[ARM]     [RUS]     [ENG]

ԱՐԵՎ ԱՆՁՐԵՎԻՑ ՀԵՏՈ, ԿԱՄ ` ՙԱՄԷՆ ԲԱՆԻ ԺԱՄԱՆԱԿԸ ԿԱՅ ԱՇԽԱՐՀՈՒՄ՚

Սոֆի ԲԱԲԱՅԱՆ

հոգեբան

 Որ­քան էլ մեծ լի­նի վիշտն ու ցա­վը, մարդ ա­րա­րա­ծը, ի մի բե­րե­լով ու­ժե­րը, փոր­ձում է կազ­մա­կերպ­վել, կազ­դուր­վել, վե­րա­կանգ­նել հնա­րա­վո­րը, ան­դառ­նա­լիի հետ հա­մա­կերպ­վել համ­բե­րու­թյամբ` ձգ­տե­լով օգ­տա­կար լի­նել նրանց, ով­քեր զգում են իր կա­րի­քը: Սո­վո­րա­բար, սու­գը տևում է 6 ամ­սից մինչև 1 տա­րի: Բայց... Մեր պա­րա­գա­յում ի­րա­վի­ճակն այլ է: Քա­նի դեռ ու­նենք ան­հայտ կո­րած տղա­ներ, գե­րի­ներ, ծանր վի­րա­վոր­ներ, տնանկ­ներ, կորց­րած քա­ղաք­ներ ու գյու­ղեր, սր­բա­վայ­րեր, գե­րեզ­ման­ներ... ան­հու­սու­թյունն ու ցա­վը խեղ­դող է, կա­րոտն` ան­վեր­ջա­նա­լի:

Շա­տերն այս ա­մե­նից ծան­րա­ցած, չեն կա­րո­ղա­նում ապ­րել, ո­մանք էլ, հո­գե­բա­նա­կան պաշտ­պա­նա­կան մե­խա­նիզմ­նե­րի ազ­դե­ցու­թյան տակ, փոր­ձում են հա­վա­տալ անհ­նա­րին` ան­գամ չըն­դու­նե­լով հա­րա­զա­տի մահն ու ան­դառ­նա­լի կո­րուստ­նե­րը: Եր­կուսն էլ ծայ­րա­հե­ղու­թյուն է. ա­ռա­ջին դեպ­քում` ընկ­նե­լով ըն­կճ­վա­ծու­թյան ախ­տի մեջ, շր­ջա­պա­տի մարդ­կանց էլ են քա­շում ՙան­դունդ՚, երկ­րոր­դում` սին հույ­սե­րի ու սպա­սում­նե­րի պատ­ճա­ռով, չեն կա­րո­ղա­նում ռեալ գնա­հա­տել ի­րա­վի­ճա­կը, ին­չը հո­գե­կան խան­գա­րում­ներ ստա­նա­լու վտան­գից բա­ցի, խա­թա­րում է մարդ­կա­յին բնա­կա­նոն հա­րա­բե­րու­թյուն­նե­րը: Ինք­նա­խա­բեու­թյամբ, ա­սես թե, սու­գը հե­տաձգ­վում է, ու երբ մյուս­նե­րը դուրս ե­կած կլի­նեն դրա­նից, նա նոր միայն կսկ­սի գի­տակ­ցել ծանր ի­րո­ղու­թյու­նը` ցա­վի հետ մնա­լով միայ­նակ ու ա­նօգ­նա­կան:
Սգա­ցո­ղին այ­ցե­լող­ներն ու մտե­րիմ­նե­րը պետք է ժա­մա­նա­կին օգ­նեն այս մարդ­կանց` լրի­վու­թյամբ ժա­մա­նա­կի մեջ ապ­րե­լու սու­գը: Շատ կարևոր է, որ մարդն ըն­դու­նի ի­րա­կա­նու­թյու­նը, որ­քան էլ այն ցա­վա­լի լի­նի: Բա­ցի հու­զազ­գաց­մուն­քա­յին ապ­րում­նե­րից, սգա­ցո­ղը պետք է սո­վո­րի կա­ռու­ցել իր ա­պա­գան ա­ռանց մտե­րի­մի, այս­տեղ ևս ինք­նա­խա­բեու­թյու­նը ՙբա­րե­կամ՚ չէ: Երբ մար­դը ճիշտ է ապ­րում սգի բո­լոր փու­լե­րը, կր­կին ձեռք է բե­րում հե­տաք­րք­րու­թյուն կյան­քի հան­դեպ:
Ո­մանք, չգի­տես ին­չու, դեմ են որևէ ու­րա­խու­թյան, տո­նա­կա­տա­րու­թյան, հատ­կա­պես պե­տա­կան մա­կար­դա­կով: Չգի­տես բա­րո­յա­կան ո՞ր օ­րենք­նե­րով են կշ­ռում, թե որ դեպ­քում կա­րե­լի է, որ դեպ­քում՝ ոչ: Ին­չու են հա­մոզ­ված, որ անձ­նա­կան մի­ջո­ցա­ռում­նե­րը կա­րող են մեծ շու­քով նշել, իսկ ա­հա պե­տա­կան մա­կար­դա­կով կազ­մա­կերպ­ված հա­մեր­գին, այն էլ ռեք­վիե­մին (շա­րա­կան­ներ), դեմ են: Ինչևէ: Ի­րա­կա­նում տխ­րու­թյունն ու ու­րա­խու­թյու­նը քայ­լում են ի­րար հետ: Կարևոր է ճիշտ ո­րո­շել դրանց սահ­մա­նան­շան­նե­րը:
Բո­լորս ման­կան պես սպա­սում ենք Ա­մա­նո­րին և Սուրբծննդյան տո­նե­րին: Դրանք հե­քիա­թա­յին տո­ներ են՝ հույս, հա­վատ, բա­րի սպա­սում­ներ ծնող խոր­հր­դա­վոր ժա­մա­նակ­ներ: Ուս­տի չենք կա­րող ինք­նա­կամ մեզ զր­կել հե­քիա­թից: Բնա­կա­նա­բար, ինչ­պես գրում է Աստ­վա­ծա­շուն­չը, չի կա­րե­լի ու­րախ եր­գեր եր­գել տր­տում մար­դու մոտ, բայց նրա հա­մար և նրա հետ ժպ­տա­լը սպե­ղա­նի է ցա­վոտ վեր­քե­րին: Երբ լա­ցը քո­ղար­կում ենք ժպի­տով, աս­տի­ճա­նա­բար ու­րա­խու­թյունն ու խա­ղա­ղու­թյու­նը սկ­սում են փո­խա­րի­նել թախ­ծին: Ար­ցա­խյան ա­ռա­ջին պա­տե­րազ­մի ժա­մա­նակ բա­րե­կամ­նե­րիցս մե­կը զոհ­վում է: Նրա փոք­րիկ դստ­րի­կը, ո­րի հետ մտե­րիմ էի, մինչև հոր թա­ղու­մը, հա­ճախ մեր գյու­ղի տանն էր լի­նում: Հո­րեղ­բորս փոք­րիկ­նե­րի չա­րաճ­ճիու­թյուն­նե­րից նրա ար­ցուն­քոտ աչ­քե­րում լայն ժպիտ երևաց: Ինձ թվաց, թե անձրևից հե­տո արև բաց­վեց: Ու­րա­խա­ցա, որ այդ աղջ­նա­կը մեծ սգի մեջ կա­րո­ղա­ցավ ժպ­տալ: Երբ տխ­րու­թյուն է պա­տում սիրտս, հի­շում եմ այդ աղջ­նա­կի ժպի­տը: Ա­յո, անձրևից հե­տո արևը գե­ղե­ցիկ է, ցան­կա­լի, փա­փա­գե­լի:
Ի վեր­ջո, մարդ­կու­թյան պատ­մու­թյան մեջ ա­մե­նա­մեծ ի­մաս­տուն­նե­րից մե­կը՝ Սո­ղո­մոնն իր ՙԺո­ղո­վող՚ գր­քում ա­սում է, որ ա­մէն բա­նի ժա­մա­նա­կը կայ աշ­խար­հում. ՙԾնուե­լու ժա­մա­նա­կը եւ մեռ­նե­լու ժա­մա­նա­կը, տն­կե­լու ժա­մա­նա­կը եւ տն­կա­ծը հա­նե­լու ժա­մա­նա­կը, սպա­նե­լու ժա­մա­նա­կը եւ բժշ­կե­լու ժա­մա­նա­կը, քան­դե­լու ժա­մա­նա­կը եւ շի­նե­լու ժա­մա­նա­կը, լա­լու ժա­մա­նա­կը եւ ծի­ծա­ղե­լու ժա­մա­նա­կը, ող­բա­լու ժա­մա­նա­կը եւ պա­րե­լու ժա­մա­նա­կը, քա­րեր կտ­րե­լու ժա­մա­նա­կը եւ քա­րե­րը հա­ւա­քե­լու ժա­մա­նա­կը, գր­կե­լու ժա­մա­նա­կը եւ գր­կից հե­ռա­նա­լու ժա­մա­նա­կը, փնտ­ռե­լու ժա­մա­նա­կը եւ կորց­նե­լու ժա­մա­նա­կը, պա­հե­լու ժա­մա­նա­կը եւ դուրս նե­տե­լու ժա­մա­նա­կը, պատ­ռե­լու ժա­մա­նա­կը եւ կար­կա­տե­լու ժա­մա­նա­կը, լռե­լու ժա­մա­նա­կը եւ խօ­սե­լու ժա­մա­նա­կը, սի­րե­լու ժա­մա­նա­կը եւ ա­տե­լու ժա­մա­նա­կը, պա­տե­րազ­մի ժա­մա­նա­կը եւ խա­ղա­ղու­թեան ժա­մա­նա­կը՚: