Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_content, 1
  • Error loading component: com_content, 1

ԱՇԽԱՏԱՆՔՈՎ ՈՒ ԱՐԴՅՈՒՆՔՈՎ ԾԱՆՐԱԲԵՌՆՎԱԾ ՏԱՐԻ

 

ԱՀ քաղաքաշինության նախարարի ամփոփիչ ասուլիսը

ԱՀ քաղաքաշինության նախարար Արամ Սարգսյանը փետրվարի մեկին հրավիրել էր մամուլի ասուլիս և ներկայացրել գերատեսչության նախորդ տարվա գործունեությունը: Նախարարը անցած տարին բարդ է համարում թե՛ իրականացվող աշխատանքների ծավալի, թե՛  ուղղվածության և թե՛  ժամանակաշրջանի առումով: Նախարարը փաստել է, որ նախորդ տարում քաղաքաշինությանն  ուղղված պետական միջոցները անկախությունից ի վեր  գրանցված  ամենամեծ գումարն են կազմել:
2021թ. կապիտալ ներդրումների պետական պատվերի սկզբնական ծավալն ավելի քան 9մլրդ 242մլն դրամ է եղել, որը տարեվերջին աճել ու հասել է ավելի քան 25մլրդ 460մլն դրամի: Բացի այդ, ներգրավվել են նաև 19 մլրդ 366 մլն կազմող արտաբյուջետային միջոցներ:
Ինչպես նախորդող տարում, նախարարության հիմնական աշխատանքները 44-օրյա պատերազմի հետևանքով առաջացած  ավերածությունների վերացման, տեղահանված ընտանիքների համար  նոր բնակելի տների կառուցման ու գոյություն ունեցող բնակելի ֆոնդի վերակառուցման ու վերանորոգման դաշտում էին: Ըստ նախարարի` հանրապետության տարածքում առկա էր 7622 վնասված շենք-շինություն, շինարարական տարբեր կազմակերպությունների կողմից շինաշխատանքներ են ընթանում 2988 օբյեկտում, նախորդ տարվա ընթացքում աշխատանքներն ավարտվել են դրանցից 2445-ում:  Ավելի քան 1000 տան և հասարակական նշանակության շենքերի վերանորոգման նպատակով տրամադրվել է շինանյութ: Շրջվարչակազմերը ներկայացրել են 1748 հին և տիրազուրկ տների ցանկ, հաշվետու տարում 429 տուն արդեն վերանորոգվել ու տրամադրվել են տեղահանված առավել կարիքավոր ընտանիքների: Նախարարն ընդգծեց, որ ներկայում վերանորոգման աշխատանքներ են ընթանում 246 զոհված զինծառայողների և կամավորականների բնակարաններում, 125-ում աշխատանքներն ավարտված են:
Ծրագիրը հանրապետության նախագահի ուշադրության կենտրոնում է և կրելու է շարունակական բնույթ: Բնականաբար, ամենամեծ ծավալի աշխատանքներն ընթացել են բնակարանաշինության ոլորտում. ավելի քան 3000 բնակելի տան կառուցման նպատակով աշխատանքներն արդեն ընթանում են, 2021թ. կառուցվել և շահագործման է հանձնվել  35 տուն` հիմնականում արագ հավաքվող կոնստրուկցիաներով: Դրանք արդեն տրամադրվել են տեղահանված ընտանիքներին: Բնակելի շենքերի և տների շինարարություն է ընթանում հանրապետության մայրաքաղաքում և  շրջանների տարբեր բնակավայրերում:  Նախարարը նշեց, որ իրականացվող աշխատանքների հիմնական հասցեատերերը տեղահանված ընտանիքներն են, բայց շարունակվում են նաև նախկինում մեկնարկած աշխատանքները բազմազավակության խթանման և այլ ծրագրերով: Ասուլիսին լրագրողների հնչեցրած հարցերին ի պատասխան` Ա. Սարգսյանը մանրամասներ հաղորդեց  հանրապետությունում ընթացող շինաշխատանքներում ընդգրկված ընկերությունների քանակի, աշխատանքների որակի, թափանցիկության ու նաև տեղահանվածների համար կոնկրետ բնակավայրերում իրականացվող բնակարանաշինության շուրջ: 
Ասուլիսի ընթացքում գերատեսչության ղեկավարի ներկայացրած արդյունքների ու բարձրաձայնված խնդիրների մասին առավել մանրամասն տեղեկատվություն կտրամադրենք «ԱԱ»-ի առաջիկա համարում:

 

Նունե ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ