Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1

«ՄԵՆՔ ԴՈՂՈՒՄ ԷԻՆՔ ԱՄԵՆ ՄԻ ԶԻՆՎՈՐԻ ԿՅԱՆՔԻ ՀԱՄԱՐ»

 

Արցախյան ազգային-ազատագրական պատերազմում իր անուրանալի ներդրումն է ունեցել զինվորական բուժծառայությունը։ Այդ տարիներին յուրաքանչյուր հոսպիտալի ստեղծումն ու գործունեությունը հավասարազոր էր հերոսության։ Եվ հենց այդպես էլ Արցախում սկիզբ դրվեց ռազմական բժշկության հիմնադրմանը, որի ակունքներում կանգնած էր հայտնի վիրաբույժ Վալերի Մարությանը։

Խո­ջալ­լուի ա­զա­տագ­րու­մից հե­տո նա ա­ռա­ջար­կեց ռազ­մա­դաշ­տա­յին հոս­պի­տալ­նե­րը մո­տեց­նել ճա­կա­տա­յին գծին։ Եվ Շու­շիի ա­զա­տագ­րու­մից ա­ռաջ Սղ­նա­խի ու Քա­րին­տա­կի միջև, ա­ռա­ջին գծից եր­կու կի­լո­մետր հե­ռա­վո­րու­թյան վրա, նա­խա­տես­վեց կազ­մա­կեր­պել դաշ­տա­յին հոս­պի­տալ։ Մա­րու­թյան վի­րա­բույ­ժը նախ թիմ հա­վա­քեց՝ ընդ­գր­կե­լով ա­ռա­վել հմուտ և ան­վախ բժիշկ­նե­րի ու բուժ­քույ­րե­րի։ Նրան­ցից մեկն էլ Ստե­փա­նա­կեր­տի կենտ­րո­նա­կան զին­վո­րա­կան հոս­պի­տա­լի վե­րա­կեն­դա­նաց­ման բա­ժան­մուն­քի բուժ­քույր Նաի­րա Իս­րա­յե­լյանն է, ով այ­սօր էլ հուզ­մուն­քով է վեր­հի­շում ա­մեն ինչ.
-Մինչև Շու­շիի ռազ­մա­գոր­ծո­ղու­թյու­նը մենք ար­դեն ու­նեինք դաշ­տա­յին հոս­պի­տալ կազ­մա­կեր­պե­լու փորձ։ Հադ­րու­թի շր­ջա­նի Տող գյու­ղի ա­զա­տագր­ման ժա­մա­նակ ևս դաշ­տա­յին պայ­ման­նե­րում վի­րա­հա­տու­թյուն­ներ էին կա­տար­վել՝ բժիշկ Վա­լե­րի Մա­րու­թյա­նի գլ­խա­վո­րու­թյամբ։ Եվ երբ նա ինձ ա­ռա­ջար­կեց մաս­նակ­ցել Շու­շիի ռազ­մա­գոր­ծո­ղու­թյա­նը՝ ա­ռանց եր­կմ­տե­լու հա­մա­ձայ­նե­ցի... Ինչ­պե՞ս կա­րող էի չհա­մա­ձայ­նել, հատ­կա­պես որ եղ­բայրս էլ էր կռ­վում Ար­ցա­խի ինք­նա­պաշտ­պա­նա­կան ջո­կատ­նե­րից մե­կում։ Բժիշկ Մա­րու­թյա­նի ղե­կա­վա­րու­թյամբ և Սղ­նա­խի բնա­կիչ­նե­րի օգ­նու­թյամբ ան­տա­ռում ծղո­տի հա­կե­րից վի­րա­հա­տա­րան կա­ռու­ցե­ցինք, իսկ տա­նի­քը ծած­կե­ցինք ու­նե­ցած եր­կու վրան­նե­րով։ Մեզ՝ բու­ժանձ­նա­կազ­միս հա­մար էլ տղա­նե­րը վրան­ներ կա­ռու­ցե­ցին։ Բնա­կա­նա­բար, ան­տա­ռում ցուրտ էր, հատ­կա­պես որ այդ օ­րե­րին ա­ռատ ձյուն ե­կավ, ին­չը կրկն­վեց նաև մա­յի­սի 5-ին... Ծղո­տից շի­նու­թյու­նը ճկ­վեց, ծռ­վեց, բայց դի­մա­ցավ ձյան ծան­րու­թյա­նը։
Չնա­յած ապ­րած ծանր օ­րե­րին, Նաի­րան չի մո­ռա­ցել և մի ա­ռան­ձին գո­րո­վան­քով է նշում, որ ան­տա­ռում չորս­բո­լո­րը մա­նու­շակ­ներ ու վար­դեր էին բու­րում... Որ տղա­նե­րը եր­բեմն չէին մո­ռա­նում դրան­ցից մի փոք­րիկ փունջ նվի­րել ի­րենց հետ կողք-կող­քի մար­տն­չող աղ­ջիկ­նե­րին... Նրանց հա­ճախ էին հյու­րըն­կալ­վում Ար­կա­դի Տեր- Թադևո­սյանն ու Ֆե­լիքս Գզո­ղյա­նը։
Նաի­րա Իս­րա­յե­լյա­նը մի ա­ռան­ձին հպար­տու­թյամբ ու նաև թա­խի­ծով է հի­շում Վա­լե­րի Մա­րու­թյա­նի խոս­քը, որ սի­րում էր կրկ­նել. «Զին­վո­րը հե­րոս է դառ­նում, երբ կռ­վում է բու­ժա­կի հետ կողք-կող­քի»: Հենց այդ սկզ­բուն­քով էլ ա­ռաջ­նորդ­վե­լով, Մա­րու­թյան բժիշ­կը բա­ցա­հայ­տեց ոչ միայն իր կազ­մա­կերպ­չա­կան ձիր­քը, այլև մարդ­կանց հու­սադ­րե­լու, ոգևո­րե­լու, իր հետևից տա­նե­լու կա­րո­ղու­թյու­նը։ «Բժիշկ Մա­րու­թյա­նը դար­ձավ հայ­րե­նի­քի նվի­րյա­լը, մաս­նա­գի­տա­կան հրաշք­ներ գոր­ծեց, թև ու թի­կունք դար­ձավ զին­վո­րին, հույս և հա­վատ ներ­շն­չեց հաղ­թա­նա­կի նկատ­մամբ։ Քա­նի՜- քա­նի­սի կյանքն են փր­կել նրանք՝ մեր վի­րա­բույժ­նե­րը»,- ա­սում է Նաի­րան՝ նշե­լով նաև բժիշկ­ներ Ար­շակ Գաս­պա­րյա­նի, Վո­վա Մու­սա­յե­լյա­նի, Սամվել Գևորգյանի, Կա­րեն Բա­զի­յա­նի, Սեր­գեյ Մով­սի­սյա­նի, Կա­րեն Պո­ղո­սո­վի ա­նուն­նե­րը։ Զին­վո­րի յու­րա­քան­չյուր սխ­րա­գոր­ծու­թյու­նում կար նաև նրանց ներդ­րու­մը։
Այն հար­ցին, թե ինչ­պես է կա­րո­ղա­ցել հաղ­թա­հա­րել վա­խի զգա­ցու­մը, Նաի­րան ա­սաց. «Վա­խի զգա­ցում, կար­ծես, չկար։ Մենք՝ բուժ­քույ­րերս, դո­ղում էինք ա­մեն մի զին­վո­րի կյան­քի հա­մար, հարկ ե­ղած ժա­մա­նակ նաև դո­նոր էինք դառ­նում՝ ա­րյուն տա­լիս նրան... Կի­նը ո­գեշն­չող ուժ է ե­ղել պա­տե­րազ­մի դաշ­տում։ Նույ­նիսկ վախ­կոտ տղա­մարդն էլ կնոջ ներ­կա­յու­թյու­նից ա­մա­չում, ձգ­տում է քաջ երևալ։ Շու­շիի ա­զա­տագ­րու­մից ա­ռաջ, հի­շում եմ, տղա­նե­րից ո­մանք մո­տե­նում էին ինձ և ա­սում. «Ե­թե վի­րա­վոր­վեմ՝ ինձ լա՞վ կնա­յես...»։ Նրանք վախ­կոտ չէին, բայց ո­րո­շա­կի հուզ­մունք կար... Ցա­վը կի­սե­լը ապ­րե­լա­կերպ էր դար­ձել մեզ հա­մար։ Շատ դժ­վա­րու­թյուն­ներ տե­սանք, բայց հաղ­թա­հա­րում էինք։ Ան­կոտ­րում էինք, վրե­ժով լե­ցուն, մի­մյանց նկատ­մամբ՝ բա­րի, հո­գա­տար, սր­տա­կից։ Մենք բռուն­ցք­վել էինք ցա­վի դեմ, և թող որ ան­հա­մեստ չհն­չի՝ մենք՝ ճեր­մակ խա­լա­թա­վոր­ներս, մեր լու­ման ներդ­րե­ցինք Հաղ­թա­նա­կում»։

Լաուրա ԳՐԻԳՈՐՅԱՆ