[ARM]     [RUS]     [ENG]

ԵՄԻՇՃԱՆ. ԲՆՈՒԹՅԱՆ ՍՐՏՈՒՄ ՊԱՏՍՊԱՐՎԱԾ ԳՅՈՒՂԸ

Լուսինե ԴԱՇՅԱՆ

 Ար­ցա­խի Մար­տու­նու շր­ջա­նի Ե­միշ­ճան գյու­ղում կյանքն ըն­թա­նում է իր բնա­կա­նոն հու­նով` հա­սա­րակ տներ, պարզ ու ան­մի­ջա­կան, չար­քաշ կյան­քով ապ­րող բնա­կիչ­ներ։ Ա­մեն թփին, փոք­րիկ հո­ղակ­տո­րին գյու­ղա­ցին իր աշ­խա­տան­քով կեն­դա­նու­թյուն է տա­լիս, այ­գուց ստա­ցած բերք ու բա­րի­քով սե­ղան նս­տում։

Ըստ Ե­միշ­ճա­նի հա­մայն­քի ղե­կա­վար Ար­միկ Ա­ռա­քե­լյա­նի տե­ղե­կատ­վու­թյան՝ գյու­ղում բնակ­չու­թյան թի­վը պա­տե­րազ­մից հե­տո հա­մա­րյա չի փոխ­վել, բո­լո­րը վե­րա­դար­ձել են։ Գյու­ղում գոր­ծում են` հիմ­նա­կան դպ­րոց, որ­տեղ սո­վո­րում է 17 ա­շա­կերտ, ա­կումբ, բուժ­կետ, հան­դի­սու­թյուն­նե­րի սրահ։
Ե­միշ­ճա­նում տե­ղա­հան­ված ըն­տա­նիք­նե­րին բնա­կա­րա­նով ա­պա­հո­վե­լու հա­մար ի­րա­կա­նաց­վում են ա­զատ բնակ­ֆոն­դի վե­րա­նո­րոգ­ման աշ­խա­տանք­ներ։ Ար­դեն մեկ տուն վե­րա­նո­րոգ­ված է, ներ­կա­յաց­ված է ևս 2 տուն։ Գյուղն ու­նի Հադ­րու­թի Տո­ղից վե­րաբ­նա­կեց­ված մեկ ըն­տա­նիք՝ ութ շն­չով։
Առ­կա հիմ­նախն­դիր­նե­րից ա­մե­նահ­րա­տա­պը ջրի պա­կասն է. ամ­ռա­նը ջու­րը տրա­մադր­վում է 7 օ­րը մեկ՝ 15 րո­պեով։ Ներ­կա պա­հին ջու­րը տրա­մադր­վում է 7 օ­րը մեկ՝ 24 ժա­մով։ Ո­ռոգ­ման հա­մար ջուր չկա։ Պետ­բյու­ջեի մի­ջոց­նե­րով նոր ջրա­գիծ է կա­ռուց­վում, որն, ըստ նախ­նա­կան տվյալ­նե­րի, շա­հա­գործ­ման կհան­ձն­վի 2022թ.։
Բնակ­չու­թյու­նը հիմ­նա­կա­նում զբաղ­վում է ա­նաս­նա­պա­հու­թյամբ, բան­ջա­րա­բու­ծու­թյամբ, հա­ցա­հա­տի­կա­յին բույ­սե­րի մշակ­մամբ։ Հա­մայնքն ու­նի 330 հա վա­րե­լա­հող, ո­րից 215 հա-ն ար­դեն նա­խա­տես­ված է աշ­նա­նա­ցա­նի հա­մար։ Հա­ցա­հա­տի­կա­յին մշա­կա­բույ­սե­րի բեր­քատ­վու­թյու­նը ցածր է ե­ղել, հեկ­տա­րից մի­ջի­նը 5 ցենտ­ներ բերք են ստա­ցել։ Հա­մայնքն ու­նի նաև խա­ղո­ղի 5.1 հա, նռան 2 հա այ­գի։ Բնակ­չու­թյունն ա­պա­հով­ված է է­լեկտ­րա­կա­նու­թյամբ, գա­զով, կա­պով։
Ա­նաս­նա­պա­հու­թյունն ա­մե­նա­զար­գա­ցած ճյու­ղե­րից է գյու­ղում։ Ու­նեն 101 գլուխ ԽԵԱ, 180 գլուխ ՄԵԱ, 41 գլուխ խոզ, մոտ 1000 թև հավ, 15 մեղ­վա­փե­թակ։
Շատ վատ վի­ճա­կում են գտն­վում Ե­միշ­ճան-Խա­ներ` գյուղ տա­նող և գյու­ղա­մի­ջյան ճա­նա­պարհ­նե­րը։
Ե­րի­տա­սարդ­նե­րը ցան­կու­թյուն ու­նեն գյու­ղում ապ­րել, բայց պատ­ճա­ռա­բա­նում են, որ բա­րեն­պաստ պայ­ման­ներ չկան։
Հա­մայն­քի ղե­կա­վա­րը նշում է նաև, որ Խա­ներ տե­ղա­մա­սի հո­ղե­րը շատ բեր­քա­տու են, և ո­ռոգ­ման ջրի առ­կա­յու­թյան դեպ­քում գյու­ղա­ցի­նե­րի մեծ մա­սը ցան­կու­թյուն ու­նի այն­տեղ հո­ղի մշա­կու­թյամբ զբաղ­վել։ Ծրագր­ված է մոտ ա­պա­գա­յում ո­ռոգ­ման ջրով ա­պա­հո­վել տա­րած­քը։
Չորս կող­մից ան­տառ­նե­րով շր­ջա­պատ­ված գյու­ղի կեն­ցա­ղը տար­բեր­վող է։ Այս­տեղ ա­ռա­վոտ­վա թարմ օ­դը, միա­խառն­վե­լով արևի ջեր­մաց­նող ճա­ռա­գայթ­նե­րի հետ, յու­րա­քան­չյուր օր­վա այ­գա­բացն ա­ռանձ­նա­հա­տուկ է դարձ­նում. թվում է՝ գտն­վում ես բնու­թյան սր­տում։ Ու այս ա­մե­նից լց­վում ես հա­վա­տով, որ հայ­րե­նի հո­ղը նո­րից կյանք կառ­նի, կծաղ­կի, նո­րից կապ­րենք հպարտ ու բաց­ճա­կատ։