[ARM]     [RUS]     [ENG]

ՏԵՂԱՀԱՆՎԱԾ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԸ ԳԵՏԱՎԱՆՈՒՄ. ՄԵՂՎԱԲՈՒԾՈՒԹՅՈՒՆԸ ՀԵՌԱՆԿԱՐԱՅԻՆ ՃՅՈՒՂ

Ան­նա ՊԵՏՐՈՍՅԱՆ

 

Մար­տա­կեր­տի շր­ջա­նի Գե­տա­վա­նի հա­մայն­քում 49 տե­ղա­հան­ված բնա­կիչ է հաս­տատ­վել։ Մեզ հետ զրույ­ցում հա­մայն­քի ղե­կա­վար Ա­րա­րատ Զա­խա­րյա­նը ման­րա­մաս­նեց, որ նրանք մա­սամբ բնակ­վում են բա­րե­կամ­նե­րի կամ գյու­ղա­ցի­նե­րի տնե­րում։ Տե­ղա­հան­ված­նե­րի մի մասն ար­դեն ա­պա­հով­վել է աշ­խա­տան­քով։

Գե­տա­վա­նի դպ­րո­ցում, հի­վան­դա­նո­ցում ու ՙԱ­ռա­քել՚ ՍՊԸ-ում առ­կա աշ­խա­տա­տե­ղե­րից բա­ցի, վեր­ջին 5 տա­րի­նե­րին գյու­ղա­ցի­նե­րի հիմ­նա­կան ե­կամ­տի աղ­բյուր է նաև մեղ­վա­բու­ծու­թյու­նը։ Գյու­ղա­ցի­նե­րը սե­փա­կան մի­ջոց­նե­րով մեղ­վաըն­տա­նիք­նե­րի թիվն ընդ­հա­նուր առ­մամբ ար­դեն հասց­րել են 500-ի։ Հա­մայն­քա­պե­տի հա­ղորդ­մամբ՝ նա­խորդ տա­րի­նե­րի հա­մե­մատ այս տա­րի ստաց­ված մեղ­րի ցու­ցա­նի­շը նվա­զել է, քա­նի որ ան­ցած տա­րի գյու­ղա­ցի­նե­րը չեն կա­րո­ղա­ցել զբաղ­վել մե­ղու­նե­րի խնամ­քով։
Հա­մայն­քա­պե­տի խոս­քով` մեղ­վա­բու­ծու­թյու­նը, որ­պես ե­կամ­տի աղ­բյուր, հե­ռան­կա­րա­յին է գե­տա­վան­ցի­նե­րի հա­մար։ Պե­տա­կան ա­ջակ­ցու­թյան դեպ­քում ա­նաս­նա­պա­հու­թյունն ու մեղ­վա­բու­ծու­թյու­նը նաև տե­ղա­հան­ված­նե­րի զբաղ­վա­ծու­թյան ա­պա­հով­ման հնա­րա­վո­րու­թյուն կըն­ձե­ռեն։
Գե­տա­վա­նում տե­ղա­հան­ված­նե­րի, բազ­մա­զա­վակ­նե­րի և ա­ճող ըն­տա­նիք­նե­րի հա­մար ներ­կա­յում տներ են կա­ռուց­վում։ Վե­րա­նորգ­ման կա­րիք ու­նի պա­տե­րազ­մի հետևան­քով վնաս­ված 6 տուն։
Ա­վե­լի քան 370 բնա­կիչ ու­նե­ցող գյու­ղում գոր­ծում է միջ­նա­կարգ դպ­րոց՝ 80 ա­շա­կեր­տով։ Այս­տեղ ման­կա­պա­տե­զի անհ­րա­ժեշ­տու­թյուն է զգաց­վում. 47 նա­խադպ­րո­ցա­կան ու­նեն։ Հա­մայն­քա­պե­տա­րա­նին կից են գոր­ծում մշա­կույ­թի տու­նը և տե­ղա­մա­սա­յին հի­վան­դա­նո­ցը։
Հա­մայն­քա­պետն, անդ­րա­դառ­նա­լով խն­դիր­նե­րին, տե­ղե­կաց­րեց, որ չգա­զաֆի­կաց­ված այս գյու­ղում հա­ճախ են է­լեկտ­րա­մա­տա­կա­րար­ման խն­դիր­ներ ա­ռա­ջա­նում՝ պայ­մա­նա­վոր­ված է­լեկտ­րա­լա­րե­րի վի­ճա­կով։ Ճա­նա­պարհ­նե­րը մա­սամբ աս­ֆալ­տա­պատ են։
Ինչ­պես 44-օ­րյա պա­տե­րազ­մի ըն­թաց­քում, այն­պես էլ հե­տո՝ Գե­տա­վա­նից ոչ ոք չի հե­ռա­ցել։ Հա­մայն­քա­պե­տի բնո­րոշ­մամբ՝ գե­տա­վան­ցին ու­ժեղ կամք ու­նե­ցող, հպարտ ու հայ­րե­նի հո­ղի հա­մար անձ­նա­զոհ տե­սակ է։