Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1

ՎԱՐԱԿԻ ԴԵՄ ՊԵՏՔ Է ՊԱՅՔԱՐԵԼ ՀԱՄԱՏԵՂ. ՀԱՄԱՃԱՐԱԿԱԲԱՆԱԿԱՆ ՎԻՃԱԿԸ ԽԻՍՏ ԼԱՐՎԱԾ Է

COVID-19 վա­րա­կով պայ­մա­նա­վոր­ված հա­մա­ճա­րա­կա­յին ի­րա­վի­ճա­կը ՀՀ-ում և ԱՀ-ում շա­րու­նա­կում է մնալ խիստ լար­ված։

Վեր­ջին շա­բաթ­վա տվյալ­նե­րով՝ ՀՀ-ում մի­ջի­նում օ­րա­կան գրանց­վել է նոր կո­րո­նա­վի­րու­սի 1184-2354 նոր դեպք, ինչն ան­ցած շա­բաթ­վա հա­մե­մատ չի նվա­զել։ Հոկ­տեմ­բե­րի 29-ի դրու­թյամբ հաս­տատ­վել է COVID-19 վա­րա­կի 2096 նոր և ընդ­հա­նուր 304 546 դեպք։ Վա­րա­կից ա­պա­քին­վել է 265 936, մա­հա­ցել՝ 6232 մարդ: Ընդ­հա­նուր առ­մամբ վա­րա­կի հայտ­նա­բեր­ման նպա­տա­կով կա­տար­վել է 2 066 269 թես­տա­վո­րում: Վեր­ջին օր­վա տվյալ­նե­րով՝ ի­րա­կա­նաց­վել է 18 141 թես­տա­վո­րում, ա­պա­քին­վել է 1258 հի­վանդ, մա­հա­ցել՝ 43 մարդ։ Կո­րո­նա­վի­րու­սա­յին վա­րա­կով և այլ հի­վան­դու­թյուն­նե­րի պատ­ճա­ռով մահ­վան դեպ­քե­րի ընդ­հա­նուր թի­վը 1288 է: COVID-19 վա­րա­կից փաս­տա­ցի բու­ժում է ստա­նում 31 090 հի­վանդ։
Ար­ցա­խում վեր­ջին շա­բաթ­վա ըն­թաց­քում մի­ջի­նում օ­րա­կան գրանց­վել է COVID-19-ի 37-85 նոր դեպք։ Վա­րա­կա­կիր­նե­րի թիվն ան­ցած շա­բաթ­վա հա­մե­մատ կր­կին ա­ճել է շուրջ եր­կու ան­գամ։ Հոկ­տեմ­բե­րի 28-ին կա­տար­ված 175 թես­տա­վոր­ման ար­դյուն­քում ԱՀ-ում հայտ­նա­բեր­վել է կո­րո­նա­վի­րու­սա­յին վա­րա­կի 85 նոր դեպք։ Ներ­կա­յումս Ար­ցա­խում ստա­ցիո­նար բու­ժում է ստա­նում 164 վա­րա­կա­կիր. 77 հի­վան­դի ա­ռող­ջա­կան վի­ճա­կը գնա­հատ­վում է ծանր, 20-ի­նը՝ ծայ­րա­հեղ ծանր, իսկ թեթև ախ­տան­շան­նե­րով վա­րա­կա­կիր­ներն ամ­բու­լա­տոր բու­ժում են ստա­նում տնա­յին պայ­ման­նե­րում: Հի­վանդ­նե­րի մեծ մա­սը Ստե­փա­նա­կեր­տի բնա­կիչ­ներ (63 հո­գի) են։ Մյուս վա­րա­կա­կիր­նե­րից 10-ը՝ Մար­տա­կեր­տի, 7-ը՝ Աս­կե­րա­նի, 5-ը՝ Մար­տու­նու շր­ջան­նե­րի բնա­կիչ­ներ են:
Ցա­վոք, ար­ձա­նագր­վել է մահ­վան 2 դեպք։ Կո­րո­նա­վի­րու­սա­յին հի­վան­դու­թյան հետևան­քով մա­հա­ցած 91-ա­մյա կնոջ մոտ ախ­տո­րոշ­վել էր երկ­կող­մա­նի պո­լի­սեգ­մեն­տար թո­քա­բորբ, թոք-սր­տա­յին ան­բա­վա­րա­րու­թյուն, իսկ 70-ա­մյա տղա­մար­դու մոտ ախ­տո­րոշ­վել էր երկ­կող­մա­նի պո­լի­սեգ­մեն­տար թո­քա­բորբ, սուր սիրտ-ա­նո­թա­յին ան­բա­վա­րա­րու­թյուն: Հոկ­տեմ­բեր ասմ­վա ըն­թաց­քում Ար­ցա­խում թա­գա­վա­րա­կի հետևան­քով մա­հա­ցել է 8 մարդ, իսկ այս տար­վա կտր­ված­քով՝ 26 վա­րա­կա­կիր։
Հա­մա­ճա­րա­կա­բա­նա­կան վի­ճա­կը հան­րա­պե­տու­թյու­նում շա­րու­նա­կում է մնալ խիստ լար­ված։ 2021թ. ըն­թաց­քում Ար­ցա­խում կո­րո­նա­վի­րու­սա­յին վա­րա­կի հայտ­նա­բեր­ման նպա­տա­կով կա­տար­վել է 16 372 հե­տա­զո­տու­թյուն, ո­րի ար­դյուն­քում ար­ձա­նագր­վել է COVID-19-ի՝ 1913 դեպք։