[ARM]     [RUS]     [ENG]

Ա­ՄԵՆ ԻՆՉՆ ՍՏԵՂԾ­ՎԵՑ ԲՆՈՒ­ԹՅԱՆ ՀԱՆ­ԴԵՊ ՄԵԾ ՍԻ­ՐՈՒՑ

Սու­սան­նա ԲԱ­ԼԱ­ՅԱՆ

Վեր­ջերս Աս­կե­րա­նի շր­ջա­նի Քյա­թուկ գյու­ղում կազ­մա­կերպ­վել էր ՙԳու­պար՚ ազ­գա­յին-ա­վան­դա­կան խա­ղե­րի մր­ցույթ, որն անց­նում էր գյու­ղա­մերձ գե­ղե­ցիկ մի բա­ցա­տում: Երբ մար­զիկ­նե­րը, մար­զիչ­նե­րը, մր­ցա­վար­նե­րը, կազ­մա­կեր­պիչ­նե­րը պատ­րաստ­վում էին մր­ցույ­թի մեկ­նար­կին, նկա­տե­ցի մի կնոջ, ով զբաղ­վում էր սնն­դի հար­ցե­րով` որ­տեղ դնել ինք­նաե­ռե­րը, սնն­դի սե­ղա­նը, որ ծա­ռից կտ­րել ՙան­տա­ռի գդա­լը՚` սուր­ճը խառ­նե­լու:

Քիչ անց ա­մեն ինչ պատ­րաստ էր ընդ­միջ­ման հա­մար: Բայց զար­մա­նա­լին այն չէր, որ նա զբաղ­վում էր նման գոր­ծե­րով, այլ այն, որ ա­նում էր դա հան­գիստ, բա­նի­մաց, ու բո­լորն էլ լուռ կա­տա­րում էին նրա հրա­հանգ­նե­րը: Մո­տե­ցա… ծա­նո­թա­ցանք: Պարզ­վեց, Աս­կե­րա­նի շրջ­վար­չա­կազ­մի պատ­մա­կան մի­ջա­վայ­րի պահ­պան­ման բաժ­նի վա­րիչն էր` Ալ­լա Ար­զու­մա­նյա­նը, ով գրե­թե տա­սը տա­րի ղե­կա­վա­րում էր նշ­ված բա­ժի­նը:
Ծն­վել է Բաք­վում, 1971թ. տե­ղա­փոխ­վել է Աս­կե­րան, որ­տեղ և ա­վար­տել է միջ­նա­կարգ դպ­րո­ցը: Ար­ցա­խյան ա­ռա­ջին պա­տե­րազ­մից հե­տո ա­վար­տել է Մոսկ­վա­յի հա­մալ­սա­րա­նի Ստե­փա­նա­կեր­տի մաս­նա­ճյու­ղի ի­րա­վա­բա­նա­կան բա­ժի­նը, թե­կուզ, ան­կեղ­ծա­նում է նա, սի­րում էր բժշ­կու­թյու­նը, ե­րա­զում էր դառ­նալ բժիշկ:
Տի­կին Ալ­լա­յի դուստ­րը 4 տա­րե­կան էր, երբ սկս­վեց Ար­ցա­խյան շար­ժու­մը, ո­րի ակ­տիվ մաս­նա­կի­ցը դար­ձավ: ՙՄեր ըն­տա­նի­քում տատս մեծ հայ­րե­նա­սեր էր, հայրս, բնա­կա­նա­բար, նույն­պես: Ես էլ դաս­տիա­րակ­վե­ցի այդ ո­գով: Հի­շում եմ, հորս մահ­ճա­կա­լի վերևում փակց­րած էր Անդ­րա­նի­կի նկա­րը` ինչ-որ հան­դե­սից կտ­րած: Ան­շուշտ, մենք` ե­րե­խա­ներս, գի­տեինք` ով է այդ մար­դը՚:
Տի­կին Ալ­լան Ար­ցա­խյան ա­զա­տա­մար­տին մաս­նակ­ցում էր թե՜ ինք­նա­պաշտ­պա­նու­թյան ջո­կատ­նե­րում` որ­պես հրա­ձիգ, թե՜ կա­նո­նա­վոր բա­նա­կում` որ­պես բուժ­քույր Աս­կե­րա­նի տան­կա­յին գն­դում: Մինչև այ­սօր, խոս­տո­վա­նում է նա, կա­պը պահ­պա­նում է մար­տըն­կեր­նե­րի հետ: Պա­տե­րազ­մից հե­տո, թե­կուզ ի­րա­վա­բա­նի մաս­նա­գի­տու­թյուն ստա­ցավ, սա­կայն այդ մաս­նա­գի­տու­թյամբ այդ­պես էլ չաշ­խա­տեց: Կա­րո­ղա­ցավ սե­փա­կան գոր­ծի հիմ­քը դնել` բա­ցել Աս­կե­րա­նի կենտ­րո­նում հան­րա­յին սնն­դի կետ` սր­ճա­րան, ա­պա` ռես­տո­րան: Բա­վա­կա­նին հա­ջող էր ըն­թա­նում գոր­ծը: ՙՊատ­կե­րաց­րեք, դա այն­քան էլ բիզ­նես չէր, ինչ­քան իմ ծա­նոթ­նե­րի, բա­րե­կամ­նե­րի, ըն­կեր­նե­րի հա­վաք­վե­լու վայր: Մի բա­ժակ թե­յի կամ սուր­ճի շուրջ հի­շում էինք ան­ցած ճա­նա­պար­հը՚,- վեր­հի­շում է նա: Հետզ­հե­տե տի­կին Ալ­լան սկ­սեց զբաղ­վել այլ բիզ­նե­սով` դե­ղա­բույ­սե­րի հա­վաք­մամբ` ստեղ­ծե­լով ար­ցա­խյան անն­ման բույ­սե­րից բաղ­կա­ցած թե­յե­րի տե­սա­կա­նի: Այդ­պես կյանք ա­ռավ ՙՄայ­րիկ՚ բրեն­դը, ո­րի տե­սա­կա­նիում կա­յին ոչ միայն թե­յեր, այլև չո­րաց­րած մր­գեր, չիփ­սեր, չրե­րից պատ­րաս­տած կոն­ֆետ­ներ:

-Մեր շուր­ջը կա­նանց ենք հա­վա­քել,- վեր­հի­շում է տի­կին Ալ­լան:- Մի շարք զար­գաց­ման ծրագ­րեր ենք ի­րա­կա­նաց­րել, և շա­րու­նա­կում ենք գոր­ծը: Եվ այս­պես ստեղ­ծե­ցինք ՙԱս­կե­րա­նի զար­գաց­ման կենտ­րոն՚ ՀԿ-ն, որն էլ մինչ այ­սօր գոր­ծում է: Աղ­ջիկս մեր ապ­րան­քա­տե­սակն ա­ռա­ջար­կել է ան­վա­նել ՙՄայ­րիկ՚: Ես դեմ չեմ` թող այդ­պես էլ ան­վան­վի մեր ար­տադ­րան­քը:
Ինչ­պես նշե­ցինք, Ալ­լա Ար­զու­մա­նյա­նը Աս­կե­րա­նի շրջ­վար­չա­կազ­մի պատ­մա­կան մի­ջա­վայ­րի պահ­պա­նու­թյան բաժ­նի վա­րիչն է` մոտ 10 տա­րի:
-2012-ին Աս­կե­րա­նի շրջ­վար­չա­կազ­մի ղե­կա­վարն է զան­գել ու ա­ռա­ջար­կել պատ­մա­կան մի­ջա­վայ­րի պահ­պա­նու­թյան բաժ­նի պե­տի պաշ­տո­նը: Չեմ զար­մա­ցել: Շր­ջա­նի ղե­կա­վա­րը տե­ղյակ էր, որ ես մեր շր­ջա­նի պատ­մամ­շա­կու­թա­յին հու­շար­ձան­նե­րի մա­սին շատ բան գի­տեմ, և երբ ինչ-որ խումբ էր այ­ցե­լում շր­ջան, զան­գում ու կար­գադ­րում էր, որ տա­նեմ ցույց տամ Աս­կե­րա­նի պա­րիս­պը կամ մի այլ պատ­մա­կան հու­շար­ձան: Իսկ երբ 2012-ին հաս­տի­քը տրա­մադ­րե­ցին ու խնդ­րե­ցին շրջ­վար­չա­կազ­մի ղե­կա­վա­րին` գոր­ծին տե­ղյակ թեկ­նա­ծու ա­ռա­ջար­կել, նա ինձ ա­ռա­ջար­կեց նշա­նա­կել: Երբ վար­չու­թյան պե­տը պն­դեց, որ թեկ­նա­ծուն տղա­մարդ լի­նի, նա ա­սաց. ՙԱլ­լան տղա­մարդ կին է և ա­վե­լի լավ կա­նի այդ գոր­ծը՚: Հի­մա պա­րոն Շահ­վեր­դյա­նը միշտ ա­սում է, որ այն ժա­մա­նակ ճիշտ ընտ­րու­թյուն է կա­տա­րել:
Եվ իս­կա­պես, ՙԳու­պար՚ մր­ցույ­թի ժա­մա­նակ ակն­հայտ էր, որ տի­կին Ալ­լա­յին շատ է դուր գա­լիս այս աշ­խա­տան­քը:
-Աս­կե­րա­նի շր­ջա­նում մոտ 1000 պատ­մամ­շա­կու­թա­յին հու­շար­ձան է ե­ղել, ո­րից 128-ը մնա­ցել է օ­կու­պաց­ված տա­րածք­նե­րում,-ցա­վով տե­ղե­կաց­նում է տի­կին Ալ­լան,-ցան­կա­ցած գյու­ղում կան մի քա­նի հու­շար­ձան­ներ, ո­րոնք պետք է մեր խնամ­քի տակ լի­նեն:
-Դի­տար­կում ենք, հու­շար­ձան­նե­րը նկա­րում, անհ­րա­ժեշ­տու­թյան դեպ­քում չա­փագ­րում, ֆիք­սում վի­ճա­կը` փլուզ­ված է, թե կան­գուն, ե­թե քանդ­ված է` ինչ աս­տի­ճա­նի: Ար­ձա­նագ­րում ենք և զե­կու­ցում: Բայց այդ­քանն ինձ չէր բա­վա­րա­րում: Ցան­կա­ցա ա­վե­լին ա­նել` մաք­րել շուրջ­բո­լո­րը, բա­րե­կար­գել, ե­թե ա­րա­հետ կա` ա­վե­լի լայ­նաց­նել, ե­թե չկա` ա­պա նո­րը բա­ցել: Այդ ամ­բողջ աշ­խա­տան­քը նկա­րա­հա­նում էինք: Հաս­կա­ցանք, որ այդ­քանն ա­նե­լու հա­մար ու­ժե­րը քիչ են, բայց կա­րե­լի է ե­ռա­պատ­կել` դպ­րո­ցա­կան­նե­րին ընդ­գր­կե­լով այս աշ­խա­տան­քում: Աս­կե­րա­նի դպ­րո­ցի տնօ­րե­նին, պատ­մու­թյան ու­սուց­չին ա­ռա­ջար­կե­ցի ա­շա­կերտ­նե­րին հենց պատ­մա­կան մի­ջա­վայ­րում, բնու­թյան գր­կում ծա­նո­թաց­նել դա­սի թե­մա­յին, պատ­մու­թյան այդ հատ­վա­ծին: Ա­ռա­ջար­կել եմ շա­բա­թօ­րյակ­ներն անց­կաց­նել պատ­մա­կան այդ վայ­րե­րում և միա­ցյալ ու­ժե­րով ի­րա­կա­նաց­նել մեր բո­լոր ա­նե­լիք­նե­րը: Ա­յո, բա­վա­կա­նին դժ­վար է կազ­մա­կեր­պել այդ ա­մե­նը, բայց, ա­սա­ցեք, ի՞նչն է հեշտ ստաց­վում: Ես հա­ճույք եմ ստա­նում, որ հեր­թով խն­դիր­նե­րը լուծ­վում են: Ինքս այն­քան եմ ոգևոր­վում, որ ե­րե­խա­նե­րին էլ ՙվա­րա­կում եմ՚: Ե­րե­խա­ներն ա­սում են` բա ե՞րբ ենք գնա­լու հեր­թա­կան ար­շա­վի: Ար­դեն դա­սա­րան­նե­րով են մր­ցում ի­րար հետ, խոս­տա­նում են, որ ա­վե­լի լավ են աշ­խա­տե­լու: Տի­կին Ալ­լան խոս­տո­վա­նում է, որ լավ խո­հա­րար է, լավ թե­յա­գործ է, գու­ցեև լավ ի­րա­վա­բան լի­ներ, ե­թե աշ­խա­տեր այդ մաս­նա­գի­տու­թյամբ: Բայց նրա սիր­տը, ինչ­պես ա­սում են, լեռ­նե­րում է: Գու­ցե դա նրա­նից է, որ դեռ ման­կու­թյան տա­րի­նե­րից սեր ու­նի բնու­թյան հան­դեպ:
-Տար­բեր գոր­ծե­րով եմ զբաղ­վել, բայց այս աշ­խա­տան­քը բո­լո­րին ՙհաղ­թեց՚,- վկա­յում է տի­կին Ալ­լան:- Ա­մեն ինչն ստեղծ­վեց բնու­թյան հան­դեպ իմ մեծ սի­րուց: Շրջ­կենտ­րո­նում բո­լորն ինձ ճա­նա­չում են: Երբ պետք է դե­պի ինչ-որ պատ­մա­կան մի­ջա­վայր ար­շավ կազ­մա­կեր­պել, դի­մում եմ Աս­կե­րա­նի ՙԲա­րի երթ՚ տրանս­պոր­տա­յին կազ­մա­կեր­պու­թյա­նը և խնդ­րում փո­խադ­րա­մի­ջո­ցով ա­պա­հո­վել: Կազ­մա­կեր­պու­թյան ղե­կա­վա­րու­թյու­նը մե­քե­նան անվ­ճար է մեզ տրա­մադ­րում: Սնն­դի հար­ցով էլ մի ու­րիշ բա­րե­րա­րի եմ դի­մում: Նրանք ա­սում են` դու ե­րե­խա­նե­րի հա­մար ես դա ա­նում, ու­րեմն` բո­լո­րիս, մեր շր­ջա­նի հա­մար: Ա­յո, պա­րապ չեմ կա­րո­ղա­նում մնալ, պի­տի միշտ վազ­քի, ըն­թաց­քի մեջ լի­նեմ:
Անհ­նա­րին էր տի­կին Ալ­լա­յի հետ չխո­սել մեր օ­րե­րի, երկ­րի այ­սօր­վա ի­րա­վի­ճա­կի մա­սին: Ինչ­պե՞ս ապ­րել, շե­նաց­նել եր­կի­րը:
-Պա­տե­րազ­մից հե­տո մինչ այ­սօր ե­րաժշ­տու­թյուն ան­գամ չեմ լսում: Ողջ պա­տե­րազ­մի ըն­թաց­քում Աս­կե­րա­նում էի, օգ­նում է հա­ցի փու­ռում, զին­վոր­նե­րի հա­մար հաց էինք թխում: Ինչ­պե՞ս ապ­րել: Ես ինձ չեմ պատ­կե­րաց­նում ու­րիշ տեղ, ու­րիշ երկ­րում ապ­րե­լիս: Աղ­ջիկս ա­մուս­նա­ցել է, Ռու­սաս­տա­նում է ապ­րում: Միշտ, հատ­կա­պես պա­տե­րազ­մի ժա­մա­նակ, ա­սում է` ա­րի ինձ մոտ: Ես էլ միշտ մեր­ժում եմ, ա­սում եմ` ու­րիշ տեղ չեմ կա­րող ապ­րել: Ի՞նչ ա­նել: Մեր ա­վան­դա­կան լա­վա­գույն ար­ժեք­նե­րը պետք է ու­ժե­ղաց­նենք: Պետք է լավ գի­տակ­ցենք, որ մեր պա­պե­րից ժա­ռան­գած երկ­րում պետք է հայ մնանք, որ ցան­կա­նանք ու կա­րո­ղա­նանք ապ­րել մեր պա­պա­կան հո­ղե­րում: