[ARM]     [RUS]     [ENG]

Մարտունի քաղաքում տեղի է ունեցել Արցախում սոցիալ-հոգեբանական առաջին կենտրոնի բացման արարողությունը

 

Այսօր՝ փետրվարի 22-ին, Մարտունի քաղաքում տեղի է ունեցել Արցախում սոցիալ-հոգեբանական առաջին կենտրոնի բացման արարողությունը, որին ներկա են գտնվել նաև ԱՀ պետական նախարար Արտակ Բեգլարյանը, ԱՀ աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարար Արմինե Պետրոսյանը, ՀՀ սոցիալական աշխատողների ասոցացիայի նախագահ Միրա Անտոնյանը, կենտրոնի ստեղծմանն աջակցություն ցուցաբերած կազմակերպության ներկայացուցիչներ: Բացման խոսքում Արմինե Պետրոսյանը համառոտ ներկայացրել է Արցախում սոցիալական աշխատողի ինստիտուտի ներդրման ուղղությամբ ընթացող աշխատանքները, ընդգծել սոցիալ-հոգեբանական կենտրոնների ստեղծման անհրաժեշտությունը՝ քաղաքացիների սոցիալական կարիքների գնահատման և թիրախային գործունեություն իրականացնելու տեսանկյունից: Իր խոսքում Արմինե Պետրոսյանը շնորհավորել է կենտրոնի աշխատակիցներին, մաղթել նրանց արգասաբեր գործունեություն, իսկ կենտրոնի ստեղծման աշխատանքներին ցուցաբերած գործուն աջակցության համար Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցացիայի նախագահ Միրա Անտոնյանին, ամերիկահայ բարերար Սերենա Մարուքյանին, Ծնողազուրկ հայ երեխաների օգնության միության, Հայաստանի Բարեգործական Ընդհանուր Միության Հայաստանի գրասենյակի, Կարմիր Խաչի Միջազգային կոմիտեի ներկայացուցիչներին հանձնել շնորհակալագրեր:

ԱՀ աշխատանքի,սոցիալական եւ միգրացիայի հարցերի նախարարություն