Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1

Իվանյանը՝ զարգացող համայնք

Նանիկ ԱՂԱՍՅԱՆ

ԱՀ զարգացող բնակավայրերից է Ասկերանի շրջանի Իվանյանը: Դրան նպաստում է նաև մայրաքաղաք Ստեփանակերտին մոտ գտնվելը: Համայնքը ներկայում ունի 377 տնտեսություն՝ 1559 բնակչով:

Պատերազմից հետո գյուղում հաստատվել է  53 տեղահանված ընտանիք՝ 182 բնակչով: Նրանք ապահովված են տնով, անհրաժեշտ կահույքով: Տեղահանվածների մի մասն արդեն աշխատում են Իվանյանի տարբեր հաստատություններում: Տնտեսությամբ զբաղվում են նրանք, ովքեր հնարավորություն ունեն տնամերձ տարածքը ծառայեցնել բանջարաբոստանային մշակության համար:

Համայնքում ավարտին են մոտենում 180 բնակարանով նոր թաղամասի կառուցման աշխատանքները, որոնք նախատեսված են տեղահանված մեր հայրենակիցների համար: «Կառուցվում է 26 առանձնատուն՝ առանձին թաղամասով: «Իվանյան պահածոների գործարան» ՍՊԸ սեփականատիրոջ հովանավորությամբ՝ համայնքում կառուցվում է նաև հյուրանոցային բնույթի 5 առանձնատուն: Վնասվել է 19 տուն, որոնց վերանորոգումն իրականացվում է Կառավարության կողմից: Տասը տուն, կապիտալ վերանորոգված, արդեն իսկ հանձնվել է շահառուներին, իսկ իննի վերանորոգումն ավարտման փուլում է»,-նշել է համայնքապետ Բորիս Ղահրամանյանը:

Համայնքապետ Բ. Ղահրամանյանի հավաստմամբ, շրջանի վարչակազմի կողմից բնակիչներին տրամադրվել են տարբեր տեսակի շինանյութեր՝ վերանորոգելու պատերազմի հետևանքով ավերված շենք-շինությունները:

Համայնքում գործում է մանկապարտեզ (42 սան), դպրոց (199 աշակերտ), տասից ավելի ընկերություններ, անհատ ձեռնարկություններ, վարսավիրանոց, հացի փուռ, մանրածախ և մեծածախ մի շարք խանութներ: Վերջին տարիներին կառուցված երկհարկանի շենքում են գործում համայնքապետարանը, մշակույթի տունը, գրադարանը, հանդիսությունների սրահը, բուժկետը: Առկա են նաև «Ղարաբաղ Տելեկոմ»-ի և «ԱրցախՓոստ»-ի  մասնաճյուղեր:

Համայնքապետ Բորիս Ղահրամանյանը հպարտությամբ նշում է, որ գյուղում պարապ մարդու չես հանդիպի: Զբաղվածության խնդիր չունեն. Իվանյանում զբաղվում են նաև անասնապահությամբ՝  և՛ խոշոր (112 գլխաքանակ), և՛ մանր (400 գլխաքանակ): Այստեղ հողը բերքատու է, գրեթե ամեն ինչ հնարավոր է մշակել և լավ արդյունք ստանալ: Գյուղի տարածքի սուղ լինելու պատճառով ավելի շատ զբաղվում են փակ տնտեսությամբ (խոզաբուծություն, մեղվաբուծություն, թռչնաբուծություն): Մինչև Արցախյան երրորդ պատերազմը համայնքն ուներ շուրջ 200 մեղվափեթակ, սակայն ներկայում մնացել է ուղիղ կեսը:

Իվանյանում ջրամատակարարման ապահովման աշխատանքներն արդեն ավարտական փուլում են:

Համայնքապետի խոսքով՝ այսօր էլ, պատերազմի արհավիրքներն անտեսելով, իվանյանցին իր տանն է, որ իր հայրական օջախի ծուխը միշտ բարձրանա:

«Եւ եթե բոլորս գիտակցենք հարազատ հողի կարևորությունը, կունենանք կուռ միասնականություն»,-նշում է Բորիս Ղահրամանյանը: