[ARM]     [RUS]     [ENG]

ՊԱՏՄԱԿԱՆ ՀԱՑԻ ԳՅՈՒՂԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ԱՊՐԵԼՈՒ ԻՐ ՊԱՅՔԱՐԸ

 

Հա­ցի հա­մայն­քը Ար­ցա­խի նշա­նա­վոր գյու­ղե­րից է։ Այս բնա­կա­վայ­րի հետ է կապ­ված Վա­չա­գան Բա­րե­պաշտ թա­գա­վո­րի և գյու­ղի հով­վի աղ­ջիկ՝ Ա­նա­հի­տի սի­րո պատ­մու­թյու­նը։ Աղ­բյու­րը, ո­րի մոտ հան­դի­պել են նրանք, այժմ էլ կոչ­վում է Ա­նա­հի­տի ա­նու­նով։ Ներ­կա­յում աղ­բյու­րի վե­րա­նո­րոգ­ման աշ­խա­տանք­ներ են ի­րա­կա­նաց­վում բա­րե­րար Վիլ­հեմ Կա­րա­պե­տյա­նի մի­ջոց­նե­րով։

Գյու­ղի տա­րած­քում ա­մե­նա­հայտ­նի պատ­մամ­շա­կու­թա­յին հու­շար­ձան­նե­րից է ՙԲռի եղ­ցի՚ վա­նա­կան հա­մա­լի­րը, ո­րը կա­ռուց­վել է 13-րդ դա­րում։
Օ­րերս այ­ցե­լել ենք Հա­ցի հա­մայնք, հան­դի­պել հա­մայն­քա­պետ Սան­թուր Սարգ­սյա­նի հետ, ծա­նո­թա­ցել գյու­ղի ա­ռօ­րյա­յին, առ­կա խն­դիր­նե­րին, կա­տար­ված աշ­խա­տանք­նե­րին։
Գյու­ղը վեր­ջին պա­տե­րազ­մի ըն­թաց­քում 3 զոհ է տվել։ Հա­մայնքն ու­նի 161 բնա­կիչ՝ 56 տն­տե­սու­թյամբ։ 2 ըն­տա­նիք՝ 6 շն­չով, վե­րաբ­նա­կիչ­ներ են։ Հա­ցիի հիմ­նա­կան դպ­րո­ցում 11 ա­շա­կերտ է սո­վո­րում, աշ­խա­տում՝ 11 ու­սու­ցիչ։
Գյու­ղում ման­կա­պար­տեզ չկա, ՙԼո­րիկ՚ մար­դա­սի­րա­կան հիմ­նադ­րա­մի ա­ջակ­ցու­թյամբ 3 ե­րե­խա հա­ճա­խում է Ա­շան հա­մայն­քի ման­կա­պար­տեզ։
Գոր­ծում են բուժ­կետ, ա­կումբ։
Գյուղն ա­պա­հով­ված է գա­զով, է­լեկտ­րա­կա­նու­թյամբ, հա­մա­ցան­ցով։
Ըն­թա­ցիկ տա­րում ի­րա­կա­նաց­վել են եր­կու աղ­բյուր­նե­րի ջր­հո­րե­րի մաքր­ման աշ­խա­տանք­ներ։ Վեր­ջերս ՙԱկն՚ աղ­բյու­րից նոր ջրա­գիծ են անց­կաց­րել, գյու­ղա­ցի­նե­րը շուր­ջօ­րյա ջուր ու­նեն, չնա­յած է­լեկտ­րա­կա­նու­թյան հա­ճա­խա­կի տա­տա­նում­նե­րի պատ­ճա­ռով եր­բեմն ջրի խն­դիր է ա­ռա­ջա­նում։
Հա­ցի գյու­ղում այս տա­րի գյու­ղատն­տե­սու­թյան ո­լոր­տում ցածր ցու­ցա­նիշ­ներ են գրանց­վել։
Անդ­րա­դառ­նա­լով զբաղ­վա­ծու­թյան հար­ցին՝ Ս. Սարգ­սյա­նը նշեց, որ գյու­ղա­ցի­նե­րը հիմ­նա­կա­նում զբաղ­վում են ա­նաս­նա­պա­հու­թյամբ ու մեղ­վա­պա­հու­թյամբ։ Հա­մայն­քում առ­կա է 123 մեղ­վաըն­տա­նիք։ Մինչ պա­տե­րազ­մը հա­մայն­քում կար 240 գլուխ ԽԵԱ, այ­սօր` 168 գլուխ, մինչ պա­տե­րազ­մը կար 54 գլուխ ՄԵԱ, այ­սօր՝ 97 գլուխ:
Հա­մայն­քը գյու­ղատն­տե­սա­կան տեխ­նի­կա չու­նի, անհ­րա­ժեշ­տու­թյան դեպ­քում օգտ­վում են հարևան հա­մայն­քից, ին­չը աշ­խա­տանք­նե­րի դան­դաղ ըն­թաց­քի պատ­ճառ է դառ­նում։
Կան ա­ռաջ­նա­հերթ խն­դիր­ներ` գյուղ տա­նող և գյու­ղա­մի­ջյան ճա­նա­պարհ­նե­րի ոչ բար­վոք վի­ճակ, աշ­խա­տա­տե­ղե­րի, ո­ռոգ­ման ջրի բա­ցա­կա­յու­թյուն, տա­րի­ներ շա­րու­նակ վե­րա­նո­րոգ­ման սպա­սող տնե­րի տա­նիք­ներ։
Մեր այ­ցի ժա­մա­նակ երևա­նաբ­նակ հա­մա­գյու­ղա­ցի Նել­սոն Սարգ­սյա­նի ֆի­նան­սա­կան մի­ջոց­նե­րով ի­րա­կա­նաց­վում էին Հայ­րե­նա­կան մեծ պա­տե­րազ­մի և Ար­ցա­խյան գո­յա­պայ­քա­րի զո­հե­րի հի­շա­տա­կը հա­վեր­ժաց­նող հու­շար­ձան­նե­րի բա­րե­կարգ­ման և վե­րա­կա­ռուց­ման աշ­խա­տանք­ներ։
Կար­միր խա­չի ար­ցա­խյան կա­ռույ­ցի կող­մից գյու­ղա­ցի­նե­րին մի­ջոց­ներ կտ­րա­մադր­վեն 14 ջեր­մոց հիմ­նե­լու հա­մար։
Այ­սօր փոք­րիկ Հա­ցի գյու­ղը սահ­մա­նա­մերձ է։ Այս­տե­ղի բազ­մա­խոր­հուրդ լռու­թյունն եր­բեմն խախ­տում են հա­կա­ռա­կոր­դի կող­մից ար­ձակ­ված կրա­կոց­նե­րը։ Չնա­յած այս ա­մե­նին՝ հա­ցե­ցի­նե­րը շա­րու­նա­կում են ապ­րել հա­րա­զատ գյու­ղում` բախ­տի ու մտ­քե­րի հետ կռիվ տա­լով, ա­կան­ջը՝ միշտ ձայ­նի …