[ARM]     [RUS]     [ENG]

ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ԵՌՈՒԶԵՌ

Սերգեյ ՍԱՖԱՐՅԱՆ

 Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտի տարբեր հատվածներում կարելի է հանդիպել շինհրապարակների, որտեղ կառուցվում են բազմահարկ շենքեր և նոր թաղամասեր։ 

Տիգրան Մեծ փողոցում կառուցվող թաղամասի շինաշխատանքների ընթացքին  ծանոթացանք տեղում։ Թաղամասի շինարարական աշխատանքները մեկնարկվել են 

պատերազմից անմիջապես հետո։ 

Թաղամասում աշխատող կազմակերպություններից «ՊԱՆՏ» ՍՊԸ աշխղեկ Պավել Հարությունյանը մեզ հետ զրույցում մանրամասն ներկայացրեց կառուցվող շենքերի

նախագծի և կառուցման փուլի մասին։ Ներկա պահին ընթանում են արդեն հարկերի կառուցման աշխատանքներ: Ամբողջությամբ ավարտված են  բետոնային հիմքի 

աշխատանքները:

-Ընկերությունն ունի բոլոր միջոցները շինարարությունը մաքսիմալ լավ  իրականացնելու համար, աշխատանքներն ընթանում են բնականոն հունով, մենք 

ամեն ինչ անում ենք, որպեսզի հնարավորինս արագ ավարտենք ,-նշեց Հարությունյանը: