Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_content, 1
  • Error loading component: com_content, 1

ԱՐՑԱԽՑԻՆԵՐԸ՝ ՄԵԾ ՀԱՅՐԵՆԱԿԱՆՈՒՄ

 

Արցախցիները նույնպես իրենց հսկայական ավանդն են ունեցել ֆաշիստական Գերմանիայի դեմ տարած հաղթանակի կերտման գործում։ Ղարաբաղից 45 հազար հայ մասնակցել է Մեծ հայրենականին, այդ թվում՝  2000 կանայք։ Մարտի դաշտում հերոսաբար զոհվել է ավելի քան 20 հազար մարդ՝ յուրաքանչյուր 7-րդ բնակիչը, ինչը Խորհրդային Միության կորուստների միջին մակարդակից շատ ավելի բարձր է։

Ֆաշիստական զավթիչների դեմ մղված մարտերում ցուցաբերած արիությամբ ու խիզախությամբ իրենց անունները փառքով պսակեցին Խորհրդային Միության 29 հերոս, որոնց շարքում նաեւ կրկնակի հերոսներ` մարշալ Հովհաննես Բաղրամյանը եւ Բալթյան նավատորմի 47-րդ Կարմրադրոշ գրոհային ավիագնդի հրամանատար, փոխգնդապետ Նելսոն Ստեփանյանը: 7 արցախցիներ դարձել են Փառքի շքանշանի լրիվ ասպետներ: Ռազմաճակատի տարբեր հատվածներում իրենց ռազմական տաղանդով փայլել են ծննդով արցախցի ԽՍՀՄ 3 մարշալ, 24 գեներալ, 3 ծովակալ: Մեծ հայրենականի տարիներին ԽՍՀՄ նավատորմի ծովակալ Հովհաննես Տեր-Իսահակյանը (Ի.Ս. Իսակով) եղել է Ռազմածովային նավատորմի ժողկոմի առաջին տեղակալ, նավատորմի գլխավոր շտաբի պետ, ԽՍՀՄ մարշալ Հովհաննես Բաղրամյանը` սկզբում բանակի, այնուհետեւ՝ ռազմաճակատի հրամանատար, ավիացիայի մարշալ Արմենակ Խանփերյանցը (Ս.Ա. Խուդյակով) եղել է Կարմիր բանակի ռազմական ավիացիայի ռազմաօդային ուժերի շտաբի պետ, օդային բանակի հրամանատար, գեներալ-գնդապետ Միքայել Պարսեղովը` բանակի հրամանատար, այնուհետեւ՝ ճակատի հրետանու պետ, ԽՍՀՄ զրահատանկային զորքերի գլխավոր մարշալ Համազասպ Բաբաջանյանը` մոտորացված բրիգադի հրամանատար, այնուհետեւ` կորպուսի հրամանատար:

Պատերազմի ամբողջ ծանրությունը պատվով կրեցին ոչ միայն ռազմաճակատում կռվողները, այլ նաեւ խորը թիկունքում գտնվողները:

Հայրենական մեծ պատերազմի սկզբից արցախցիներն ակտիվ մասնակցում էին պաշտպանության ֆոնդ ստեղծելու համար երկրում ծավալված շարժմանը: «Սովետական Ղարաբաղ» թերթը 1945թ. մայիսի 15-ի համարում հրապարակեց Ի.Ստալինի հեռագիրը, որում նա շնորհակալություն է հայտնում Խաչմաչ գյուղի կոլտնտեսության նախագահ Հայրապետյանին եւ սկզբնական կուսակցական կազմակերպության քարտուղար Պետրոսյանին` «Նելսոն Ստեփանյան» ավիաէսկադրիլիայի ստեղծման ֆոնդին 50.000 ռուբլի եւ 54.000 ռուբլի արժողությամբ պետական բաժնետոմս փոխանցելու համար: Այդպիսի օրինակները բազմաթիվ էին: Ընդհանուր առմամբ, Լեռնային Ղարաբաղից պաշտպանության ֆոնդին փոխանցվել է 42.000.000 ռուբլի, 6 կգ ոսկի, 600 կգ արծաթ, 473.124 կգ եւ 24.000 կգ գունավոր մետաղ եւ այլն:

Պատերազմի առաջին շրջանում Ստեփանակերտի եւ Շուշիի մշակույթի տները վերածվեցին զինվորական հոսպիտալների (թվով երեքը), որտեղ վիրավորների 73% բուժվեց եւ վերադարձավ ռազմաճակատ: Սրտառուչ էր մարզի դպրոցականների շեֆությունը հոսպիտալների վրա: Նրանք կարճ ժամանակում վիրավոր զինվոր մարտիկներին ուղարկեցին 40.000 ռուբլի կանխիկ դրամ, 45 տոննա դեղաբույսեր եւ այլն:

Հաղթանակը ձեռք է բերվել նաև արցախցի քաջազունների սխրագործությունների և թիկունքայինների անձնվեր աշխատանքի շնորհիվ։

 

Պատրաստեց Լաուրա ԳՐԻԳՈՐՅԱՆԸ