Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1

Սզնեքն այսօր․ խնդիրներ և ապագայի հույս

Աննա Պետրոսյան

 Արցախյան երրորդ պատերազմից հետո  հակառակորդի նշանառության տակ հայտնված Ներքին Սզնեք գյուղի բնակիչներն զբաղվում են մեղվապահությամբ ու ջերմատնային տնտեսությամբ: Համայնքի ղեկավար Էդվարդ Մուսայելյանն «Ազատ Արցախ»-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ  մեղվաբուծությունը սզնեքցիների եկամտի հիմնական աղբյուրն է.  ներկայում  92 մեղվաընտանիք ունեն։ Կարմիր Խաչի աջակցությամբ անցած տարի գյուղի  15 ընտանիքի փոքր ջերմոցներ են տրամադրվել։ Ադրբեջանական դիրքերը Սզնեքի  բնակելի տներից մի քանի մետր հեռավորության վրա տեսանելի են:  Համայնքում գյուղատնտեսությամբ և անասնապահությամբ լիարժեք զբաղվելու հնարավորություն չունեն.  վարելահողերի, արոտավայրերի և  խոտհարքի մի մասը  թշնամու հսկողության տակ է  կամ չեզոք գոտում:  Է․ Մուսայելյանի հաղորդմամբ՝  պատերազմի ընթացքում հրետակոծությունից գյուղում վնասվել են  ավելի քան 2 տասնյակ շենք-շինություններ, որոնք հիմնականում բնակելի տներ են, մի քանիսն էլ արտադրական և հասարակական նշանակության շենքեր։ Պատերազմից հետո պետական աջակցությամբ մեծ մասը վերականգնվել է, իսկ  2022 թվականին կավարտվեն նաև մնացած շինաշխատանքները։ Գյուղում գործում են բուժկետն ու  համայնքապետարանը, որոնք պատերազմից հետո նույնպես վերանորոգվել են, հանդիսությունների սրահը և ակումբը, որը  վերանորոգման կարիք ունի։  Անվտանգության նկատառումներից ելնելով, Սզնեքի  դպրոցականներն Արցախի տարբեր կրթօջախներում են սովորում։

Խնդիրներից համայնքապետն  առաջնային է համարում խմելու ջրի ներքին ցանցի կառուցումն ու ճանապարհների բարեկարգումը: Խողովակների մակերեսային լինելու պատճառով ջուրը ձմռանը սառչում է և գյուղացիները չեն կարողանում օգտվել։ Պետության կողմից խնդրի լուծումն արդեն ընթացքավորվել է։  Նախորդ տարվա օգոստոսին  նաև փողոցների լուսավորման ցանց է անցկացվել։ Գյուղը գազաֆիկացված չէ, ինչի հետևանքով ձմռանը ջեռուցման խնդիր են ունենում։

Սզնեքցի մանկավարժ Շահեն Մարգարյանը հավաստիացրեց, որ իրենք ապագայի մեծ հույսեր ունեն։

Գյուղում վերականգնման ու զարգացման հեռանկարը տեսնում են,  օրինակ, արհեստագործական արտադրամաս ունենալու և այդպիսով նաև զբաղվածության ու վերաբնակեցման խնդիրների լուծմամբ։

«Մենք չենք սիրում անընդհատ ինչ-որ բան խնդրել, նույնիսկ վիրավորվում ենք, երբ մեզ օգնություն են տալիս: Մենք ստեղծող և աշխատասեր ժողովուրդ ենք, մեզ պետք են պայմաններ, որ աշխատենք»,-ասաց Շ. Մարգարյանը։