանգ­չում է սե­րունդ­նե­րի ո­գու ու­ժը։