[ARM]     [RUS]     [ENG]

ԴԱ ՆԱԵՎ ՄԵՐ ԱՊԱՇԽԱՐԱՆՔՆ Է

Վահրամ ԱԹԱՆԵՍՅԱՆ

 Մեր գյուղի հանդերում հերկի տրակտոր եմ տեսնում, սեւ ակոսներ։ Եւ դա հետքառասունչորսօրյա պատերազմյան ամենագեղեցիկ պատկերն է։ Մեր գյուղի ճանապարհին՝ մայրուղուն կից բլրալանջերին սպիտակ-կրագույն հենասյուներ են շարվում։ Ասացին, որ հադրութեցի տղաներ են՝ հող են գնել, խաղողայգի են տնկելու։ (Այգին տնկու՞մ են, թե հիմնու՞մ)։ Բլրաշարքերից մի քանի հարյուր մետր ներքեւ՝ ձորաբերանին, կծղում է ՙԱնի՚ հյուրանոցը, որ, կարծեմ, սփյուռքահայ է կառուցել՝ երբ գործարկվել է Հյուսիս-հարավը՝ Մարտակերտից՝ Հադրութ։

Այն ժա­մա­նակ Այ­գես­տա­նի խաչ­մե­րու­կին ցու­ցա­նակ էր դր­վել։ Ձախ ուղ­ղու­թյան սլա­քը ցույց էր տա­լիս Մար­տա­կեր­տը, կենտ­րո­նա­կանն՝ Աս­կե­րա­նը։ Մի քա­նի տա­րի հե­տո ՙՄար­տա­կերտ՚ ցու­ցան­շու­մը ջն­ջե­ցինք։ Մար­տա­կերտ գնում-գա­լիս էինք Աս­կե­րան-Աղ­դամ-Տիգ­րա­նա­կերտ գծով, հի­մա՝ ինչ­պես հին ցու­ցա­նակն էր հու­շում՝ Այ­գես­տան-Խա­չե­նի կա­մուրջ-Կի­չան... Ո­մանք ընտ­րում են Դրմ­բոն-Ա­լա­շան-Քեմ­քե­շի ձոր ուղ­ղու­թյու­նը, շա­տե­րը՝ Չլդ­րա­նի ճյու­ղա­վո­րու­մից թեք­վում, հին ճա­նա­պար­հով իջ­նում են Կա­շե­նի հան­քա­վայր, այն­տե­ղից՝ Մար­տա­կերտ։ Այդ եր­թու­ղու վրա թշ­նա­մա­կան մի քա­նի, մի տեղ՝ ռուս խա­ղա­ղա­պահ զո­րախմ­բի դի­տա­կետ-դիրք կա։ Երկ­րի սահ­ման­նե­րը փոխ­վել են, երկ­րի ճա­նա­պարհ­նե­րը դար­ձյալ ո­լո­րապ­տույտ են, տեղ-տեղ՝ ոչ աս­ֆալ­տա­պատ։
Բայց հան­դե­րում տրակ­տոր է հռն­դում, ձմեռ­նա­հերկ է ա­նում։ Բլ­րա­լան­ջե­րին հե­նա­սյու­նե­րի նկա­րեն շար­քեր են։ Գար­նա­նը տն­կի­ներ կտես­նենք։ Հադ­րու­թի ՙԿա­տա­րոն՚ է, ա­սում են, գոր­ծի կպել։ Խա­չե­նի կամր­ջի մոտ ՙԿա­շե­նը՚ նոր ջր­հան կա­յան է դրել, նախ­կի­նը մնա­ցել է սահ­մա­նից այն­կողմ։ Խա­չե­նի կամր­ջի մոտ գոր­ծա­րա­նա­յին շի­նու­թյուն­ներ են կանգ­նում։ Գյու­ղում խո­սում են, որ ՙոս­կի են գտել՚։- Չգի­տեմ, ինչ ու­զում է՝ թող լի­նի։ Ով ու­զում է՝ թող բա­ցի, շա­հա­գոր­ծի։ Միայն թե կյանքն այս ձո­րա­հով­տում զրն­գա։ Քա­ռա­սուն­չոր­սօ­րյա պա­տե­րազ­մին մեր գյու­ղը յոթ զոհ է տվել։ Ան­ցած տա­րում յոթ ե­րե­խա ծն­վե՞լ է։ Չեմ հարց­րել։ Ան­ցյալ հոկ­տեմ­բե­րի վեր­ջին-նո­յեմ­բե­րի սկզ­բին Ե­րե­ւա­նում էի, երբ կայ­քե­րը գրե­ցին, որ Մար­տա­կեր­տի շր­ջա­նի Ա­ռա­ջա­ձոր հա­մայն­քից մե­կը զույգ տղա է ու­նե­ցել։

Այդ ե­րե­խա­նե­րը հի­մա գյու­ղում են՝ ստույ­գը դա է։ Նրանց հայ­րը պա­տե­րազ­մից ողջ-ա­ռողջ տուն է վե­րա­դար­ձել, եղ­բոր հետ պա­պե­նա­կան տանն ապ­րում են եւ ՙմի դա­սա­րան ե­րա­խա ու­նեն՚,- ինչ­պես հա­սա­կա­կից­ներն են կա­տա­կով ա­սում։ Նրանց հայ­րը զոհ­վել է ա­ռա­ջին պա­տե­րազ­մում, մի քա­նի տա­րի անց մա­հա­ցել է մայ­րը։Նրանք եր­բեք չեն հարց­նում, թե ՙհի­մա մենք ի՞նչ կար­գա­վի­ճակ ու­նենք՚։
-Միայն գի­տեն, որ քսան­հինգ-ե­րե­սուն տար­վա հին սահ­մա­նը ե­կել-վերս­տին մո­տե­ցել է Խա­չե­նի կար­ջին, թշ­նա­մու հե­ռա­վո­րու­թյու­նը մեկ-մե­կու­կես կի­լո­մետր է։ Եւ ստույգ է, որ ՙե­թե ա­նա­սու­նը աչ­քա­թող ա­նես՝ էլ տե­րը չես՚։ -Վա­սիլ Բե­լո­վը մի վեպ ու­նի, հա­յե­րեն թարգ­մա­նի­չը ՙԷս է՚ վեր­նա­գիրն է ընտ­րել։ Մեր ի­րա­կա­նու­թյան, թե­րեւս, ա­մե­նաս­տույգ բնու­թա­գիրն է՝ ՙէս է՚։- Հին հան­դերն են, բար­բա­րո­սա­կան հա­տում­նե­րից նոս­րա­ցած ան­տառ­նե­րը, բա­րա­կա­ջուր Խա­չե­նը, որ­տեղ մի ժա­մա­նակ ուռ­կան էին նե­տում, հի­մա՝ ոչ։ Ձուկ չկա։ Քսան­հինգ-ե­րե­սուն տա­րում մսխ­վել է, է­լեկտ­րա­հար­վել՝ մա­տուց­վել է ՙմե­ծա­վո­րի՚ զբո­սախն­ջույ­քի սե­ղա­նին, քա­րայ­ծե­րը՝ գն­դա­կա­հար­վել ուղ­ղա­թիռ­նե­րից։
Որ­տեղ ա­նա­սուն պի­տի ա­րա­ծեր՝ մե­տա­ղա­ցան­ցով փա­կել՝ ՙՀան­գս­տյան գո­տի՚ ցու­ցա­նակ են դրել։ ՙԱր­ցա­խը զբո­սաշր­ջու­թյան մեծ նե­րուժ ու­նի՚,- ա­սել են։ Եւ հա­ջորդ օ­րը Գան­ձա­սա­րի մոտ ձին նախ­շուն թամ­բած՝ մե­կը կանգ­նել եւ հա­զար կամ հինգ հա­զար դրա­մով Ե­րե­ւա­նից ե­կած աղ­ջիկ­նե­րին զվար­ճաց­րել է։ ՙՂա­րա­բա­ղը ծաղ­կե՛ց՚,- իր ներ­սում Մաք­սիմ Հով­հան­նի­սյա­նը դառ­նա­ցել է։ Զգու­շա­վոր մար­դիկ հոր­դո­րել են, որ ռես­տո­րա­նա-խրախ­ճան­քա­յին այդ թե­թե­ւամ­տու­թյունն, ախր, ա­ղետ է, ա­ռան­ձին վերց­րած մի գյու­ղում ար­ցա­խյան ՙհրաշք՚ չի լի­նի։ Նույն այդ գյու­ղում հի­մա ոչ բա­րե­րա­րի ա­նունն են հի­շում, ոչ նրա կա­ռու­ցա­ծը՝ պահ­պա­նում։ Ան­ցել են հին ժա­մա­նակ­նե­րի ՙզբո­սախն­ջույք­նե­րին՚՝ գե­տեզ­րյա մի տեղ, մի փրկ­ված բա­ցա­տում, մի ծած­կի տակ, որ­տեղ ափ­սե, դա­նակ-պա­տա­ռա­քաղ կամ խո­րո­վա­ծի շամ­փուր ի­րենք են տա­նում ար­դեն՝ ինչ­պես ե­ղել է հայ­րե­րի եւ պա­պե­րի օ­րոք։ ՙԷս է՚։
Պա­տե­րազ­մը գլա­նա­տո­փա­նի ծան­րու­թյամբ բո­լոր ե­րազ­խա­բու­թյուն­նե­րի վրա­յով ան­ցել՝ քսան­հինգ-ե­րե­սուն տար­վա ան­հո­գու­թյան եւ ի­րա­կա­նու­թյան մի­ջեւ հոծ գիծ է քա­շել։ Ոտքդ դնես այն­կողմ՝ ցնց­վում ես, մի տե­սակ ՙէ­լեկտ­րա­հար­վում՚։ Ոտքդ այս­կողմ ես պա­հում՝ զար­մաց­նում է գյու­ղա­կան կյան­քի ՙմիջ­նա­դա­րյան՚ մե­նա­կե­ցու­թյու­նը։ Ի­րենք ու ի­րենք են։ Ի­րենք են, տնա­մեր­ձը, ան­տա­ռը, որ դեռ մի քա­նի բարիք­ներ պա­հած ու­նի՝ քո­լա­տանձ, վայ­րի խն­ձոր, հոն, զկեռ։ Եւ ին­չից որ կա­րե­լի է խմե­լիք թո­րել՝ լց­վում է տա­կառ­նե­րը։ Գյու­ղում տնա­քաշ ա­րա­ղի ժա­մա­նակն է։ Խոզ, ցու­լիկ զգետ­նե­լու, փո­րո­տի­քը կի­սա­հում ու­տե­լու, խան­ձած կաշ­վով, թթ­վով-տաք տված հա­ցով մի քա­նի բա­ժակ ՙներս գցե­լու՚ ժա­մա­նա­կը։
Եւ երբ սե­ղա­նը փա­կե­լու վրա մեկ­նու­մե­կը հե­ռուս­տա­ցույց է միաց­նում, եւ սկս­վում է քա­ղա­քա­կան բամ­բա­ռա­կու­թյուն­նե­րի շքեր­թը, պետք է տես­նել, թե տղերքն ի՞նչ լուռ ար­գա­հա­տան­քով են դեմք­նե­րը շուռ տա­լիս։ ՙԲա­ժակ­նե­րը լիցք ա­րեք՚,- վեր­ջին տար­վա ա­մե­նա­հյու­թեղ ար­տա­հա­տու­թյունն է, ե­րե­ւի, որ ՙթարգ­մա­նա­բար՚ նշա­նա­կում է հե­ռուս­տաէկ­րա­նից ճա­մար­տա­կո­ղի հաս­ցեին ա­մե­նա­վեր­ջին հայ­հո­յանք, որ չի բարձ­րա­ձայն­վում, քա­նի որ տա­նը կին, աղ­ջիկ, հարս եւ ման­կա­պար­տեզ հա­ճա­խող թոռ­ներ կան։ Իսկ առ­հա­սա­րակ գյու­ղե­րում ան­ցել են ինք­նա­վա­րու­թյան։ ՙԷս է՚։
-Մի ՙկրա­կեք՚ այդ ինք­նա­վա­րու­թյան վրա, տղերք։ Մեր վաղ­վա օ­րը հունց­վում է այդ լռու­թյան մեջ։ Մի մտեք մարդ­կանց հո­գի­նե­րը եւ մի պղ­տո­րեք նրանց ծանր ինք­նա­խա­րա­զա­նու­մը։ Թո­ղեք, որ մաքր­վեն։ Դա նաեւ մեր ա­պաշ­խա­րանքն է։