[ARM]     [RUS]     [ENG]

ՎԵՐԱԴԱՌՆԱԼ, ԱՊՐԵԼ ՈՒ ՆՈՐԻՑ ՇԵՆԱՑՆԵԼ ՇՈՒՇԻՆ

 

Երբ 1992-ին ազատագրվեց Շուշին, 40 օրական Նելլիի ծնողները Գորիսի շրջանի Խնածախ գյուղից, որտեղ ավելի վաղ հարկադրված տեղափոխվել էին Մարտակերտի շրջանի Սեյսուլան համայնքից, որոշեցին հաստատվել հին հայկական բերդաքաղաքում։ Ավերված մշակութային այս հին մայրաքաղաքում նրա ծնողների համար ապրելը դժվար, բայց և պատվաբեր գործ էր։ Ընտանիքը հաստատվեց, հարազատացավ քաղաքի հետ։
1994-ին կնք­ված հրա­դա­դա­րի պայ­մա­նա­գի­րն ա­վեր­ված երկ­րին եր­կար սպաս­ված խա­ղա­ղու­թյուն բե­րեց։ Ա­վե­րակ­նե­րի վե­րած­ված Շու­շին դան­դաղ էր վե­րա­կան­գն­վում։ Նել­լի Ար­զու­մա­նյա­նի ծնող­նե­րի ըն­տա­նի­քը, ինչ­պես և հա­րյու­րա­վոր Շու­շի վե­րա­դար­ձածներ, մեծ դժ­վա­րու­թյուն­նե­րի հետ էին բախ­վում. չկա­յին ապ­րե­լու տար­րա­կան պայ­ման­ներ՝ քա­ղա­քը զրկ­ված էր ջրի, հո­սան­քի, գա­զի մա­տա­կա­րա­րու­մից, են­թա­կա­ռուց­վածք­նե­րից։ Կյան­քը զրո­յից էր սկս­վում։ Բայց հին բեր­դա­քա­ղա­քը մի ան­բա­ցատ­րե­լի հմայք ու ձգո­ղա­կա­նու­թյուն ու­ներ, խոս­տո­վա­նում է Նել­լին, ինչն էլ ուժ էր տա­լիս հաղ­թա­հա­րե­լու բո­լոր դժ­վա­րու­թյուն­նե­րը։ «Կյան­քիս 25 տա­րի­նե­րը ապ­րել եմ Շու­շիում,- պատ­մում է Նել­լին։- Ման­կու­թյանս ա­ռա­ջին տա­րի­նե­րն ան­ցել են այր­ված, քանդ­ված, կի­սա­վեր քա­ղա­քում»։
Հե­տո կա­մաց-կա­մաց սկ­սե­ցին վե­րա­կանգ­նել, և տա­րի­նե­րի ըն­թաց­քում Շու­շին դար­ձավ գե­ղե­ցիկ, ծաղ­կուն քա­ղաք, վկա­յում է Նել­լին։ «Ա­ռանձ­նա­հա­տուկ էր Շու­շին իր բնու­թյամբ, մա­քուր օ­դով, յու­րա­հա­տուկ ե­ղա­նա­կով,- ան­թա­քույց հպար­տու­թյամբ պատ­մում է նա։- Տար­վա ցան­կա­ցած ե­ղա­նա­կին Շու­շիում հա­ճե­լի էր, հատ­կա­պես՝ ամ­ռա­նը։ Այդ ժա­մա­նակ քա­ղա­քի փո­ղոց­նե­րը մար­դա­շատ էին։ Ար­ցա­խի բո­լոր կող­մե­րից, Հա­յաս­տա­նից, ար­տերկ­րից հին բեր­դա­քա­ղա­քի այ­ցե­լող­նե­րի թի­վը կտ­րուկ մե­ծա­նում էր։ Ձյու­նա­ռատ ձմեռն էլ էի շատ սի­րում։ Շու­շին մի յու­րօ­րի­նակ հե­քիա­թի էր վե­րած­վում։ 2 տա­րի է, ինչ պա­տե­րազ­մից հե­տո ապ­րում ենք Ստե­փա­նա­կեր­տում։ Երբ ձյուն է գա­լիս, հի­շում եմ... հե­քիա­թա­յին Շու­շին։ Մեկ-մեկ տես­նում եմ հա­մա­ցան­ցում դր­ված տե­սա­հո­լո­վակ­ներ, նկար­ներ, որ­տե­ղից երևում է, որ ծնող­նե­րիս տունն ա­վեր­ված է, իմ ծա­նոթ-հա­րա­զատ­նե­րի տնե­րը՝ նույն­պես։ Բայց միևնույն է, նույ­նիսկ այդ քանդ­ված, ա­վեր­ված մեր քա­ղա­քը, մեր Շու­շին, ու­զում ենք վե­րա­դառ­նալ, ապ­րել ու նո­րից շե­նաց­նել։ Այդ հույ­սով ենք ապ­րում, որ Շու­շին կկա­րո­ղա­նանք հետ վե­րա­դարձ­նել, կր­կին ա­զա­տագ­րել։ Կորց­նե­լուց հե­տո,- դառ­նու­թյամբ խոս­տո­վա­նում է Նել­լին,- էլ ա­վե­լի ես գնա­հա­տում, սի­րում յու­րօ­րի­նակ այդ քա­ղա­քը»։
Նել­լիի ա­մու­սի­նը՝ Ա­րա Աս­րյա­նը, ով 44-օ­րյա պա­տե­րազ­մում զեն­քը ձեռ­քին պաշտ­պա­նում էր հա­րա­զատ երկ­րա­մա­սը, Շու­շիի շր­ջա­նի Բեր­դա­ձո­րի են­թաշր­ջա­նի Հին Շեն գյու­ղից է։ Գրե­թե ա­մեն շա­բաթ-կի­րա­կի ե­րի­տա­սարդ ա­մու­սին­նե­րը մեկ­նում են գյուղ՝ ծնող­նե­րին օգ­նե­լու։ «Ճա­նա­պար­հից տու­նը երևում է,- ա­սում է նա։- Տես­նում ենք, որ տա­նի­քը չկա, բայց պա­տե­րը կան­գուն են։ Ու­րա­խա­նում եմ, որ տունս, թե­կուզ ա­վեր­ված, դեռ կան­գուն է, որ դեռ տուն ու­նեմ Շու­շիում»։
Մա­յի­սի 9-ին՝ Շու­շիի ա­զա­տագր­ման օ­րը, հա­կա­սա­կան են նրա զգաց­մունք­ները։ «Ա­յո,- հա­մա­ձայ­նում է նա,- հաղ­թա­նա­կը նշ­վում է մա­յի­սի 9-ին, բայց շու­շե­ցի­նե­րի հա­մար մա­յի­սի 8-ն է ա­ռանձ­նա­հա­տուկ։ Հենց մա­յի­սի 8-ն է ե­ղել քա­ղա­քի օ­րը։ Ես աշ­խա­տում էի Շու­շիի քա­ղա­քա­պե­տա­րա­նի մշա­կույ­թի և ե­րի­տա­սար­դու­թյան հար­ցե­րի բաժ­նում։ Ա­մեն տա­րի ե­րի­տա­սարդ­նե­րով մեծ ոգևո­րու­թյամբ նշում էինք օ­րը՝ ծա­ղիկ­նե­րով, զա­նա­զան մի­ջո­ցա­ռում­նե­րով։ Ար­ցա­խից, Հա­յաս­տա­նից մար­դիկ գա­լիս էին Շու­շիում տո­նե­լու տա­րե­դար­ձը»։
Ար­ցա­խյան պա­տե­րազ­մը Նել­լիի հա­մար սկս­վեց Հին Շե­նում։ Սեպ­տեմ­բե­րի 26-ին, ըստ ա­վան­դույ­թի, Նել­լին իր եր­կու ե­րե­խա­նե­րի հետ մեկ­նեց գյուղ։ «Տնից դուրս գա­լուց,- վեր­հի­շում է նա,- մի ան­բա­ցատ­րե­լի կա­րո­տով հետ նա­յե­ցի։ Կար­ծես, կան­խա­գու­շա­կում էի, որ էլ չեմ տես­նի տունս։ Փաս­տո­րեն, այդ­պես էլ ե­ղավ՝ էլ տուն չվե­րա­դար­ձանք։ Ո­րոշ ժա­մա­նակ մնա­ցինք գյու­ղում, հե­տո տե­ղա­փոխ­վե­ցինք Երևան, որ­տեղ էլ լսե­ցինք բոթը, որ թշ­նա­մին գրա­վել է Շու­շին»։
Նել­լին հա­վա­տում է, որ կվե­րա­դառ­նա Շու­շի, հա­րա­զատ օ­ջախ։ «Ա­յո՛, այդ օ­րը կգա,- հա­մոզ­ված է նա»։
Իսկ օ­տար եր­կր­նե­րում ա­վե­լի ա­պա­հով ու անվ­տանգ ապ­րուստ ու­նե­նա­լու նպա­տա­կով չի ու­զում երկ­րից դուրս գալ։ Նել­լին ան­կեղ­ծա­նում է, որ նման հնա­րա­վո­րու­թյուն ու­նի, բայց խո­րա­պես հա­մոզ­ված է, որ իր կող­մից դա­վա­ճա­նու­թյուն կլի­նի։ «Հա­կա­ռա­կը, մտադ­րու­թյուն ու­նեին,- շեշ­տում է Նել­լին,- այս­տեղ հաս­տատ­վել, տուն ու­նե­նալ։ Աշ­խա­տում ենք այդ ուղ­ղու­թյամբ։ Որ­պես շու­շե­ցի, մեզ երկ­րոր­դա­կան շու­կա­յից տուն են ա­ռա­ջար­կել։ Գու­մա­րի զգա­լի մա­սը պե­տու­թյու­նը տրա­մադ­րեց, մյուս մա­սը՝ մենք ներդ­րե­ցինք»։ Նել­լին և իր ա­մու­սի­նը գի­տակ­ցում են, որ եթե այ­սօր եր­կի­րը լքես՝ կթու­լա­նա այն։

Սուսաննա ԲԱԼԱՅԱՆ