Logo
Print this page

ՄԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՆՏԻՊ ԷՋԵՐԸ

 

...Բազումք են կոչեցեալք,

և սակաւք ընտրեալք...

ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ

Ա­րա­րա­տից Ա­րա­գած, Ա­րա­գա­ծից Ա­րա­մազդ, Ա­րա­մազ­դից Մռով, Մռո­վից Քիրս... Լեռ­նագ­նա­ցի հա­մար այն կա­րող է սո­վո­րա­կան լեռ­նաշղ­թա թվալ, որ կհաղ­թա­հա­րի մեկ կամ առն­վազն եր­կու գի­շեր­վա քայ­լար­շա­վով, բայց կա՜ց... Այդ լեռ­նաշղ­թան մեզ հի­շեց­նում է հա­յոց պատ­մու­թյան հաղ­թա­նակ­նե­րի շա­րա­սյու­նը, նոր նվա­ճում­նե­րի շղ­թան՝ հա­ջոր­դը նա­խոր­դին կիպ-կպած, բար­ձագ­նա՝ ինչ­պես հա­յոց լեռ­նե­րը։ Այս լեռ­նաշղ­թան մեզ տա­նում է հա­յոց պատ­մու­թյան վե­րելք­նե­րով ու խոր ան­կում­նե­րով, զար­գաց­ման հա­կա­սա­կան, ան­կա­նոն բնույ­թով ու խոր­դու­բորդ ճա­նա­պարհ­նե­րով։ Այս լեռ­նե­րից՝ մեր կող­քին, ա­պա­գա­յի հետ խո­սում են մեր ֆի­դա­յի­ներն ու հա­յոր­դի­նե­րը:
1992թ. մա­յի­սյա­նը բո­ցա­վառ­վեց որ­պես հույ­սի մի ճրագ, որ­պես գո­յատևման ու ազ­գա­պահ­պան­ման մի խա­րիսխ։ Աս­տե­ղա­յին ժա­մեր կա­րե­լի է ան­վա­նել այ­սօ­րի­նակ փր­կու­թյան պա­հե­րը։ Հա­յոց պատ­մու­թյան աս­տե­ղա­յի՜ն ժա­մեր։
Ար­ցա­խյան շար­ժում, գո­յա­մարտ, գո­յա­պայ­քար, ա­զա­տա­մարտ, ինչ­պես ու­զում եք կո­չեք։ Այս բա­ռա­կա­պակ­ցու­թյուն­նե­րից ցան­կա­ցա­ծը հպար­տու­թյան, միաս­նու­թյան, հաղ­թու­թյան զգա­ցու­մով է պա­րու­րում մեր հո­գին՝ ան­կախ նրա­նից մենք ա­կա­նա­տեսն ենք ե­ղել Գո­յա­մար­տի, թե՝ ոչ։
Ման­կու­թյանս մա­յիս­ներն ան­ցել են մեր մե­ծե­րի հաղ­թա­նակ­նե­րի վեր­հու­շով, Ե­ռա­տո­նի ցն­ծու­թյամբ, երբ մենք զգա­ցել ենք մեզ հաղ­թա­նա­կած ա­ռա­վել, քան երբևէ։ Հի­շում եմ, թե ինչ­պես էին ա­մեն տա­րի մա­յի­սի 9-ին եր­կու պա­պիկ շտա­պում հու­շա­կո­թող՝ ծա­ղիկ­ներ խո­նար­հե­լու։ Հի­շում եմ. այդ պա­պիկ­նե­րից մե­կը՝ Բե­նիկ ա­նու­նով, մեզ պատ­մել էր, թե ինչ­պես է կռ­վել ֆին­նա­կան պա­տե­րազ­մում, իսկ մյու­սը մեզ ցույց է տվել Բեռ­լին տա­նող ճա­նա­պար­հը։ Խո­րեն պա­պիկն էր Բեռ­լին հա­սա­ծը, սա­կայն դա նրա հա­մար այլևս փուչ բան էր։ Նա ար­դեն, երբ գրի­չը ձեռքն էր առ­նում, փա­ռա­բա­նում էր որ­դու կյան­քի գնով բեր­ված հաղ­թա­նա­կը։
«Ցավն ու­ժե­ղինն է և ցա­վը սի­րում է, որ ի­րեն զգում են»,- ա­սում էր Խո­րեն պա­պի­կը և ար­տա­սա­նում Ղա­րա­բա­ղին ձո­նած իր բա­նաս­տեղ­ծու­թյուն­նե­րից։
Նույն այդ սերն­դի որ­դի­նե­րը՝ մեր հայ­րե­րը, մեզ պատ­մել են, թե ինչ­պես է մի փոք­րիկ Ղա­րա­բաղ` ժայ­ռեր ճեղ­քե­լով բարձ­րա­ցել Շու­շի, հա­սել Մար­տա­կերտ, ա­զա­տագ­րել Ակ­նան, Շա­հու­մյա­նը և մագլ­ցել Գոմ­շա­սա­րի բար­ձուն­քը: Մեր սերն­դի ման­կու­թյան մա­յիս­նե­րը լց­ված են այն սևազ­գեստ կնոջ բա­ժա­նած քաղց­րա­վե­նի­քի ա­նուշ բույ­րով, ում ան­գամ մի կար­գին էլ ծա­նոթ չէինք։ Ա­մեն տա­րի մե­ծերն էին ճա­նա­չել տա­լիս. «Սեր­ժի­կի մայրն է, Սեր­ժի­կի ա­նու­նից քաղց­րա­վե­նիք է բա­ժա­նում»։ (Երևի այդ կնոջ քա­րին էլ է հի­մա գր­ված «Որ­դիս կգա»)։
Իսկ տատս, հի­շում եմ, միշտ մի Ար­տիկ ա­նու­նով ա­զա­տա­մար­տի­կի մա­սին էր պատ­մում, ով չհանձ­նե­լով խրա­մա­տը, իր վեր­ջին կռի­վը քա­րե­րով է մղել և ըն­կել քա­ջի մա­հով։ Դա Սաս­նա Մհե­րի ծուռ ո­գին էր, որ դուրս էր ե­կել հա­նուն ազ­նիվ պայ­քա­րի։
Այ­սօր, այդ վեր­հու­շե­րով մե­ծա­ցած սե­րուն­դը, ձեզ հի­շում է խոր ակ­նա­ծան­քով և պա­հում իր սր­տում։ Ձեր սե­րուն­դը ե­ղավ Աստ­ծո կող­մից ըն­տր­ված, իսկ մենք ար­ժա­նի կլի­նե՞նք ձեր հետ­նոր­դը կոչ­վե­լուն, չգի­տեմ, թող գնա­հա­տեն պատ­մու­թյունն ու ժա­մա­նա­կը։ Հի­մա՝ Գի­նի լից...
Շնոր­հա­վո՛ր Ե­ռա­տոն։

Նանիկ ԱՂԱՍՅԱՆ

 

 

 

Կայք էջից օգտվելու դեպքում ակտիվ հղումը պարտադիրէ © ARTSAKH TERT. Հեղինակային իրավունքները պաշտպանված են.