[ARM]     [RUS]     [ENG]

ԻՆՉՊԵՍ ԶԻՆՎԱԾ ԶԱՆԳԵԶՈՒՐՑԻՆԵՐԸ ՇՐՋԱՓԱԿԵՑԻՆ ԱՆԳԼԻԱՑԻՆԵՐԻ ՄԵՔԵՆԱՆ ԵՎ ՍՏԻՊԵՑԻՆ ԱՅՆՏԵՂԻՑ ՁԵՌՆՈՒՆԱՅՆ ՀԵՌԱՆԱԼ

1918 թվա­կա­նի օ­գոս­տո­սի 22-ի հա­մա­ձայ­նու­թյամբ Ար­ցա­խը ժա­մա­նա­կա­վոր դար­ձավ Ադր­բե­ջա­նի մաս։ Այդ հա­մա­ձայ­նու­թյու­նը ցն­ծու­թյամբ ըն­դուն­վեց Ադր­բե­ջա­նում։ Հս­տակ էր, որ Ադր­բե­ջա­նի ծրագ­րե­րում կար, որ Ար­ցա­խի բռ­նակ­ցու­մից հե­տո պետք է սկս­վեր նաև Զան­գե­զու­րի բռ­նակց­ման պրո­ցե­սը։

Օ­գոս­տո­սի 22-ի հա­մա­ձայ­նու­թյան ա­ռի­թով Մու­սա­վա­թի պա­րագ­լուխ Ռա­սուլ Զա­դեն Զան­գե­զու­րի մա­սով մաս­նա­վո­րա­պես նշել է. ՙԳա­լով Զան­գե­զու­րին, որ ցավ է դար­ձել մեզ հա­մար և մեջ­տե­ղը կանգ­նած է` սպառ­նա­լով մեր նպա­տակ­նե­րին, կա­րող ենք հույս ու­նե­նալ, որ նա էլ մոտ ժա­մա­նակ­նե­րում կդր­վի անվ­նաս դրու­թյան մեջ, և որ Առ­տա­րա գե­տից և Սա­մու­րի կամր­ջից սկ­սած մինչև Ա­րաքս գետն ու Ջուլ­ֆա­յի կա­մուր­ջը կբաց­վի ա­նար­գել մի ճամ­փա։ Դա նշա­նա­կում է, որ այս կեր­պով Ազր­բե­ջա­նի հո­ղա­յին պա­հանջ­նե­րի կարևոր մա­սը լու­ծում է ստա­ցել՚։ (Հատ­վա­ծը վերց­ված է Սի­մոն Վրա­ցյա­նի ՙՀա­յաս­տա­նի Հան­րա­պե­տու­թյուն՚ գր­քից։ Երևան, 1993 թվա­կան, էջ 343)։
Ադր­բե­ջան­ցի իշ­խա­նա­վոր­նե­րը հս­տակ ըն­դգ­ծում են ի­րենց ծրագ­րե­րի մա­սին։ Այդ ծրագ­րերն ա­վե­լի հս­տակ ու պարզ են դառ­նում, երբ 1919 թվա­կա­նի փետր­վա­րի 7-ին Ադր­բե­ջա­նի գլ­խա­վոր սպա­յա­կույ­տի պե­տը իր նա­մա­կում Սուլ­թա­նո­վին ման­րա­մասն ներ­կա­յաց­նում է ի­րենց ծրագ­րե­րի և Զան­գե­զու­րի բռ­նակց­ման տակ­տի­կա­յի մա­սին։ Ար­դեն իսկ 1918 թվա­կա­նի մարտ ամ­սին Ար­ցախն ու Զան­գե­զու­րը միաց­վե­ցին և կազմ­վեց Գան­ձա­կից ա­ռան­ձին շր­ջան, սա­կայն դա հա­ջո­ղու­թյուն չու­նե­ցավ, քա­նի որ Ար­ցախն ու Զան­գե­զու­րը մի­մյան­ցից կտր­ված էին, գո­յատևում էին ա­ռան­ձին։ Զան­գե­զու­րում վի­ճակն ա­վե­լի էր վատ­թա­րա­նում, քա­նի որ լի­նե­լով Ար­ցա­խից ան­ջատ­ված, նյու­թա­կան վի­ճա­կը գնա­լով վա­տա­նում էր։
Զան­գե­զու­րը տն­տե­սա­պես օր-օ­րի ա­վե­լի վատ վի­ճա­կում էր հայ­տն­վում։ Այս ա­մե­նին գու­մար­վում էին նաև հո­ղա­յին վե­ճե­րը և մի շարք այլ հար­ցեր։ Այս ա­մե­նին պետք է գու­մա­րել նաև անգ­լիա­ցի­նե­րի վա­րած քա­ղա­քա­կա­նու­թյու­նը, ով­քեր Ար­ցա­խում և Զան­գե­զու­րում փոր­ձում էին օգ­նել ադր­բե­ջան­ցի­նե­րին։ Երբ նո­յեմ­բե­րին թուր­քե­րը գոր­ծո­ղու­թյուն­ներ սկ­սե­ցին Զան­գե­զու­րում, Անդ­րա­նի­կը ջար­դեց թուր­քե­րին և շարժ­վեց Ար­ցախ՝ Շու­շի, որ­տե­ղից օգ­նու­թյան ձեռք էին մեկ­նել ի­րեն ար­ցախ­ցի­նե­րը։
Անդ­րա­նի­կը ճա­նա­պար­հի կե­սին կանգ­նեց­վեց անգ­լիա­ցի­նե­րի կող­մից և վե­րա­դարձ­վեց Զան­գե­զուր։ Զան­գե­զու­րից էլ Անդ­րա­նի­կը անգ­լիա­ցի սպա Գի­բը­նի ու­ղեկ­ցու­թյամբ ուղևոր­վեց Էջ­միա­ծին, իր զեն­քերն ու ռազ­մամ­թեր­քը հանձ­նեց կա­թո­ղի­կո­սին, հե­ռա­ցավ Թիֆ­լիս, այ­նու­հետև նաև ար­տա­սահ­ման։ Այս նույն ըն­թաց­քում անգ­լիա­ցի­նե­րը Ար­ցա­խում և Զան­գե­զու­րում փոր­ձում էին օգ­նել ադր­բե­ջան­ցի­նե­րին և թուր­քե­րին, որ­պես­զի Ար­ցախն ու Զան­գե­զու­րը մտց­վեն Ադր­բե­ջա­նի կազմ։ Զան­գե­զու­րում ևս անգ­լիա­ցի­նե­րը փոր­ձե­ցին հա­մո­զել, որն ա­նում էին նաև Ար­ցա­խում։ Զան­գե­զու­րում նրանք ու­ժեղ դի­մադ­րու­թյան ար­ժա­նա­ցան։ Անգ­լիա­ցի­նե­րը հե­ռա­ցան ձեռ­նու­նայն։ Այդ բա­ցա­ռիկ ի­րա­դար­ձու­թյան մա­սին ևս ներ­կա­յաց­նում է Սի­մոն Վրա­ցյա­նը. ՙԱնգ­լիա­ցի­նե­րի երևա­լը Զան­գե­զու­րում ա­ռաջ բե­րեց ան­խառն ու­րա­խու­թյուն, ո­րը, սա­կայն, շու­տով պղ­տոր­վեց անգ­լիա­ցի­նե­րի բռ­նած երկ­դի­մի դիր­քով. ՙմեր մեծ դաշ­նակ­ցի՚ ներ­կա­յա­ցու­ցիչ­ներն էլ աշ­խա­տում էին Զան­գե­զու­րը դնել Ազր­բե­ջա­նի իշ­խա­նու­թյան տակ։ Զան­գե­զուր­ցիք ցա­սու­մով բո­ղո­քե­ցին և ըմ­բոս­տա­ցան այդ ծրագ­րի դեմ։
Այդ առ­թիվ Զան­գե­զուր գնաց զոր. Թոմ­սո­նի տե­ղա­կալ զոր. Շա­տել­վոր­տը և Հա­յաս­տա­նի ներ­կա­յա­ցու­ցիչ Հ. Ար­ղու­թյա­նը։ Զան­գե­զուր­ցիք Շա­տել­վոր­տին էլ ըն­դու­նե­ցին զայ­րույ­թով ու միակ պա­հան­ջով՝ միաց­նել Զան­գե­զու­րը Հա­յաս­տա­նին։ Շա­տել­վոր­տի սպառ­նա­լիք­նե­րի վրա զան­գե­զուր­ցի­նե­րը զին­ված ցույց ա­րին նրա ինք­նա­շար­ժի շուրջ և քիչ էր մնում ձեր­բա­կա­լեին նրան։ Շա­տել­վոր­տը հե­ռա­ցավ ձեռ­նու­նայն, իսկ Հ. Ար­ղու­թյա­նը, որ Ղա­րա­բա­ղի հար­ցում կու­սա­կից էր փո­խա­դարձ զի­ջու­մի, զե­կու­ցում տա­րավ Երևան, թե ստեղծ­ված պայ­ման­նե­րում ո՜չ միայն Զան­գե­զու­րը, այլև Ղա­րա­բաղն էլ չի կա­րե­լի թող­նել Ազր­բե­ջա­նի տի­րա­պե­տու­թյան տակ՚։
Սա ևս մեկ պատ­մա­կան փաստ և ա­պա­ցույց է, որ Ար­ցա­խում և Զան­գե­զու­րում անգ­լիա­ցի­ներն ու­նեին ի­րենց հե­տաք­րք­րու­թյուն­նե­րը։ Եվ այդ­տեղ ի­րենց, թուր­քե­րի և ադր­բե­ջան­ցի­նե­րի շա­հե­րը հա­մընկ­նում էին։ Ե­թե 20-րդ դա­րից ա­ռաջ ենք շարժ­վում և գա­լիս մեր օ­րեր, ա­պա տես­նում ենք, որ Ար­ցա­խի և Սյու­նի­քի հար­ցով ադր­բե­ջա­նա­կան ձե­ռա­գի­րը նույնն է։ Ար­ցա­խից հե­տո ադր­բե­ջան­ցի­ներն ան­ցան Սյու­նի­քին։
Նպա­տա­կը, ծրագ­րերն ու տակ­տի­կան նույնն է։ Եվ ե­թե 100 տա­րի ա­ռաջ պատ­մու­թյունն ու փաս­տե­րը ցույց են տա­լիս, որ ժա­մա­նա­կին անգ­լիա­ցի­նե­րը ա­մեն ինչ ա­նում էին, որ Զան­գե­զու­րը ևս անց­նի Ադր­բե­ջա­նի կազ­մում, ա­պա այ­սօր ևս պետք չէ բա­ցա­ռել, որ Մեծ Բրի­տա­նիան հի­մա ևս ու­նի նույն ցան­կու­թյունն ու շա­հե­րը։ Պատ­մու­թյու­նը կրկն­վում է, իսկ մենք դա­սեր չենք քա­ղել։ Ան­ցյա­լի պատ­մու­թյու­նից այժմ մեզ մոտ մնա­ցել է Սյու­նի­քում ապ­րող մար­դու ո­գին, ամ­րու­թյունն ու պայ­քա­րի ցան­կու­թյու­նը։ Այդ ո­գին կա­րո­ղա­ցավ ժա­մա­նա­կին խառ­նել շա­տե­րի խա­ղա­քար­տե­րը։

168.am