Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_content, 1
  • Error loading component: com_content, 1

ՌՈՒՍ ԽԱՂԱՂԱՊԱՀՆԵՐԸ ԿԱՍԵՑՆՈՒՄ ԵՆ ԱԶԵՐԻՆԵՐԻ ՍԱԴՐԱՆՔՆԵՐԸ

Սվետլանա ԽԱՉԱՏՐՅԱՆ

 

Վերջին շրջանում Արցախի առաջնագծամերձ մի շարք գյուղերի ուղղությամբ հաճախակի են դարձել ազերիների կողմից տարբեր զենքերից կրակոցները, անգամ՝ արկակոծումը: Նպատակը՝ բնակչությանը խուճապի մատնելն է, որպեսզի լքեն իրենց բնակավայրերը և այդպիսով աստիճանաբար հայաթափեն Արցախը: Այսօր եղանք Մարտունու շրջանի Թաղավարդ Կալեր գյուղում, որը նույնպես ազերիների նշանառության տակ է: Գյուղից դուրս եկող ճանապարհին տեսանք ռուս խաղաղապահների զրահափոխադրիչը։ Չնայած անբարենպաստ եղանակին՝ գյուղում այստեղ-այնտեղ խմբված մարդկանց հանդիպեցինք: Մեզ հետ զրույցում նրանք ասացին, որ հինգշաբթի օրվանից սկսած թուրքերը կրակոցներից ու ձայնագրութուններ հնչեցնելուց բացի նաև երաժշտություն են միացնում: Իսկ այսօր երեք լեզվով առաջին անգամ ձայնագրություններ են հնչել ռուս խաղաղապահների կողմից: Դրանով գյուղի բնակչությանը հորդորում են չենթարկվել սադրանքներին, իսկ ազերիներին կոչ են անում չկրակել և պահպանել եռակողմ պայմանագրի կետերը: Գյուղապետարանում համայնքի ղեկավար Օլեգ Հարությունյանին հեռախոսազանգերը հերթ չէին տալիս զրուցելու լրագրողների հետ: Մեր շատ հարցերի պատասխաններ ստացանք շրջվարչակազմից ստացված զանգին նրա պատասխանելուց: Ռուս խաղաղապահները տեղակայված են գյուղից մոտ 800 մետր հեռու: «Մի երկու-երեք օր առաջ թուրքերի կողմից խախտվել է հրադադարի ռեժիմը: Ինքնաձիգի կրակահերթեր են արձակել։ Ուժեղ ամպամածություն է եղել, տեսանելիութունը հազիվ երկու մետր էր: Թուրքերը երևի կասկածել են, թե գյուղում ինժեներական աշխատանքներ են կատարում և վախից կրակել են»,-այսպես մեկնաբանեց իրավիճակը գյուղապետը՝ փառք տալով Աստծուն, որ ընդամենն ինքնաձիգի կրակոց էր և ոչ թե արկ։ Նա արտառոց չի համարում այդ կրակոցները, քանի որ արդեն սովորական երևույթ է դարձել գյուղի համար: Մի քանի օր առաջ դիմացից՝ անտառի կողմից է հնչեցվել երաժշտությունը, իսկ այսօր՝ իրենց հսկողության տակ մնացած Թաղավարդի կողմից, ավելի կոնկրետ՝ հայկական քանդված եկեղեցու մոտից: Օ. Հարությունյանը ներողություն խնդրեց լրագրողներից, որ չի կարող երկար ժամանակ հատկացնել, քանի որ շտապում է ռուս խաղաղապահների մոտ, որոնք արագ արձագանքել են իրենց կանչին: Հավելեց, որ խաղաղապահները կարգավորում են բոլոր միջադեպերը: Ինչ մնում է գյուղատնտեսական աշխատանքներին՝ այս քանի օրը չեն աշխատել, քանի որ եղանակային անբարենպաստ պայմանները թույլ չեն տվել: Բայց մնացած օրերին դրանք իրենց հունով ընթացել են: