[ARM]     [RUS]     [ENG]

ՄԱՐՏՈՒՆՈՒ ՀԻՎԱՆԴԱՆՈՑՈՒՄ ԲԱՑՎԵԼ Է ԱՆՀԵՏԱՁԳԵԼԻ ԲՈՒԺՕԳՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԱՆՄՈՒՆՔ

Լու­սի­նե ԴԱ­ՇՅԱՆ

Մար­տու­նիում շր­ջա­նա­յին բուժ­միա­վոր­ման ան­հե­տաձ­գե­լի բու­ժօգ­նու­թյան բա­ժան­մունք է բաց­վել։ Շտա­պօգ­նու­թյան բա­ժան­մուն­քը վե­րա­նո­րոգ­վել, կա­հա­վոր­վել և հա­մալր­վել է բարձ­րա­կարգ բժշ­կա­կան սար­քա­վո­րում­նե­րով` Ար­ցա­խում Կար­միր խա­չի մի­ջազ­գա­յին կո­մի­տեի ա­ռա­քե­լու­թյան ա­ջակ­ցու­թյամբ։

Բաց­ման ա­րա­րո­ղու­թյա­նը` հոկ­տեմ­բե­րի 27-ին, ներ­կա էին Ար­ցա­խի ա­ռող­ջա­պա­հու­թյան նա­խա­րա­րի տե­ղա­կալ Տիգ­րան Համ­բար­ձու­մյա­նը, Ար­ցա­խում Կար­միր խա­չի մի­ջազ­գա­յին կո­մի­տեի Ստե­փա­նա­կեր­տի գրա­սե­նյա­կի ղե­կա­վար Բերտ­րան Լա­մո­նը և բժշ­կա­կան ծրագ­րե­րի պա­տաս­խա­նա­տու Ար­շակ Դա­վի­դյա­նը, Մար­տու­նու շրջ­վար­չա­կազ­մի ղե­կա­վար Է­դիկ Ա­վա­նե­սյա­նը, քա­ղա­քա­պե­տի պաշ­տո­նա­կա­տար Ազ­նա­վուր Սա­ղյա­նը, բու­ժաշ­խա­տող­ներ։
Ա­ռող­ջա­պա­հու­թյան նա­խա­րա­րի տե­ղա­կալ Տ. Համ­բար­ձու­մյա­նը ներ­կա­յաց­րեց ԱՀ ա­ռող­ջա­պա­հու­թյան նա­խա­րար Մի­քա­յել Հայ­րի­յա­նի ու­ղեր­ձը՝ Մար­տու­նու շր­ջա­նա­յին բուժ­միա­վոր­ման ան­հե­տաձ­գե­լի բու­ժօգ­նու­թյան բա­ժան­մուն­քի բաց­ման կա­պակ­ցու­թյամբ. ՙՕ­րե­ցօր Ար­ցա­խի ա­ռող­ջա­պա­հու­թյան ո­լոր­տը նոր ար­դյունք­ներ է գրան­ցում՝ հետևո­ղա­կան աշ­խա­տան­քի, մաս­նա­գի­տա­կան հա­մալր­ման և բուժ­ծա­ռա­յու­թյան ո­րա­կի բարձ­րաց­ման ա­ռու­մով։ Այս ա­մե­նը նաև ա­մուր և շա­րու­նա­կա­կան հա­մա­գոր­ծակ­ցու­թյան ար­դյունք է, ո­րի հա­մար բարձր եմ գնա­հա­տում Կար­միր խա­չի մի­ջազ­գա­յին կո­մի­տեի կող­մից ի­րա­կա­նաց­վող աշ­խա­տանք­նե­րը և վս­տահ եմ, որ մեր հա­մա­տեղ ջան­քե­րով կա­րող ենք ի­րա­գոր­ծել նոր ծրագ­րեր՚։
ԿԽՄԿ-ն բա­ժան­մուն­քին նվի­րա­բե­րել է շն­չա­ռա­կան վե­րա­կեն­դա­նաց­ման սար­քեր, զոն­դեր, վի­րա­կա­պա­կան սե­ղան­ներ, մահ­ճա­կալ­ներ, չոր ստե­րի­լի­զա­տոր, թթ­ված­նի խտա­ցու­ցիչ սարք, մո­նի­տոր­ներ և այլ սար­քա­վո­րում­ներ։
Հե­տա­գա­յում նա­խա­տես­վում է անձ­նա­կազ­մի հա­մար կազ­մա­կեր­պել ՙԱն­հե­տաձ­գե­լի բժշ­կա­կան օգ­նու­թյան հի­մունք­ներ՚ թե­մա­յով դա­սըն­թաց­ներ։
Բ. Լա­մոնն իր խոս­քում նշեց?_ ՙԲա­ժան­մուն­քի նպա­տակն է ա­ջակ­ցել, որ­պես­զի ան­հե­տաձ­գե­լի բու­ժօգ­նու­թյան կա­րո­ղու­թյուն­նե­րը բարձ­րաց­նենք` ե­թե մար­դիկ տար­բեր մի­ջա­դե­պե­րի հետևան­քով ու­նե­նում են ան­հե­տաձ­գե­լի բու­ժօգ­նու­թյան անհ­րա­ժեշ­տու­թյուն, և մաս­նա­գետ­նե­րը կա­րո­ղա­նան ժա­մա­նա­կին և ո­րա­կյալ օգ­նու­թյուն ցու­ցա­բե­րել։ ԿԽՄԿ-ն եր­կար տա­րի­նե­րի փորձ ու­նի ա­ռաջ­նա­հերթ բու­ժօգ­նու­թյան ո­լոր­տում, մենք ա­ռա­ջար­կել ենք մեր ծա­ռա­յու­թյուն­նե­րը և օգ­նու­թյու­նը՝ ո­լոր­տի կա­րո­ղու­թյուն­նե­րը բարձ­րաց­նե­լու հա­մար՚։
Ա.Դա­վի­դյանն ըն­դգ­ծել է?է ՙԱյս բա­ժան­մուն­քի հիմ­նա­կան, կեն­սա­կան նպա­տա­կը հի­վան­դին, ա­ռանց րո­պե կորց­նե­լու, տե­ղում օգ­նու­թյուն ցու­ցա­բե­րելն է։ Այն հնա­րա­վո­րու­թյուն կտա բու­ժօգ­նու­թյուն ցու­ցա­բե­րել և թեթև, և ծանր հի­վանդ­նե­րին՚։
Մար­տու­նու շր­ջա­նա­յին բուժ­միա­վոր­ման գոր­ծա­դիր տնօ­րեն Ռու­բեն Բաղ­դա­սա­րյա­նը նշեց, որ բա­ժան­մուն­քի կա­րի­քը և անհ­րա­ժեշ­տու­թյու­նը զգաց­վում էր: Ու­նեն հա­մա­պա­տաս­խան անձ­նա­կազմ, բա­ցի` բժիշկ-ա­նաս­տե­զիո­լո­գից։