Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_content, 1
  • Error loading component: com_content, 1
[ARM]     [RUS]     [ENG]

ԳՐԱՆՑ­ՎՈՒՄ ԵՆ ՎԱ­ՐԱ­ԿԻ Ե­ԶԱ­ԿԻ ԴԵՊ­ՔԵՐ, ՍԱ­ԿԱՅՆ ՊԵՏՔ Է ՉԹՈՒ­ԼԱՑ­ՆԵԼ ԶԳՈ­ՆՈՒ­ԹՅՈՒ­ՆԸ

Ար­ցա­խում COVID-19-ով պայ­մա­նա­վոր­ված հա­մա­ճա­րա­կա­յին վի­ճա­կի վե­րա­բե­րյալ մեզ հետ զրու­ցեց ԱՀ ա­ռող­ջա­պա­հու­թյան նա­խա­րա­րու­թյան պե­տա­կան հի­գիե­նիկ և հա­կա­հա­մա­ճա­րա­կա­յին տես­չու­թյան պետ Օ­ֆե­լյա ՀԱ­ՐՈՒ­ԹՅՈՒ­ՆՅԱ­ՆԸ։

-Վեր­ջին տվյալ­նե­րով՝ Հա­յաս­տա­նում և Ար­ցա­խում կտ­րուկ նվա­զել են կո­րո­նա­վի­րու­սա­յին վա­րա­կի դեպ­քե­րը։ ՀՀ-ում COVID-19-ով վա­րա­կա­կիր­նե­րի թի­վը տա­տան­վում է 2000-ի շուրջ և, ըստ Հա­յաս­տա­նի ա­ռող­ջա­պա­հու­թյան նա­խա­րա­րու­թյան տվյալ­նե­րի, օ­րա­կան գրանց­վում է վա­րա­կի 10-14 նոր դեպք։ Ար­ցա­խում էլ, կար­ծես, ե­զա­կի են գրանց­վում վա­րա­կի դեպ­քե­րը։
- COVID-19 վա­րա­կով պայ­մա­նա­վոր­ված հա­մա­ճա­րա­կա­յին ի­րա­վի­ճակն Ար­ցա­խում բա­վա­կա­նին հան­գիստ է։ Նոր դեպ­քե­րի հայտ­նա­բեր­ման նպա­տա­կով շա­րու­նակ­վում են թես­տա­վո­րում­ներն ու ա­մե­նօ­րյա դի­տար­կում­նե­րը։ Մարտ ամս­վա տվյալ­նե­րով՝ կա­տար­վել է 1508 թես­տա­վո­րում, ո­րի ար­դյուն­քում հայտ­նա­բեր­վել է վա­րա­կի 177 դեպք (12%), իսկ ար­դեն ապ­րի­լի 1-8-ն ըն­կած ժա­մա­նա­կա­հատ­վա­ծում թես­տա­վոր­ված 139 քա­ղա­քա­ցի­նե­րից միայն 4-ի մոտ է հաս­տատ­վել թա­գա­վա­րա­կը։ Փաս­տո­րեն, ա­յո, գրանց­վում են COVID-19-ի ե­զա­կի դեպ­քեր։
-Իսկ ստա­ցիո­նար բա­ժան­մունք­նե­րում թա­գա­վա­րա­կով քա­նի՞ հի­վանդ կա։
- Ներ­կա­յումս հի­վան­դա­նո­ցա­յին պայ­ման­նե­րում COVID-19-ով ըն­դա­մե­նը 1 հի­վանդ է բու­ժում ստա­նում։ Թա­գա­վա­րա­կով պայ­մա­նա­վոր­ված հա­մա­ճա­րա­կա­յին ի­րա­վի­ճա­կը կա­ռա­վա­րե­լի է և, ինչ­պես դի­տար­կում­ներն են փաս­տում, COVID-19-նն այժմ նա­հան­ջել է։
-Այ­նուա­մե­նայ­նիվ, Ա­ռող­ջա­պա­հու­թյան հա­մաշ­խար­հա­յին կազ­մա­կեր­պու­թյունն ա­նընդ­հատ զգու­շաց­նում է կո­րո­նա­վա­րա­կի հնա­րա­վոր նոր շտա­մե­րի ի հայտ գա­լու մա­սին, և օ­րերս Կազ­մա­կեր­պու­թյան ար­տա­կարգ հի­վան­դու­թյուն­նե­րի բաժ­նի տեխ­նի­կա­կան խմ­բի ղե­կա­վա­րը հաս­տա­տել է Եվ­րո­պա­յում կո­րո­նա­վի­րու­սի ոչ միայն «դել­տակ­րոն», այլև այլ շտամ­ե­րի ի հայտ գա­լը:
- «Դել­տակ­րոն»-ի վե­րա­բե­րյալ տե­ղե­կու­թյուն­ներ են ներ­կա­յաց­վել, որ այն հայտ­նա­բեր­վել է Ֆրան­սիա­յում, Նի­դեր­լանդ­նե­րում, Դա­նիա­յում, և որ «դել­տակ­րոն»-ն ի հայտ է ե­կել «դել­տա» և «օ­միկ­րոն» շտա­մե­րի են­թա­տե­սակ­նե­րի միա­վոր­ման հետևան­քով։ Սա­կայն այդ նոր շտա­մով վա­րա­կի դեպ­քե­րը բա­վա­կա­նին քիչ են և տա­րած­ման ա­ռու­մով ար­ձա­նագր­վել է ցածր մա­կար­դակ։ Ի­հար­կե, մենք չենք կա­րող հս­տակ կան­խա­տե­սել, թե ա­ռա­ջի­կա­յում ինչ­պի­սին կլի­նի ընդ­հա­նուր հա­մա­ճա­րա­կա­յին վի­ճա­կը կամ են­թադ­րել նոր շտամ­ե­րով վա­րա­կե­լիու­թյան հա­վա­նա­կա­նու­թյան աս­տի­ճա­նը, սա­կայն պետք է չթու­լաց­նել զգո­նու­թյու­նը, պահ­պա­նել հա­կա­հա­մա­ճա­րա­կա­յին բո­լոր կա­նոն­նե­րը։ Ու չնա­յած COVID-19-ով պայ­մա­նա­վոր­ված հա­մա­ճա­րա­կա­բա­նա­կան վի­ճա­կը ներ­կա­յումս կա­յու­նա­ցել է և վա­րա­կի դեպ­քե­րը կտ­րուկ նվա­զել են, այ­նուա­մե­նայ­նիվ, պետք է չկորց­նել զգո­նու­թյու­նը։ Վա­րա­կի դեմ պայ­քա­րի կան­խար­գե­լիչ ար­դյու­նա­վետ մի­ջո­ցա­ռում­նե­րից շա­րու­նա­կում է մնալ պատ­վաս­տու­մը։ Այն պաշտ­պա­նում է մար­դուն վա­րակ­վե­լուց կամ նվա­զեց­նում է հի­վան­դու­թյան բար­դու­թյուն­նե­րը և մահ­վան դեպ­քե­րը։ Պետք չէ սպա­սել թա­գա­վա­րա­կի նոր ա­լի­քի ի հայտ գա­լուն, այլ անհ­րա­ժեշտ է հի­մա պատ­վաստ­վել և լի­նել պաշտ­պան­ված։
-Պատ­վաս­տում­նե­րի գոր­ծըն­թացն ինչ­պե՞ս է այժմ կազ­մա­կերպ­վում, և ի՞նչ պատ­վաս­տա­նյու­թեր կան Ար­ցա­խում։
-COVID-19 -ի դեմ պատ­վաս­տում­նե­րը շա­րու­նակ­վում են ի­րա­կա­նաց­վել ԱՀ ա­ռող­ջա­պա­հու­թյան նա­խա­րա­րու­թյան հան­րա­պե­տա­կան բժշ­կա­կան կենտ­րո­նի ամ­բու­լա­տոր-պո­լիկ­լի­նի­կա­կան բա­ժան­մուն­քում, «Արևիկ» և Աս­կե­րա­նի, Մար­տու­նու ու Մար­տա­կեր­տի շր­ջա­նա­յին բուժ­միա­վո­րում­նե­րում: Ներ­կա­յումս Ար­ցա­խում առ­կա են չի­նա­կան «Սի­նո­ֆարմ» և չի­նա­գեր­մա­նաա­մե­րի­կյան «Պֆայ­զեր» (Pfizer-BioNTech) պատ­վաս­տա­նյու­թե­րը։ Ի դեպ, վեր­ջինս մար­տի 29-ից է ներ­կր­վել Ար­ցախ։ «Պֆայ­զեր» պատ­վաս­տա­նյու­թով նե­րար­կում­ներն ի­րա­կա­նաց­վում են Ար­ցա­խի Հան­րա­պե­տու­թյան ա­ռող­ջա­պա­հու­թյան նա­խա­րա­րի հա­մա­պա­տաս­խան հրա­մա­նով սահ­ման­ված ռիս­կի խմ­բե­րի, ինչ­պես նաև 18-ից բարձր տա­րի­քի ան­ձանց, իսկ 12-ից մինչև 18 տա­րե­կան­նե­րի պատ­վաս­տում­նե­րը կա­տար­վում են ըստ դի­մե­լիու­թյան` ծնող­նե­րի կամ այլ օ­րի­նա­կան ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րի գրա­վոր հա­մա­ձայ­նու­թյան դեպ­քում: «Պֆայ­զեր»-ի 3-րդ` բուս­տեր դե­ղա­չա­փը նե­րարկ­վում է 18 և բարձր տա­րի­քի ան­ձանց շր­ջա­նում` պատ­վաստ­ման ամ­բող­ջա­կան կուր­սից հե­տո առն­վազն 3 ա­միս անց: COVID-19-ի դեմ այս նոր դե­ղա­չա­փով Ար­ցա­խում ար­դեն պատ­վաստ­վել է 12 քա­ղա­քա­ցի: Իսկ ընդ­հա­նուր առ­մամբ՝ թա­գա­վա­րա­կի դեմ ԱՀ-ում պատ­վաստ­վել է 11 873 քա­ղա­քա­ցի, ընդ ո­րում` 1-ին դե­ղա­չափն ստա­ցել են 6300, 2-ը՝ 5461 և 3-րդ խթա­նիչ դե­ղա­չա­փը՝ 112 հո­գի։
-Կո­րո­նա­վա­րա­կի դեպ­քե­րի նվազ­մամբ պայ­մա­նա­վոր­ված՝ պատ­վաստ­վող­նե­րի թի­վը, կար­ծես, չի ա­ճում ու բա­ցի դրա­նից թու­լաց­վել է հա­կա­հա­մա­ճա­րա­կա­յին կա­նոն­նե­րի պահ­պա­նու­մը, ին­չը կա­րող է վտան­գա­վոր լի­նել հնա­րա­վոր նոր շտամ­ե­րի առ­կա­յու­թյան ի հայտ գա­լու դեպ­քում։
-Օգտ­վե­լով ա­ռի­թից` հոր­դո­րում եմ բնակ­չու­թյա­նը չթու­լաց­նել զգո­նու­թյու­նը, խս­տո­րեն պահ­պա­նել հի­գիե­նա­յի տար­րա­կան կա­նոն­նե­րը, հա­ճա­խա­կի լվա­նալ ձեռ­քե­րը` առն­վազն 20 վայր­կյան տևո­ղու­թյամբ, հատ­կա­պես սնունդ ըն­դու­նե­լուց ա­ռաջ, ո­րով­հետև թա­գա­վա­րա­կից զատ, ե­ղա­նա­կի տա­քաց­մա­նը զու­գա­հեռ, գլուխ կա­րող են բարձ­րաց­նել վա­րա­կիչ մի շարք այլ հի­վան­դու­թյուն­ներ։ Բարձր ջեր­մու­թյան, հա­զի, մկա­նա­ցա­վի, գլ­խա­ցա­վի, հո­դա­ցա­վի, հար­բու­խի ու գրի­պան­ման այլ նշան­նե­րի դեպ­քում պետք է մնալ տա­նը և պահ­պա­նել ան­կող­նա­յին ռե­ժիմ, օգ­տա­գոր­ծել հնա­րա­վո­րինս շատ հե­ղուկ­ներ, ան­հար­կի չօգ­տա­գոր­ծել հա­կա­բիո­տիկ­ներ, այլ դի­մել բժշ­կի։ Հատ­կա­պես պետք է զգույշ լի­նեն տա­րեց­նե­րը, քրո­նիկ հի­վան­դու­թյուն­նե­րով տա­ռա­պող­նե­րը, հղի կա­նայք և ե­րե­խա­նե­րը, որ հի­վան­դու­թյան ա­ռա­ջին իսկ նշան­նե­րի դեպ­քում դի­մեն բժշ­կի, քա­նի որ հետգ­րի­պա­յին բար­դու­թյուն­ներ կա­րող են լի­նել գրի­պի ցան­կա­ցած տե­սա­կի ու են­թա­տե­սա­կի դեպ­քում։ Պետք է նաև հագն­վել ե­ղա­նա­կին հա­մա­պա­տաս­խան, սն­վել լիար­ժեք, ըն­դու­նել սպի­տա­կուց­նե­րով, հան­քա­յին ա­ղե­րով և վի­տա­մին­նե­րով հա­րուստ սնունդ, մարզ­վել և քնել լիար­ժեք։

Զա­րի­նե ՄԱ­ՅԻ­ԼՅԱՆ