[ARM]     [RUS]     [ENG]

ՄԱՐՏԱԿԵՐՏ. ԱՅՍՏԵՂ ԱՊՐԵԼԸ ՀԵՐՈՍՈՒԹՅՈՒՆ ՈՒ ՀՊԱՐՏՈՒԹՅՈՒՆ Է

Հեն­րիխ ՄԱՆՈՒԿՅԱՆ

Մար­տա­կեր­տում պա­տե­րազ­մից հե­տո կա­տար­ված աշ­խա­տանք­նե­րի, առ­կա խն­դիր­նե­րի ու դրանց լուծ­ման վե­րա­բե­րյալ մեր հար­ցե­րին պա­տաս­խա­նել է հա­մայն­քի ղե­կա­վար Մի­շա Գյուր­ջյա­նը։

- Ար­ցա­խյան վեր­ջին պա­տե­րազ­մի հետևան­քով մար­տա­կերտ­ցին շատ դժ­վա­րու­թյուն­ներ կրեց։ Ի՞նչ վնաս­ներ են գրանց­վել Մար­տա­կեր­տում:
-Քա­ռա­սուն­չորս օր տևած պա­տե­րազ­մում քա­ղա­քում վնաս­վեց ա­վե­լի քան 500 բնա­կա­րան, ո­րից շուրջ 70-ը` գրե­թե հիմ­նա­հա­տակ։ Տու­ժել է նաև 3 ար­տադ­րա­կան օ­բյեկտ, ո­րոնց վե­րա­նո­րոգ­ման աշ­խա­տանք­ներ դեռևս չեն կա­տար­վում։ Կարճ ժա­մա­նա­կաըն­թաց­քում վե­րա­կան­գն­վե­ցին է­լեկտ­րաէ­ներ­գիա­յի և գա­զի մա­տա­կա­րա­րում­նե­րը, կա­պը, ան­շուշտ, դա հա­մա­պա­տաս­խան ստո­րա­բա­ժա­նում­նե­րի ղե­կա­վա­րու­թյան շնոր­հա­կալ աշ­խա­տան­քի ար­դյունքն է։
- Ի՞նչ փու­լում են տու­ժած բնա­կա­րան­նե­րի վե­րա­նո­րոգ­ման աշ­խա­տանք­նե­րը, տնե­րով ա­պա­հո­վե՞լ եք բռ­նա­տե­ղա­հան­ված­նե­րին, նաև մի քա­նի խոսք նրանց աշ­խա­տան­քի տե­ղա­վո­րե­լու մա­սին։
- Մինչև այժմ վե­րա­նո­րոգ­վել է տու­ժած բնա­կա­րան­նե­րի մեծ մա­սը և այդ աշ­խա­տանք­նե­րը շա­րու­նակ­վում են։ Հան­րա­պե­տու­թյան օ­կու­պաց­ված բնա­կա­վայ­րե­րից տե­ղա­հան­ված­նե­րին, ո­րոնց թի­վը հաս­նում է 307 ըն­տա­նի­քի՝ 1156 բնակ­չով, տե­ղա­վո­րել ու տե­ղա­վո­րում ենք քա­ղա­քի վե­րա­նո­րոգ­ման կա­րիք ու­նե­ցող ա­զատ բնակ­ֆոն­դում։ Մե­ծա­ծա­վալ բնա­կա­րա­նա­յին շի­նաշ­խա­տանք­ներ են կա­տար­վում նաև զոհ­ված ու վի­րա­վոր ա­զա­տա­մար­տիկ­նե­րի ըն­տա­նիք­նե­րի հա­մար։ Հա­վե­լեմ, որ շի­նաշ­խա­տանք­նե­րին հա­մա­պա­տաս­խան օգ­նու­թյուն է ցու­ցա­բե­րում շրջ­վար­չա­կազ­մը, ո­րը նաև վե­րահս­կում է այդ աշ­խա­տանք­նե­րը։ Ինչ վե­րա­բե­րում է բռ­նա­տե­ղա­հան­ված­նե­րի զբաղ­վա­ծու­թյան ա­պա­հով­մա­նը, նշեմ, որ նրան­ցից շա­տերն աշ­խա­տում են թե՜ պե­տա­կան և թե՜ մաս­նա­վոր հատ­ված­նե­րում, ի­րենց տնա­մերձ հո­ղա­տա­րածք­նե­րում՝ զբաղ­վում բան­ջա­րա­բոս­տա­նա­յին մշա­կա­բույ­սե­րի մշակ­մամբ։
Հատ­կան­շա­կան է, որ քա­ղա­քում ա­վե­լա­նում է նաև բնա­կիչ­նե­րի թի­վը, ե­թե 2021-ի սկզ­բին բնակ­չու­թյան թի­վը 2000-ից քիչ ա­վե­լի էր, այժմ ան­ցել է 4000-ը։ Քա­ղա­քում գոր­ծում են եր­կուա­կան հան­րակր­թա­կան դպ­րոց ու ման­կա­պար­տեզ, Մար­տա­կեր­տի ստեղ­ծա­գոր­ծա­կան կենտ­րոնն ու հիմ­նարկ-ձեռ­նար­կու­թյուն­ներ։
-Ապ­րուս­տի մի­ջոց­նե­րի ա­պա­հո­վումն ու հա­մայն­քի ընդ­հա­նուր զար­գա­ցու­մը պա­հան­ջում են հա­մա­կար­գա­յին մո­տե­ցում­ներ:
- Մար­տա­կեր­տը շատ ու­նի բեր­րի հո­ղեր, ա­րո­տա­վայ­րեր ու խոտ­հար­քեր, ո­րոնք ու­նեն ի­րենց տե­ղա­նուն­նե­րը. ՙՄո­շոտ յալ՚, ՙՃոխ­տակ տափ՚, ՙՉու­ման՚, ՙՍը­լը­ղանց տն­տե­ղեր՚, ՙՂա­զարխ՚ և այլն։ Այդ հո­ղա­տա­րածք­նե­րը` 100-ից ա­վե­լի հեկ­տար­ներ, մինչև վեր­ջին պա­տե­րազ­մը ջրար­բի էին, սա­կայն այ­սօր հո­ղա­գոր­ծու­թյան զար­գաց­ման հիմ­նա­կան բա­ղադ­րիչ հան­դի­սա­ցող ո­ռոգ­ման ջու­րը չու­նենք. հա­մա­կար­գի ա­կուն­քը մնա­ցել է հա­կա­ռա­կոր­դի կող­մից օ­կու­պաց­ված տա­րած­քում: Մնա­ցել ենք հա­մայն­քով հո­սող ՙՄար­տա­կերտ՚ գե­տա­կի հույ­սին, ո­րի դե­բե­տը քիչ է այդ կարևոր կեն­սա­կան խնդ­րի լուծ­ման գոր­ծում։ Հի­մա քա­ղա­քին հա­րող սե­փա­կա­նաշ­նորհ­ված ո­րոշ տա­րածք­նե­րում հո­ղօգ­տա­գոր­ծող­ներն այդ բա­ցը փոր­ձում են լրաց­նել խմե­լու ջրի հաշ­վին՝ կա­թի­լա­յին հա­մա­կարգ ստեղ­ծե­լով։
Ու­նենք մե­քե­նատ­րակ­տո­րա­յին կա­յան, ին­չը լիու­լի բա­վա­րա­րում է բնակ­չու­թյա­նը` բո­լոր աշ­խա­տանք­ներն ի­րա­կա­նաց­նե­լու հա­մար։
Ա­նաս­նա­պա­հու­թյան մա­սին կա­սեմ հետևյա­լը. ա­ռաջ­նագ­ծում վեր­ջերս տե­ղի ու­նե­ցած ող­բեր­գա­կան դեպ­քը կաս­կա­ծի տակ է ա­ռել ոչ միայն հեր­կի ու ցանք­սի աշ­խա­տանք­նե­րը, նաև ա­նաս­նա­պա­հու­թյու­նը: Մար­դիկ այ­սօր մտա­վա­խու­թյուն ու­նեն ա­նա­սուն­ներն այդ տա­րածք­նե­րում պա­հե­լու, ինչ­պես նաև հերկ ու ցանքս կա­տա­րե­լու։
Սա­կայն դի­մա­կա­յում ենք մար­տահ­րա­վեր­նե­րին, հույ­սով, որ ա­մեն ինչ լավ կլի­նի և հա­մայն­քի վար­չա­կան տա­րած­քի խոր­քա­յին հո­ղա­հան­դակ­նե­րում չենք դա­դա­րեց­նում աշ­խա­տանք­նե­րը։
Այն­պես որ, այս­տեղ ապ­րե­լը հե­րո­սու­թյուն ու հպար­տու­թյուն է։
- Պա­րոն Գյուր­ջյան, կար­ծում եմ, որ շի­նա­րա­րա­կան ծրագ­րե­րում չի ան­տես­վե­լու նաև խա­ղահ­րա­պա­րակ­նե­րի վե­րա­նո­րոգ­ման կարևո­րու­թյու­նը:
-Ի­հար­կե: Ե­րե­խա­նե­րը մեր ա­պա­գան են: Ա­մեն ինչ պետք է ա­նենք, որ­պես­զի հա­գե­ցած անց­նի նրանց օ­րը, շու­տով կսկ­սենք նաև այդ գոր­ծըն­թա­ցը: Մատ­չե­լի և գրա­վիչ խա­ղահ­րա­պա­րակ կնո­րո­գենք, ին­չը հնա­րա­վո­րու­թյուն կտա ե­րե­խա­նե­րին ու­նե­նալ անվ­տանգ տա­րածք՝ դր­սում խա­ղա­լու, ըն­կե­րու­թյուն ա­նե­լու և, պար­զա­պես, ի­րենց ման­կու­թյու­նը վա­յե­լե­լու հա­մար։