[ARM]     [RUS]     [ENG]

ՄԱՅԻՍԻ 9-Ը` ՎԵՐԱԱՐԺԵՎՈՐՄԱՆ ԵՎ ՀԻՇԵԼՈՒ ԽՈՐՀՈՒՐԴ

 

Մայիսի 9-ը հաղթանակների վերաարժևորման, հերոսներին հիշելու և երախտագետ լինելու խորհուրդ ունի։ Մեզ հետ զրույցում այս մասին ասաց ԼՂՀ Հայրենական մեծ պատերազմի և աշխատանքի վետերանների միության նախագահ Սերգեյ Բարսեղյանը։

Նրա խոսքով` Հայ­րե­նա­կան մեծ պա­տե­րազ­մին մաս­նակ­ցած եր­կու ար­ցախ­ցի վե­տե­րան` Մար­տա­կեր­տից և Հադ­րու­թից, այժմ բնակ­վում են ար­տա­սահ­մա­նում։ Սեր­գեյ Բար­սե­ղյա­նը տե­ղե­կաց­րեց, որ այս տար­վա հուն­վար-ապ­րիլ ա­միս­նե­րին կյան­քից հե­ռա­ցել է 5 վե­տե­րան, ինչ­պես մեր զրու­ցա­կիցն է նշում` ի­րեն մե­նակ ու կա­րո­տով թող­նե­լով։
«Կյան­քը մեկ ան­գամ է տր­վում, և մար­դը հիշ­վում է, երբ ծա­ռա­յել է հայ­րե­նի­քին ու կա­րո­ղա­ցել է ըն­տա­նի­քի, հա­րա­զատ­նե­րի հան­դեպ իր պարտ­քը կա­տա­րել: Այ­սօր ես ու­նեմ 3 որ­դի ու մեկ դուստր, 11 թոռ, 22 ծոռ։ Այ­սինքն՝ ինձ­նից սե­րող մոտ 40 ար­ցախ­ցի է ապ­րում մեր հան­րա­պե­տու­թյան տար­բեր շր­ջան­նե­րում: Նրան­ցից ոչ ոք տրա­մադր­ված չէ թող­նել իր հո­ղը՝ ու­րիշ տեղ լավ կյան­քով ապ­րե­լու հա­մար: Սա թող օ­րի­նակ հան­դի­սա­նա մնա­ցած­նե­րին. այս­տե­ղից հե­ռա­նա­լով ոչ մի դեպ­քում չենք շա­հե­լու»,- ա­սաց վե­տե­րա­նը` հա­վե­լե­լով, որ մինչև վեր­ջին շունչն ապ­րե­լու է իր հո­ղում։ 90-ի շե­մը վա­ղուց հա­տած Սեր­գեյ Բար­սե­ղյա­նը վս­տա­հեց­նում է` նույ­նիսկ այս տա­րի­քում պատ­րաստ է անձ­նա­զո­հու­թյան` պաշտ­պա­նե­լու իր եր­կի­րը, որն այն­քան գե­ղե­ցիկ ու քաղցր է: Նրա խոս­քով՝ թշ­նա­մին օգտ­վում է այն հան­գա­ման­քից, որ հա­յե­րը քիչ են։ «Աշ­խար­հի բո­լոր հա­յե­րը պետք է վե­րա­դառ­նան հայ­րե­նիք, միա­վոր­վեն և պայ­քա­րեն՝ հա­նուն մեծ նպա­տա­կի ու ի­րենց երկ­րի տե­րը լի­նե­լու գա­ղա­փա­րի»,-ա­սաց մեր զրու­ցա­կի­ցը։
«Կեր­տած հաղ­թա­նակ­նե­րը պետք է օ­րի­նակ հան­դի­սա­նան այ­սօր­վա և վաղ­վա սե­րունդ­նե­րին, նպա­տա­կա­յին և նվիր­ված պայ­քարն ու միաս­նա­կա­նու­թյունն են այն ա­մե­նահ­զոր զեն­քե­րը, ո­րոն­ցով հա­յը կկա­րո­ղա­նա միշտ իր հո­ղի տե­րը լի­նել: Բո­լոր նա­հա­տակ­նե­րի հո­գին կփա­ռա­վոր­վի նրա­նով, որ Ար­ցա­խը ե­ղել է, կա և կլի­նի հայ­կա­կան»,- ա­սաց Հայ­րե­նա­կան մեծ պա­տե­րազ­մի և աշ­խա­տան­քի վե­տե­րան­նե­րի միու­թյան նա­խա­գա­հը։


Հ.Գ. Հայրենական մեծ պատերազմի արցախցի մասնակիցներից մեր կողքին են նաև Մեսրոպ Պողոսյանը, Գրիգորի Ամիրյանը, Սուրեն Իշխանյանը և Արաքսյա Խաչատրյանը:

Աննա ԱԼԵՔՍԱՆՅԱՆ
Լուսանկարը՝
Ալվարդ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ