[ARM]     [RUS]     [ENG]

ՀԱՅ­ՐԵ­ՆԻ­ՔԻՑ ԴՈՒՐՍ ԽԱ­ԲՈՒ­ՍԻԿ ԵՆ ԲՈ­ԼՈՐ ԴՐԱԽՏ­ՆԵ­ՐԸ...

Սիր­վարդ ՄԱՐ­ԳԱ­ՐՅԱՆ

Մեր Մայ­րե՛­րը... ա­ռա­ջին հա­յաց­քից փխ­րուն, ներ­սից կարծր, դի­մաց­կուն, օ­ջա­խա­պահ ու տնա­րար, զա­վակ­նե­րի հա­մար գի­շեր ու տիվ ա­ղո­թող, սա­կայն վտան­գի ժա­մին՝ թև ու թի­կունք, շունչ ու հո­գի չխ­նա­յող... իսկ ե­թե Մայ­րը նաև ու­սուց­չու­հի է, այն էլ Մայ­րե­նիի ու­սուց­չու­հի, ա­պա բա­ռերն ար­դեն կորց­նում են ի­րենց ողջ ՙհմայ­քը՚, դառ­նում ի­մաս­տա­զուրկ՝ նրանց նկա­րագ­րե­լու-բո­վան­դա­կե­լու հա­մար... Թո­շա­կա­ռու ու­սուց­չու­հի Ի­րի­նա Գրի­գո­րյա­նին հան­դի­պե­ցի Մար­տու­նի քա­ղա­քում, որ­դու՝ Օ­նիկ Հով­սե­փյա­նի /Մար­տա­կան խաչ ա­ռա­ջին աս­տի­ճա­նի շքան­շա­նա­կիր/ նա­հա­տա­կու­թյան տա­րե­լի­ցին։ 

Հա­վուր պատ­շա­ճին աս­վող խոսքն ու բո­լոր սր­տա­բուխ ցա­վակ­ցու­թյուն­ներն ըն­դու­նում էր ցա­վը ներս ա­րած։ Որ­դու ա­րար­քի վե­հու­թյու­նը կս­կի­ծի հետ շա­ղա­խած, սևը՝ ներս, սպի­տա­կը՝ դուրս, որ­դուց միակ հի­շա­տակ մնա­ցած Դա­վիթ թո­ռան հա­սա­կի հետ ծիլ տվող հույ­սի շո­ղե­րից տա­քա­ցող սր­տով՝ մեկ առ մեկ հի­շում է իր նա­հա­տակ սա­նե­րին, ո­րոնց հետ կապ­ված էր հո­գու բո­լոր թե­լե­րով... Նրանց հա­մար և՜ Մայր էր, և՜ Ու­սու­ցիչ։ Տի­կին Ի­րի­նան, կս­կի­ծը հո­գում ան­թե­ղած, հպար­տա­նում է, որ հե­րո­սա­կան սե­րունդ է դաս­տիա­րա­կել, պատ­վախն­դիր-հայ­րե­նա­սեր­նե­րի մի ողջ աստ­ղա­բույլ, ո­րոնք պար­տե­ցին մահ­վանն ու ա­սուպ­վե­ցին։ Գրե­թե չոր­սու­կես տաս­նա­մյակ Մաշ­տո­ցի նվի­րյալ զին­վո­րը ե­ղած ըն­կեր Գրի­գո­րյա­նը անձ­նա­կան վիշ­տը լա­ցու­կո­ծի չի վե­րա­ծում, նրա կու­տակ-կու­տակ ապ­րում­նե­րը ժա­մա­նա­կի ծի­րում վե­րաի­մաս­տա­վոր­վել են, վե­րա­կերտ­վել-վե­րա­փոխ­վել են հպար­տու­թյան... Հպար­տու­թյուն ոչ միայն Օ­նիկ և Սի­մոն զա­վակ­նե­րի հայ­րե­նա­տեր-հայ­րե­նա­պաշտ կեց­ված­քի, այլև իր հա­րյու­րա­վոր սա­նե­րի հան­դեպ, ո­րոնց ա­ռայ­սօր հի­շում է ոչ միայն ա­նուն-ազ­գա­նուն­նե­րով... Հի­շում է ի­րենց վար­քու­բար­քով, ան­մեղ, բազ­մա­շերտ ու ՙբազ­մա­հարկ՚ չա­րաճ­ճիու­թյուն­նե­րով... Նա բո­լո­րին նե­րում ու սի­րում էր, իսկ այ­սօր ար­դեն քիչ է ա­սել, թե հպար­տա­նում է նրանց սխ­րանք­նե­րով։ Դա­ժան ու դա­վա­դիր պա­տե­րազ­մի օ­րե­րին նրա սա­ներն ա­պա­ցու­ցե­ցին, որ ոչ միայն ճիշտ դաս­տիա­րա­կու­թյուն են ստա­ցել և լավ են սեր­տել հայ­րե­նի­քի ու ըն­կեր­նե­րի հա­մար կյան­քը չխ­նա­յե­լու ի­րենց ու­սու­ցիչ­նե­րի դա­սե­րը, այլև այն ամ­րագ­րել են ա­րյամբ։ Նրանք ի­րենց հեր­թին, կյան­քի գնով, Նոր Դա­սեր են գրել, այն է՝ սե­րունդ­նե­րի առջև պար­զե­րես լի­նե­լու հե­րո­սա­կա­նու­թյան նո­րօ­րյա դա­սե­րը։ Ինչ­պես կա­րող է ըն­կեր Գրի­գո­րյա­նը չհ­պար­տա­նալ իր սա­նե­րով, երբ նրանց սխ­րանք­նե­րը ան­մեկ­նե­լի-ան­պա­րա­գիծ քա­ջա­գոր­ծու­թյուն­նե­րի ան­վեր­ջա­նա­լի պա­տու­մա­շա­րեր են` մե­կը մյու­սից հե­տաքր­քիր, հա­ճախ էլ ան­հա­վա­տա­լի։
Աշ­խա­տան­քա­յին վեր­ջին տա­րի­նե­րին տի­կին Ի­րի­նան աշ­խա­տել է Մար­տու­նու Վլա­դիկ Խա­չատ­րյա­նի ան­վան ար­հես­տա­գոր­ծա­կան ու­սում­նա­րա­նում, որ­տեղ նրա սա­նե­րը շր­ջա­նի գրե­թե բո­լոր հա­մայ­նք­նե­րից էին։ Այդ ա­ռու­մով էլ ի­րեն վար­ձատր­ված է զգում, նրա սա­նե­րը Ար­ցա­խյան բո­լոր ե­րեք պա­տե­րազմ­նե­րում բարձր են պա­հել Մար­տու­նու շր­ջա­նի ա­նունն ու պա­տի­վը։ Ցա­վոք, նաև ան­դառ­նա­լի կո­րուստ­ներ են ու­նե­ցել։ ՙԵր­բեմն ինձ ՙմե­ղադ­րում՚ եմ՝ նրանց տված հայ­րե­նա­սի­րա­կան դա­սե­րի հա­մար։ Գու­ցե չա­փա­զանց շատ եմ ո­գեշն­չել նրանց։ Մենք՝ ու­սու­ցիչ­ներս հայ­րե­նա­պաշտ սե­րունդ ենք մե­ծաց­րել... Հի­մա մենք ենք նրան­ցից սո­վո­րում, թե ինչ­պի­սի խան­դա­ղա­տան­քով ու նվի­րու­մով պետք է սի­րել Հայ­րե­նի­քը։ Վե­հանձ­նու­թյուն, ո­գու զո­րու­թյուն, անմ­նա­ցորդ նվի­րում, սրանք իմ սա­նե­րի բնու­թագ­րա­կան­ներն են, սա­նե­րիս, ո­րոն­ցով որ­քան պար­ծե­նում, հա­զա­րա­պա­տիկ էլ ցավ եմ ապ­րում, որ այլևս չկան։ Նրանք ի­րենց պես ար­ժա­նա­պա­տիվ սե­րունդ պի­տի տա­յին, ի­րենց նման սե­րունդ­ներ դաս­տիա­րա­կեին... Շա­տե­րը չէին հասց­րել ա­մուս­նա­նալ, ու մենք զրկ­վե­ցինք Ար­ցա­խա­շեն-Ար­ցա­խա­պաշտ քա­նի՛- քա­նի սերն­դից։ Սա ցե­ղաս­պա­նու­թյուն էր, ոչ թե պա­տե­րազմ...՚,- ցա­վը հո­գում ան­թե­ղած ա­սում է զրու­ցա­կիցս։ Նրա բնո­րոշ­մամբ` ինչ էլ որ լի­նի, Ար­ցախ­ցու ո­գին ան­պար­տե­լի է, հզոր է, և մենք պար­տա­վոր ենք մեր բո­լոր նա­հա­տակ­նե­րի հույ­սերն ար­դա­րաց­նող կյան­քով ապ­րել, պայ­քա­րել Ար­ցա­խի ամ­բող­ջա­կա­նու­թյան վե­րա­կան­գն­ման հա­մար։ Ա­մոթ ու նա­խա­տինք բո­լոր նրանց, ո­րոնք դա­վա­ճա­նե­ցին սր­բազ­նա­գույն պայ­քա­րի ո­գուն` թե­կուզ կես քայլ ետ կանգ­նե­լով: Տի­կին Ի­րի­նան իր սա­նե­րին զա­վակ­նե­րից չի տար­բե­րում, նրանք բո­լորն էլ թանկ ու հա­րա­զատ են իր հո­գուն։ Որ­դին` Օ­նի­կը, վեց տա­րե­կան էր ըն­դա­մե­նը, երբ Մար­տու­նու ման­կա­պար­տե­զում նշում էին Ա­վո­յի ծնուն­դը, պար­տադ­րեց, որ ա­թոռ դնեն /բո­յը չէր հաս­նում/ ու ին­քը լու­սան­կար­վի Ա­վո­յի հետ։ Օ­նիկն ար­դեն իր հա­մար ընտ­րել էր պայ­քա­րի ճա­նա­պար­հը, Ա­վո­յի ճա­նա­պար­հը, այն է՝ ան­վեր­ջա­նա­լի մա­քա­ռում­նե­րի ու­ղին։ Նրանց տան բո­լոր զրույց­նե­րը հե­րո­սա­պա­տում­նե­րի, մա­քա­ռում­նե­րի, սխ­րան­քա­պա­տում­նե­րի մա­սին էր, ինչ­պես իր սա­նե­րին էր դաս­տիա­րա­կում, նույն ո­գով էլ իր զա­վակ­նե­րին էր ու­սու­ցա­նում։ Ու­սուց­չու­հին ցա­վում է, որ սա­ներն ի­րենց բար­ձունք­նե­րի տեր դարձ­րին ու նրանք ա­ռա­վել քան բար­ձուն­քում մնա­ցին... Նա վս­տահ է, որ ժո­ղո­վուր­դը ոչ միայն նրանց հի­շա­տա­կը կհա­վեր­ժաց­նի, այլև կարճ ժա­մա­նա­կում կուղ­ղի Երկ­րի կո­րա­ցած մեջ­քը։ Զեն­քի ու վայ­րա­գու­թյան ու­ժով աս­պա­զեն թշ­նա­մին ան­կա­րող է հաղ­թել, կոտ­րել մեր տղա­նե­րի Ո­գին՝ ա­սում է, աշ­խարհն ու­զում է մեզ­նից խլել այն, ինչ միայն մերն է, բայց դա անհ­նա­րին է։ Կո­րուստ­ներն ինձ ցավ են պատ­ճա­ռում, բայց չեն վհա­տեց­նում, ես հպարտ եմ, որ հայ եմ, ար­ցախ­ցի եմ, սեր­ված հե­րոս­նե­րի տոհ­մից... Մո­րեղ­բայրս Խոր­հր­դա­յին Միու­թյան հե­րոս է, եղ­բայր­ներս, զար­միկ­ներս բո­լո­րը քա­ջա­զուն­ներ են, որ­դի­ներս՝ ողջ թե նա­հա­տակ մեծ գոր­ծե­րի, ազ­գա­յին վեհ ար­ժա­նա­պատ­վու­թյան կրող­ներ են... Դուստրս՝ Վե­հա­նու­շը, իր հե­րոս եղ­բայր­նե­րի սր­տա­ցավ քույրն է՝ իր գոր­ծի ու գա­ղա­փա­րի նվի­րյա­լը։
... Ու­սուց­չու­հի Ի­րի­նա Գրի­գո­րյա­նը մեկն է այն հա­զա­րա­վոր­նե­րից, ո­րոնք հայ­րե­նա­պաշտ սե­րունդ են դաս­տիա­րա­կել, ո­րոնք գա­լիք ու ա­պա­գա են կեր­տել ինք­նա­մո­ռաց նվի­րու­մով, զի նրանց հա­մար Հայ­րե­նի­քից զատ, հայ­րե­նի­քից դուրս խա­բու­սիկ են բո­լոր դրախտ­նե­րը... Նա ու­սու­ցիչ­նե­րի այն փա­ղան­գից է, ո­րոնց սե­րը Հայ­րե­նի­քի հան­դեպ կի­սատպ­ռա­տու­թյուն չի ճա­նա­չում, այն ու­սու­ցիչ­նե­րի փա­ղան­գից, ո­րոնց հպար­տու­թյու­նը ա­շա­կերտ­նե­րի մեջ է, իր իսկ ցա­նած սեր­մե­րի ա­ճի մեջ։