[ARM]     [RUS]     [ENG]

ՔԱ­ՂԱ­ՔԱ­ՑՈՒ Ի­ՐԱ­ՎՈՒՆՔ­ՆԵ­ՐԻ ՊԱՇՏ­ՊԱ­ՆԸ ՔԱ­ՂԱ­ՔԱ­ՑԻՆ Է. ՄԻՊ

 

Աշխատողների իրավունքների պաշտպանության, նրանց հիմնական խնդիրների, լուծման ուղիների մասին «ԱԱ»-ը զրուցել է Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ ՍՏԵՓԱՆՅԱՆԻ հետ։

Աշխատողների իրավունքների պաշտպանվածությունն Արցախում
- Օ­րեն­սդ­րու­թյու­նը ե­րաշ­խա­վո­րում է, Սահ­մա­նադ­րու­թյու­նը և դրա­նից բխող օ­րեն­սդ­րա­կան դաշտն ա­պա­հո­վում են քա­ղա­քա­ցի­նե­րի աշ­խա­տան­քա­յին ի­րա­վունք­նե­րը, բայց ի­րա­վա­կի­րառ պրակ­տի­կա­յում շատ հա­ճախ հան­դի­պում ենք այդ ի­րա­վունք­նե­րի խախ­տում­ներ։ Ի­րա­վունք­նե­րի պաշտ­պա­նու­թյան հա­մար կա­ռու­ցա­կար­գե­րը սահ­ման­ված են, վե­րահս­կո­ղա­կան կարևոր գոր­ծա­ռույթն է, որ բա­ցա­կա­յում է։ Մեր ա­ռա­քե­լու­թյու­նը պե­տա­կան և տե­ղա­կան ինք­նա­կա­ռա­վար­ման մար­մին­նե­րի կող­մից մար­դու աշ­խա­տան­քա­յին ի­րա­վունք­նե­րի խախ­տում­ներ թույլ չտալն է։ Ար­ցա­խում, ինչ­պես տար­բեր ի­րա­վունք­նե­րի, այն­պես էլ աշ­խա­տան­քա­յին ի­րա­վունք­նե­րի պաշտ­պա­նու­թյան ուղ­ղու­թյամբ Մար­դու ի­րա­վունք­նե­րի պաշտ­պա­նի հաս­տա­տու­թյու­նը կարևոր գոր­ծա­ռույթ է ի­րա­կա­նաց­նում։

Աշխատանքային իրավունքների խախտման հիմնական դրսևորումները
-Բո­ղոք-դի­մում­նե­րը հա­ճախ վե­րա­բե­րում են աշ­խա­տան­քի դի­մաց վար­ձատ­րու­թյա­նը, ինչ­պես նաև գոր­ծա­տուի կող­մից աշ­խա­տան­քից ա­զա­տե­լու ա­նօ­րեն ո­րո­շում­նե­րին։ Մի­ջամ­տու­թյուն ենք ցու­ցա­բե­րում և անհ­րա­ժեշ­տու­թյան դեպ­քում օ­րեն­սդ­րու­թյան վե­րա­բե­րյալ խոր­հր­դատ­վու­թյուն տրա­մադ­րում։ Լի­նում են դեպ­քեր, երբ գոր­ծա­տուն, հաս­կա­նա­լով կա­յաց­ված ո­րոշ­ման ոչ ի­րա­վա­չափ լի­նե­լը, շա­րու­նա­կում է պն­դել իր տե­սա­կե­տը։ Այս պա­րա­գա­յում քա­ղա­քա­ցուն այլ ելք չի մնում, քան դա­տա­կան ճա­նա­պար­հով իր ի­րա­վունք­նե­րը պաշտ­պա­նե­լը։ 2021 թվա­կա­նին ար­ձա­նագր­վել են նման մի քա­նի դեպք, ո­րոնց վե­րա­բե­րյալ ՄԻՊ կա­ռույցն ար­ձա­նագ­րել է մար­դու ի­րա­վունք­նե­րի խախ­տում­ներ։ Նշեմ, որ 2021 թվա­կա­նին սո­ցիա­լա­կան ա­պա­հո­վու­թյան և պատ­շաճ վար­չա­րա­րու­թյան ի­րա­վունք­նե­րից հե­տո բո­ղոք-դի­մում­ներն աշ­խա­տան­քա­յին ի­րա­վունք­նե­րի պաշտ­պա­նու­թյան վե­րա­բե­րյալ էին։ ՄԻՊ հաս­տա­տու­թյան կող­մից 2021 թվա­կա­նին քն­նարկ­ված 430 բո­ղոք-դի­մու­մից 43-ը վե­րա­բե­րում էր աշ­խա­տան­քա­յին ի­րա­վունք­նե­րին, ընդ ո­րում՝ ներ­կա­յաց­վում են ինչ­պես ան­հա­տա­կան, այն­պես էլ կո­լեկ­տիվ բո­ղոք-դի­մում­ներ։ Աշ­խա­տան­քա­յին ի­րա­վունք­նե­րի պաշտ­պա­նու­թյան տե­սան­կյու­նից, ընդ­հա­նուր առ­մամբ, 2021 թվա­կանն աչ­քի է ըն­կել բա­վա­կա­նին մեծ սո­ցիա­լա­կան լար­վա­ծու­թյամբ, ին­չը նաև պայ­մա­նա­վոր­ված է մի կող­մից պա­տե­րազ­մի, մյուս կող­մից կո­րո­նա­վի­րու­սա­յին հա­մա­վա­րա­կի հետևանք­նե­րով։ Տե­ղա­հան­ված­նե­րը նույն­պես բախ­վել են աշ­խա­տան­քա­յին ի­րա­վունք­նե­րի պաշտ­պա­նու­թյան և ի­րա­վունք­նե­րի խախտ­ման խն­դիր­նե­րի։ Ադր­բե­ջա­նի կող­մից ներ­կա­յում բռ­նա­զավթ­ված է գյու­ղատն­տե­սա­կան նշա­նա­կու­թյան հո­ղե­րի 60 տո­կո­սը, ին­չի հետևան­քով գյու­ղատն­տե­սու­թյան ո­լոր­տում ներգ­րավ­ված ան­ձինք զրկ­վել են աշ­խա­տան­քի ի­րա­վուն­քից։ Տե­ղա­հան­ված­նե­րից նրանք, ով­քեր ընդգրկված էին պե­տա­կան և հան­րա­յին հատ­վա­ծում, փաս­տո­րեն, հար­կա­դիր պա­րա­պուր­դի ի­րա­վի­ճա­կում են և վար­ձատր­վում են ի­րենց աշ­խա­տա­վար­ձի 50 տո­կո­սի չա­փով, բայց ոչ պա­կաս քան 68 հա­զար դրա­մը։

Խնդիրների լուծման հնարավորություններ
-Ինչ վե­րա­բե­րում է աշ­խա­տան­քա­յին ի­րա­վունք­նե­րի պաշտ­պա­նու­թյան մե­խա­նիզմ­նե­րին, կար­ծում եմ, որ այս­տեղ շատ մեծ դեր պետք է ու­նե­նան ար­հես­տակ­ցա­կան միու­թյուն­նե­րը, ո­րոնք, ցա­վոք, տար­բեր պատ­ճառ­նե­րով պայ­մա­նա­վոր­ված, մեր երկ­րում այն­քան էլ ար­դյու­նա­վետ չեն աշ­խա­տում։ Ան­ջր­պետ է ա­ռա­ջա­ցել արհ­միու­թյուն­նե­րի և աշ­խա­տող­նե­րի միջև։ Մի կող­մից արհ­միու­թյուն­նե­րի նկատ­մամբ քա­ղա­քա­ցի­նե­րի վս­տա­հու­թյան պա­կասն է, մյուս կող­մից նրանց ի­րա­վա­կազ­մա­կեր­պա­կան թե­րու­թյուն­ներն են։ Ար­ցա­խում շատ կա­ռույց­ներ կան, որ­տեղ աշ­խա­տող­ներն ընդգրկված չեն արհ­միու­թյուն­նե­րի մեջ։ Այս ուղ­ղու­թյամբ ակ­տի­վո­րեն աշ­խա­տե­լու անհ­րա­ժեշ­տու­թյուն կա, ի վեր­ջո, աշ­խա­տող­նե­րի ի­րա­վունք­նե­րի պաշտ­պա­նու­թյան գո­նե ա­մե­նաա­ղա­ղա­կող դեպ­քե­րում արհ­միու­թյուն­նե­րը պետք է կա­րո­ղա­նան մի­ջամ­տու­թյուն ցու­ցա­բե­րել։ Ա­ռաջ­նորդ­վում ենք ՀՀ աշ­խա­տան­քա­յին օ­րենս­գր­քով։ Արհ­միու­թյան ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րը միշտ նշում են, որ պետք է ու­նե­նանք ա­ռան­ձին աշ­խա­տան­քա­յին օ­րենս­գիրք, և այս պա­հան­ջը ո­րո­շա­կի օ­բյեկ­տիվ է այն ա­ռու­մով, որ շատ հա­ճախ ի­րա­վա­կար­գա­վո­րում­նե­րը, ո­րոնք գոր­ծում են ՀՀ-ում, մեր դեպ­քում կի­րա­ռե­լի չեն կամ մենք ո­րո­շա­կի ա­ռանձ­նա­հատ­կու­թյուն պետք է ու­նե­նանք տար­բեր հա­րա­բե­րու­թյուն­նե­րում։

Քաղաքացու իրավունքների պաշտպանն առաջին հերթին քաղաքացին է
-Հնա­րա­վո­րու­թյուն­նե­րը խախտ­ված ի­րա­վունք­նե­րի մա­սին բարձ­րա­ձայ­նե­լու կամ թե­կուզ այս կամ այն ի­րա­վունք­նե­րի վե­րա­բե­րյալ խոր­հր­դատ­վու­թյուն ստա­նա­լու տե­սան­կյու­նից ա­պա­հով­ված են։ ՄԻՊ կա­ռույ­ցը բո­ղոք-դի­մում­ներ ստա­նա­լու մի քա­նի հար­թակ­ներ ու­նի, այդ թվում նաև առ­ցանց։ Գոր­ծում է մեր է­լեկտ­րո­նա­յին հաս­ցեն, նաև 116 թեժ գիծն է ակ­տիվ։ Պար­բե­րա­բար ի­րա­վունք­նե­րի պաշտ­պա­նու­թյան վե­րա­բե­րյալ շր­ջայ­ցեր և հան­դի­պում­ներ ենք ի­րա­կա­նաց­նում հա­մայ­նք­նե­րում, շրջ­կենտ­րոն­նե­րում։ Այ­ցե­լում ենք տար­բեր կո­լեկ­տիվ­ներ, բա­ցատ­րա­կան աշ­խա­տանք­ներ տա­նում ի­րա­վունք­նե­րի ի­րա­զեկ­ման վե­րա­բե­րյալ։ Ի­րա­զեկ­վա­ծու­թյունն ու ի­րա­վա­գի­տակ­ցու­թյու­նը բա­վա­կա­նին ցածր է մեր հա­սա­րա­կու­թյան մեջ։ Քա­ղա­քա­ցու ի­րա­վունք­նե­րի պաշտ­պանն ա­ռա­ջին հեր­թին հենց քա­ղա­քա­ցին է։ Խն­դիր­նե­րից խու­սա­փե­լու հա­մար քա­ղա­քա­ցին պետք է իր ի­րա­վունք­նե­րի մա­սին տե­ղե­կաց­ված ու ի­րա­զեկ­ված լի­նի։ Պետք է բարձ­րա­ձայ­նել ու պա­տաս­խա­նատ­վու­թյան են­թար­կել բո­լոր նրանց, ով­քեր ի­րա­վունք­նե­րի խախ­տում­ներ են թույլ տա­լիս, ին­չը հետևո­ղա­կան աշ­խա­տանք պետք է լի­նի՝ նաև հե­տա­գա խախ­տում­նե­րից խու­սա­փե­լու հա­մար։

Աշխատողների իրավունքներին վերաբերող խնդիրներն՝ ըստ արհմիության
-Աշ­խա­տող­նե­րի կող­մից 2021 թվա­կա­նին Ար­ցա­խի արհ­միու­թյուն­նե­րի ֆե­դե­րա­ցիա­յի ճյու­ղա­յին հան­րա­պե­տա­կան և քաղ­շր­ջա­նա­յին միու­թյուն­նե­րին է ներ­կա­յաց­վել 409 դի­մում-բո­ղոք, ո­րոնք քն­նարկ­վել և հա­մա­պա­տաս­խան լու­ծում­ներ են ստա­ցել։ Այս մա­սին մեզ հետ զրույ­ցի ըն­թաց­քում տե­ղե­կաց­րեց ԼՂՀ առևտրի, հա­սա­րա­կա­կան սնն­դի, կո­մու­նալ կեն­սա­ծա­ռա­յու­թյուն­նե­րի աշ­խա­տող­նե­րի արհ­կազ­մա­կեր­պու­թյուն­նե­րի ճյու­ղա­յին հան­րա­պե­տա­կան միու­թյան նա­խա­գահ Էռ­նիկ Ծատ­րյա­նը՝ ման­րա­մաս­նե­լով, որ դրանք հիմ­նա­կա­նում վե­րա­բե­րել են աշ­խա­տան­քա­յին օ­րենս­գր­քի խախ­տում­նե­րին, աշ­խա­տա­վար­ձե­րի ու­շաց­մա­նը, վերջ­նա­հաշ­վարկ­նե­րին, ու­ղեգ­րե­րի ձեռք բեր­մա­նը, ա­նաշ­խա­տու­նա­կու­թյան թեր­թիկ­նե­րի ոչ ճիշտ հաշ­վարկ­մա­նը և այլ հար­ցե­րի։
Մեր զրու­ցակ­ցի պնդ­մամբ՝ Ար­ցա­խում աշ­խա­տող­նե­րի ի­րա­վունք­նե­րը դեռևս ամ­բող­ջու­թյամբ պաշտ­պան­ված չեն։ Է. Ծատ­րյա­նի հա­ղորդ­մամբ՝ աշ­խա­տան­քա­յին օ­րենս­գր­քի, գոր­ծա­տու-աշ­խա­տող հա­րա­բե­րու­թյուն­նե­րի վե­րա­բե­րյալ Ար­ցա­խի արհ­միու­թյուն­նե­րի ֆե­դե­րա­ցիան 47 ա­ռա­ջար­կու­թյուն է ներ­կա­յաց­րել Ար­ցա­խի Հան­րա­պե­տու­թյան սո­ցիա­լա­կան զար­գաց­ման և միգ­րա­ցիա­յի նա­խա­րա­րու­թյուն, ո­րոնք քն­նարկ­ման փու­լում են։

Լուսինե ՇԱԴՅԱՆ