Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1

ՊԱՅՔԱՐԵԼ ԵՎ ԱՊՐԵԼ

Սուսաննա ԲԱԼԱՅԱՆ

 85-ամյա Քնարիկ Իսկանդարյանը, ինչպես շրջապատում ասում են, Քնարիկ տատիկը, ծննդով Մարտակերտի շրջանի Վանք գյուղից է, բայց արդեն 70 տարի է ապրում է Հաթերքում: Վաղուց է հարազատացել այս գյուղի հետ, իսկ Վանքը հիշում է ինչպես երազ: Ասում է. «Էս վեր պատմում ըմ, շատ կանոխ ա իլյալ»: Հայրական ազգանունը Բալայան է, հպարտությամբ տեղեկացնում է նա ու ափսոսանքով հավելում, որ քիչ բնակիչներ են մնացել հայրական գյուղում այդ ազգանվամբ, մեծ մասը տեղափոխվել է Հայաստան, Ռուսաստան…

Քնարիկ տատիկն ամուսնացել է, անմիջապես դպրոցն ավարտելուց հետո: Վեց երեխա է ունեցել` երեք դուստր և երեք որդի: Որդիներից մեկը մանուկ տարիքում է մահացել: Ամուսնու` Գրիշայի հետ պահել, պաշտել, մեծացրել, ամուսնացրել են բոլորին: Անսփոփ դառնությամբ է ասում, որ Արցախյան 1-ին պատերազմի օրերին որդին` Հրանտը, 30 տարեկանում զոհվել է Դրմբոնում մղվող մարտերի ժամանակ: Փառք Աստծո, պատասխանում է հարցիս, ամուսնացած էր, 3 երեխա ուներ: Բոլորն էլ մեծացել են, ոտքի կանգնել, ամուսնացել, երեխաներ ունեցել: «Աստուծ լուխճին պահե,- ասում է Քնարիկ տատիկը,- լոխ էլ ողջ-առողջ ըն, մենակ սարու նման տղաս չկա: Գյուդու՞մ ըս` տա հինչ ցավ ա»: Տարիներ անց ծանր հիվանդությունից ամուսինը մահացավ: Ինչ անել, դառնությամբ բացականչում է նա, ամեն մարդ իր ճակատագիրն ունի, իսկ ճակատագրի հետ դժվար է պայքարել:
Ծանր կյանք ապրեց Քնարիկ տատիկը, ինչպես իր սերնդակիցներից շատերը: Բայց երբեք չէր ընկճվում դժվարություններից: Օրուգիշեր աշխատում էին ամուսնու հետ, պայքարում, որ կարողանան ընտանիքի կարիքները հոգալ, երեխաներին մեծացնել: Նոր տուն էին կառուցում, քանի որ ընտանիքը մեծանում էր, հայրական տանը չէին տեղավորվում: Ապրում է մյուս որդու` Շահմուրադի ընտանիքի հետ: Օրն սկսվում է, ինչպես իր ողջ կյանքում է եղել, վաղ առավոտից: Հավերին կուտ է տալիս, անասուններին` խոտ ու կեր: Նախկինում արագ էր անում այդքանը, հիմա` դանդաղ, ոտքերն են ցավում, գանգատվում է: «Տղաս ասում ա` մամա, բոլ ա, էլ անումել էտ գործերը,- ասում է Քնարիկ տատիկը ու հայացքը խստանում է:- Կարել չըմ: Պիտի անիմ, թեկուզ տժեր-հյանբյուր: Սրտես ցավ ա տամ, վար տեսնում ըմ, հունց ա տղաս չըրչարվում առավոտից մինչև իրիգյու: Առավոտը հվերին, անասուններին կերակրելն էլ իմ գործն ա, օգնությունն ա: Պիտի պայքարիս, վեր ապրիս: Օրիշ ձև ինյում չի: Հունցը վախտեն մամաս ա ինձ օգնալ»:
Քնարիկ տատիկը մեծ ջերմությամբ ու կարոտով է հիշում մորը: «Մամաս ինձ հետե շատ ա չըրչարվալ, օգնալ: Տեսան-տենան շըլակած, մեր շենան վեննավ կյալիս-հըսնում ար Հաթերք»: Իմ զարմացած հայացքից հուզվում ու հավելում է. «Հա, ես իմ մոր ըրածը մոռանալ չըմ, իմ մոր աշխատասիրությանը հըսնել չըմ»:
Աշխարհի անցուդարձը քննարկում է` հենց առիթ է լինում: Անշուշտ, քննարկման կենտրոնում է Արցախի ճակատագիրը: Դարդ է անում. «Առաջին կռվեն խրե՞գ ըն զոհվալ: Մհենգել Էսքան ջահիլ-ջիվան տղերք, տղամարդ կռեվ ըրեցին, զոհվեցին, բայց Էլի մեր հարցը չլուծվից»: Ի՞նչ է լինելու մեզ հետ, տագնապով հարցնում է ինձ: Երևի, մտքի խորքում հույս է պահում` կիրթ մարդ ա, հարցի պատասխանը կիմանա: Բայց նա կյանքի փորձություններով անցած իմաստուն մարդ է, կարդում է իմ մտքերը, հասկանում` ես էլ չգիտեմ այդ հարցի պատասխանը: Ապավինում է Աստծուն. «Աստուծ, խնդրում ըմ, մեր դրախտ երկիրը պահե, մեր ջահիլներին պաշտպանե, վեր մեր խոխերքը մեր վեղումը ապրին»: Երկար լռում ենք…
Սրտանց ուրախանում է, որ ամեն շաբաթ ու կիրակի Տողի արվեստի դպրոցի դասատուները Ստեփանակերտից գալիս-հասնում են Հաթերք, որպեսզի տեղի երեխաներին դասավանդեն արվեստի այս կամ այն ճյուղը: Հաստատ մի լավ բան կսովորեն, համոզված է նա, ու տեղեկանում` գիտե՞մ, որ նրա թոռնիկներն ու ծոռներն էլ են հաճախում արվեստի դպրոց: Ես չգիտեմ, ու նա հպարտությամբ թվարկում է: Երիտասարդ դասատուների համար էլ է սիրող և ուշադիր տատիկ: Միշտ թեյ, սուրճ է հյուրասիրում: Անհանգստանում է, երբ մեկը բացակայում է: Ընկերացել են արդեն:
Իր շրջապատում Քնարիկ տատիկն աչքի է ընկնում ճշմարտախոսությամբ, վատ երևույթների հանդեպ անհանդուրժողականությամբ: Մարդու երեսին կասի ճշմարտությունը, իր դժգոհությունը սխալ արարքից: Սրտացավությամբ է վերաբերվում այն մարդկանց, ովքեր դրա կարիքն ունեն: Շփվող է, անմիջական ու կատակասեր: Աչքերի մի անկյունում ծիծաղն է թաքնված: Կատակելու առիթը բաց չի թողնում: Գուցե նրա երկարակեցության գաղտնիքը հենց դրանում է` հումորով նայել աշխարհին: