Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1

ԱՃԵԼ ԵՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՑԱՆՑԵՐԻ ԿԻՐԱՌՈՒԹՅԱՄԲ ԴՐԱՄԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՓՇՏԱԿՈՒԹՅԱՆ ԴԵՊՔԵՐԸ

 

2021թ. Արցախում արձանագրվել է հասարակական անվտանգության, հասարակական կարգի և բնակչության առողջության դեմ ուղղված 584 հանցագործություն՝ 2020-ի համեմատ աճելով 329 դեպքով։ Աճել են զենքի, զինամթերքի ապօրինի շրջանառության և դրանց կամովի հանձնման դեպքերը (2021թ.՝ 133, 2020-ին՝ 86), ինչպես նաև՝ թմրամիջոցների ապօրինի շրջանառության հետ կապված դեպքերը (100 և 42)։ Ինչպես ասաց ԱՀ գլխավոր դատախազ Գուրգեն Ներսիսյանը, հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների ընդհանուր թվի աճի հիմնական պատճառը Ստեփանակերտ քաղաքի ու հարակից բնակավայրերի բնակեցվածության, հետևաբար նաև տրանսպորտային միջոցների քանակական խտացումն է: Այդ առումով արձանագրվել է ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնների խախտմամբ զուգորդված հանցագործությունների ընդհանուր թվի աճ՝ 32 դեպքով: Ըստ Գ. Ներսիսյանի՝ հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների շարքին են դասվում քրեական օրենսգրքի 254.1 հոդվածով նախատեսված դեպքերը, որոնց թիվը 2021թ. կազմել էր 246 դեպք:

Սեփականության դեմ ուղղված հանցագործությունների թվում էականորեն նվազել են գողության, ավտոտրանսպորտային միջոցներին տիրանալու դեպքերը: Աճ է արձանագրվել խարդախությունների և գույքի դիտավորյալ ոչնչացման դեպքերի թվում, ընդ որում՝ հիմնականում աճել են համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ, սոցիալական ցանցերի կիրառությամբ, էլեկտրոնային դրամական միջոցների հափշտակության դեպքերը: Աճ է արձանագրվել նաև պետական իշխանության և կառավարման կարգի դեմ ուղղված հանցագործությունների թվում։
Գ. Ներսիսյանի խոսքով՝ համեմատական աճ է արձանագրվել շրջակա միջավայրի անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների թվում, որը պայմանավորված է ապօրինի անտառահատման դեպքերի քանակով։
ՙՇրջակա բնական միջավայրը պետք է լինի ոչ միայն պետական լիազոր մարմինների հոգածության ներքո, այլև իրավապահ մարմինների աննահանջ պաշտպանության տակ: Հատկապես վերջին օրերի իրադարձությունները վկայել են, որ Արցախում կարող է առաջանալ շրջակա միջավայրի դեմ ուղղված հանցավոր արարքների հավանականություն: Արցախի Հանրապետության դատախազության կոլեգիայի նիստում մեր կողմից դատախազության տարածքային ստորաբաժանումներին տրվել է շրջանային մարմինների հետ համագործակցության և շրջակա միջավայրի պաշտպանության նախաձեռնողականությունը դատախազության ձեռքում պահելու հանձնարարական՚,- ասաց ԱՀ գլխավոր դատախազը։

 Լաուրա ԳՐԻԳՈՐՅԱՆ