Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1

ԴԻ­ԶԵ­ԼԱ­ՅԻՆ ԳԵ­ՆԵ­ՐԱ­ՏՈՐ ԵՎ Է­ԼԵԿՏ­ՐԱ­ԿԱՆ ՏԱ­ՔԱ­ՑՈՒ­ՑԻՉ­ՆԵՐ` ԱՐ­ՑԱ­ԽԻ Ա­ՌԱՋ­ՆԱԳԾԱ­ՄԵՐՁ ԳՅՈՒ­ՂԵ­ՐԻ ԲՆԱ­ԿԻՉ­ՆԵ­ՐԻՆ

Է­վի­կա ԲԱ­ԲԱ­ՅԱՆ

Օ­րերս Ռու­սա­կան խա­ղա­ղա­պահ զո­րա­կազ­մի (ՌԽԶ) Քա­ղա­քա­ցի­նե­րի ըն­դուն­ման կենտ­րոն է դի­մել Աս­կե­րա­նի շր­ջա­նի վար­չա­կազ­մը՝ Խրա­մորթ հա­մայն­քում ջրա­տար խո­ղո­վա­կի անց­կաց­ման աշ­խա­տանք­նե­րի անվ­տան­գու­թյունն ա­պա­հո­վե­լու խնդ­րան­քով։

Խա­ղա­ղա­պահ զո­րա­կազ­մի ներ­կա­յա­ցու­ցիչ Անդ­րեյ Ռեզ­նի­կո­վի խոս­քով՝ ՌԽԶ հու­մա­նի­տար ար­ձա­գանք­ման կենտ­րո­նի մաս­նա­գետ­նե­րը, ըն­դա­ռա­ջե­լով Աս­կե­րա­նի շրջ­վար­չա­կազ­մի ղե­կա­վա­րի խնդ­րան­քին, եր­կու շա­բաթ շա­րու­նակ ա­պա­հո­վում էին աշ­խա­տող­նե­րի անվ­տան­գու­թյու­նը կող­մե­րին սահ­մա­նա­զա­տող գծի մեր­ձա­կա տա­րած­քում ջրա­տար խո­ղո­վա­կի անց­կաց­ման ին­ժե­նե­րա­կան աշ­խա­տանք­նե­րի ժա­մա­նակ։ ՙՌու­սա­կան խա­ղա­ղա­պահ զո­րա­կազ­մի հրա­մա­նա­տա­րու­թյու­նը ո­րո­շում ըն­դու­նեց ա­ջակ­ցել նշ­ված խո­ղո­վա­կա­շա­րի անց­կաց­ման հար­ցում։ Աշ­խա­տանք­նե­րը կտևեն 2 շա­բաթ, ին­չի ար­դյուն­քում Խրա­մորթ հա­մայնքն ամ­բող­ջու­թյամբ կա­պա­հով­վի ջրով՚,-նշել է նա։
Ան­ցած շա­բաթ ռուս խա­ղա­ղա­պահ­նե­րի ա­ջակ­ցու­թյամբ գոր­ծարկ­վեց ջր­հոր, ո­րից խմե­լու ջու­րը խո­ղո­վա­կա­շա­րով կմա­տա­կա­րար­վի Մար­տու­նու շր­ջա­նի Կար­միր շու­կա և Թա­ղա­վարդ հա­մայ­նք­նե­րի բնա­կիչ­նե­րին: Խա­ղա­ղա­պահ­նե­րը շա­րու­նա­կում են ա­պա­հո­վել նաև Մար­տու­նու շր­ջա­նի Մաճ­կա­լա­շեն հա­մայն­քում ջրա­տար խո­ղո­վա­կի անց­կաց­ման աշ­խա­տանք­նե­րի անվ­տանգ ըն­թաց­քը։
ՌԽԶ հու­մա­նի­տար ար­ձա­գանք­ման կենտ­րո­նի մաս­նա­գետ­նե­րը բա­րե­գոր­ծա­կան կազ­մա­կեր­պու­թյուն­նե­րի ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րի հետ հա­մա­տեղ շա­րու­նա­կում են հու­մա­նի­տար օգ­նու­թյուն ցու­ցա­բե­րել Ար­ցա­խի բնա­կիչ­նե­րին։ Հեր­թա­կան հու­մա­նի­տար ակ­ցիան ի­րա­կա­նաց­վեց Մար­տա­կերտ քա­ղա­քում։ ՙԱյ­ցե­լե­ցինք Մար­տա­կեր­տի թիվ 1 ման­կա­պար­տեզ՝ մեզ հետ բե­րե­լով փա­փուկ խա­ղա­լիք­ներ, դա­սագր­քեր, գրե­նա­կան պի­տույք­ներ, զար­գաց­նող խա­ղա­լիք­ներ ման­կա­պար­տե­զի կրտ­սեր և ա­վագ խմ­բե­րի հա­մար։ Ա­վե­լի վաղ այ­ցե­լել էինք դպ­րոց, որ­տեղ սո­վո­րում է ա­վե­լի քան 650 ա­շա­կերտ։ Ա­ռա­ջին, երկ­րորդ և եր­րորդ դա­սա­րան­նե­րի բո­լոր ա­շա­կերտ­ներն ստա­ցան ան­հա­տա­կան նվեր­ներ՝ գրե­նա­կան պի­տույք­ներ և ու­սա­պար­կեր։ Փո­խան­ցե­ցինք նաև 20 վա­ռա­րան, 2 գա­զայ­րիչ, 8 կի­լո­վա­տա­նոց դի­զե­լա­յին գե­նե­րա­տոր՚,-ա­սաց Ռու­սա­կան խա­ղա­ղա­պահ զո­րա­կազ­մի ներ­կա­յա­ցու­ցիչ Դմիտ­րի Տու­սի­դին։ Մեր կող­մից նշենք, որ սպաս­վող ցուրտ ե­ղա­նակ­նե­րով և է­լեկտ­րա­կա­նու­թյան մա­տա­կա­րար­ման հա­ճա­խա­կի խա­փա­նում­նե­րով պայ­մա­նա­վոր­ված` Ար­ցա­խի ա­ռան­ձին շր­ջան­նե­րում Ռու­սաս­տա­նից ու­ղարկ­ված հու­մա­նի­տար օգ­նու­թյան շր­ջա­նակ­նե­րում տրա­մադր­վել են դի­զե­լա­յին է­լեկտ­րա­գե­նե­րա­տոր, է­լեկտ­րա­կան վա­ռա­րան­ներ և տա­քա­ցու­ցիչ­ներ, ինչ­պես նաև ա­ռա­ջին անհ­րա­ժեշ­տու­թյան ի­րեր ու տաք հա­գուստ։
Ան­ցած շա­բաթ ռուս խա­ղա­ղա­պահ­նե­րը հու­մա­նի­տար ակ­ցիա­յի շր­ջա­նակ­նե­րում այ­ցե­լե­ցին Խրա­մորթ հա­մայնք։ Կա­րի­քա­վոր ըն­տա­նիք­նե­րին ու տե­ղի բնա­կիչ­նե­րին փո­խանց­վեց 1,2 տոն­նա հու­մա­նի­տար բեռ։
ՌԽԶ հու­մա­նի­տար ար­ձա­գանք­ման կենտ­րո­նի մաս­նա­գետ­նե­րը ՙՄեր­սի՚ բա­րե­գոր­ծա­կան հիմ­նադ­րա­մի ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րի հետ հա­մա­տեղ հու­մա­նի­տար օգ­նու­թյուն ցու­ցա­բե­րե­ցին Ար­ցա­խի Մար­տու­նու շր­ջա­նի Գի­շի հա­մայն­քի բնա­կիչ­նե­րին։ ՙԱկ­ցիան ի­րա­կա­նաց­վել է միջ­նա­կարգ դպ­րո­ցում, որ­տեղ սո­վո­րում է 150 ա­շա­կերտ։ Ա­ռա­ջին, երկ­րորդ, եր­րորդ և չոր­րորդ դա­սա­րան­նե­րի ա­շա­կերտ­նե­րին ան­հա­տա­պես փո­խանց­վեց ա­վե­լի քան 50 նվեր՝ ու­սա­պար­կեր, տար­րա­կան դա­սա­րան­նե­րի ա­շա­կերտ­նե­րին անհ­րա­ժեշտ գրե­նա­կան պի­տույք­ներ։ Բնա­կա­վայրն ու­նի ա­վե­լի քան հա­զար բնա­կիչ,1032-ը ստա­ցան բաճ­կոն­ներ, շա­պիկ­ներ, ջին­սեր, հա­գուստ` մե­ծե­րի և փոք­րե­րի հա­մար՚,- ման­րա­մաս­նում է խա­ղա­ղա­պահ ու­ժե­րի ներ­կա­յա­ցու­ցիչ Դմիտ­րի Տու­սի­դին,-դպ­րո­ցում ակ­ցիան ա­վար­տե­լուց հե­տո, ուղևոր­վե­ցինք Գի­շիի ման­կա­պար­տեզ, որ­տեղ 49 ե­րե­խա­նե­րից յու­րա­քան­չյու­րին փո­խան­ցե­ցինք ան­հա­տա­կան նվեր­ներ։ Ման­կա­պար­տե­զը կս­տա­նա նաև խա­ղա­լիք­ներ՚։
Ռու­սա­կան խա­ղա­ղա­պահ հա­վա­քա­կազ­մում շա­րու­նակ­վում է խա­ղա­ղա­պահ­նե­րի պլա­նա­յին վե­րա­պատ­վաստ­ման գոր­ծըն­թա­ցը՝ ՙԳամ-Քո­վիդ-Վակ՚ (ՙՍպուտ­նիկ V՚) պատ­վաս­տա­նյու­թով։ Ա­ռա­ջին հեր­թին վե­րա­պատ­վաստ­վում են բու­ժաշ­խա­տող­նե­րը, հրա­մա­նա­տա­րա­կան կազ­մը և հեր­թա­պահ ստո­րա­բա­ժա­նում­նե­րը, ա­պա և մյուս զին­ծա­ռա­յող­նե­րը։ Բժշ­կա­կան ջո­կա­տի ըն­դուն­ման-տե­սա­կա­վոր­ման բա­ժան­մուն­քի պետ Ա­լեք­սանդ­ր Մատվեևի խոս­քով՝ կես տա­րի ա­ռաջ անձ­նա­կազ­մը COVID-19-ի դեմ պատ­վաս­տում է ստա­ցել, այժմ նրանք ըն­դու­նում են պատ­վաստ­ման երկ­րորդ դե­ղա­չա­փը։ Վե­րա­պատ­վաստ­ման են­թա­կա են միայն այն զին­ծա­ռա­յող­նե­րը, ով­քեր հա­կա­ցու­ցում­ներ չեն ու­նե­ցել, ինչ­պես նաև նրանք, ով­քեր ա­վե­լի քան կես տա­րի ա­ռաջ ան­ցել են COVID-19-ի դեմ պատ­վաստ­ման ամ­բողջ կուր­սը։